Հիրոսիմայում տեղատարափ անձրևների հետևանքով սողանք է առաջացել

ՀիրոսիմաՃապոնիայի հարավ-արևելքում, Հիրոսիմայում տեղատարափ անձրևները սողանք են առաջացրել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տներ  են ավերվել, զհվել է 7 մարդ, այդ թվում` 2 տարեկան մի երեխա, մի քանի տասնյակ մարդ էլ անհետ կորած է համարվում:

Սողանքը գետի երկայնքով, 15 կմ տարածությամբ տեղակայված  տներ է վնասել:

Սողանքի վայրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքերը:

Նեպալում սողանքի տակ հայտնված 150 մարդկանց գտնելու շանսեր չկան

nepal-landslideԳրեթե ոչ մի հնարավորություն չկա Նեպալում հսկայական սողանքի տակ հայտնված ավելի քան 150 մարդկանց կյանքը փրկելու համար: Փրկարարները մինչ այժմ ութ զոհի մարմին են գտել:

Շաբաթ օրը տեղի ունեցած սողանքը փակել է լեռնային գետերից մեկի հոսանքը, որից հետո ջուրը հավաքվելով լիճ է դարձել, և վտանգ կա, որ այն դուրս կհոսի և կողողի մի քանի գյուղեր: Կիրակի օրը տեղացող անձրևը խոչընդոտել է որոնողական աշխատանքներին:

Պաշտոնական տեղեկություններով՝ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 120 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում նույնիսկ ծանր տեխնիկան չի կարողանում աշխատել տասնյակ փլուզված տների բեկորների մեջ:

Փրկարարներին հաջողվել է պայթեցնելով անցք բացել գետի հոսքը փակած հողե պատի մեջ, որից հետո ջուրը սկսել է հոսել, սակայն դրա մեծ մասը մնում է լճացած՝ վտանգ ներկայացնելով մինչև Հնդկաստանի տարածք գետի մոտակայքում գտնվող գյուղերի համար:

Նեպալում սողանքները հաճախակի բնույթ են կրում անձրևային սեզոնին, որը տևում է հունիսից մինչև սեպտեմբեր:

 

Անկախ

Հնդկաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 73-ի

20140731-5865893C7D6EB27A-0-0-E8776A13-73BFAE8E29234214Հնդկաստանի կենտրոնական հատվածում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, հաղորդում է | «Газета.Ru»-ն:

Նշվում է նաև, որ  դեռևս 80 մարդ մնում է փլատակների տակ: Մեկ օրում փրկարարներին հաջողվել է 29 մարդու մարմին դուրս բերել, 8-ին փրկել են:

«Մենք աշխատանքների 50%-ը կատարել ենք, մնացածի համար կպահանջվի 48-72 ժամ»,-հայտարարել  են նրանք:

Ավելի վաղ տեղեկություն կար 50 զոհի մասին:

Հնդկաստանում սողանքի հետևանքով 50 մարդ է զոհվել

սողանքՀնդկաստանի կենտրոնական մասում սողանքի հետևանքով 50 մարդ է զոհվել, հաղորդել է  India Today-ը` վկայակոչելով փրկարարներին:

«Ներկա պահին 50 մարդու մարմին է դուրս բերվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սողանքի հետևանքով 100 մարդ հայտնվել է հողի տակ:

Հնդկաստանում 150 մարդ է մնացել սողանքի տակ

india-landslideՉորեքշաբթի օրը Հնդկաստանի արևմտյան հատվածում գտնվող գյուղերից մեկում մուսոնային անձրևների հետևանքով առաջացած սողանքի տակ 150-ից ավել մարդ է մնացել սողանքի տակ:

Պաշտոնական տեղեկություններով՝ անձրևներից 30-40 տուն է վնասվել:

Շուրջ 40 շտապօգնության մեքենա և 200 կամավորներ են ուղարկվել դեպքի վայր փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար:

Սողանքները գրանցվել են Մահարաշտրա նահանգի Մալին գյուղում:

Անկախ

Աֆղանստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը կարող է գերազանցել 2000-ը

5363a58b-ffb2-e6da-ffb2-e6d55cc65d66.photo.0

Աֆղանական Բադախշան գավառում տեղատարափ անձրևներով պայմանավորված սողանքը մի քանի հարյուր տներ է ծածկել ցեխով: Արդեն տեղեկություն կա, որ զոհերի թիվը հասել է 350-ի, սակայն այդ թիվը կարող է աճել, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Զոհերի մեծ թիվը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սողանքը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին, երբ ընտանիքները տանն աղոթում են: «Ոստիկանության հրամանատար Այյազը հայտնել է, որ Հարգու գյուղը, որտեղ 215 ընտանիք էր բնակվում, թաղված է ցեխի ու քարերի տակ»:

Իսկ Associated Press-ը հղում անելով Աֆղանստանի իշխանություններին, հաղորդում է, որ ավելի քան 2000մարդ անհետ կորած է համարվում: Հիմա այդ տեղանքում գտնվող մյուս գյուղերի բնակիչները տարհանվում են` սողանքից խուսափելու նպատակով: Տեղի պաշտոնյաներն էլ դժգոհում են, որ փրկարարական աշխատանքները բարդանում են համապատասխան տեխնիկայի բացակայության պատճառով.ստիպված են բահերով փորել:

Անկախ

ԱՄՆ-ում սողանքի հետևանքով 35 մարդ է զոհվել

o_921175

Ամերիկյան Վաշինգտոն նահանգում, Օսո քաղաքի մոտ սողանքի հետևանքով 35 մարդ է զոհվել, 10-ն էլ համարվում են անհետ կորած: Նրանց որոնումներին մասնակցում է 600 մասնագետ ու հարյուրավոր կամավորեր: Ապրիլի 22-ին ողբերգության վայր կմեկնի ԱՄՆ նախագահ Օբաման:

2014-ի մարտի 22-ին սողանքը ծածկել է 3քկմ տարածք: Փլուզված բնահողի շերտը հասնում է 20 մ: Սողանքը փլուզել է շուրջ 40 տուն:

Վաշինգտոնում սողանքները տեղատարափ անձրևներով են պամանավորված: Իսկ ցեխի հեղեղը երկրի երեսից սրբեց ձկնորսական գյուղակը, որ կառուցվել էր այդտեղ ավելի քան 100 տարի առաջ: Ստիլագուամիշ գետի շրջանում բնակվողներին խորհուրդ են տվել հեռանալ իրենց տներից:

Անկախ

Վաշինգտոնում սողանքը 21 մարդու կյանք է խլել

оползень-вашингтон-390x290 (1)Վաշինգտոն նահանգում սողանքի հետևանքով զոհվածների թիվը, պաշտոնական տվյալներով 21 է:

Փրկարարական ծառայությունների ներկայացուիչների խոսքով, զոհերի  պաշտոնական ցուցակը կարող է ևս 4 անունով համալրվել, քանի որ նրանք հայտնաբերել են մնացորդներ, որոնք ամենայան հավանականությամբ զոհերին են պատկանում:

Մարտի 30-ի առավոտյան տեղի ունեցած սողանքի հետևանքով 30 մարդ անհետ կորած է համարվում:

Անկախ

Սողանք` Սյունիքի մարզում, Կավարտ-Բանավան ճանապարհը մասնակի փակ է

Սողանք Քարահունջ գյուղումՄարտի 4-ին, ժամը 10.33-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կավարտ-Բանավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, որը մասնակի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Առաջիկայում կներկայացնենք մանրամասներ կատարվածի վերաբերյալ:

 

Սողանքի վտանգը տարհանումների է հանգեցրել

o_827035Կալիֆոռնիայում սողանքի վտանգը հարյուրավոր ընտանիքների տարհանման  պատճառ է դարձել:

Փետրվարի 28-ին  Լոս-Անջելեսի մարզի իշխանությունները Սան Գաբրիելի լեռներից սողանքների վտանգի պատճառով տարհանել են ավելի քան 1000 մարդու: Եվս 100 ընտանիքի հորդորում են տներից հեռանալ ինքնուրույն:

Նահանգի հարավային շրջաններում փոթորկոտ եղանակ է. տեղատարափ անձրևներն ուղեկցվում են ուժեղ քամով: Կալիֆոռնիայում այդ եղանակի պատճառով տեղ-տեղ հեղեղվել են ճանապարհները: Սան-Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում 100 թռիչք է հետաձգվել:

Անկախ

Բաքվում սողանքներն ակտիվացել են

2 (7)Բաքվի տարածքում ակտիվացել են սողանքային գործընթացները: Ադրբեջանի բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության փորձագետ Սադիգ Ամիրասլանովին այս երևույթը կապում է Ադրբեջանի տարածքում դիտվող եղանակային պայմանների հետ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

“Ձյունից, անձրևից և ցուրտ եղանակից հետո սողանքները էլ ավելի են ակտիվացել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ամբողջ երկրում: Սակայն հանրապետության տարածքում լուրջ փոփոխություններ չկան, իսկ սողանքային տարածքներում ակտիվացումը լուրջ հետևանքներ չեն ունեցել”,-ընդգծել է փորձագետը:

 

Ինդոնեզիայում 13 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել

i (2)Ինդոնեզիայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով 13 մարդ է զոհվել:

40 հազար մարդ է տարհանվել Հյուսիսային Սուլավեսի գավառից, որն ամենաշատն է տուժել տարերքից:

Ինդոնեզիայի աղետի հետևանքների վերացման ազգային գործակալությունից տեղեկացրել են, որ 2 մարդ անհետ կորած է համարվում:

Անկախ

 

 

 

Սողանք Քարահունջ գյուղում

Սողանք Քարահունջ գյուղումՀուլիսի 5-ին, ժամը  16.07-ին ահազանգ է  ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ  գյուղի, 11-րդ փողոցի 35 տան հողամասին կից ակտիվացել են սողանքային երևույթներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ  Օ. Հայրապետյանին պատկանող տանը կից ակտիվացած սողանքն ընդգրկում է մոտ 15 մ. լայն., 80մ երկ., 2,5 մ. խորությամբ տարածք. ներկա պահին  տանը վտանգ չի սպառ­նում:

Սողանքներն այսօր կանխարգելե՞լի են

սողանքՀայաստանում այսօր 2504 սողանքային տեղամասեր կան, որոնք ընդգրկում են 1220 քմ մակերես: 233 համայնքներ ՀՀ տարածքում  գտնվում են սողանքային գոտում: Ավտոմոբիլային ճանապարհների 236 կմ-ը գտնվում է սողանքային ազդեցության գոտում, իսկ երկաթգծի` 4,8 կմ հատվածը:

2007 թ. հունվարի 11-ին կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգը, կազմվել է ժամանակացույց, որում ներառվել է 131 առավել ակտիվ սողանքային տեղամաս, և նշվել է կոնկրետ միջոցառումների շարք:

ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական քաղաքականության վարչությունից տեղեկացանք, որ սողանքային առավել ակտիվ տեղամասերից է Նուբարաշենի գերեզմանոցի հատվածը, Երևան-Թբիլիսի երկաթգծի Օձուն գյուղի սողանքը, որտեղ տարիներ առաջ ավտովթար է տեղի ունեցել, և Ողջաբերդը, որտեղից բնակիչները հիմնականում տարհանվել են: Գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ Լևոն Քոսյանի տեղեկացմամբ` այն  նոր հատվածներում, որտեղ տարհանված բնակչությանը ժամանակավոր կացարաններ են հատկացվել, նույնպես սողանքներ են առաջացել հիմնականում ինժեներա-երկրաբանական հետազննությունների  թերի կամ դրանց ոչ բավարար իրականացման պատճառով:

Ինչու՞, որովհետև, քաղաքաշինական նպատակներով հողահատկացումները պետք է կատարվեն համապատասխան եզրակացությունների հիման վրա: Պետք է գնահատվի` տվյալ տեղամասում հնարավո՞ր է սողանքների առաջացում, թե՞ ոչ:   Ի դեպ, կավային շերտերի առկայության դեպքում, ոռոգման սխալ մեթոդների կիրառման պայմաններում, հնարավոր է, որ նորից սողանքային երևույթներ առաջանան: Սողանքների ուսումնասիրությունները երկարատև գործընթաց են: Մասնագետների դիտարկմամբ,  եթե օրինակ նախատեսվում է գրունտի բեռնաթափում իրականացնել սողանքային մարմնի գլխամասից, ապա այնտեղ պետք է մշտադիտարկում իրականացվի: Նրա խոսքով` դա կօգնի հետագա նախագծերը կազմելու առավել արդյունավետ հիմքի վրա` ելնելով այդ միջոցառման հիմնական ազդեցությունից: Սողանքների կանխմանն ուղղված աշխատանքները, որոնք երկարատև ժամանակ են պահանջում, ենթադրում են հետազննության անցկացում, սարքի մակերևույթների տեղադրման խորության ճշգրտում, նախագծի մշակում և այլն:

«ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագրի արդյունքում մի քանի տարի առաջ (2004-2005 թթ.) Ճապոնիայից մասնագետներ էին Հայաստան ժամանել և որոշ տեղամասերում պիլոտային ծրագրեր իրականացրել: Չափիչ սարքեր էին տեղադրվել Գեղարքունիքի մարզում` հետագայում մոնիթորինգ իրականացնելու նպատակով: Լևոն Քոսյանը մտահոգությամբ նշեց, որ այդ չափիչ սարքերն օգուտ չտվեցին, քանի որ մատնվեցին բարձիթողի վիճակի. հսկողությունը պետք է իրականացնեին համայնքները:

 Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության տարերային աղետների բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մուրադյանի  տեղեկացմամբ` սողանքային երևույթներից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը, համաձայն սողանքային տեղամասերի գույքագրման տվյալների, կազմել է շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար, իսկ պոտենցիալ վնասը` շուրջ 54 մլն ԱՄՆ դոլար:

«Ակտիվացած սողանքները ՀՀ փրկարար ծառայության մասնագետների կողմից ուսումնասիրվել են, բնակչությանը սպառնացող վտանգները գնահատվել են, հարցը բարձրացվել է կառավարությունում և համապատասխան գերատեսչություններում, որպեսզի յուրաքանչյուրն իրեն առնչվող մասով մասնակից լինի կանխարգելիչ միջոցառումներին և անհրաժեշտության դեպքում աջակցի բնակչության անհապաղ վերաբնակեցման հարցերին»,- նշեց Արթուր Մուրադյանը: Նրա դիտարկմամբ, այս կարևորագույն խնդրի լուծումը պահանջում է համակարգված մոտեցում, հատուկ ռազմավարության մշակում և իրականացում: «Դեպքերի զարգացման արագության դեպքում արձագանքը չի կարող օպերատիվ լինել, քանի որ ֆինանսական ահռելի միջոցներ են անհրաժեշտ: Օպերատիվ արձագանքում ենք միայն մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող հարցերին: Խոսքը վերաբերում է բնակչության վերաբնակեցմանը», – նշեց Արթուր Մուրադյանը` հավաստիացնելով, որ բարեբախտաբար, սողանքային ակտիվացման հետևանքով մարդկային զոհեր  դեռևս չեն արձանագրվել:

  Լ.Ն