Հղիության ընթացքում օրական երկու բաժակ սուրճ օգտագործելը մեծացնում է երեխայի սակավարյունության հավանականությունը

սուրճ

Յուրաքանչյուր օր երկու բաժակ սուրճ խմող հղի կանայք իրենց երեխաներին սակավարյունություն ունենալու վտանգի տակ են դնում:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիղության ընթացքում սուրճ օգտագործող կանանց երեխաների մոտ մանկության տարիներին սակավարյունություն ունենալու հավանականությունը 60 տոկոսով աճում է:

Գիտնականները հայտնում են, որ կառավարությունը պետք է նախազգուշացնի հղի կանանց սուրճի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ, ինչպես որ զգուշացնում են ալկոհոլի և ծխախոտի օգտագործման վտանգների մասին:

Փորձագետները կարծում են, որ կոֆեինը փոխում է պտղի բջիջների ԴՆԹ-ն, որից հետո դրանք ավելի հակված են դառնում ուռուցքների զարգացման նկատմամբ:

Հետազոտողները դիտարկել են արդեն իրականացված ավելի քան 20 հետազոտությունների արդյունքներ և պարզել, որ հղիության ընթացքում սուրճ օգտագործած կանանց երեխաների մոտ սակավարյունության հավանականությունը 20 տոկոսով աճում է: Իսկ երկու բաժակից ավել օգտագործման դեպքում սակավարյունության հնարավորությունը աճում է 60 տոկոսով:

Չորս և ավել բաժակ սուրճ օգտագործող կանանց երեխաների մոտ հիվանդության հավանականությունը աճում է 72 տոկոսով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան ամսագրում:

Վառելանյութ` սուրճից

34981acdb4c2289856b4f2fa7095cԲրիտանական Բաթ համալսարանական քաղաքի մասնագետները գտել են սուրճի հատիկների մշակումից մնացած  թափոններից կենսավառելանյութ ստանալու միջոցը: Նրանց կարծիքով, սուճի խոշոր մատակարարները տեսականորեն կարող են վառելանյութ արտադրող հսկաներ դառնալ:

Աղացած սուրճի հատիկներից վառելանյութ ստանալու գործընթացը հիմնված է դրանք օրգանական լուծիչներով տոգորման վրա: Դրանից հետո արտադրանը ենթարկվում է ռանդոմիզացիայի (ճարպերի կառուցվածքային  տարրերի փոխանակման քիմիական ռեակցիան), ինչի արդյունքում սուրճի մնացուկից վառելանյութ է անջատվում:

Փորձերը ցույց տվեցին նաև, որ հումքի աշխարհագրական ծագումը նշանակություն չունի: Մասնագետների տվյալների համաձայն, աշխարհում ամեն տարի արտադրվում է մինչև 8 մլրդ կգ սուրճ, որից կարելի է ստանալ շուրջ 1,6 մլրդ լիտր կենսավառելանյութ:

Անկախ

Առավոտյան սուրճի օգնությամբ են արթնանում. Արմեն Նազարյան

սուրճԱյսօր սուրճը աշխարհի ամենատարածված ըմպելիքներից է: Գոյություն ունի սրճենու մոտ 40 տեսակ, բայց մեր օրերում օգտագործվում է այդ բուսաբանական տիպերից ընդամենը 4-ի բերքը։Ամեն տեսակ սուրճ պատրաստելիս պետք է իմանալ դրա պատրաստման որոշ գաղտնիքներ և էթիկետ։ Սուրճից իսկական բավականություն ստանալու համար, այն պետք է պատրաստել թարմ բոված հատիկներից։ Խորհուրդ է տրվում նաև չկուտակել աղացած սուրճի պաշարներ, այլ պահել սուրճն ամբողջական և աղալ միայն մի քանի օրվա համար։ Չի խրախուսվում մեկ բաժակ ջրին երկու գդալ սուրճ ավելացնելու շատերի սովորությունը։ Ջուրն իր հերթին պետք է մաքուր լինի։ Բացի այդ, եփելուց առաջ սրճեփը պետք է ողողել տաք ջրով։ Սուրճը պետք է ըմպել անմիջապես։

archive2.ankakh.com-ի հետ զրույցում բարմեն Արմեն Նազարյանը նշեց, որ սուրճը շատերի սիրած ըմպելիքն է: Միլիոնավոր մարդիկ առավոտյան սուրճի ՙՙօգնությամբ՚՚ են արթնանում: Հազարավորներին էլ այն օգնում է կենտրոնանալ: Բացի այդ, սուրճը, ավելի ճիշտ` դրա պարունակած կոֆեինը, ուժգնացնում է ասպիրինի և մյուս ցավազրկող դեղերի ազդեցությունը: Սուրճը շատ օգտակար է մտավոր աշխատանքով զբաղվողների համար: Նրա համոզմամբ  սուրճի  ազդեցությամբ մեծանում է ընթերցանության արագությունը, հաշվարկների ու ինտելեկտուալ խնդիրների լուծման ունակությունը:

Օրական 2-3 բաժակ սուրճը նույնիսկ բարերար ազդեցություն կարող է ունենալ տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա, իսկ 4-5 գավաթը ստիպում է օրգանիզմին անընդհատ լարված լինել. հաճախանում են սրտամկանի կծկումներ. դրանից բխող հետևանքները կարող են ամենևին էլ թեթև չլինել:

Ինչ էլ լինի և ինչ էլ անելու լինենք, գոյություն ունի մի   ճշմարտություն, մի ոսկե կանոն` պետք է չափի զգացում ունենալ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Ֆրանսիական սրճարանը անքաղաքավարի այցելուներին պատժում է` սուրճը թանկ գնով վաճառելով

սուրճՀարավային Ֆրանսիայում գտնվող սրճարաններից մեկը իր ոչ այնքան բարեկիրթ պահվածք ունեցող այցելուներին պատժում է սուրճը բարձր գնով վաճառելով:

Նիցայում տեղակայված Petite Syrah սրճարանը սուրճը 7 եվրոյով է վաճառում այն այցելուներին, որոնք պարզապես ասում են, որ սուրճ են ցանկանում, իսկ նրանց համար, ովքեր ասում են «սուրճ խնդրում եմ», այն արժե 4,25 եվրո:

Սակայն այն այցելուները, որոնք սուրճ խնդրելու հետ մեկտեղ ժպտալով բարևում են, դրա համար վճարում են 1,40 եվրո:

Ֆրանսիացիները միշտ հայտնի են եղել հաճոյախոսությունների նկատմամբ իրենց սիրով:

Ուստի երբ քաղաքավարության չափնիշները սկսել են ընկնել Petite Syrah սրճարանը որոշել է դրանք կրկին վերկանգնել իր անքաղաքավարի այցելուների գրպանին ազդելու միջոցով:

Սրճարանի մենեջեր Ֆաբրիս Պեպինոն հայտնել է, որ այս քաղաքականությունը հաջողվել է, և ինքը մեծ տարբերություն է նկատում այցելուների պահվածքում:

 Անկախ