Սան-Դիեգոյի մարզը հրդեհների պատճառով մի քանի մլն-ի հասնող վնաս է կրել

California WildfiresԿալիֆոռնիայում (ԱՄՆ) հրդեհները ոչնչացրել են բնակելի 47 տուն: Ամենաշատը տուժել են Կառլսբադ ու Սան-Մարկոս քաղաքները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նախնական հաշվարկով, պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 20 մլն դոլար:

Մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ, որոնց ավելի վաղ իշխանությունները տարհանել էին, կիրակի, մայիսի 18-ին վերադարձան իրենց տները: Հրշեջներին հաջողվել է շիջել հրդեհների 85%-ը, սակայն, դեռևս ամբողջովին մեկուսացնել չի հաջողվել, ու կան  օջախներ, որոնք բռնկման լուրջ վտանգ են ներկայացնում: Դրանցից մեկն էլ Քեմփ-Պենդլթոն ռազմաբազան է: Ներկայում հետաքննվում են  հրդեհի բռնկման պատճառները. Դիտարկվում է նաև «միտումնավոր հրկիզման « վարկածը: Ձերբակալվել ու հարցաքննվել է 3 մարդ, այդ թվում`2 անչափահաս:

Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգի բնակիչներին կոչ է արել առավելագույնս զգույշ լինել կրակի հետ: Չեն բացառվում նոր հրդեհները, քանի որ  տարածաշրջանում «ռեկորդային երաշտ» է: Հրդեհի դեմ պայքարի համար ներգրավվել է 2 հազար մասնագետ, ինչպես նաև` քաղաքացիական ու ռազմական ավիացիան:

Շրջակա միջավայրին 178 500 դրամի վնաս է հասցվել

Շրջակա միջավայրՀՀ բնապահպանության նախարարության 2014-ի փետրվարի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչական վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  250 000 դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է  178 500 դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես՝ Սյունիքի տարածքային ստորաբաժանման  աշխատակիցները՝ «Լեռ էքս» ՍՊԸ կողմից արտադրական  կեղտաջրերով  Գեղի գետի Օդաբարա վտակի աղտոտման  ուսումնասիրության արդյունքում  հաշվարկել են  178 500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավել են հինգ հատ տիրազուրկ ձկնորսական  ցանց և 7.8 կգ կենդանի  խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավվել է  15.0կգ «սիգ»  տեսակի տիրազուրկ  ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  «Նարեկ» ծերանոց:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային ստորաբաժանման  կողմից  մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50 000 դրամի վարչական տուգանքի  որոշում, իսկ   Շիրակի  ստորաբաժանման  աշխատակիցները  երկու տնտեսվարողի  նկատմամբ կայացրել են 100 000 դրամի վարչական տուգանքի երկու որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի և Արարատի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 50 000 հազարական դրամի վարչական տուգանքների  որոշումներ:

Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել 950 000 դրամ գումար:

 Անկախ

ԱՄՆ-ում անսովոր ցրտերը երկրի բյուջեի վրա 5 մլրդ դոլար են նստել

i (1)ԱՄՆ-ում անսովոր ցրտերի պատճառած վնասը կազմել է 5 մլրդ դոլար:

Planalytics ընկերության տվյալներով, որը զբաղվում է բիզնեսի վրա բնության ազդեցության գնահատմամբ,  ԱՄՆ-ի կենտրոնական ու արևելյան նահանգներին պատած սառնամանիքը լուրջ վնաս չի հասցրել ենթակառուցվածքներին, սակայն 21 մարդու կյանք է խլել:

Ընկերությունը նշել է,  2010-ին ցուրտը շատ ավելի մեծ վնաս է պատճառել երկրին` 25-30 մլրդ դոլար: Դրա համար էլ փորձագետները կասկածում են, որ այս ցրտերը կարող են ԱՄՆ 17 –տրիլիոնանոց տնտեսոության աճման տեմպերի վրա ազդել: Նրանք կարծում են, որ վնասը կփոխհատուցվի եղանակի տաքացման հետ:

Օդերևութաբանական ծառայությունից արդեն հայտնել են, որ մոտ ժամանակներում երկրում եղանակի էական տաքացում է սպասվում: