Ռիչարդ Մորնինգսթարը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին

2 (1)Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը անրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

“Ես տեղյակ չեմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, սակայն կարծում եմ, որ դա չափազանց կարևոր կլինի”,-ասել է նա։

 

Անդրադառնալով վերջին շրջանում շփման գծում գրանցված լարվածությանը՝ դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր չեն խնայում դա թույլ չտալու համար։ “Մենք հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը քայլեր են ձեռնարկում շփման գծում լարվածությունը թուլացնելու համար”,- ընդգծել է նա։

Անկախ

ԱՄՆ-ն հուսով է՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները մոտ ապագայում կհանդիպեն. դեսպան

2 ԱՄՆ-ը լիահույս է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

“Այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ձևաչափով: Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք գործուն ենք շարունակվող բանակցային գործընթացի մեջ: Ըստ իս՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հակամարտության կարգավորմանն ուղղված պարբերական հանդիպումները շատ կարևոր են”,- ասել է Մորնինգսթարը:

 

Անկախ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը` Ղրիմի և Ղարաբաղի մասին

3 (3)Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, շատ ավելի կարևոր է դարձնում Ադրբեջանի` ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանակն “Հագին” լրատվական կայքը, դեսպանի խոսքով՝ Ուկրաինայի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչու պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

“Կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը քայլեր ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ՝ այդ կերպ վերացնելով անկայությունը տարածաշրջանում։ Ոչ ոքի պետք չէ, որ այդ հակամարտությունը շարունակվի”,- ասել է նա։

Մեկնաբանելով Ուկրաինայում իրադարձությունները ՝ Մորնինգսթարը հիշատակել է ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի` Ղրիմի հետ կապված հայտարարությունները։ “Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, շատ վատ է, և մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում”,- հայտարարել է դեսպանը։

Անկախ