Մոսկվան Կիևից հետ է կանչել իր դեսպանին

da3001393217104ՌԴ-ն Կիևից հետ է կանչել իր դեսպան Միխայիլ Զուրաբովին` խորհրդակցության: Դրա մասին հայտնել է լրատվական Reuters գործակալությունը` հղում անելով ռուսական  արտաքին գործերի գերատեսչության աղբյուրներին: Ինչպես նշել են այդ աղբյուրները, իրավիճակի ծայրահեղ լարվածության պատճառով  այն մանրամասն ու բազմակողմանի վերլուծելու անհրաժեշտություն է առաջացել; Դրա համար էլ Զուրաբովը վերադարձել է Մոսկվա:

Ուկրաինայում անկարգությունների ընթացքում զոհվել է 82 մարդ, մի քանի հարյուրն էլ վիրավորվել են: Գերագույն ռադան  Յանուկովիչին հեռացրել է իշխանությունից իսկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Տուրչինովը:

Անկախ

Կիևում կրակը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել

1256-390x290 (1)Կիևում հակատեռորիստական օպերացիան դադարեցնելու ու զինծառայողներին և միլիցիոներներին, հատուկ ծառայության մարտիկներին զորանոցներ ուզարկելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել:

Դրա մասին  այսօր Ուկրաինայի գերագույն ռադայի նիստում հայտնել է խոսնակ Վլադիմիր Ռիբակը, որից հետո, մեկ րոպե լռությամբ հարգել են բողոքի ակցիայի զոհերի հիշատակը:

Նրա խոսքով “Ուկրաինայի խաղաղ բնակիչների մահվան հանգեցրած բռնությունը դատապարտելու մասին” որոշումն ընդունվել է փետրվարի 20-ի երեկոյան:Կողմ է եղել 236 պատգամավոր:

Որոշման համաձայն, ՆԳ  աշխատակիցներին ու զինվորականներին արգելվում է ցանկացած տեսակի զենք  ու հատուկ միջոցներ կիրառել Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, ինպես նաև  նախատեսում է սահմանափակել նրանց առաջխաղացումը երկրի տարածքում: Որոշման համաձայն տրանսպորտային միջոցների մուտքի սահմանափակումը նույնպես վերացվել է:

Ավելի վաղ, Ուկրաինայի ՆԳ նախարարը իրավապահ մարմինների աշխատակիցներին մարտական զենք կիրառելը թույլատրող հրաման էր ստորագրել:

Անկախ