Օրացույցի այս օրը

4147_or–         Ամեն տարի հունիսի 20-ին   փախստականներն ու բռնի տեղահանվածները նշում են իրենց` Փախստականների համաշխարհային օրը, որը հաստատվել է 2000-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

Ողջ աշխարհում փախստականների 80%-ը կանայք ու երեխաներ են: Միջազգային իրավունքի համաձայն, փախստական են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում կամ էլ չեն կամենում վերադառնալ իրենց երկիր, հարազատ հող` հետապնդման զոհ դառնալու հիմնավորված վտանգի պատճառով:

Ներկայում ողջ մոլորակի վրա 20 մլն փախստական կա ու ներքին տեղաշարժ կատարած 25 մլն մարդ:

Ամեն տարի այս օրը մի թեմայի է նվիրված:

2999–         Այսօր նաև Գազանանոցներում փղերի պաշտպանության համաշխարհային օրն է: Այսօր կենդանիների պաշտպանները կոչ են անում ուշադրություն դարձնել մեր ժամանակների ամենախոշոր կենդանիների խնդիրներին: Առաջին անգամ օրը նշվել է 2009-ին. Այն ժամանակ  շարժման ակտիվիստների նպատակը  բոլոր փղերին անազատությունից արձակելն էր:

Ի դեպ, սեպտեմբերի 20-ն էլ բոլոր Փղերի պաշտպանության օրն է` նվիրված ոչ միայն գազանանոցներում պահվող փղերին:

Զարմանահրաշ փղերն իրենց կնճիթներով գեղեցիկ նկարներ են ստեղծում

Asian elephantՓղերը հայտնի են որպես խելացի կենդանիներ, սակայն նրանք նաև պրոֆեսիոնալ նկարիչներ կարող են դառնալ:

Ասիական յոթ փղեր իրենց կնճիթներով բռնում են հատուկ վրձիններ և գեղեցիկ տեսարաններ նկարում:

Թաիլանդում բնակվող խելացի կաթնասունները նույնիսկ այնպիսի հատկություն են զարգացրել, որին մարդն  ընդունակ չէ, նրանք իրենց կնճիթով ներկ են քաշում, այնուհետև այն ցանում կտավի վրա:

Asian elephant2Ոչ այնքան ճշգրիտ  նկարների համար փղերը օգտագործում են նաև իրենց հսկայական ոտքերը՝ դրանք թաթախելով ներկի մեջ, այնուհետև դնելով գետնին հարմարեցված հսկայական կտավների վրա:

Փղերի աշխատանքներն արգելոցը վաճառում է յուրաքանչյուրը 1,300 ֆունտով` վաճառքից ստացված գումարն  օգտագործելով Մաեսայի փղերի ճամբարի կարիքները հոգալու համար:

Փղերին նկարել սովորեցնելու տեխնիկան առաջին անգամ կիրառվել է Մաեսայում, սակայն այն այժմ օգտագործում են մի քանի այլ արգելոցներում կենդանիների պահպանության համար գումար հավաքելու նպատակով:

Ամենամեծ նկարչական փորձ ունեցող փիղ նկարիչներին ինը տարի առաջ վարժեցրել է չինացի մի նկարիչ, որոնք այժմ հմտորեն նկարում են իրականին մոտ տեսք ունեցող ծաղեփնջեր:

 

Փղի նկարած զարմանահրաշ ինքնանկարները վաճառվում են 700 դոլարով (լուսանկարներ)

Փիղ, ինքնանկարներՆոպախաո կամ Փիթեր նունով փիղը տարիներ շարունակ տասնյակ նկարներ է նկարել, որոնց մի մասը վաճառվում է 700 դոլարով:

Փիղը սկսել է նկարել Ասիական փղերի արվեստի և պահպանության ծրագրի (AEACP) շրջանակներում ութ տարի առաջ Այութհայա նահանգում, որը գտնվում է Բանկոկից 80 կմ հեռավորության վրա:

Կազմակերպության կայքի տվյալներով՝ 11-ամյա փիղը վրձնին տիրապետելու հրաշալի տեխնիկա ունի և բնապատկերներ ու ծաղկային զարդանկարներ է պատկերում:

Նրա աշխատանքների վաճառքից ստացված գումարը օգտագործվում է փղերի պահպանման ծրագրերի համար:

Նախկինում փղերի նկարչությունը քննադատվել է կենդանիներին նկարել սովորեցնելու համար օգտագործվող կոշտ մեթոդների համար:

Սակայն AEAC-ին հայտնել է, որ իրենք որևէ ճնշում չեն գործադրում փղերի նկատմամբ ո´չ նկարելու ընթացքում, ո´չ առօրյա շփման ժամանակ:

 Անկախ