Հռոմի պապը` 2013-ի ամենաազդեցիկ մարդկանց թոփ 10-յակում

iՀռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին կրոնական առաջնորդն է, որ հայտնվել է Չինաստանի 2013-ի վարկանիշի թոփ 10-յակում: Այն կազմվել է  Չինաստանի միջազգային մամլո-քննարկումների մասնակիցների հարցման արդյունքներով: Պոնտիֆիկոսը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Թոփ 10-յակում են հայտնվել  Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին, ՌԴ նախագահ Պուտինը, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին ու ՀԱՀ-ի նախկին առաջնորդ Նելսոն Մանդելան:

Ավելի վաղ Ֆրանցիսկոսն արժանացել էր “2013-ի տարվա մարդ” կոչման` ամերիկյան Time ամսագրի վարկածով:

“Հազվադեպ է պատահում, որ  դեռևս անհայտ մարդը կարճ ժամանակում ողջ աշխարհի մարդկանց ուշադրությանն է արժանանում, ծերերի ու երիտասարդների,հավատացյալների ու անգամ` ցինիկների”,-ասում է ամսագրի գլխավոր խմբագիրը:

“VIOAS” ամսագիրն Իլհամ Ալիևին ճանաչել է “Տարվա մարդ”

ալիև“Հնդկական օվկիանոսի և Արաբական ծովի ձայն” (VIOAS) ամսագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ճանաչել է “Տարվա մարդ”: Այդ կապակցությամբ ամսագրի ամանորյա հատուկ համարը նվիրված է Ադրբեջանին:

Ամսագրի` Իլհամ Ալիևի նկարով շապիկին գրված է, որ “10 տարվա գործունեությունից հետո ինքը ժողովրդի մեծ աջակցությամբ երկրի նախագահ է ընտրվել: Իլհամ Ալիևը Ադրբեջանում 90%-ով նվազեցրել է աղքատությունը, և մինչև 2020թ.-ը նրա շնորհիվ համախառն ներքին արդյունքը կաճի երկու անգամ”: Այս մասին “ԱՊԱ” գործակալությունը տեղեկացրել է այսօր`դեկտեմբերի 24-ին:
Ըստ գործակալության` Սեյշելյան Կղզիների Հանրապետությունում լույս տեսնող “VIOAS” ամսագիրի առաքելությունը Հնդկական օվկիանոսի և Արաբական ծովի շրջանի ձայնը աշխարհին հասցնելն է:
Հավելենք, որ 1961թ.-ի դեկտեմբերի 24-ին ծնվել է Ադրբեջանի`երրորդ անգամ վերընտրված նախագահ Իլհամ Աիևը:

 Անկախ

 

 

 

 

 

 

 

Time ամսագիրը 2013թ-ի տարվա մարդ է ճանաչել պապ Ֆրանցիսկին

պապ ՖրանցիսկTime ամսագիրը 2013թ-ի տարվա մարդ է ճանաչել պապ Ֆրանցիսկին, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության լրատու Էդվարդ Սնոուդենը:

Մարտին 1,2 միլիարդ կաթոլիկների առաջնորդ ընտրված 76-ամյա Ֆրանցիսկի տարվա մարդ ճանաչվելու վերաբերյալ չորեքշաբթի առավոտյան հայտնել է Time ամսագրի խմբագիր Նենսի Գիբսը:

Տարվա մարդ կոչման վերջին հինգ թեկնածուների շարքում ընդգրկված էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Տեխասի Թեյախմության չեմպիոն սենատոր Թեդ Քրուսը, նույնասեռականների իրավունքների պաշտպանության ակտիվիստ Էդիթ Վինձորը:

Անցած տարի այս կոչմանն արժանացել էր նախագահ Բարաք Օբաման, նա 2008 և 2011թթ-ին ևս ճնաչվել է տարվա մարդ:

Նկարագրելով պապ եղած կարճ ժամանակահատվածում Ֆրանցիսկի տրանսֆորմատիվ դերը՝ ամսագրի խմբագիրը հայտնել է, որ համաշխարհային ասպարեզի նոր խաղացողը հազվադեպ է այսքան արագ մեծ ուշադրություն գրավում:

Վատիկանի խոսնակ հայր Ֆեդերիկո Լոբարդինին այսօր իր հայտարարության մեջ նշել է, որ սուրբ հայրը հայտնի դառնալու կամ կոչումներ ստանալու նպատակ չունի:

Սակայն եթե տարվա մարդ կոչմանն արժանանալը կօգնի տարածել բոլորի հանդեպ Աստծո սիրո ուղերձը, ապա նա անշուշտ ուրախ կլինի:

 

«Time»-ի «Տարվա մարդ» կոչման համար պայքարում էլ Սիսին հաղթեց Էրդողանին և երգչուհի Մայլի Սայրուսին

«Time», «Տարվա մարդ» ,Սիսի, Էրդողան, Մայլի ՍայրուսՆշանավոր «Time» հանդեսը ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցկացրեց քվեարկություն ընտրելու համար «Տարվա մարդ» անվանակարգի հաղթողին: Այս տարի խմբագիրներից բացի քվեարկությանը մասնակցեցին նաև ընթերցողները: Այսպես 2013 թվականի «Տարվա մարդ» կոչմանը արժանանալու համար պայքարում էին տասը թեկնածու, որոնցից առաջատարը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը և Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալ նախագահ Աբդուլֆեթահ էլ Սիսին էին: Այնուհետև մրցավազքին միացավ նաև սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ «Time»-ը այսօր ամփոփել է քվեարկության արդյունքները: Այսպես եգիպտացի գեներալ էլ Սիսին ձայների 26,2 տոկոսով հետևում է թողել 20,8 տոկոս ձայն հավաքած Թայիփ Էրդողանին և 16,3 տոկոս ձայների արժանացած Մայլի Սայրուսին: Հետաքրքրական է, որ այս տարի միջազգային քաղաքական թատերաբեմում աչքի ընկած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքելով ընդամենը 1 տոկոս ձայն, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

«Time»-ի «Տարվա մարդ» կոչման համար կպայքարեն Էրդողանն ու էլ Սիսին

թայմՆշանավոր «Time» հանդեսը ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցկացնում է քվեարկություն ընտրելու համար «Տարվա մարդ» անվանակարգի հաղթողին: Այս տարի խմբագիրներից բացի քվեարկությանը մասնակցելու են նաև ընթերցողները: Այսպես 2013 թվականի «Տարվա մարդ» կոչմանը արժանանալու համար պայքարում են երկու թեկնածու՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը և Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալ նախագահ Աբդուլֆեթահ էլ Սիսին: «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Անկարայի և Կահիրեի միջև լարված հարաբերությունների շրջանում այս երկու առաջնորդների ընտրությունը ուշադրություն է գրավել: Հանդեսը իր ընտրությունը հետևյալ կերպ է բացատրել: «Գեզի» այգու իրադարձությունների ճնշմամբ՝ Էրդողանը ցույց տվեց իր բռնապետական բնավորությունը, իսկ գեներալ էլ Սիսիին հաջողվեց իշխանազրկել ժողովրդավար ճանապարհով ընտրված նախագահ Մուհամադ Մուրսիին:

Քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 4-ին և կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին: Այս պահին Սիսին հաղթում է Էրդողանին՝ հավաքելով ձայների 70 տոկոսը: