Փհենյանը Սեուլին առաջարկել է դաշնության հիման վրա միավորվել

180-390x290 (1)Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հարավային Կորեային առաջարկել են միավորվել դաշնության կամ էլ կոնֆեդերացիայի սկզբունքի վրա, հաղորդում է  РБК-ն:

Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության տարածած   հաղորդագրության մեջ ԿԺԴՀ իշխանություններն ընդունել են Կորեայի` սոցիալական տարբեր համակարգերով ու գաղափարախոսությամբ 2 հատվածների դաշնության հիման վրա  միավորման պահանջի աճը:

“Հյուսիսն ու Հարավը դաշնության կամ կոնֆեդերացիայի պայմաններում պետք է միավորեն իրենց ջանքերն ու ակտիվ նպաստեն զարգացմանն ու ընդհանուր հետաքրքրություններին”,-ճշգրտում է ԿԺԴՀ կառավարությունը:

Բացի այդ, Հյուսիսային Կորեան Հարավային Կորեային կոչ է արել հրաժարվել հյուսիսում գտնվող համերկրացիների նկատմամբ առճակատումից ու թշնամությունից, ինչպես նաև “օտարների” հետ զորավարժություններ անցկացնելուց: Հարավային Կորեայի պատասխանն այդ առաջարկությանը չի հաղորդվում:

Սեուլի մետրոյում 2 գնացք իրար են բախվել

o_941147Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի մետրոպոլիտենում 2 գնացքների բախման հետևանքով տուժել է շուրջ 170 մարդ: Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնում, պատահարը տեղի է ունեցել կայարանից ոչ հեռու. մի գնացքը ռելսերից դուրս է եկել:

Ուղևորները ստիպված դուրս են եկել ու առաջ շարժվել ուղիներով: Նախնական տվյալների համաձայն, ոչ ոք լուրջ չի տուժել:

Ամենայն հավանականությամբ, բախման պատճառը մեխանիկական անսարքությունն է դարձել: Նշվում է, որ մի գնացքը մյուսին է բախվել մայրաքաղաքից հյուսիս-արևելք գտնվող կայարաններից մեկում:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սեուլում

177.Genocide commemoration events in Seoul 25.04.2014Ապրիլի 24-ին Սեուլում՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունելությունների սրահում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն: Միջոցառումը նախաձեռնել էր Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը՝ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ:

 Ցուցահանդեսին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ, որոնք դիտելու էին եկել Կորեայի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ:

Միջոցառմանը ելույթ ունեցան Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նո Յուն-մինը, Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը և պատգամավոր Շին Կինամը, ովքեր խոսեցին 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատմության և փաստերի մասին և արձանագրեցին, որ այսպիսի ոճրագործությունների ճանաչմամբ և գիտակցմամբ է հնարավոր միայն կանխել մարդկության դեմ հետագա հանցանքները:

Անկախ

Սեուլում ուղղաթիռը բախվել է 35 հարկանի շենքի մեջ

o_728448Կորեայի մայրաքաղաք Սեուլում նոյեմբերի 16-ին ուղղաթիռի վթարի հետևանքով 2 մարդ  զոհվել է:  Վթարի պատճառը Սամսոն-դոնի շրջանում թանձր մառախուղն է եղել: Այդ շրջանում հիմնականում ապրում են ունևոր քաղաքացիներ:

Նախնական տվյալներով, վթարը տեղի է ունեցել օդաչուի սխալի պատճառով: Ամենայն հավանականությամբ, մեքենան թանձր մառախուղի մեջ չի կողմնորոշվել: Շենքի բնակիչների մեջ տուժածներ կան , թե ոչ` առայժմ պարզ չէ Անմիջապես, վթարից հետո, շենքի  բնակչության մեծամասնությունը տարհանվել է: Ուղղաթիռը մասնավոր անձի սեփականություն էր:

Սեուլում ջրհեղեղի ժամանակ բանվորների բրիգադ է անհետ կորել

iՍեուլում ջրհեղեղի հետևանքով զոհվել է Չինաստանի 57-ամյա մի քաղաքացի,  3 չինացի ու 3 հարավկորեացի, որոնք նորոգում էին Հանգան գետի մոտ տեղակայված ջրատարը, անհետ կորել են:

Բանվորների բրիգադը գտնվում էր 48 մ խորությամբ ջրավազանում,ուր երկուշաբթի, 17:30-ին ջուր է հորդացել: Փրկարարական աշխատանքները բարդանում են նաև այն հանգամանքով, որ 1,5 կմ երկարությամբ հատվածի մեծ մասն արդեն ջրասույզ է:

Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունը հատուկ դեպքի վայր է եկել, որ հետևի փրկարարական աշխատանքների ընթացքին:

Հորդառատ անձրևների հետևանքով Սեուլում 3 մարդ է զոհվել, 200-ը ստիպված լքել են տները: