ՀՀ բնապահպանության նախարարությունը կայացրել է վարչական տուգանքի որոշումներ

բնապահպանությունՀՀ բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 1.54մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 14–18.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.54մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 1.49մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երեք գործերի քննության  արդյունքում   ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման երեք դեպքի համար ֆիզիկական անձանց նկատմամբ  կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշումներ և հաշվարկվել է  665.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված  ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված նույնատիպ դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 199.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.

Տուգանքների ի՞նչ նվազեցումներ և խստացումներ են սպասվում վարորդներին

RA NA session took placeԱզգային ժողովում քննարկվում է «Վարչական իրավախախտումների մասին» նախագիծը, որով առաջարկվում է նվազեցնել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափը:

Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, այս նախագծով նախատեսվում է, որպեսզի այն վարորդները, որ չնչին արագություն են խախտում, պատժվեն ավելի քիչ, իսկ նրանք, ովքեր էականորեն գերազանցում են սահմանված արագությունը, պատժվեն ավելի շատ:

Արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում առաջարկվում է սահմանել 1000 դրամ տուգանք՝ յուրաքանչյուր 1 կմ/ժամ-ի համար` ներկայիս 10.000 դրամի փոխարեն:

Թույլատրելի արագությունը 11-20 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսվում է յուրաքանչյուր կմ/ժամ արագության համար նախատեսվող տուգանքը բազմապատկել 1500 դրամի չափով: «Եթե, օրինակ, այսօր վարորդը 81 կմ/ժամ արագությամբ երթևեկելու դեպքում 30.000 դրամի չափով է տուգանվում, ապա ներկայացվող նախագծի պայմաններում կտուգանվի 16.500 ՀՀ դրամի չափով»,-ասաց Օսիկյանը:

Լուսացույցի արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկության արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելու դեպքում գործող 10 հազար դրամի տուգանքը դարձնել 5000 դրամ: Նվազեցվող իրավախախտումներից է նաև վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնների խախտումը. ներկայումս մեքենան տուգանային հրապարակ է տարվում և տուգանքի չափը կազմում է 40 հազար դրամ, այժմ առաջարկվում է կրկնակի նվազեցնել տուգանքի չափը՝ դարձնելով այն 20 հազար դրամ:

Առաջարկվում է նաև վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելու կամ կայանելու համար երթեկելի մասին ոչ զուգահեռ կայանելու համար նախատեսված 10 հազար դրամ տուգանքի չափը նվազեցնել` դարձնելով 5000 դրամ, հետիոտնի համար նախատեսված անցման վրա տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար սահմանված 20 հազար դրամ տուգանքը` 15 հազար դրամ:

Տուգանքի չափը կնվազեցվի նաև առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար, որը ներկայումս կազմում է 5000 դրամ: «Մենք առաջարկում ենք այն դարձնել 3000 դրամ: Իհարկե, խոսքը վերաբերում է այն վարորդներին, ովքեր ունեն վկայական, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ պահին այն նրանց մոտ չէ»,-նշեց Օսիկյանը:

Իսկ վարորդական իրավունքի վկայականի բացակայության դեպքում առաջարկվում է տուգանքը ներկայիս 5000 դրամից դարձնել 10 հազար դրամ: «Եթե տաքսի ծառայությունների ղեկավարներն են վարորդների ընդունել աշխատանքի առանց վարորդական իրավունքի վկայականի, պետք է խոշոր տուգանքի ենթարկվեն՝ 50-75 հազար դրամ»,-մանրամասնեց Օսիկյանը:

Տուգանքները խստացվել են նաև արագության էական գերազանցման դեպքում. «Եթե, օրինակ, մայրուղու վրա նախատեսված է 80 կմ/ժամ արագություն, և վարորդները գերազանցում են մինչև 170-180 կմ/ժամ, սահմանվում է ամենաբարձր տուգանքը` 500 հազար դրամ: 51-80 կմ/ժամով արագությունը գերազանցելու դեպքում` 200 հազար դրամ, իսկ 31-50 կմ/ժամով գերազանցելու դեպքում` 100 հազար դրամ»,- ասաց փոխոստիկանապետը:

Մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդներին 3000 դրամի փոխարեն առաջարկվում է տուգանել 5000 դրամով:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ առաջարկեց խստացնել տուգանքը, երբ վարորդները մեքենաներից իրեր են դուրս նետում` մայրուղին վերածելով աղբանոցի: Նա բարձրացրեց նաև արագությունը սահմանափակող նշանների հարցը` նշելով, որ գրված է սահմանափակող նշան, բայց թե որտեղ է այն ավարտվում, հայտնի չէ:

 

Անկախ

Լեզվի պետական տեսչության վարչական ստուգումների արդյունքում տուգանքների տեսքով 6 միլիոն դրամ է մտել պետբյուջե

Սերգո ԵրիցյանՎերջին շրջանում գնալով ավելանում են օտարալեզու անվանումներով բժշկական կենտրոնները: Բացի այդ, այդ բժշկական կենտրոնները բացառապես օտար լեզվով են տալիս հիվանդությունների պատմությունները:

ՀՀ Առողջապահության նախարարի զգուշացման համաձայն` հիվանդությունների պատմություններն ու քննությունները պետք է նախևառաջ ներկայացվեն հայերենով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեզվի տեսչության պետ Սերգո Երցյանը ևս մեկ անգամ բարձրացնելով այս հարցը` բժշկական կենտրոններին զգուշացրեց, որ, եթե այդպես շարունակեն, մի օր էլ այդ հաստատությունները կհայտնվեն վարչական վարույթում:

Լեզվի տեսչության պետն անդրադարձավ նաև մի շարք խանութ-սրահների` ի դեմս «Москвичка»-ի և «LACOSTE»-ի օտարալեզու անվանումներին:

Այն հարցին` արդյո՞ք այս տարիների ընթացքում վերոնշյալ խանութների նկատմամբ տուգանքներ սհամանվել են, Լեզվի տեսչության պետ Սեգո Երիցյանը պատասխանեց, որ այս տարիների ընթացքում մեկ անգամ տուգանվել է «Москвичка»-ն մոտ 200 000 դրամի չափով, 6-7 տարի առաջ էլ «LACOSTE»-ը, վերջինիս տուգանքի չափը, սակայն, չհիշեց:

Սերգո Երիցյանի խոսքով` վերջին մեկ տարվա ընթացքում Լեզվի պետական տեսչության վարչական ստուգումների արդյունքում տուգանքների տեսքով 6 միլիոն դրամ է մտել պետական բյուջե: Ինչ վերաբերում է տուգանքների չափին, ապա դրանք տատանվում են 150 000-ից 200 000 դրամի սահմաններում:

Անկախ

 

Իսպանիան բռնի ցույցեր կազմակերպելու դեմ ծանր տուգանքներ է սահմանել

Իսպանիա,տուգանքներԻսպանիայի կառավարությունը հաստատել է նոր օրինագիծ, որը 30,000 եվրո (40,800 դոլար) տուգանք է սահմանում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք են ազգային դրոշը վառելը, պետության հասցեին ուղղված վիրավորանքը կամ խորհրդարանի առջև լուրջ անկարգություն կազմակերպելը:

Քաղաքացիական անվտանգության օրինագիծը ներկայացրել է ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիեսը, որը մեծապես քննադատել են ընդդիմական կուսակցությունները, իրավական և հասարակական խմբերը՝ այն բոնորոշելով որպես տնտեսական ճգնաժամի դեմ կազմակերպվող ցույցերը ցրելուն ուղղված պահպանողական ղեկավարության ձեռնարկած քայլ:

Օրինագիծը, որը 1992թ-ի օրենքի փոփոխված ձևն է, մինչև 1,000 եվրո տուգանք է սահմանում նաև ցույցերի ժամանակ ոստիկանության սպային վիրավորելու կամ սպառնալու համար:

Նմանատիպ տուգանքներ են նախատեսված նաև ոստիկանության սպաների այնպիսի լուսանկարներ տարածելը, որոնք վտանգի տակ են դնում նրանց կամ ոստիկանության գործողությունները:

Օրինագիծը պետք է նաև հաստատի խորհրդարանը, որտեղ իշխող կուսակցությունը մեծամասնություն է կազմում: