Մայրաքաղաքում կազմակերպվող տաքսիների նոր ավտոկայանատեղիների մասին

տաքսու ավտոկայանատեղի

Ընդառաջելով մայրաքաղաքում մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին, այդ փոխադրամիջոցների կայանման վայրերը կանոնա­կարգելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հուլիսի 29-ի համապատասխան որոշմամբ սկսվել և արդեն ավարտվել են շուրջ 60 մեքենայի համար նախատեսված 17 կայանատեղերի կահա­վոր­ման աշխատանքները։ Երևանի քաղաքապետի մարտի 21-ի որոշմամբ սահմանված շուրջ 140 տաքսի ավտոմեքենաների համար նախատեսված ևս 35 կայանատեղերի կահավորման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 11-ից:

Հարկ է նշել, որ մինչ վերոհիշյալ որոշումներով կայանատեղերի սահմանումը, մայրաքաղաքում կահավորված էր տաքսիների, ընդհանուր առմամբ, 42 կայանատեղի։ Այսպիսով, օգոստոսի 11-ից մեկնարկած ևս 35 կայանատեղերի կահավորումից, համապատասխան նշաններ տեղադրելուց և գծանշումից հետո մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում կգործի տաքսի ավտոմեքենաների ընդհանուր թվով 94 կայանատեղի:

Տաքսու վարորդն ուղևորին է վերադարձրել 27 հազար դոլարը

925a787f_1Տաքսու վարորդ Չժաո Լեյը` Հարբին քաղաքից, մեքենայի հետևի նստատեղից թղթե փաթեթով  170 հազար յուան է գտել (27 հազար դոլար): Նա այդ փաթեթը հանձնել է  տաքսամոտորային ընկերությանը: Գումարը կորցնողներին հաջողվել է գտնել: Գումարի տերը երիտասարդ  զույգ էր: Պարզվեց, որ նրանք ուղևորվում էին ավտոսրահ, քանի որ մտադիր էին ավտոմեքենա գնել: Երիտասարդ զույգը երախտագիտությունից դրդված փորձեց ազնիվ վարորդին 10 հազար յուան պարգևավճար առաջարկել, ինչից վարորդը հրաժարվեց, պարզաբանելով, որ ինքը միայն իր աշխատանքն  ու պարտքն է կատարել: Ի դեպ, վարորդն այս գումարով կարող էր մի քանի տարի ապահով ապրել. Չինաստանում վարորդները շաբաթական 6 օր աշխատելով վաստակում են ամսական մինչև 5 հազար յուան:

Անկախ

Մոսկվան տաքսիների քանակով հավասարվել է Նյու Յորքին

imageՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տաքսամոտորային գործունեություն իրականացնելու 40-հազարերորդ թույլտվությունն է հանձնել, հաղորդում է “Ինտերֆաքսը”:

“Այսօր Մոսկվան տաքսիների քանակով Նյու Յորքի մակարդակին է հասել ու գերազանցել մինչվերակառուցման խորհրդային մակարդակը: Դա մեծ, նշանակալի իրադարձություն է Մոսկվայի ու մոսկվացիների համար”,-հայտարարել է Սոբյանինը:

“Երկու տարի առաջ, երբ ուժի մեջ մտավ դաշնային օրենքը, մենք անգամ չէինք երազի, որ Մոսկվայում 40-հազարերորդ տաքսին կհայտնվի: Այս ընթացքում կրճատվել է անօրինական գործունեությամբ զբաղվող մեքենաների թիվն ու  կրկնակի ավելացել տաքսիներինը”:

Նշվում է նաև, որ 2013-ից թուլտվություն ստանում են բացառապես դեղին գույնի մեքենաները:

Անկախ

Տաքսի ավտոմեքենայի սրահում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարողները ձերբակալված են

տաքսիՄարտի 29-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1990 թ. ծնված Ալեքս Ի.-ն գիշերը Մաշտոցի պողոտայում նստել է տաքսի ավտոմեքենա, որի սրահում երկու անհայտ անձինք դանակի սպառնալիքով նրանից վերցրել են գումար և բանկային քարտեր:
Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ մարտի 28-ին, ժամը 05.30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ երկու անհայտ անձինք, անհայտ մակնիշի և համարանիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, դանակի սպառնալիքով իրենից բացահայտ հափշտակել են գումար:
Մարտի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` ժամը 20.20-ին Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գոռ Գ.-ին և 1991 թ. ծնված Հայկ Կ.-ին: Նրանք խոստովանել են, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:
Գոռ Գ.-ն և Հայկ Կ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Անօրինական տաքսիների առգրավում Ռուսաստանում

getimgԿրասնոդարի մարզում անօրինական տաքսիստների կամ, ինչպես նրանց են անվանում` “ռմբարկուների” հարցը լուրջ  է հատկապես Սոչիում, ուր 2014-ին անց է  կացվելու Օլիմպիադան: Նման վարորդից ավտոմեքենան  առգրավելու նախադեպ արդեն եղել է. մեքենան վերածվել է դաշնային սեփականության, հայտնում է մարզի ադմինիստրացիայի կայքը:

Հուլիսին Սոչիի ոստիկանությունը հայտնաբերել է անօրինական վարորդի, որն աշխատում էր «ВАЗ-21099» ավտոմեքնայով: Քաղաքացու նկատմամբ արձանագրություն է կազմվել ադմինիստրատիվ իրավախախտման վերաբերյալ` առանց արտոնագրի  գործունեություն ծավալելու համար: Ավտոմեքենան կալանքի տակ է վերցվել մինչև դատարանում գործը քննվելը:

Իրավախախտը տուգանվել է 2,5 հազար ռուբլի` մեքենայի առգրավմամբ: Տղամարդը Սոչիի կենտրոնական մարզային դատարանում բողոքարկել է վճիռը, սակայն նա մեղավոր է ճանաչվել. հաշտարար դատարանի կանոնադրությունն ուժի մեջ է մտել: Ավտոմեքենան անփոխհատույց դաշնային սեփականության է վերածվել:

Կուբանում անօրինական փոխադրումների դեմ պայքարը նոր թափ է ստանում: 2013-ի 4-րդ եռամսյակում արդեն  իրավախախտներից 135 ավտոմեքենա է առգրավվել:

Վարորդը դանակահարել է թիվ «4» երթուղային տաքսու երթակարգավորիչին

դանակահարություն«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սաֆարյանը խոստովանել է, որ ինքն է դանակով հարվածել թիվ «4» երթուղային տաքսու երթակարգավորիչ Վասիլյանին։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով` Սաֆարյանը ձերբակալվել է։    Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ 2013թ. նոյեմբերի 21-ին` ժամը 21:15-ին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել  առ այն, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք, ձախակողմյան հեմոթորաքս, ձախ թոքի վնասումով իրենց մոտ է տեղափոխվել Հայկ  Վասիլյանը: Դեպքի առթիվ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ  հոդվածի  հատկանիշներով՝  դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:              Նոյեմբերի 22-ին` ժամը 19:10 վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է  Մայիս  Սաֆարյանը: Նոյեմբերի  25-ին նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով,  խափանման միջոց  ընտրվել կալանավորումը:        «Փաստինֆո»-ի տեղեկություններով` առաջադրված մեղադրանքում Սաֆարյանն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Ըստ դրանց` նոյեմբերի 21-ին` ժամը 14:30-ի սահմաններում, իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Աթենքի 6/4 հասցեում գտնվող տնտեսական խանութի դիմաց կայանելու պատճառով վիճաբանություն է սկսվել իր և թիվ «4» երթուղային տաքսու երթակարգավորիչ Հայկ Վասիլյանի միջև, որը վերածվել է քաշքշուկի, ու այդ  ընթացքում ինքն իր բաճկոնի գրպանում եղած ծալովի դանակով հարվածել է Հայկ Վասիլյանի կրծքավանդակի ձախ կեսին:  Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Տաքսու ոլորտի բարեփոխումներն ուղղված են կամայականությունները բացառելուն

Տաքսի,բարեփոխումներ«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին մամլո ասուլիս էր նախաձեռնել, որի ընթացքում իր կողմից բարձրացրած 6 հարցադրումներից 5-ը որևէ առնչություն չունեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության օրենքով վերապահված իրավասությունների հետ:

Այդ հարցադրումները հիմնականում առնչվում էին Երևանում տաքսիների համար նախատեսված կայանատեղիներին, տեսանկարահանող սարքավորումներին, կարմիր գծանշումներով կայանատեղիներին, ԱՊՊԱ ծառայություններին, 2009-2012թթ. անհատ ձեռնարկատեր տաքսու վարորդների կողմից չվճարված հարկերից գոյացած տույժերին, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներին, ինչպես նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին:

Ընդառաջելով հենց մամլո ասուլիսի ընթացքում Տիգրան Հովհաննիսյանի կողմից հնչեցված հեռախոսային խնդրանքին՝ նախարար Գագիկ Բեգլարյանը պատրաստակամություն հայտնեց ասուլիսից անմիջապես հետո ընդունել և լսել ինչպես խնդիրներ ունեցող տաքսու վարորդներին, այնպես էլ նրանց ուղղորդող ՀԿ նախագահին: Վերջիններս հանդիպմանը ներկայացան շուրջ կես ժամ ուշացումով:

Նախարարն ընդգծեց, որ հավասար դաշտի պայմանները լինելու են բոլորի համար և շատ պարզեցված:

«Եթե օրենք է ընդունվում, բոլորը պարտավոր են առաջնորդվել օրենքով: Համոզված ենք, որ ըստ առաջարկվող օրինագծի՝ բոլոր տաքսի վարորդների համար կլինի հավասար դաշտի պայմաններ»,-նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական բարեփոխումների փաթեթին, ապա, ըստ Գագիկ Բեգլարյանի, դրանով փորձ է արվել կանոնակարգել ոլորտում խնդիրներ առաջացնող իրավահարաբերությունները, տաքսու վարորդների համար ստեղծել գործունեության հավասար դաշտ և պայմաններ: Ընդ որում, ամբողջ այդ գործընթացն իրականացվել է նախևառաջ տաքսու վարորդների շահերից ելնելով, ինչպես նաև հիմնվելով նրանց առաջարկությունների և կարծիքների վրա:

Ի դեպ, հենց հանդիպման ընթացքում «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ընդունեց, որ իր իսկ կողմից հնչեցված հարցերի գերակշռող մասը չի առնչվում նախարարության գործունեությանը, և որ ինքը չի դիմել իրավասու կառույցներին տաքսու վարորդների խնդիրները լուծելու համար: Ավելին, նա խոստովանեց, որ մասնավորապես ավտոկայանատեղիների խնդրով ընդամենը մեկ անգամ են դիմել իրավասու մարմնին, և խնդիրը լուծում է ստացել: Նա նաև ակնկալեց նախարարի աջակցությունը վարորդներին հուզող խնդիրների լուծման հարցում, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ վարորդներին սխալ ուղղորդելու փոխարեն անհրաժեշտ է խնդիրները հստակ ներկայացնել պատկան կառույցներին:

Վարորդների շահերի պաշտպանության «Փարոս» ՀԿ նախագահ Արման Գրիգորյանը, անդրադառնալով ոլորտի օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը, իր ներկայացրած կազմակերպության մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց նախարարին իրենց մտահոգող խնդիրներին համակողմանի անդրադառնալու և դրանց համապատասխան օրենսդրական լուծում տալու նախաձեռնության համար: Նա ևս կարևորեց բոլոր վարորդների համար միևնույն՝ հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչն էլ վերջ կտա անհիմն շահարկումներին:

Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների, և ամեն ինչ անում է, որպեսզի բացառվեն կամայականությունները, և բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն