Տորոնտոյի անդադրում քաղաքապետը դիջեյ է դարձել

o_844393Տորոնտոյի սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ Ֆորդը կրկին հայտնվել է կանադական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Այս անգամ պաշտոնյան գիշերային ակումբում է իր վարքով աչքի ընկել: Ճիշտ է, այս անգամ նա ալկոհոլ ու թմրանյութեր չի օգտագործել, պարզապես իրեն որպես դիջեյ է  դրսևորել:

Պարզվել է, որ քաղաքապետը ռիթմի զգացողություն ու որոշակի շնորհքներ ունի: Համենայն դեպս` երաժշտական պրոդյուսերը հիացած է մնացել. Նա ասել է, որ քաղաքապետը “արագ” մատներ ունի ու պարապելու դեպքում լուրջ հաջողությունների կարող է հասնել: Սակայն Ֆորդն այլ պլաններ ունի. չնայած սկանդալների շարանին, նա պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին:

Անկախ

Տորոնտոյի քաղաքապետը YouTube-ում իր շոուն կունենա

pic_9c461af5b75dfef216a3d0fdbc08ff42Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը YouTube-ում  իր սեփական շոուն կունենա, որի թողարկումը տեսահոսթինգում կհայտնվի այսօր:

Ավելի վաղ շոուի ազդագիրն էր հայտնվել, որը, ինչպես ենթադրվում է, Ford Nation (“Ֆորդի ազգը”) անվանումը կստանա: Գովազդից դատելով, մեկնարկային շոուի հյուրը քաղաքապետի եղբայրն է լինելու` Դագ Ֆորդը, սակայն, ինչի մասին կխոսեն եղբայրները` հայտնի չէ: Տեսանյութում նրանք հումորներ են անում մեկը մյուսի քաշի վերաբերյալ, դրանից հետո քաղաքապետը կոչ է անում իր մասին դատել ոչ թե անձնական կյանքի առանձին դեպքերով, էպիզոդներով, այլ քաղաքապետի պաշտոնում կատարած գործերով:

2013-ի վերջին Ռոբ Ֆորդը փորձել է Ford Nation նախագիծ թողարկել հեռուստատեսությունով ու ռադիոյով: Հեռուստատարբերակը շուտով փակվեց առաջին իսկ թողարկումից հետո (հեռուստաալիքի ղեկավարությունը բողոքեց ծրագրի թանկ արժեքից): Նման բախտ էր վիճակված նաև ռադիոտարբերակին:

Տորոնտոյի քաղաքապետը հայտնի է  իր սկանդալային վարքով: Անցած տարի պարբերաբար ալկոհոլ ու թմրանյութ  օգտագործելու պատճառով նրան ժամանակավոր զրկեցին իրավասությունների մեծ մասից, սակայն նա մնաց քաղաքապետի պաշտոնում մինչև հաջորդ ընտրություններ: Չնայած աղմկահարույց պատմություններին, նա հայտարարեց, որ մտադիր է վերընտրվել նոր ժամկետում:

Անկախ

 

Տորոնտոյի “անհնազանդ” քաղաքապետին Ծննդյան տոներին շատ ածուխ կնվիրեն

o_865093Կանադական ընկերություններից մեկն անսովոր բարեգործական ակցիա է ձեռնարկել: Երկրի բնակիչներին առաջարկվել է 1 դոլար նվիրաբերել Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդին: Նրանք, ովքեր ամբողջ տարին հետևում էին քաղաքապետի մասնակցությամբ սկանդալներին` նվիրաբերեցին դոլարը: Ընդամենը մի քանի օրում ավելի քան մլն դոլար հավաքվեց: Ու ինչ նվեր ընտրեցին կազմակերպիչները:

“Սովորաբար անհնազանդ տղաները Ծննդյան տոնին ածուխ են ստանում: Ես որոշեցի բացառություն չանել”,-ասել է Տորոնտոյի Սանտա Կլաուսը:

Խոշորագույն բարեգործական ընկերություններից մեկը քաղաքի բնակիչներին առաջարկել է օգնել երեխաներին` մեկ դոլարով գնելու գոնե մի կտոր ածուխ, որ լցնեն ամենաանհնազանդ տղայի` սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ Ֆորդի  գուլպան: Ռեկորդային թվով մարդիկ արձագանքեցին այս ձեռնարկին:

“Մենք  հատուկ ստեղծված ինտերնետ էջում առաջարկեցինք  խորհրդանշական`մեկ կտոր ածխի համար մեկ դոլար նվիրաբերել, որը պետք է Ռոբ Ֆորդի համար նախատեսված գուլպայի մեջ դրվեր:  10 րոպեում հավաքեցինք 5 հազար դոլար, մեկ ժամում` 50 հազար ու 1 մլն` 4 օրում: Խոստացել էինք քաղաքապետին իսկական ածուխ հասցնել ու այսօր մենք քաղաքապետարանի շենքի մոտ ենք բերել ածխի 1 մլն կտոր:

Ինչ է քաղաքապետը մտածում ֆլեշմոբի մասին` դեռևս անհայտ է: Սակայն նա ինքը բազմիցս խոստովանել է , որ իրեն լավ չի պահել` կրեկ  է ծխել, չարաշահել ալկոհոլը, հարձակվել լրագրողների վրա: Նրան զրկել են բոլոր իրավասություններից, հիմա նա միայն ներկայացուցչական գործառույթ է կատարում: Այդուհանդերձ, քաղաքապետի տրամադրությունը միևնույն է` տոնական է.օրերս նա ոգևորված պարում էր Բոբ Մառլիի երգի ներքո` քաղխորհրդի նիստի ժամանակ: Նա ամանորյա մի ցանկություն ունի` հաղթել առաջիկա ընտրություններում:Կկատարվի, արդյոք նրա երազանքը` մեծ հարցականի տակ է: