Բոլորին տանկերի տա°կ… Կուրղինյանը զայրացած է Սլավյանսկը թողնելու պատճառով

o_680724Այն բանից հետո, երբ աշխարհազորայինը թողեց Սլավյանսկը, իսկ նրանց հրամանատար Իգոր Ստրելկովը հայտարարեց, թե մտադիր է Դոնեցկի պաշտպանությունը կազմակերպել, նրա վրա իր զայրույթը թափեց “Ժամանակի էությունը” շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը:
“Մարդիկ խորապես շփոթված են: Նրանք ոչ թե պարզապես հոգնած են, այլ ճնշված ու զարմացած…: Նրանք այն մարդիկ են, ովքեր անկեղծ հավատում էին, որ կկարողանան պայքարել մինչև վերջ: Նրանց հրամայվեց հեռանալ: Նրանք հեռացան առանց կորստի: Նրանք հեռացան հատկացված միջանցքով: Նրանք հեռացան` քաղաքում թողնելով խաղաղ բնակչությանը: Ինչպես նաև` մարդկանց մի մաս, ովքեր չկամեցան հեռանալ: Դեռ բոլորովին վերջերս նրանք իրենց անվանում էին “300 հրաձիգներ” (նկատի ունենալով 300 սպարտացիներին, որոնք պետք է մինչև վերջ պաշտպանեին Սլավյանսկը նոր Ֆերմոպիլների նման)-ասում է Կուրղինյանը:-Մինչև վերջերս էլ դրա մասին էր ասում նաև նրանց առաջնորդը Ստրելկովը:Կատարվածը չի տեղավորվում նրանց գլխում…”:
Դրանից հետո, նույն ոգով Կուրղինյանը շարունակում է, որ “հեղինակազրկվեց նոր թագավոր Լեոնիդը, որին տաժանքով էին կարգել”;
Առաջին տեսաուղերձից հետո Կուրղինյանը ձայնագրել է երկրորդ նյութը`”Ինչու Ստրելկովը հանձնեց Սլավյանսկը” թեմայով:
Այդ ելույթներն ակտիվորեն քննարկվում են համացանցում:Կուրղինյանի տեսակետի հետ համաձայնում են ոմանք, սակայն նրանք փոքրամասնություն են: Ոմանք էլ կարծում են, թե Կուրղինյանը Ստրելկովին քննադատելով, տվյալ դեպքում ինչ որ մեկի քաղաքական պատվերն է կատարում:
“Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ” հուլիսի 6-ի ծրագրում մեծամասնությունը Ստրելկովի մանյովրը տակտիկական ճիշտ քայլ են գնահատել, քանի որ, նրանց կարծիքով, աշխարհազորայինները 3 ամիս դիմադրել են ուժով ու թվով գերազանցող հակառակորդին ու ստիպված են թողել Սլավյանսկն ու Կրամատորսկը` խաղաղ բնակչության ոչնչացումը կանխելու նպատակով:
Իսկ “Կիև-1” բատալյոնի համակարգող Եվգենի Դեյդեյն ուկրաինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Սլավյանսկի ժողովուրդը ուկրաինական բանակին ընդունել է որպես ազատարարներ, իսկ իր բատալյոնը Իգոր Ստրելկովի նկատմամբ “որս է հայտարարել”:
Այլ տեղեկությունների համաձայն, աշխարհազորայինների թողած քաղաքում հիմա անօրինություն է տիրում,.ձերբակալվել են բոլոր միլիցիոներները: Բացի այդ, հաղորդում են, որ ուժայինները ձերբակալում են 25-35 տարեկան բոլոր տղամարդկանց:
Իսկ ուկրաինացի անկախ լրագորղ Անատոլի Շարին իր հեղինակային տեսաբլոգում բացահայտել է այն հաղորդագրությունը, թե “Սլավյանսկի երջանիկ բնաիչներն ուկրաինացի զինվորներին ողջունում էին ու պատշգամբներից Ուկրաինայի դրոշները կախում”: Լրագրողը պարզել է, որ այդ տունը ոչ թե Սլավյանսկում է գտնվում, այլ Խարկովում:

Անկախ

Սլավյանսկում նոր «ժողովրդական քաղաքապետ» են նշանակել

1104-390x290Սլավյանսկի նոր «ժողովրդական քաղաքապետ» է դարձել Աշխատանքի ու սոցիալական պաշտպանության վարչության պետ Վլադիմիր Պավլեկոն,հաղորդում է  Lenta.ru-ն;

Նախկին քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովին կասկածեցին ԴԺՀ-ի փոխվարչապետից ստացած  էլեկտրաէերգիայի վճարման համար բյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսման մեջ: Դրա հետևանքը եղավ այն, որ ԴԺՀ պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը Պոնոմարյովին «ժողովրդական քաղաքապետի» պաշտոնից հեռացնելու որոշում կայացրեց:

«Հումանիտար օգնությունը, որը քաղաք էր մտնում, մարտիկներին ու խաղաղ բնակիչներին չէր հասնում: Մարտիկները դիրքերում ուտելու բան չունեին, իսկ քաղգործկոմում սնվում էին ոնցոր ռեստորանում»,- վճիռն այսպես են մեկնաբանել ԴԺՀ-ի մամլո ծառայությունից:

Ներկայում Պոնոմարյովը ձերբակալված է ու գտնվում է  Սլավյանսկում Ուկրաինայի անվտանգության ծառայությունում, որը հսկում են աշխարհազորայինները:

Իսկ նոր քաղաքապետն արդեն անցել է իրավասությունների կատարմանը: Նա հանդիպում է ունեցել Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչների հետ ու հաստատել «տարածաշրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին բանակցությունների անցկացման պատրաստակամության մասին»:

Անկախ

Պատժիչները Սլավյանսկի կեսը հողին են հավասարեցրել

o_950669Ուկրաինական բանակը Սլավյանսկում ոչնչացրել է շինություների կեսը, հայտարարել են Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները:

«Կարելի է հաստատ ասել, որ քաղաքի 50%-ը հողին է հավասարեցվել»,-հայտնել է «Հարավ-Արևելյան ճակատի» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Կոնստանտին Կնիրիկը: Նրա խոսքով, քաղաքում լուրջ խնդիրներ կան էլեկտրա-, ջրա- ու գազամատակարարման հետ կապված, գործնականում բացակայում է բջջային կապը:

Վերջին շրջանում Սլավյանսկում կրակոցները չեն դադարում: Ինչպես Դոնեցկի մարզային ադմինիստրացիայի մամլո ծառայության պետ Իլյա Սուզդալևն է հաղորդել, բեկորային վնասվածքից Սլավյանսկում 2 երեխա է զոհվել. 12 և 6 տարեկան տղա ու աղջիկ:

Անկախ

Սլավյանսկից բնակչության գրեթե կեսը հեռացել է

a175e9c36cd4c9971f20b1a023674c3d-390x290Սլավյանսկը  ռազմական օպերացիայի սկզբից լքել է բնակչության շուրջ 40%-ը: Դրա մասին  մամլո-կոնֆերանսում հայտնել է  «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը: «Քաղաքը լքողների մեծամասնությունը երիտասարդներ ու երեխաներ են: Հիմնականում մնում են տարեց մարդիկ, նրանք, ովքեր չեն ցանկանում հեռանալ իրենց տներից»: Նրա խոսքով, քաղաքում մնացել է 7 հազար երեխա: Մինչև ապրիլ ամիսն այնտեղ բնակվում էր 110 հազար մարդ:

Ապրիլի կեսից կիևյան իշխանություններն Ուկրաինայի արևելքում ռազմական օպերացիաներ են իրականացնում:

Անկախ 

 

Սլավյանսկում դիակապտության համար սպանել են ժողովրդական աշխարհազորայինի մասնակիցների

1398005940-3935-slavyansk1-390x290 (1)Սլավյանսկի ժողովրդական աշխարհազորայինի հրամանատար Իգոր Ստրելկովը հրաման է արձակել գնդակահարել երկու ենթականերին` «դիակապտության ու զինված թալանի, մարդկանց առևանգման, ու  մարտական դիրքերը թողնելու համար», հաղորդում է today.kz-ը:

Նրա խոսքով, ինքը հրաման է արձակել գնդակահարելու աշխարհազորային վաշտի հրամանատար Դմիտրի Սլավովին ու գումարտակի հրամանատար Նիկոլայ Լուկյանովին: Բացի այդ, համապատասխան հրամանը տպագրել են թռուցիկների վրա ու տարածել ողջ Սլավյանսկում: Ստրելկովը հայտնել է, որ հրամանն ի կատար է ածվել:

«Աշխարհազորայինի հրամանատարությունը թույլ չի տա իր թիկունքը վերածել քրեական անպատժելիության: Պատիժն անբեկանելի է` անկախ հանցագործի վաստակից ու կարգավիճակից», ասվում է հրամանում:

Անկախ