Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել անարդյունավետ փրկարարական օպերացիայի համար

1422-390x290

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ներողություն է խնդրել իշխանությունների` «Սևոլ» նավի խորտակմանը հետևած գործողությունների համար:

Նրա խոսքով, կառավարությունը չկարողացավ կանխել ողբերգությունը ու փրկարարական

արդյունավետ  աշխատանքներ կազմակերպել նավի խորտակման առաջին իսկ օրերից:

«Ես ներողություն եմ խնդրում ժողովրդից, ու, ինձ համար շատ ծանր է` որքան թանկագին կյանքեր կործանվեցին»,-ասել է նա` նախարարների կաբինետին ուղղված դիումում:

«Սևոլ» նավի խորտակման  հետևանքով 109 մարդու ճակատագիր մնում է անհայտ: Ջրասուզակները ջրից դուրս են բերել 193 ուղևորի դիակ:

Պարզվել է նաև, որ նավի թույլատրելի քաշը վթարի պահին գերազանցել է 3,5 անգամ:

Անկախ

«Սևոլի» նավախցում ջրասուզակները 48 աղջկա դիակ են հայտնաբերել

севол-390x290

Հարավկորեական ուղևորատար «Սևոլ»  նավում ջրասուզակները նավախցեր են հայտնաբերել, որոնք լեցուն են զոհերի դիակներով:

Հաղորդվել է, որ 30 ուղևորի համար նախատեսված նավախցում հայտնաբերել են 48 աղջկա դիակ` փրկարարական բաճկոնները հագին:

Ներկայում ջրասուզակները փորձում են հասնել ընդհանուր նավախցերից մեկը, ուր հույս ունեն գտնել առնվազն 50 երեխաների:

Հրամանատարա-որոնողական օպերացիայի տեղեկացմամբ, նավը ծովի հատակում է: Նավի ներսում ստեղծված առանց այդ էլ  բարդ պայմանները խտացնում են լողացող զանազան օբյեկտները, որոնք խոչընդոտում են անցմանը: Շատ դռներ ջրի ճնշման պատճառով բացել չի հաջողվում: Ջրասուզակները ստիպված են կոտրել իլյումինատորները` նավի որոշ հատվածներ մտնելու նպատակով:

Անկախ

Իրանի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը Հարավային Կորեայում է

Իրանի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը Հարավային Կորեայում էԻրանի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին պաշտոնական այցով ժամանել է Հարավային Կորեա: Այսօր նա հանդիպել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակ Քանգ Չանգի հետ: Այս մասին հայտնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Քանգ Չանգը հանդիպման ժամանակ ասել է, որ Սեուլը պատրաստ է ընդլայնել կապերը Թեհրանի հետ:

«Իրանը տարածաշրջանի երկրներից ամենաառաջատարն է: Այն ունի հարուստ հանքային պաշարներ:  Իրաքի, Աֆղանստանի, Սիրայի համեմատությամբ` Իրանը տարածաշրջանում ամենից անվտանգ երկիրն է»,-ընդգծել է Քանգ Չանգը:

Բորուջերդին, իր հերթին կարևորել է, որ երկու երկների միջև զարգացվեն արդյունաբերական կապերը: Նա նաև ցավակցել է գործընկերոջը` Հարավային Կորեայում կատարված վերջին աղետալի դեպքի կապակցությամբ: Հարավկորեական «Սևոլ» լաստանավն ապրիլի 16-ի առավոտյան թերակղզու հարավարևմտյան ափերի շրջանում վթարի էր ենթարկվել: Նավի վրա եղել էր 476 մարդ, այդ թվում` ուղևորներն ու անձնակազմի անդամները: Ուղևորներից շատերը բարձր դասարաններում սովորող դպրոցականներ էին: Փրկվել է 174 մարդ, 233-ի ճակատագիրն անհայտ է, նրանց մասին ոչ մի տեղեկություն չկա:

Անկախ

Հարավային Կորեայի նախագահը «Սևոլ» նավի կապիտանի արարքները սպանության է հավասարեցրել

o_933407Ուղևորատար «Սևոլ» նավի զոհերի թիվն ավելացել է մինչև  64 մարդ: 240-նն առաջվա պես անհետ կորած են համարվում: Երկրի իշխանությունները հրապարակել են խորտակված նավի շտուրմանի ու ափային պաշտպանության բանակցությունների ձայնագրությունները: Հասկանալի է դառնում, որ անձնակազմը երկար ժամանակ չի վճռել տարհանում հայտարարել: Քննիչները կարծում են, որ հենց այդ չհամաձայնեցված գործողությունների հետևանքով էլ  այդքան շատ մարդ է զոհվել:

Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հեն սուր քննադատության է ենթարկել խորտակված նավի  նավապետի գործողությունները: Նա անձնակազմի արարքը հավասարեցրել է սպանությանը. «Նավապետի ու անձնակազմից մի քանիսի վարքը անբացատրելի է սթափ մտքի համար ու նման է սպանության»:

Նախագահը խոստացել է բացահայտել բոլոր խախտումները ու «քրեական պատասխանատվության» ենթարկել բոլոր մեղավորներին:

Դատախազության ու ոստիկանության  ուժերով համատեղ ստեղծված քննչական խմբի նախնական հետաքննության արդյունքում, պարզվել է, որ աղետի պահին նավը կառավարում էր ոչ թե կապիտանը, այլ նրա երրորդ օգնականը:

Իսկ ինչ վերաբերում է նավի խորտակմանը, ապա հավանական է, որ նավի ուղղության կտրուկ փոփոխություն է կատարվել, ինչն էլ հանգեցրել է  խորտակման:

Խորտակված «Սևոլ» նավի կապիտանին ցմահ բանտարկություն է սպառնում

сэвол-390x290Խորտակված «Սևոլ» նավի 68-ամյա  կապիտան Լի Չժուն Սոկուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել,  հաղորդում է today.kz-ը:

Հետաքննությունը նրան մեղադրում է այն բանում, որ նա դանդաղեցրել է նավի ընթացքը նեղ երթուղում ու չափազանց մեշ շրջադարձ է կատարել: Բացի այդ, ինչպես դատավորն է հայտարարել, Լին ուղևորների տարհանման պարտականությունները չի կատարել:

Նրա ու անձնակազմի ևս 2 անդամի ձերբակալման օրդեր է տրվել այն հիմնավորմամբ, որ նրանք կարող են թաքնվել արդարադատությունից ու ոչնչացնել հանցանշանները:

Հետաքննության տվյալների համաձայն, կապիտանն առաջինն է ուևորի տեսքով լքել նավը: Այսօրվա դրությամբ հաստատվել է 32 ուղևորի մահվան փաստը, 250-ի ճակատագիրն առաջվա պես անհայտ է:

Անկախ