Կարելի՞ է նիհարել 10 րոպեում

ol3001391592766 (1)Սիդնեյի համալսարանի մասնագետներն առաջարկում են  նիհարելու բոլորովին նոր միջոց, որը թույլ կտա ընդամենը 10 րոպեում ավելի շատ կալորիա այրել, քան հոգնատանջ ֆիզիկական մարզումների արդյունքում:

Այս հետազոտության հեղինակների կարծիքով, օրգանիզմին արդյունավետ կերպով կալորիաներ այրելու համար հարկավոր է դողալու չափ մրսել: Բանն այն է, որ -15 աստիճան Ցելսիուսից ցածր ջերմաստիճանը ստիպում է օրգանիզմին ավելի ինտենսիվ իրիսին  հորմոն ու FGF21   մշակել,քան ֆիզիկական վարժության դեպքում: Լրիվ հնարավոր է, որ ցրտի ազդեցությունն օգնում է սպիտակ ճարպի վտանգավոր պաշարները մարդու համար օգտակար դարչնագույն ճարպի վերածելու:

Ուրեմն, բնակարանները շատ տաքացնելուց հրաժարումը կարող է բարերար ազդեցություն ունենալ ոչ միայն դրամապանակի, այլև գոտկատեղի շրջագծի վրա: Այս  ուսումնասիրության արդյունքների մանրամասն նկարագրությունը շարադրված է «Cell Metabolism»-ում:

Անկախ

Սիդնեյի օպերայի շենքը հարավային կիսագնդի ամենամեծ փառատոնի կապակցությամբ լուսավորվել է բազմագույն 3D պատկերներով

s1Vivid Sydney փառատոնի կապակցությամբ Սիդնեյի օպերայի շենքը լուսավորվել է 3D բազմագույն պատկերներով:

Vivid Sydney-ը հարավային կիսագնդի լույսերի, երաժշտության և գաղափարների ամենամեծ փառատոնն է, որը այս շաբաթ բացվել է հինգերորդ անգամ:

Աշխարհահռչակ օպերայի շենքը լուսավորվել է 3D պատկերներ ցուցադրող լույսերով՝ այդ կերպ ազդարարելով փառատոնի առաջին երեկոյի բացումը:

Vivid Sydney-ի շրջանակներում Սիդնեյի նավահանգստում լույսեր են տեղադրվում, կենդանի երաժշտական ներկայացումներ և ավելի քան 120 ստեղծագործական ոլորտի միջոցառումներ են տեղի ունենում:

Սպասվում է, որ մինչև Vivid Sydney –ի փակումը՝ հունիսի 10-ը, փառատոնը կունենա 550,000 այցելու:

Լուսային գեղարվեստական ցուցադրումները կազմում են փառատոնի Vivid Light կոչվող հատվածը, որոնք անցած տարվա համեմատությամբ եռապատկվել են:

Սիդնեյի հայտնի Հարբոր բրիջ կամուրջը կկենդանանա ինտերակտիվ լուսային էֆֆեկտներով, որոնք տեղադրվել են կամրջի արևմտյան հատվածում:

Լուսային շոուն կկառավարվի սենսորային էկրանի միջոցով, և այցելուները կկարողանան իրենց ցանկությամբ դիզայնավորել կամուրջը: