1912թ.-ի հենց այս օրը ”Տիտանիկը” բախվեց սառցաբեկորին

տիտանիկ”Տիտանիկն”  իր կառուցման ժամանակ խոշորագույն ուղևորատար նավն էր ողջ աշխարհում: Այն բախվեց սառցաբեկորին 1912թ-ի  ապրիլի 14-ին և 2 ժամ 40 րոպե հետո խորտակվեց: Նավի վրա ուղևորների թիվը 1316 էր, իսկ անձնակազմի անդամների թիվը՝ 908, ընդհանուր առմամբ՝ 2224 մարդ: Նրանցից փրկվեցին 711-ը, մահացավ 1513 ուղևոր: Ողբերգության պատճառներն են համարվում  եղանակային պայմանները, տեխնիկական խափանումները, անձնակազմի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները:

”Տիտանիկի” ողբերգությունը դարձավ առասպելային, իսկ դեպքերի  հիման վրա նկարահանվել են բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր:

1985թ-ին նավի բեկորները հայտնաբերվեցին Ատլանտյան օվկիանոսի հատակին՝ Նյուֆաունդլենդ կղզու մոտ՝ 3750 մետր խորության վրա: Ներկայումս այդ բեկորները  գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի ստորջրյա մշակութային ժառանգության կոնվենցիայի հսկողության ներքո:

Տիտանիկի ամենաերիտասարդ ուղևորուհին մահացավ 2009թ-ին` 97 տարեկան հասակում: Նավարկության ընթացքում նա եղել է ընամենը 2.5 ամսական:

Հետաքրքիր է նաև այն, որ այն ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջոն Պիրպոնտ Մորգանը գնել է ”Տիտանիկի” տոմս, սակայն մեկնումից մի քանի րոպե առաջ նա հեռացել է Տիտանիկից, չվերցնելով անգամ ուղեբեռը:

“Տիտանիկից” գտնված ջութակը վաճառելու են աճուրդում

o_838028Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել  մի ջութակ, որի հնչյունների ներքո է խորտակվել լեգենդար նավը: Երաժշտական գործիքն իսկապես լեգենդար է.այն պատկանում էր նավի նվագախմբի ղեկավար Ուոլես Հարվիին: Երբ նավը ջրի տակ էր անցնում, երաժիշտը գործիքը պահեց ճամպրուկի մեջ, որն էլ փաթաթեց վրան, որ չկորչի, քանի որ ջութակն իր հարսնացուից էր նվեր ստացել:

Հարվիի մարմինը գտան ողբերգությունից օրեր անց: Աղի ջրերի ազդեցությամբ այն ճաքել էր,այնպես որ, դրանով նվագել այլևս հնարավոր չէ: Երկար ժամանակ այդ ջութակի գոյությունը առասպելի պես բան էր դարձել: 100 տարի առաջ այն արժեր 50 ֆունտ, իսկ այսօր փորձագետները չեն կողմնորոշվում գնի հարցում: Աճուրդի տունը պլանավորում է ջութակը վաճառել կես մլն դոլարով:

“ Բանը ջութակի վրա գումար աշխատելը չէ, այլ այն, թե ինչ է այդ  ջութակը մեզ համար: Դա կենդանի պատմություն է մի խիզախ մարդու մասին: Նման դեպքերում փողերը երկրորդ պլան են մղվում: Դա շատ թանկարժեք գործիք է, դրանում կասկած չկա: Այն կարող է 200-300 հազար ֆունտ ու նույնիսկ ավելի արժենալ: Ոչ ոք հաստատ չի կարող ասել”,- այսպես է մտածում “Հենրի Օլդրիջ ու որդի” աճուրդի տան տերը:

“Տիտանիկը” խորտակվեց 1912-ի ապրիլի 15-ին` սառցալեռան հետ բախման հետևանքով: Նավում 2207 մարդ կար: Նրանցից փրկվեցին 712-ը: Նվագախումբը, որը մինչև վերջ չէր լքում նավն ու նվագում էր , դարձավ այդ ողբերգության խորհրդանիշներից մեկը: Այդ դրվագը “Տիտանիկի” մասին բոլոր ֆիլմերում կա:

 

«Տիտանիկ» ֆիլմի անհայտ, կուլիսային մանրամասները

Titanic-movie-image-31997 թվականին մեծ էկրաններ բարձրացած «Տիտանիկ» ֆիլմի մասին մենք շատ բաներ չգիտենք: Ահա թուրքական «Haberler»-ը ներկայացնում է բոլորի աչքից հեռու մնացած  մի շարք հետաքրքիր մանրամասներ: Պարզվում է, որ ֆիլմ արտադրող ընկերությունը ցանկացել է, որպեսզի Ջեքի դերում հանդես գա Մեթյու Մաքքոներին, սակայն ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պնդել է, որ այդ դերը խաղաղ Դի Կաբրիոն: Իսկ Ռոուզի դերի համար մյուս թեկնածուներն էին Քեմերուն Դիասը, Մադոննան, Շարլին Սթերոնը, Նիքոլ Քիդմոնը: Ֆիլմի նկարահանումների ժամանակԳլորիա Ստյուարդը 1912 թվականին տեղի ունեցած դեպքից հետո ողջ մնացած միակ մարդ էր: Նա 87 տարեկանում երկրորդական պլանի լավագույն դերասանուհի ճանաչվելով արժանացավ Օսկարի՝ դառնալով այդ մրցանակը ստացած ամենատարեց մարդը: Ֆիլմի նկարահանման վերջին օրը մի քանի հոգի կատակելու համար ֆիլմի անձնակազմի ուտելիքի մեջ քնաբեր էին խառնել, սակայն կատակը շատ անհաջող էր, քանի որ 80 հոգու հիվանդանոց էին տեղափոխել: Ռոուզի դերակատար Քեյթ Ուինսլեթը այն անհատներից էր, ովքեր հրաժարվել էին ջրի մեջ նկարահանվող կադրերի ընթացքում հատուկ համազգեստ կրել, ինչի հետևանքով Քեյթը թոքաբորբով էր հիվանդացել: 1910-1912 թվականին «Տիտանիկ» նավի կառուցման համար 7,5 մլն դոլար էր ծախսվել, իսկ 1997-ին՝ 150 մլն դոլար, իսկ ֆիլմի ընդհանուր արժեքը 200 մլն դոլար է:
Ջեքի տետրում Ռոուզի նկարը նկարել է Ջեյմս Քեմերունը: Քեյթ Ուինսլեթը, իմանալով Դի Կապրիոյի առաջ մերկ կանգնելու մասին, որոշում է նկարահանումից առաջ նրան ցույց տալ իր կրծքերը հետագա լարվածությունից ազատվելու համար: Այդ տեսարանում Ջեքը «բազմոցին պառկիր» արտահայտության փոխարեն «մահճակալին պառկիր, որ բազմոցին» է ասում, որը օրիգինալ սցենարում չկա: Սակայն Քեմերոնը այն հավանում է և ֆիլմում թողնում այդ կադրը: Նավից օվկիանոս նետվող դերասանները իրականում մեկ մետր խորություն ունեցող ավազանի մեջ են նետվում: Կապիտան Սմիթի դերը առաջարկվել է Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն վերջինս առողջական պատճառներից ելնելով ստիպված է եղել հրաժարվել այդ դերից: Ջեյմս Քեմերունը «Տիտանիկ» նավի իրական մնացորդները տեսնելու համար սուզվել է օվկիանոսի հատակը, ինչպես նաև երկար ժամանակ շփվել է նավաբեկությունից ողջ մնացածների հետ: Այն տախտակը, որի վրա Ռոուզը հենվել էր նավի կործանումից հետո, իրական «Տիտանիկ»-ի մասն է կազմում, որը ցուցադրված է Նովա Սքոտիադա կոչվող թանգարանում:

Տիտանիկի նվագախմբի ղեկավարի կողմից գրված նամակը աճուրդում վաճառվել է 93,000 ֆունտ ստեռլինգով

t3Տիտանիկի նվագախմբի ղեկավարի կողմից գրված նամակը աճուրդում վաճառվել է 93,000 ֆունտ ստեռլինգով:

33-ամյա Ուոլես Հրաթլին դարձել է այդ աղետի կենտրոնական դեմքերից մեկը, քանի որ իր մյուս յոթ նվագախմբի անդամների հետո մինչև նավի խորտակման վերջին պահը շարունակում էր նվագել:

Տիտանիկում երկրորդ կարգով ճամփորդող ջութակահարը նամակը էր գրել իր ծնողներին, երբ  1912 թ-ի ապրիլի 10-ին նավը դուրս էր եկել Սաութհեմփտոնից:

Փորձագետները սպասում էին, որ նամակը կվաճառվի մոտավորապես 50,000 ֆունտ ստեռլինգով, սակայն այն կիրակի օրը Ուիլթշիրի Հենրի Էլդրիջ և Սան աճուրդում վաճառվել է 93,000 ֆունտ ստեռլինգով:

Հարթլին իր նամակում գրել էր, որ իրենք բարեհաջող ճանապարհ են ընկել, նավը շատ լավն է, սակայն ինքը կարոտել է իր ընտանիքի անդամներին և հույս ունի, որ կիրակի առավոտյան կլինի տանը:

Նավագախմբի անդամները և մասնավորապես Հարթլին Տիտանիկի խորտակման մինչև վերջին պահը նվագելու համար հերոսացվել են վիրտուալ տարբեր ձևերով՝ սկսած նամականիշերից, երգերից, գրքերից , վերջացրած թատերական ներկայացումենրում և ֆիլմերում:

Երբ Տիտանիկը բախվել է այսբերգին, նրան կարգադրել են իր նավագախմբի հետ շարունակել նվագել,  որպեսզի մարդիկ խուճապի չմատնվեն և հանգիստ տեղափոխվեն փրկարար նավակների մեջ՝ այդպիսով ութ երաժիշտները նավի վրա նվագում էին մինչ ուղևորները տեղափոխվում էին նավակներ:

Այս նամակի մասին հիշատակել է նաև Հարթլիի մայրը՝ Էլիզաբեթը, 1912թ-ի ապրիլի 27-ի Dewsbury News-ի համարում:

Աճուրդը իրականացնող Անդրյու Էլդրիջը հայտնել է, որ իրենք բացի այս նամակից նավի վրայից Հարթլիի կողմից գրված այլ նամակների մասին տեղեկություն չունեն:

Հարթլին չի փրկվել նավի խորտակման ժամանակ, նրա մարմինը հետագայում գտնվել և տեղափոխվել է իր հայրենի Քոլն քաղաք, որտեղ մեծ հյուղարկավորություն է կազմակերպվել: