Մոսկվայում «McDonald`s»-ի ցանցը փակելու ցույցեր են ընթանում  

Մոսկվայում «McDonald`s» Մոսկվայում բողոքի ցույցեր են տեղի ունենում` ի աջակցություն Ռուսաստանում «McDonald`s»-ի փակման վերաբերյալ որոշմանը: Ցույցին մասնակցել է Լիբերալ-դեմոկտրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որը հայտնի է իր ծայրահեղ աջ հայացքներով:

Օգոստոսի 20-ին Մոսկվայում սանիպետկայանը դադարեցվել է «McDonald`s»-ի չորս կետերի աշխատանքը սանիտարական պահանջներին չբավարարելու պատճառով: Համապատասխան վարչության աշխատակիցները հայտնել են, որ արագ սննդի սպասարկան ցանցի բոլոր մասնաճյուղերում ստուգման աշխատանքներ են ընթանում:

Ռուսաստանում առաջին «McDonald`s»-ը բացվել է 1990 թվականի հունվարի 31–ին: Այն ժամանակավորապես դադարեցրեց իր աշխատանքները ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո:

 

 

Ֆրանսիայի կառավարությունը կրկին թույլ չի տվել Գազայի աջակցության ցույցեր անցկացնել

փարիզՖրանսիայի պետական խորհուրդը ուժի մեջ է թողել Փարիզի քաղաքապետարանի որոշումը Գազայի աջակցության ցույցերը արգելելու վերաբերյալ: Փարիզի ոստիկանությունը իրավապահ մարմինների մոտ 2 հազար աշխատակցի կարգադրել է ապահովել քաղաքի անվտանգությունը: Քաղաքապետարանի ոստիկանությանը կոչ է արել պահպանել զգոնությունը և հատկապես թույլ չտալ հակասեմական արտահայտությունների բարձրաձայնումը:

Նշենք, որ անցած շաբաթ Փարիզի քաղաքապետարանը կրկին արգելեց նմանօրինակ ցույցերի անցկացումը` անկարգություններից խուսափելու համար: Սակայն ցույցը այնուհանդերձ տեղի ունեցավ, որին մասնակցեցին մոտ 25 հազար հոգի:

Անկախ

Հնդկաստանում ցույցեր են սկսվել էլեկտրականության անջատման պատճառով

India SummerՀյուսիսային Հնդկաստանում հազարավոր մարդկանց զայրացրել է արտակարգ շոգ եղանակի պատճառով էլեկտրականության անջատումը:

Աղքատ Ուտար Պրադեշ նահանգը երբեք բավականաչափ էլեկտրականություն չի ունեցել 200 միլիոն բնակչությանը ապահովելու համար: Այդտեղ սովորական պայմաններում բնակչության միայն մի մասն է օրվա ընթացքում մի քանի ժամով էլեկտրականություն ստանում, իսկ մնացած 63 տոկոսը ընդհանրապես էլեկտրականություն չի ստանում:

Սակայն վերջին շրջանում մինչև 47 աստիճան բարձր ջերմաստիճանի պայմաններում էլեկտրականության պահանջարկը մեծացել է, ինչի պատճառով անջատվել է քաղաքային ջրային պոմպերի և օդորակիչների էլեկտրականությունը:

Ուրբաթ օրը հազարավոր մարդիկ ներխուժել են նահանգի մայրաքաղաք Լակհնաուի էլեկտրակայաններ կողոպտել գրասենյակները և 18 ժամ պատանդ վերցրել աշխատակիցներին մինչև շաբաթ առավոտյան ոստիկանների ժամանելը:

Գոնդայում զայրացած ամբոխը հրդեհել է էլեկտրակայանը: Հրշեջներից երեք ժամ է պահանջվել այն մարելու համար:

Նահանգի պաշտոնատար անձիք փորձում են էլեկտրականություն փոխառել այլ նահանգներից, չնայած այլ տեղերում ևս էլեկտրականության սղություն է նկատվում:

Ստամբուլում ցույցերով են հիշել Գեզի այգու իրադարձությունների տարելիցը

գեզի,ցույցերԵրեկ Ստամբուլում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ կապված անցած տարի տեղի ունեցած Գեզի այգու ցույցերի տարելիցի հետ: Ինչպես նախապես հայտարարված էր նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուի կողմից՝ Ստամբուլի ոստիկանությունը փակել էր մուտքի դեպի այգի, ինչպես նաև Թաքսիմի հրապարակ:  Քաղաքը վերահսկելու համար ոստիկանական ուժեր են ներգրավվել նաև հարևան քաղաքներից: Հավաքվածներին ցրելու փորձերի արդյունքում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, որոնց հետևանքվ մոտ 120 ցուցարար ձերբակալվել է, 4 ոստիկան՝ վիրավորվել: Բողոքի ցույցեր տեղի են ունեցել Ստամբուլի մի շարք թաղամասերում:

Ստամբուլում կրկին ցույցեր են տեղի ունեցել

unnamed (1)Անկարայում և Ստամբուլում բողոքի ցույցեր են տեղի ունեցել նախորդ օրը ոստիկանական փամփուշտից զոհված Ուղուր Քուրքի համար: Ստամբուլի Օքմեյդան հրապարակում մոտ 50 ցուցարար, որոնք հիմնականում ալևիներ են եղել, քարեր են նետել ոստիկանների վրա: Նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիառվել:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Մերի Հոֆերը հայտարարել է, որ իրենք հետևում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ է արել երկրի ղեկավարությանը ցուցաբերել զուսպ վերաբերմունք: «Երկու կողմն էլ պետք է զերծ մնա բռնությունից, որպեսզի թույլ չտրվեն այլ զոհեր»,-նշել է Հոֆերը:

Եգիպտոսում Մահմեդական եղբայրության 529 անդամներ մահվան են դատապարտվել

egypt-protestsԵրկուշաբթի օրը Եգիպտոսի դատարանը օգոստոսին Մինյա քաղաքում կատաղի ցույցերի և մեկ ոստիկանի սպանության համար մեղադրվող Մահմեդական եղբայրության 529 անդամների մահվան է դատապարտել:

Այդ ցույցերը տեղի էին ունեցել Կահիրեում երկու մեծ նստացույցերի ժամանակ անվտանգության ուժերի հետ մահվան ելքով բախումներից հետո, որտեղ ցուցարարները աջակցում էին պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիին:

EgyNews-ի տվյալներով՝ 529 մեղադրյալներից ոչ բոլորն են բանտարկված:

Դատարանը նաև արդարացրել է 16 այլ մեղադրյալների:

 

Անկախ

Թող Բուրաքը վերջինը լինի. Թուրքիայում մահացած 22-ամյա երիտասարդի հայր

burak«Գեզի» այգու ցույցերի ժամանակ վիրավորված և օրերս Ստամբուլում մահացած Բերքին Էլվանի թաղման առիթով քայլերթից վերադարձող մի խումբ ցուցարարներ Ստամբուլի Օքմեյդան կոչվող հատվածում վեճի էին բռնվել մեկ այլ խմբի հետ: Ընդհարման ժամանակ կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով 3 հոգի վիրավորվել էր: Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 22-ամյա Բուրաք Ջան Քարամանօղլուն մահացել է: Մյուս երկու տուժանծների կյանքին վտանգ չի սպառնում: Բուրաք Ջանի մարմինը տեղափոխվել է հայրենի Գիրեսուն, որտեղ և տեղի կունենա թաղման արարողությունը: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Բուրաք Ջանի հայրը մաղթել է, որ զոհեր այլևս չլինեն:

 

Ուկրաինայի խորհրդարանի շենքի գագաթից հանվել է Խորհրդային աստղը

kiev  Ուկրաինայում դեկտեմբերի 21-ին սկսված և մինչև օրս շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում երկրի 13 քաղաքներում հանրությունը ոչնչացրել էր խորհրդային բռնապետ Լենինի արձանները: Այս անգամ հերթը հասել է Խորհրդային աստղին: Երեկ ցուցարարները հանել են մայրաքաղաք Կիևում խորհրդարանի շենքի գագաթին տեղադրված աստղը: Շենքի տանիք բարձրացած երկու ցուցարար իրենց հետ վերցրած գործիքների միջոցով հանել են 5 գագաթանի ոսկե աստղը:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ ցուցարարները այս գործողության համար որևէ թույլտվություն չեն ստացել պաշտոնատար անձանցից: Սակայն հայտնի է նաև, որ այս  հարցը նախապես բարձրացվել է ուկրաինական խորհրդարանում, սակայն պատգամավորներից դեմ արտահայտվողներ չեն եղել:

Անկախ

Ընդդիմությունը փակել է Վենեսուելայի մայրաքաղաքի փողոցները

վենեսուելա, ցույցերԵրկուշաբթի օրը ցուցարարները բարիկադներ էին կառուցել Վենեսուելայի մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Տարբեր թափոններից պատրաստված բարիկադները խափանել են հանրային տրանսպորտի աշխատանքը՝ առավոտյան երթևեկությունը վերածելով մղձավանջի: Այնուամենայնիվ բռնությունների վերաբերյալ տեղեկություններ չկան, իսկ ոստիկանությունը սկսել է քանդել բարիկադները: Մարակայբո և Վալենսիա քաղաքներում ևս նման բարիկադներ կառուցելու վերաբերյալ տեղեկություններ են տարածվել:

Մադուրոն երկրում տիրող անհանգստությունների վերաբերյալ ազգային խաղաղության կոնֆերանս է հրավիրել այս շաբաթ: Ընդդիմադիր նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը հայտնել է, որ դեռևս չի որոշել ինքը կմասնակցի այդ կոնֆերանսին, թե ոչ:

 Անկախ

Ադրբեջանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ուսանող ակտիվիստների

4Փետրվարի 24-ին Ադրբեջանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են առնվազն երկու ուսանող ակտիվիստի, ովքեր մասնակցել են փետրվարի 20-ին Բաքվի պետական համալսարանի դիմաց տեղի ունեցած ցույցին: Ուսանողներին ձերբակալել են տնից դուրս գալիս: Ձերբակալության պատճառները հայտնի չեն: Ոստիկանության աշխատակիցները հերքել են կալանքը, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Բաքվի պետական համալսարանում խստացրել են անվտանգության միջոցառումները, որևէ անծանոթի թույլ չեն տալիս համալսարանի բակ մտնել: Երեք մուտքերից երկուսը փակ է: Միևնույն ժամանակ անվտանգության ծառայության աշխատակիցները ստուգում են բոլորի պայուսակները և թույլ չեն տալիս հաստատություն մտնել առանց ուսանողական տոմսերի:

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Այս տարվանից ուսանողները, ովքեր լուծարքներ կունենան, պետք է հավելյալ գումար վճարեն՝այլ խմբերում դասախոսություններին նորից մասնակցելու հնարավորություն ստանալու համար”: Դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքը: Դրանից անմիջապես հետո համալսարանի ուսանողները “Ֆեյսբուք”-ում ստեղծել են մի քանի խմբեր, որոնց միջոցով կոչ են արել իրենց համակուրսեցիներին ցույցի դուրս գալ: Հարյուրավոր ուսանողներ փետրվարի 20-ին Բաքվի պետական համալսարանի շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել:

Ադրբեջանում ցույցերի, հավաքների ժամանակ արգելվում է օգտագործել դիմակներ

3Ադրբեջանում “Հավաքների ազատության մասին” օրենքում և Վարչական խախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ադրբեջանի Միլլի մեջլիսում (խորհրդարան) քննարկվելու է մի խումբ պատգամավորների հեղինակած փոփոխությունների ծրագիրը, որով նախատեսվում է արգելել հավաքների, տոնական, սգո միջոցառումների, ցույցերի, փողոցային երթերի և այլ միջոցառումների ժամանակ դիմակների և դիամակավորման այլ պարագաների օգտագործումը:

Այդ կապակցությամբ նախատեսվում է նաև Վարչական խախտումների մասին օրենսգրքում ամրագրել առանձին հոդված: Օրինագիծը կքննարկվի խարհրդարանի գարնանային նստաշրջանին:

 

 

Կանադայում կատաղի ցույցեր են ընթանում

canada-protests,ցույցերԻշխանությունների տեղեկություններով՝ հինգշաբթի Կանադայի Նյու Բրանսուիկ քաղաքում գազի արդյունահանման դեմ կազմակերպված ցույցի մասնակից առնվազն 40 մարդ է ձերբակալվել:

Կանադայի թագավորական ոստիկանությունից հայտնում են, որ ցուցարարները ոստիկանական հինգ մեքենա են վառել:

Նյու Բրանսուիկի Կանադայի թագավորական ոստիկանության սպան հայտնում է, որ լարվածությունը գնալով մեծանում է և լուրջ հանցագործություններ են տեղի ունենում՝ ավելացնելով, որ իրենք աշխատում են բոլոր կողմերի հետ՝ խաղաղ լուծման հասնելու համար:

Ըստ տեղեկությունների՝ ցուցարարները բողոքում են կառավարության և գազ արդյունահանող ընկերությունների դեմ, որոնք շարունակում են այդ տարածաշրջանում գազի արդյունահանման աշխատանքները:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի վայրում հայտնաբերված պայթուցիկ սարքերի կապակցությամբ: