Դատախազը պահանջեց 14 տարվա ազատազրկման դատապարտել նախկին պաշտոնյա Սամվել Հովհաննիսյանին.pastinfo.am

սամվել հովհաննիսյանԴատախազն այսօր միջնորդեց 14 տարվա ազատազրկման դատապարտել՝ 2001-2006թթ Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանին, հաղորդում է Փաստինֆոն։ 
Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից դատապարտյալի սպանության փորձ պատվիրելու եւ խարդախության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազներն ամբողջությամբ պնդեցին Ս.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ նախաքննական մարմնի մեղադրանքները հիմնավորվել են դատարանում ձեռք բերված ապացույցներով։
Հաջորդ նիստում պաշտպանական կողմը հանդես կգա պաշտպանական ճառով։
Մանրամասները՝ քիչ ավելի ուշ:

Անկախ

Գյումրիում սկսել են երկրաշարժեր կանխատեսել

IMG_1537ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունն ամփոփել է անցած 25 տարիների կատարած աշխատանքները: 88-ի աղետը թույլ տվեց ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարել սեյսմիկ ռիսկերը գնահատելու և գիտական աշխատանքներ կատարելու համար:

Աղետի տարելիցի նախօրեին, խոսելով անցած ճանապարհի մասին, ծառայության մասնագետները նշում են` հասել են նրան, որ արդեն հնարավոր է որոշակի կանխատեսումներ անել:

“Տեղեկատվության բաժինը վերջին 25 տարվա մեջ մեծ աշխատանք տարավ երկրաշարժերի կանխատեսման ուղղությամբ: Մշակվեց երկրաշարժերի կանխատեսման տեկտոնամագնիսական մեթոդը, որը փորձարվեց վերջին 5-6 տարիների ընթացքում: Նույնիսկ, մենք հատուկենտ երկրաշարժեր կանխատեսեցինք: Միակ ցավալի փաստն այն է, որ արդեն 23 տարի անընդհատ աշխատող մեր ապարատները շարքից դուրս են եկել, ֆիզիկապես մաշվել են”, – ասում է ՍՊՀԾ տեղեկատվության բաժնի վարիչ Սամվել Հովհաննիսյանը:

Նախանշանները ձևավորվում են տեկտենամագնիսական դաշտի մեջ, այսինքն, այն դաշտը, որն առաջ է գալիս ապարների սեխմման ժամանակ ի հաշիվ ապարների մնացորդային մագնիսականության փոփոխության: Այդ դաշտը դիտարկվում է մակրևույթի վրա, դրա գոյատևման տևողությունը տարբեր մագնիտուտ ունեցող երկրաշարժերի համար տարբեր է. “Օրինակ 5 բալ մգնիտուտ ունեցող երկրաշարժի համար այն կազմում է 5-6 տարի, իսկ 4.5 մագնիտուտի համար` մաքսիմում 2 տարի”, – մանրամասնում է մասնագետը:

Ծառայությունն ունի հինգ դիտարկումներով պայմանավորված ցանց` հեռաչափական ցանց, որը սեյսմիկ ցնցումների ժամանակ անմիջապես ալիքներ են գրանցում, էլեկտրաչափական դիտարկումների ցանց, էկելտրամագնիսական, ռադոնաչափական ցանց և հիդրոդինամիկական կայաններ: Սրանք անոմալիաների ժամանակ տալիս են այն տվյալները, որոնցով կարելի է կանխատեսել կարճաժամկետ կամ միջնաժամկետ ժամանակահատվածում երկրաշարժի առկայությունը:

Հիմնական կանխատեսումները գրանցվում են մեկ շաբաթվա ինտերվալով:

Ջամալ Սլոյանը վաղաժամկետ ազատ է արձակվել

սամվել հովհաննիսյան2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստին վերջապես ներկայացավ գործով վկա, «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանը:  4 անգամ դատապարտված Խուրշուդյանը վերջին անգամ 4,5 տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել,հաղորդում է Փաստինֆոն: Վկան բերման էր ենթարկվել դատարան: Այս կապակցությամբ Ա.Խուրշուդյանը նշեց, որ առողջական վիճակը թույլ չի տալիս, հազիվ է տեղից վեր կացել ու ոստիկանների ուղեկցությամբ եկել դատարան:      Վկան հաստատեց գործով մեկ այլ վկա Ռոբերտ Տոնոյանի ցուցմունքները, ըստ որի՝ 2012թ.  Սամվել Հովհաննիսյանը Ռ.Տոնոյանի միջոցով դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր է տվել: Ըստ Ա.Խուրշուդյանի՝ Ռոբերտ Տոնոյանն եկել է իր մոտ՝ «Դատապարտյալների հիվանդանոց», և ասել, որ Թելմանիչը, խոսքը Սամվել Հովհաննիսյանի մասին է, ասել է՝ «պրոֆեսորին» ասա, թող Ջամալ Սլոյանի գլուխն ուտի:   Հեղինակությունն անգամ վիրավորվել է՝ «ես ի՞նչ է,  քիլլե՞ր եմ» և ստացել պատասխան՝ «ուզում է, որ 100 տոկոս գլուխն ուտեն»:  Վկան հայտնել է, որ ոչ ինքը, ոչ էլ  Ռ.Տոնոյանն այդ քայլին գնացողներից չեն, ուստի կանխելու համար որոշել են պարզել, թե ով է պատվիրատուն՝ Սամվել Հովհաննիսյանից  բացի:  «Սլավիկ»-Սամվել Հովհաննիսյանն իր հետ հեռախոսով կապվել է և պահանջել արագացնել գործը, սակայն  Ա.Խուրշուդյանն իր հերթին պահանջել է հանդիպել  և խոսել «Սլավիկի» հետ, սակայն ապարդյուն:    Ըստ վկայի՝ առաջին խոսակցությունը Ռ.Տոնոյանի հետ «թռուցիկ է եղել», ինքն այն լուրջ չի ընդունել, սակայն հետագայում լսել է Ռոբերտ Տոնոյանի ու Սամվել Հովհաննիսյանի ձայնագրությունները: Ինքը տեղյակ է եղել, որ Տոնոյանը դիմել է իրավապահ մարմիններին ու Քրեակատարողական ծառայության պետի տեղակալին:     Սպանությունը, ըստ «ծրագրի», պետք է լիներ կոկայինի մեծ չափաբաժնի օգնությամբ: Ըստ վկայի՝ Ջամալ Սլոյանը թմրանյութ չէր օգտագործում, սակայն ամեն մարդ էլ կարող է մի անգամ օգտագործել: Իսկ թե ինչպես պետք է կոկայինը մուտք գործեր քրեակատարողական հիմնարկ, «կքննարկեինք այն դեպքում, եթե համաձայնվեի  սպանություն կատարել»: Վկան համոզված էր, որ 100 հազար դոլար փող են վերցնում, իսկ իրեն առաջարկել են միայն  6000-7000:             Ա. Խուրշուդյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև՝ Սամվել Հովհաննիսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ իր ասածները, ճիշտ են նաև դատաքննության ցուցմունքները՝ «ճիշտը չասեմ, որ գնամ նորից նստե՞մ»:     Վկան հայտնեց, որ Ջամալ Սլոյանը զանգահարել, իրեն շնորհակալություն է  հայտնել: Ջ.Սլոյանն, ի դեպ,  ազատվել է կալանավայրից:  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը, սպանության համար դատապարտված Ջամալ Սլոյանը «օրենքով սահմանված կարգով վաղաժամկետ ազատ է արձակվել»: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Հարցաքննվեց Սամվել Հովհաննիսյանի «առաքյալը»

սամվել հովհաննիսյան2001-2006 թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստում հարցաքննվեց վկա Ռոբերտ Տոնոյանը, ում հարցաքննությունը տևեց շուրջ 4 ժամ:

Ռոբերտ Տոնոյանն այսօր պնդեց, որ Սամվել Հովհաննիսյանը դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր է տվել՝ հայտնելով, որ մոսկովյան պատվիրատուն դրա դիմաց 30 հազար ԱՄՆ դոլար է «վճարում»` գումարը պետք է բաժանվեր իր, կատարողի և Սամվել Հովհաննիսյանի միջև: Կատարողն էլ դատապարտյալ, «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանն էր, ում  Սամվել Հովհաննիսյանը նույնպես ճանաչում էր. ժամանակին օրենքի շրջանակում նրան  օգնել էր,այս մասին հաղորդում է “Փաստինֆոն”:

Ըստ վկայի, ոչ ինքը, ոչ «հեղինակությունը» նպատակ չունեին կատարել պատվերը. վերջինս, իրենից լսելով պատվերի մասին, հայտարարել էր` «ինձ քիլլերի տե՞ղ ես դրել»: Ապա Ա.Խուրշուդյանը,  իմանալով գումարի չափի մասին, կասկած էր հայտնել՝  հաստատ մի 100  հազար են վճարում, և «մեզ երեսուն հազարի մասին  է ասում»: Ա.Խուրշուդյանը  «պատվիրել»  է   առերևույթ համաձայնել և Սամվել Հովհաննիսյանից իմանալ, թե ով է մոսկովյան պատվիրատուն:  Ռ.Տոնոյանի միջոցով Սամվել Հովհաննիսյանը հեռախոսով շփվել  է «քիլլերի» հետ, սակայն «Սլավիկ» անվամբ: Հակառակ Ս.Հովհաննիսյանի արգելքի`  Ռ.Տոնոյանը Խուրշուդյանին հայտնել էր, թե ով է «Սլավիկը», ով չճանաչվելու մնպատակով ռուսերեն է խոսել:

Ա.Խուրշուդյանի հետ հանդիպելու թույլտվություն ստանալու համար վկան գնացել է Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի մոտ՝ նա  Ս.Հովհաննիսյանի ընկերն է, և պատմել «պատվերի» մասին, Ռ.Հովհաննիսյանը  չէր հավատացել, ծիծաղել: Սակայն հետո իր ասածի ճշմարտացիության մեջ համոզելու և նաև սեփական ապահովության համար ձայնագրել էր իր և Սամվել Հովհաննիսյանի խոսակցությունները, ձայնագրությունները տարել է Ռաֆայել Հովհաննիսյանին, իսկ վերջինս հայտարարել էր, որ Ռ.Տոնոյանի քաղաքացիական պարտքն է  այդ ամենի մասին հայտնել իրավապահ մարմիններին:

Եվ, իրոք, ձայնագրությունները պետք եկան, երբ Սամվել Հովհաննիսյանը սկսեց ահաբեկող կարճ հաղորդագրություններ ուղարկել իր կնոջը: «Ձայնագրությունները ցույց տվեցի, սսկվեց»,- դատարանում ասաց վկան:

Ցուցմունքին հակադարձեց  Սամվել Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ  վկան  «լուրջ համագործակցող է եղել,  նրան չէի դիմի, եթե նույնիսկ պատվեր ունենայի»:

Գործը քննող Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, ում նախագահությամբ տեղի է ունենում դատավարությունը,  վկայից հետաքրքրվեց, թե Սամվել Հովհաննիսյանը Ձեր վաղեմի ընկերն  էր, «ինչո՞ւ  չկանխեցիք, հետ չպահեցիք այդ մտադրությունից, որ Ձեր ընկերը հանցագործ չդառնար, ըստ Ձեր  ցուցմունքի»,  վկան  հայտարարեց` այդ դեպքում «ես Ձեր դիմաց կանգնած չէի լինի», ապա դատավարության կողմերի նույնաբովանդակ հարցին ի պատասխան  հավելեց՝  «կանխողները թող կանխեին»:

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, Ս.Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և շահադիտական դրդումներով, պատվերով՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության նախապատրաստության կազմակերպում, և  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-