Սնվիր տղամարդու պես, բարեկազմ եղիր կնոջ նման

ol3001405597587Գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչներին, ովքեր հուսահատ փորձում են բարելավել կազմվածքն ու ավելի սեքսուալ և կանացի լինել, խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել տղամարդկանց ավանդական ճաշացանկին:

Դրա մասին ամերիկացի սննդաբան ու անհատական մարզիչ Ջիմ Ուայթը  «Fitness Magazine»-ում հրապարակած նյութում ասում է, որ տղամարդկանց սննդակարգի հիմնական սկզբունքներին հետևելը կարող է շատ արդյունավետ լինել նիհարել ցանկացող  կանանց համար:

Նրա խոսքով, սննդակարգի հետևելով ու ինքնակեղեքումով կանայք միայն վնասում են իրենց, քանի որ պրոտեիններով լիցքավորված սնունդը շատ ավելի օգուտ կտա նրանց, քան թեթև աղցանի չափաբաժինը: Ընդ որում, նա գտնում է, որ գարեջուրը այս դեպքում, շատ ավելի օգուտ կտա, քան ցածրկալորիական կոկտեյլները, որ սովորաբար ընտրում են գիրությունից ազատվելու ցանկություն  ունեցող կանայք:

Մի բան, սակայն, պետք չէ մոռանալ, որ բարեկազմությունը շարժողական ակտիվություն է պահանջում:

isra.com

Ջոլին “սերմերի վրա է նստել”

o_800211Անջելինա Ջոլիին բարեկազմ երևալու ցանկությունը հասցրել է ծայրահեղության: Կառուցվածքը պահպանելու համար նա հատիկավորներից կազմված  սննդակարգի  է  հետևում: Սննդի մեջ հիմնականում օգտագործում է սերմեր.դդմի, կտավատի, կորեկի ու ոչ մեծ քանակությամբ` ընկույզներ:

Նման սննդաբաժինն օգնում է նրան ոչ միայն գերթեթև քաշ պահպանել, այլև մաշկի վիճակի բարելավումը տեսնել: Առավոտյան Ջոլին լրացուցիչ խմում է կոկոսի մեկ գդալ յուղ:

Նա հաճախ է մոռանում  մի բան  ուտել: Ընկերներից մեկը պատմել է, որ Ջոլին միշտ էլ սերմերի մեծ սիրահար է եղել, իսկ հիմա էլ սննդակարգը հիմնականում հատիկավորներից է :  Հազվադեպ նա իրեն մի գավաթ կարմիր գինի ու անյուղ մսի կտոր է թույլ տալիս:

Այդ ամենով հանդերձ, Ջոլիի սննդակարգը ներառում է ընդամենը 600 կկալ` առաջարկվող 1500-ի փոխարեն:Նման սննդակարգի շնորհիվ նա  կշռում է 42 կգ. Դերասանուհու հասակը 162 սմ է:

Անկախ

Բրիտանիայում գազանանոցի կապիկներին զրկել են բանանից

o_879726Բրիտանիայի գազանանոցներից մեկում կապիկներին այլևս բանան չեն տալիս: Մեր հասկացությամբ, կապիկն ու բանանը անքակտելիորեն կապված են, սակայն, մասնագետները կարծում են, որ նման սննդակարգը վնասում է պրիմատներին: Սննդի գծով փորձագետները կարծում են, որ բանանը կապիկների համար նույնն է, ինչ երեխաների համար` շոկոլադը.չես կարող  միշտ շոկոլադով կերակրել երեխային:

Աշխատողները կապիկներին օգտակար ու առողջ սննդակարգով են պահում: Հիմա նրանք ավելի շատ ընդեղեն ու բանջարեղեն են ուտում, հատկապես` կանաչի: Իսկ մեծ քանակությամբ շաքարի պարունակությամբ սնունդ, այդ թվում նաև բանան, նրանք այլևս չեն ստանա:

Գազանանոցի ներկայացուցիչ Էմի Պլումանը նշել է.”Երբ մարդիկ սննդակարգի են անցնում, նրանք փորձում են շատ միրգ ուտել: Սակայն, մարդկանց համար աճեցվող մրգերը ավելի շատ շաքար են պարունակում ու նվազ` պրոտեիններ ու բջջանք, քան հարկավոր է կենդանիներին: Մենք սիրում ենք քաղցր ու հյութալի մրգեր ու այն ինչ մենք ենք ուտում, շատ տարբերվում է նրանից, ինչ վայրի բնության մեջ է  աճում”:

Նրանք ասում են, որ կենդանիներին նոր սննդակարգի սովորեցնելն այնքան էլ բարդ չի եղել: Նոր մթերքները նրանց սննդաբաժնի մեջ են մտցվել աստիճանաբար: Իսկ բանան ստանում են, երբ հիվանդանում են ու ինչ որ դեղամիջոց պետք է  ընդունեն: Դեղահաբը բանանի կտորի մեջ են դնում ու տալիս հիվանդին: Այս միջոցը միշտ է “աշխատում”: Նոր սննդակարգի շնորհիվ ոչ մեծ խմբերով ապրող կապիկները, որոնք հիմնականում ագրեսիայի հակում են ունենում, հիմա շատ հանգիստ են:

Անկախ