Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՊՆ IMG_6380

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ՀՀ պաշտպանության նախարարությունում «ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցության հայտերի ներկայացումը և վարչական աջակցությունը» թեմայով աշխատաժողովն անցկացնող ՄԱԿ-ի և Կանզասի ազգային գվարդիայի փորձագիտական խմբին:

Նշված աշխատաժողովն անցկացվում է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության գործընթացին, խաղաղապահ առաքելության և նախատեղակայման ուղեցույցին, պահանջներին  և այլն:

ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին ՀՀ անդամակցությունը հաստատվել է 2013թ.-ին և նշված ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հովանո ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության և «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա նախագծերը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները հանդիպել են Վիգեն Սարգսյանի հետ

eng138660577047Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը հանդիպում ունեցան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Դեսպաններն իրենց ցավակցությունը հայտնեցին վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ Աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց ներկայիս իրադրությունը: Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ արեցին կողմերին, հորդորեցին խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը և հույս հայտնեցին, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Վարչապետն ընդունել է Ջոն Հեֆերնին և Քարեն Հիլիարդին

11456_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորել երկկողմ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև ամերիկյան կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերված փորձագիտական աջակցությունը, ինչը մեծապես օգնել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացմանը: Վարչապետի խոսքով՝ այսօր արդեն ունենք տեսանելի փոփոխություններ այդ ոլորտում:
Իր հերթին դեսպան Հեֆերնը ևս ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարևորությունը: Այդ համատեքստում, Քարեն Հիլիարդը մանրամասն ներկայացրել է արդարադատության, տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, զբոսաշրջության և այլ ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը և առաջիկա նախագծերը:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

10.04.14-7738ԱՄՆ-սենատՍ.թ. հուլիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 238-րդ տարեդաձը: ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատական տվեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությանը:

Դեսպան Հեֆերնն իր խոսքում նշեց. «Ուժեղ Հայաստանը բխում է Միացյալ Նահանգների շահերից: Մեր խորացող տնտեսական և մշակութային կապերը այս երկրում մեր ունեցած բազմաթիվ գործընկերությունների արգասիքն են: Հուսով եմ, որ այսօր բոլորս կխոստանանք աշխատել միասին՝ խորացնելու կապերը Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև»: Նա ողջունեց այն բազմաթիվ խմբերին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր գործակցում են ԱՄՆ դեսպանության հետ և խրախուսեց, որ նրանք գործակցեն նաև միմյանց հետ:

Երեկոյի ընթացքում հնչում էր ամերիկյան քանթրի երաժշտություն հայկական «Իմեջին բենդ» խմբի կատարմամբ և ներկայացվում էին քանթրի խմբապարեր «Նանե» պարային ստուդիայի կողմից:  Գագիկ Գինոսյանը և նրա «Կարին» համույթը ներկայացնում էին հայկական ավանդական երգ ու պար:

Անկախության օրը նշանավորում է Միացյալ Նահանգների ծննդյան օրը և Անկախության հռչակագրի ընդունումը, որ տեղի ունեցավ 1776թ.  հուլիսի 4-ին:

 

Անկախ

Ջոն Հեֆերնը կմեկնի ԱՄՆ

Ջոն ՀեֆերնՄայիսի 17-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կմեկնի Միացյալ Նահանգներ մի շարք քաղաքներում հանդիպումներ ունենալու հնարավոր գործընկերների հետ: Հանդիպումների ընթացքում դեսպան Հեֆերնն ակնկալում է տարբեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակել մշակութային տուրիզմին/մշակութային պահպանությանը, ինչպես նաև գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին առնչվող հարցերի շուրջ: Գործընկերային հանդիպումների շարքը եզրափակելուց հետո դեսպանը խորհրդակցություններ կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում: Դեսպան Հեֆերնը Հայաստան կվերադառնա հունիսի 12-ին:

«Ստատուս-քվոն ոչ թե «անընդունելի է», այլ ընդունելի, այնքան ժամանակ, որքան դեռ…»

արմեն աշոտյան

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին.

“Այս տոնական օրով ստիպված եմ անդրադառնում իմ գործընկեր, ԱՄՆ հարգարժան դեսպան Հեֆերնի այսօրվա թվիթերյան գրառմանը:

ա. Ստատուս-քվոն ոչ թե «անընդունելի է», այլ ընդունելի, այնքան ժամանակ, որքան դեռ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի մշակվել Արցախի ժողովրդի համար ԸՆԴՈՒՆԵԼԻ լուծում:

բ. Զարմանալի է, որ դեսպանի համար անընդունելի է ստատուս-քվոն, իսկ պատերազմի մասին հիշատակելիս «անընդունելի» ձևակերպումը բացակայում է: Հուսամ՝ սա Թվիթերի նիշային սահմանափակումների պատճառով արված «հարկադրված» կրճատում է:

գ. Բոլոր դեպքերում մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը` խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված:

Հ. Գ. Կրկին շնորհավոր այսօրվա տոներդ, հայ ժողովուրդ”:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ունեցած ելույթը քննադատողներին, գրել է. «Նրանք, ովքեր քննադատում են դեսպան Ուորլիքի ելույթում առկա փոխզիջումները, հիշեք հետևյալը. կա երեք հնարավոր ելք՝ բանակցությունների ընթացքում ձեռք բերված կարգավորման ուղի, անընդունելի ստատուս քվոյի երկարաձգում կամ պատերազմ: Ընտրե՛ք»:

Միկրոբլոգում ևս մի գրառում է հայտնվել. «Եթե կողմերը շարունակեն պահանջել ստանալ ամենը, ինչ ցանկանում են, նրանք ստիպված կլինեն սպասել երկար, երկար տարիներ»։

 

Անկախ

3 հարց Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆերնին և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքին

Տիգրան Խզմալյան

Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով 3 հարց է ուղղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ Մինսկի խմբում ԱՄՆ դեսպան Ուարլիքին.

1) Ի՞նչ սահմաններում է ճանաչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Կալիֆորնիա նահանգի կողմից:

2) Չի՞ հակասում, արդյոք, ԱՄՆ պետքարտուղարության սահմանումը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ «հարակից գրավյալ տարածքների» մասին Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանմանը իր ողջ տարածքով՝ ներառյալ ազատագրված հողերը:

3)Չի՞ պատրաստվում, արդյոք, ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ կիրառել Կալիֆորնիա նահանգի դեմ՝ սույն օրենսդրական նախաձեռնության համար: (Վերջին հարցը մեզ անհանգստացնում է նաեւ Կալիֆորնիայի մեծաթիվ հայ համայնքի շահերից ելնելով): Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար: Անհրաժեշտության դեպքում կարող եմ թարգմանել հարցերս անգլերեն: Հարգանքներս”:

 

Անկախ

Ջոն Հեֆերնը Սյունիքի մարզում մասնակցել է ականազերծման աշխատանքների մոնիտորինգին

պնՄայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում մասնակցել են այս տարվա ապրիլի 1-ից նշված տարածքում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի դոնորական աջակցությամբ մեկնարկած ականազերծման աշխատանքների մոնիտորինգին: Ականազերծման աշխատանքներն իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների 16 հաստատված ականավտանգ տարածքներում` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի հիման վրա` «ՀԱԼՕ Թրաստ» (HALO Trust) միջազգային կազմակերպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի 21 ականազերծողների աջակցությամբ և տևելու են մեկ տարուց ավելի` հետագայում շարունակություն ստանալու հեռանկարով:  Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնում են Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին և ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանին ներկայացվեց տվյալ տարածաշրջանում ականային վտանգների, դրանց մասին հանրային իրազեկման մեխանիզմների և ականազերծման աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը բարձր գնահատեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համակարգմամբ և ՀՀ ԶՈՒ ականազերծողների ու միջազգային աջակցությամբ իրականացվող ականազերծման աշխատանքները, նշելով, որ սա անցյալ տարի իրականացված ականազերծման աշխատանքներից և ականային վտանգներից զերծ տարածքների հավաստագրումից հետո ՊՈԱԿ-ի առաջին համատեղ միջազգային նախագիծն է: Դավիթ Տոնոյանը հույս հայտնեց իրականացվող աշխատանքների շարունակականության ապահովման ու ՀՀ ականավտանգ տարածքների վերջնական ականազերծման վերաբերյալ: ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի կողմից ևս կարևորվեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ականազերծման աշխատանքների իրականացումը և բնակիչների համար անվտանգ տարածքների ապահովումը:

Այցի ավարտին ականազերծման աշխատանքների իրականացման ընթացքում Սրաշենի տարածքում հայտնաբերված առաջին ականի պայթեցումն իրականացվեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի կողմից` ի նշան արդյունավետ համագործակցության:

Անկախ

ԱՄՆ դեսպանը ներկա գտնվեց «Կյանք առանց սահմանների» ցուցահանդեսի բացմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ամանորյա ուղերձը հայությանըՀայաստանում ԱՄՆ դեսպանատան և Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Կյանք առանց սահմանների» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել 29 հաշմանդամություն ունեցող և չունեցող նկարիչ-ստեղծագործողներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը նշեց, որ ԱՄՆ դեսպանությունը ուրախ է աջակցել «Կյանք առանց սահմանների» խորագիրը կրող ցուցահանդեսի ներկայացմանը: Ցուցահանդես, որը բացահայտում է, թե ինչպե՞ս են իրական ու մտացածին սահմաններն ազդում մարդկանց վրա:

«Այս նկարիչ-ստեղծագործողներն ակնհայտորեն վայելուն են կյանք առանց սահմանների և չեն ընդունում, որ ֆիզիկական հաշմանդամությունը կարող է կամ պետք է ետ պահի նրանց ստեղծագործելուց: Անհնար է նկարների շարքում առանձնացնել հաշմանդամություն ունեցող նկարիչների աշխատանքները»,- ասաց Ջոն Հեֆերնը` հույս և ցանկություն հայտնելով, որ այս ցուցահանդեսը և սրան հաջորդող քննարկումներն ու մտորումները կօգնեն բոլորին շարունակել այն ուղին, որն առաջնորդում է դեպի առավել ներառական, բազմազան հասարակություն, որտեղ ոչ միայն գնահատում են հաշմանդամություն ունեցող անձանց ներդրումները, այլև օգտագործում են նրանց եզակի ձիրքը:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Արփա Հակոբյանն էլ նշեց, որ համատեղելով հատուկ կարիքավոր անձանց և արդեն կայացած արվեստագետների ստեղծագործությունները, ցուցահանդեսը հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ մի դաշտում, որտեղ կարևորվում են գաղափարները, երևակայությունն ու զգացողությունները: Ցուցահանդեսը հասարակությանը հնարավորություն է տալիս շփվելու առանց նախապաշարմունքների:

Անկախ

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ելույթի տեքստը պատրաստված Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի համար

Ջոն ՀեֆերնՊարոն վարչապետ և հարգարժան հյուրեր, շատ հաճելի է, որ այսօր այստեղ եմ՝ մասնակցելու երրորդ ամենամյա կենսաթոշակային համաժողովին:

Միացյալ Նահանգները կարևորում է իր հարաբերությունները Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, երկրի տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական համակարգերի և հաստատությունների զարգացմանն աջակցելու համար:

13 տարի է, որ ԱՄՆ-ն աշխատում է տեղական գործընկերների հետ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը բարեփոխելու համար,  հատուկ ուշադրություն դարձնելով կենսաթոշակներին: Մենք աշխատել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի կառուցենք սոցիալական ծառայությունների մատուցման կայուն մոդելներ  և լայնածավալ սոցիալական բարեփոխումներ իրականացնենք:

Ինչո՞ւ են կենսաթոշակային բարեփոխումն այդքան կարևոր.

  • Կարևոր է, քանի որ այն ազդեցություն ունի յուրաքանչյուր քաղաքացու վրա:
  • Կարևոր է, քանի որ Հայաստանը պետք է գտնի մի ճանապարհ կենսաթոշակառուների բարեկեցությունն ավելի լավ ապահովելու համար:
  • Կենսաթոշակային բարեփոխումը կարևոր է, քանի որ փոխվել են զբաղվածության կառուցվածքը և Հայաստանի ժողովրդագրությունը, և կենսաթոշակային համակարգը պետք է նույնպես փոխվի:
  • Վերջապես, դա կարևոր է, քանի որ նոր կենսաթոշակային համակարգը հնարավորություն կտա աշխատողներին  ձևավորելու իրենց կենսաթոշակը և անձամբ կուտակել կենսաթոշակային խնայողություններ:

Ցանկացած երկրի առջև ծառացած առավել դժվարին բարեփոխումներից մեկը կենսաթոշակային բարեփոխումն է:  Սա է պատճառը, որ Հայաստանը ներգրավել է միջազգային փորձագետների և ծախսել է ավելի քան տասը տարի՝ մանրակրկիտ կերպով ընտրելով և ձևավորելով նոր կենսաթոշակային համակարգ, որը հարմարեցված է Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական կարիքներին:

Կենսաթոշակային բարեփոխումները վիճահարույց են: Դրանք ներառում են երկարաժամկետ պլանավորում կառավարությունների, գործատուների և աշխատողների կողմից, որոնք արդեն իսկ գտնվում են բազմաթիվ կարճաժամկետ ճնշումների տակ:

Այսպիսով, ինչ կտա այս նոր համակարգը: Նոր կենսաթոշակային համակարգը.

1)      կապահովի երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, սա ամենակարևորն է՝ երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին,

2)      ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը,

3)      կբարելավի հարկային վարչարարությունը և կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը,

4)      կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով  կենսաթոշակային վճարները:

Մենք բոլորս գիտենք, որ բարեփոխումների  իրականացումը կդառնա հաջողության իսկական փորձություն:  Առաջ շարժվելու համար կարևորվում են մի շարք խնդիրներ.

  • Կարևոր է լայն հանրային իրազեկումը: Ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները բարեփոխումների հետ կապված նույնիսկ ամենահիմնական բաները մարդկանց հասկանալի չեն: Քաղաքացիները հարցնում են. ինչո՞ւ են անհրաժեշտ այս բարեփոխումները, ի՞նչ է արվում այս բարեփոխումներով, դրանից ի՞նչ օգուտ կստանան աշխատողն ու ապագա կենսաթոշակառուն, ինչպե՞ս այն կանդրադառնա ընթացիկ կենսաթոշակառուների վրա:
  • Կառավարությունն աշխատելով քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների հետ՝ պետք է իրազեկի ու պարզաբանի բարեփոխումները, դա պետք է արվի ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ կրկին ու կրկին:  Հասարակության վստահությունն ավելի մեծ կլինի, եթե խնդրի բոլոր կողմերում գտնվող քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալ կառավարության իրազեկման աշխատանքներում: Ճշգրիտ, ներառական, թափանցիկ և համընդգրկուն իրազեկման արշավները կմեծացնեն վստահությունը բարեփոխումների նկատմամբ և կնպաստեն դրանց հաջողությանը:
  • Մեկ այլ առանցքային գործոն է ֆինանսական գրագիտությունը: Աշխատողներն ու ապագա կենսաթոշակառուները պետք է հասկանան, թե ինչպես է ձևավորվում իրենց ապագա կենսաթոշակը: Միայն այդ պարագայում կարող են իրազեկ որոշումներ կայացնել և ընտրել իրենց հատկացումների համար համապատասխան ներդրումային տարբերակը:
  • Կենսաթոշակային բարեփոխման հաջող իրականացման  կարևոր գործոնները ներառում են. Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված ամուր ներդրումային քաղաքականություն, շրջահայաց կարագավորում, որը կմեծացնի հասրարակության վստահությունը համակարգի նկատմամբ և կպաշտպանի կենսաթոշակային հիմնադրամի մասնակիցների շահերը, և առավելագույնս թափանցիկ ու ճշգրիտ հաշվետվությունների ապահովում բոլորի կողմից:

Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերն այս նոր համակարգի հիմքերը ձևավորելու համար: Այժմ հարկ է ավելի շատ տեղեկատվություն ապահովել այն մասին, թե համակարգն ինչպես է ապահովելու քաղաքացիների կողմից կատարվող կենսաթոշակային հատկացումների երաշխավորվածությունը, նպատակային գործածումը և անկողմնակալությունը:

Գործատուները նույնպես որոշ պատասխանատվություններ ունեն: Նրանք պետք է որդեգրեն կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքները, որպեսզի կրճատվի ստվերային տնտեսությունը: Այլևս անցյալում պետք է մնան այն ժամանակները, երբ եկամուտների, շահույթի, աշխատավարձերի ու սոցիալական վճարումների տվյալները ամբողջովին չէին ներկայացվում հաշվետվություններում՝ հարկերից խուսափելու նպատակով:

Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը  շրջահայաց ձևով մշակված է՝ պաշտպանելու ապագա կենսաթոշակառուների շահերը: Այն Հայաստանի աշխատողներին հնարավորություն կտա բարելավել իրենց ֆինասական ապահովածությունը կենսաթոշակային տարիքում՝ եկամուտների աղբյուրները դիվերսիֆիկացնելու, այդ թվում մասնավոր, կրկնում եմ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամում խնայողությունների կատարելու միջոցով:

Մի կարևոր բան էլ ներկայացնեմ, որը կարծես հասարակության շրջանում շատերին հայտնի չէ: Այս բարեփոխումների շրջանակում կենսաթոշակային հիմնադրամները կկառավարվեն ակտիվների կառավարման 2 մասնավոր ընկերությունների կողմից, որոնք միջազգային համբավ և հաջող գործունեության երկար պատմություն ունեցող ընկերություններ են, մեկը՝ ֆրանսիական, մյուսը՝ գերմանական/ավստրիական:

Եվ կրկին, ոչ ոք չի հերքում, որ թոշակային բարեփոխումը խնդրահարույց է: Ամեն շաբաթ մարդկանց տարբեր խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում այս նոր օրենքի վերաբերյալ: Սահմանադրական դատարանը նույնպես ուսումնասիրում է օրենքի որոշակի հատվածներ: Բարեփոխմանը վերաբերող այս անհանգստությունները պետք է զարմանք չառաջացնեն՝ հաշվի առնելով, որ սա տարիներ շարունակ գոյություն ունեցող համակարգի հիմնավոր փոփոխություն է:

Հիշենք նաև, որ Խորհրդային Միության փլուզման հետևանքով շատ հայաստանցիներ կորցրեցին երկար սպասված թոշակները: Հիշողությունները դեռ թարմ են: Դեռ ավելին, գոյություն ունի վստահության պակաս, կառավարության, հայաստանյան հաստատությունների և քաղաքացիների միջև: Կառավարությունը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյուրըմբռնումներն ու լսելով  և արձագանքելով վերջիններս մտահոգություններին:

Կենսաթոշակային այս բարեփոխումը կառավարության,  միջազգային դոնորների և փորձագետների տասը տարվա սերտ համագործակցության արդյունք է: Այս մոդելը անհատների խնայողությունների և ներդրումների պաշտպանության համար ձևավորված մեխանիզմների հետ միասին  հաջողությամբ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Իրականությունն այն է, որ Հայաստանում գործող ներկայիս համակարգը  երկար գոյատևել չի կարող: Փոփոխությունը, թեկուզ բարդ, սակայն անհրաժեշտ է:

Եվ վերջում, ցանկանում եմ մեր շարունակական աջակցությունը հայտնել այս բարեփոխման հաջող իրականացմանը և հույս հայտնել, որ ՀՀ կառավարությունը, գործատուներն ու աշխատողները կիրականացնեն այս բարեփոխումները ի շահ բոլորի:

Շնորհակալություն: Մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք:

 

Գարնանը Երևանում տեղի կունենա կայուն հանքարդյունաբերության հարցերին նվիրված համաժողով

g_imageՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափիին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին: Հանդիպման նպատակն էր՝ քննարկել այս երկրների և ՀԲ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ 2014 թ. գարնանը Երևանում անցկացվելիք կայուն հանքարդյունաբերությանը նվիրված համաժողովին վերաբերող հարցեր:
ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենի խոսքով՝ համաժողովի անցկացումը պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով. ընդունվել է «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգիրք, այժմ Ազգային ժողովում է գտնվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև հանքարդյունաբերող ընկերությունների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար, ընդունել հրավերը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ որպես համահովանավոր աջակցել միջոցառման կազմակերպմանը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ համաժողովը թույլ կտա ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը միջազգային ասպարեզում և մասնավոր ներդրումներ ներգրավել հանքահումքային արդյունաբերությունում: Այն, մասնավորապես, պետք է անցկացվի ՀՀ կառավարության որդեգրած կանաչ տնտեսության և կայուն զարգացման սկզբունքների տրամաբանության շրջանակում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ միջոցառման կազմակերպիչների հետ քննարկել և նախապատրաստել կոնֆերանսի օրակարգը:
Իրենց խոսքում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպաններն ընդգծել են, որ համաժողովն, ըստ էության, երկակի ուղղվածություն ունի՝ քննարկումներում ներգրավել և´ ոլորտի միջազգային ընկերություններին, և´ Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական հասարակությանը: Այս մոտեցումը հնարավորություն կտա երկխոսության դաշտ ձևավորել և հասկանալ, թե ինչպես կարելի է երկուստեք շահավետ կազմակերպել հանքարդյունահանումը: Նրանք տեղեկացրել են, որ կոնֆերանսի կազմակերպմանն աջակցում են նաև Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Հայկական զարգացման բանկը (ADB), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (OSCE), Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող երեք խոշորագույն ընկերությունները և ոչ կառավարական կազմակերպությունները: Այն նախատեսվում է անցկացնել երկու օր՝ շուրջ 70 միջազգային լավագույն փորձագետների, առաջատար ընկերությունների և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ Հայաստանի կողմից «բաց երկնքի քաղաքականություն» որդեգրելու կապակցությամբ

Տիգրան Սարգսյան,Ջոն Հեֆերն, «բաց երկնքի քաղաքականություն»Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է ՀՀ վարչապետին ՀՀ կառավարության կողմից մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու և դրանով Հայաստանի օդային  սահմաններն ազատականացնելու կապակցությամբ: Նա նշել է, որ անցումը «բաց երկնքի քաղաքականությանը» լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսական զարգացման և զբոսաշրջության խթանման համար, և ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, որոնց համատեքստում Տիգրան Սարգսյանը և Ջոն Հեֆերնը մտքեր են փոխանակել նոր համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: