Իրանն ու «Վեցնյակը» կարծես թե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ

Iran-nuclear-talksԻրանն ու «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) չեն կարողացել միասնական կարծիքի գալ Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջը ընթացող բանակցություններում:

Գլխավոր խոչընդոտն իրանական միջուկային օբյեկտներում ուրանի հարստացման խնդրին է: Համապարփակ համաձայնագրի նախագծում դեռ բացակայում են կարևոր դրույթները:

Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայատարարել է, որ զիջումների չի անի արևմտյան երկրներին` կապված խաղաղ ատոմից օգտվելու իր իրավունքի հետ: Վիեննայում Իրան-«Վեցնյակ» բանակցությունների հերթական և վճռորոշ փուլը մեկնարկել է նախորդ շաբաթ: Կողմերը, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրին պետք է հասնեն մինչև հուլիսի 20-ը:

Ուշագրավ է, որ հունիսի 20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի և «Վեցնյակի» միջև անցկացված հնգօրյա բանակցություններն ավարտվել են առանց լուրջ արդյունքի:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը

Անկախ

Ալի Լարիջանի. «Արևմտյան երկրները մտադիր են Իրանին զրկել միջուկային իրավունքներից, սակայն ….»

Ալի ԼարիջանիԻրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին և Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Սեյեդ Հոսեին Նաղավին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, և Գերմանիա) հետ բանակցություններում իրանական կողմը  չի շեղվել և չի շեղվելու «կարմիր գծից», սակայն ձգտելու է արդյունավետ ուղիով ընթանալ:

«Արևմտյան երկրները  մտադիր են Իրանին զրկել միջուկային  իր իրավունքներից, սակայն նրանց դա չի հաջողվի: Իրանը կպահպանի դրանք: Ճնշումներն ու սպառնալիքներն ավելի են հզորացրել մեր  ժողովրդին»,-ասել է Ալի Լարիջանին:

Հոսեին Նաղավին, անդրադառնալով 2014-ի մայիսի 23-ին ԱԷՄԳ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության) գլխավոր տեսուչ Յուկիա Ամանոյի Իրանի միջուկային գործունեության մասին վերջին զեկույցին, ասել է, որ Իրանի միջուկային ինֆորմացիայի հրապարակումը ԱԷՄԳ-ն կողմից բացահայտ խախտում է համարվում:

«Եթե Իրանի միջուկային գործունեության մասին զեկույցներում չի ապահովվելու համապատասխան անվտանգությունը, ապա անհրաժեշտ կլինի վերանայել գործակալության հետ համագործակցությունը»,- նշել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը:

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային հարցով վերջնական համաձայնության գալու համար անցյալ չորեքշաբթի օրն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» բանակցությունների վերջին՝ 6-րդ փուլը և շարունակվելու է մինչև հուլիսի 20-ը:

Իրանական կողմը ակնկալում է վերջնական համաձայնագրի տեքստը մշակել և ստորագրել մինչև հուլիսի 20-ը՝ լուծելով առկա բոլոր հակասությունները, մասնավորապես, համաձայնագրի իրականացման ժամանակ ԱՄՆ-ի պատվիրակության առաջ քաշած ուրանի հարստացման սահմանափակումները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

«Վեցնյակը» ճանաչել է ուրանի հարստացման Իրանի իրավունքը

«Վեցնյակը», ուրանի հարստացում, ԻրանԻրանը և «վեցնյակը» համաձայնության են եկել, որի շրջանակներում ճանաչվել է ուրանի հարստացման Իրանի իրավունքը: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը: «Մենք համաձայնության ենք եկել, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա»,-նշել է Զարիֆը: Վերջինիս խոսքերով՝ կողմերը հույս ունեն, որ այս համաձայնությունը հիմք կհանդիսանա հետագայում ավելի վստահելի հարաբերությունների հաստատման համար: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» համաձայնության են եկել Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, ըստ որի Իրանը կրճատելու է իր աշխատանքները միջուկային ծրագրի շրջանակներում, իսկ երկրի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները թուլացվելու են: