Ադրբեջանցի ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել Սոմալիի իրադարձությունների պատճառով

ինքնասպանությունԲաքվում 20-ամյա աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով Նարիմանովի շրջանի ոստիկանական ծառայությանը, Բաքվի պետական սոցիալ-տնտեսական քոլեջի ուսանողուհի, 1994թ.-ին ծնված Գյուլեն Հասանովան բարձրացել է 11-րդ հարկ և ցանկացել է ցած նետվել։

 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն աղջկան հետ են պահել այդ քայլից։

 

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ աղջիկը ցանկացել է ինքնասպանություն գործել` այդ կերպ Սոմալիի իրադարձությունների դեմ իր բողոքը արտահայտելու և մարդկանց ուշադրությունը սովի վրա հրավիրելու նպատակով:

 Անկախ

 

 

Զինյալները հարձակվել են Սոմալիի խորհրդարանի շենքի վրա

somalia-soldierՇաբաթ օրը զինյալները հարձակվել են Մոգադիշուում գտնվող Սոմալիի խորհրդարանի շենքի վրա: Շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցույց տվել շենքի մոտակայքում ընկած վիրավորներին:

Դեպքի վայր ժամանած անվտանգության ուժերի և զինյալների միջև հրաձգություն էր տեղի ունեցել: Խորհրդարանի որոշ անդամների տարհանել էին շենքից:

Ըստ տեղեկությունների՝ ալ-Շաբաբ խմբավորման զինյալները ռազմական համազգեստով ներխուժել էին շենք:

Անվտանգության աշխատակիցները սպանել են առնվազն երեք զինյալների:

Ալ-Շաբաբը ալ Քաիդայի ճյուղավորում է Սոմալիում:

Պայթյուն Սոմալիում, 9 մարդ է զոհվել

mogadishuՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել: Ականատեսների վկայությամբ՝ պայթեցվել է Մոգադիշոյի քաղաքապետի նախկին քարտուղարի ավտոմեքենան: Քարտուղարի հետ միասին մահացել է ևս 8 մարդ, որոնք գտնվել են մեքենայի մոտակայքում: «Աշ-Շաբաբ» խմբավորումը, որը զինված պայքար է մղում կառավարության դեմ, քանիցս սպառնացել է, որ ահաբեկչություն կիրականացնի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ:

Անկախ

ԱՄՆ-ը Սոմալիին հրթիռային հարված է հասցրել

52e5b175-c535-bd7e-c535-bd710e86d05a.photo.0ԱՄՆ-ը Սոմալիի տարածքին հրթիռային հարված է հասցրել, տեղեկացնում են Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Նպատակը` “Ալ-Քաիդայի” և “Աշ- Շաբաբ” խմբավորումների հետ կապ ունեցող դաշտային հրամանատարներից մեկի ոչնչացումն էր:

Հարվածը հասցվել է Սոմալիի հարավային շրջաններին: Ֆրանս պրես գործակալության տեղեկություններով, ԱՄՆ-ն անօդաչու սարք է կիրառել: Հարվածի հետևանքների մասին տեղեկություն չկա:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ինչ որ ժամանակ առաջ մի քանի ռազմական խորհրդական են ուղարկել Սոմալի (իշխանությունների ներկայացուցիչների խոսքով` 5 մարդ). սա վերջին 20 տարում, երբ 1993-ին 18 զինծառայող զոհվեց Սոմալիի մայրաքաղաքում, Պենտագոնի առաջին քայլն է:

Անկախ

 

Մեծ Բրիտանիան արգելել է Սոմալի դրամական փոխանցում կատարել

fd37fa94ee2c7c5a1296c63eeecb70e9Մեծ Բրիտանիա գաղթած սոմալացիներին այսուհետ ավելի դժվար կլինի հայրենիք գումար փոխանցելը: Բրիտանական խոշոր Barclay’s բանկը փակում է  դրամական փոխանցումներ կատարող շուրջ հարյուր ֆիրմաների հաշիվները: Դա կապված է  փողերը լվանալու կասկածի հետ, քանի որ Սոմալիում վաղուց բանկային ծառայություններ չկան:

Մի քանի նմանատիպ ֆիրմաներ, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայում խոշորագույն Dahabshiil ընկերությունը,  հայտարարել են, որ Barclay’s –ն իրենց մեկ ամիս ժամանակ է տվել, որից հետո արգելքն ուժի մեջ կմտնի:

ԱՄՆ-ում արդեն նման տարանցիկ հաշիվները փակվել են` Ալ-Քաիդայի հետ կապի կասկածանքով:

Արտագաղթածների դրամական փոխանցումները հայրենիք, վերջին հետազոտություններով, կազմում է տարեկան 350 մլրդ դոլար:

Արդեն Սոմալին է դուրս եկել Էրդողանին աջակցելու

somaliՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին Թաքսիմի «Գեզի» այգու իրադարձությունների հետ կապված աջակցության ցույց, որը կազմակերպվել է Սոմալիի ուսանողական միության կողմից: Ակցիայի մասնակիցները պարզել են թուրքական դրոշներ և բացականչել են Էրդողանին աջակցող արտահայտություններ, ում կառավարությունը, ըստ նրանց մեծ աջակցություն է ցույց տվել Սոմալիին թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ցույցի կազմակերպիչ ուսանողական միության նախագահը նշել է, որ Էրդողանը ամենածանր օրերին Սոմալիի կողքին է եղել և այժմ իրենք շատ վշտացած են, որ Էրդողանը Թուրքիայում հայտնվել է քննադատական ալիքի տակ: Ըստ նրանց՝ Էրդողանը արժանի չէ նման վերաբերմունքի և նրա դեմ ուղղված ուժերը ղեկավարվում են Թուրքիայի և իսլամի թշնամիներով:
Փաստորեն վարչապետ Թայիփ Էրդողանը իր կատարած աֆրիկյան շրջագայության ժամանակ կարողացել է լավ համակիրներ ձեռք բերել: