Մեկնարկում է Թուրքիա-Հայաստան փորձի փոխանակման նախագիծ

Թուրքիա-Հայաստան, փորձի փոխանակում,     Հրանտ Դինք հիմնադրամը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում ամիսներ առաջ սկսեց տրամադրել  Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը` ելնելով երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից: Դրամաշնորհի շրջանակներում արդեն մի շարք մասնագետներ Թուրքիայից և Հայաստանից այցելել են հարևան երկիր: Այս ծրագիրը կշարունակվի մինչև սեպտեմբեր:

«Ակօս»-ի հաղորդմամբ՝ Դինքի հիմնադրամը գործարկել է ևս մեկ՝ Թուրքիա–Հայաստան փորձի փոխանակման նախագիծ: Այս ծրագրին մասնակցելու են Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետներ, որոնց հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում` 4-ից 8 ամիսների ընթացքում:

Փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրել այնպիսի ոլորտներում, որոնք ենթադրում են հետագա համատեղ փորձաքննություն և համագործակցություն, այդ թվում` գիտություն, քաղաքացիական հասարակություն, մեդիա, մշակույթ և արվեստ, լեզու/ թարգմանչական գործ, իրավաբանություն և այլն:

 Անկախ

Սամվել Բալասանյանն ընդունեց «Սպորտը հանուն հաջողության» ծրագրի մասնակիցներին

IMG_4558Այսօր՝ հունիսի 7-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն  ընդունեց  հատուկ կարիքավորների խնդիրներով  զբաղվող «Ագաթ» կենտրոնի,  MIUSA ամերիկյան կազմակերպութան  և  «Փյունիկ»  միության  ներկայացուցիչներին,  որոնք Գյումրիում էին «Սպորտը հանուն  հաջողության»  ծրագրի շրջանականերում:

Քաղաքապետը նախ ողջունեց Գյումրի ժամանած հյուրերին և շնորհակալություն հայտնեց քաղաքի հատուկ կարիքներ ունեցող անցած ցուցաբերվող նյութական և բարոյական հսկայական աջակցության համար, ինչպես նաև կարևորեց հաշմանդամ երիտասարդների ներգրավումը սպորտային կյանքում, ինչի ուղղությամբ արդեն իսկ արված են գործնական քայլեր:

Պատասխան խոսքում հյուրերը շնորհակալություն հայտնեցին  քաղաքապետին ընդունելության և իրենց ծրագրերին օժանդակելու պատրաստակամության համար, ապա ներկայացրին հաշմանդամություն ունեցող անձանց  տարբեր սպորտաձևերում ներգրավվելու ամերիկյան փորձը և դրանց հնարավոր ներգրավումը Հայաստանում: Բանախոսները տեղեկացրին նաև, որ այդ նպատակի համար հաշմանդամային սպորտի յոթ մասնագետներ ԱՄՆ-ից արդեն իսկ ժամանել են Հայաստան:  Տեղեկացվեց նաև, որ սեպտեմբերի 17-28-ը Հայաստանյանից 10 հոգանոց պատվիրակություն կմեկնի ԱՄՆ փորձի փոխանակման նպատակով:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին  հուշանվերներով: