Նիգերը լիբիական իշխանություններին է հանձնել Քադաֆիի որդուն

195-390x290Նիգերի իշխանությունները Լիբիային են հանձնել լիբիական պաշտոնանկ առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն` Սաադիին, հայտնում է  ВВС-ի ռուսական ծառայությունը:

Հիմա նա հսկողության տակ է` Տրիպոլիում: Նրան Լիբիայում քաղաքացիական կռվի ժամանակ ցուցարարների սպանության գործով մեղադրանք է առաջադրվել.այն ժամանակ նա հոր զորքերում հրամանատար էր:

Սաադին Լիբիայից փախել էր 2011-ի սեպտեմբերին: Մեկ ամիս անց նրա հորն ապստամբները սպանեցին: Ավելի վաղ Նիգերը հրաժարվում էր հանձնել Սաադիին, քանի որ հայրենիքում նրան մահապատիժ է սպառնում: Սակայն 2012-ին ինտերպոլը բոլոր անդամ-երկրներին պարտավորեցրեց ձերբակալել Սաադիին:

Լիբիայի իշխանություններն արդեն  երկար ժամանակ է, ինչ դատավարություն են սկսել Քադաֆիի մյուս որդու` Սաիֆ Իսլամ Քադաֆիի նկատմամբ: Նա երկար ժամանակ համարվում էր Լիբիայի առաջնորդի պաշտոնում  Մուամար Քադաֆիին  փոխարինող ամենահավանական թեկնածուն:

Անկախ

Ֆրանսիայում հրապարակել են Սարկոզիին ֆինանսավորելու մասին Քադաֆիի հարցազրույցը

o_499879Ֆրանսիական France 3 հեռուստաալիքը եթեր է հեռարձակել Մուամար Քադաֆիի հին հարցազրույցից մի հատված, որում նախկին լիբիական առաջնորդը հաստատում է, որ ֆինանսավորել է Սարկոզիի 2007-ի նախընտրական քարոզարշավը: Հարցազրույցը տեսագրվել է 3 տարի առաջ:

Ֆինանսավորման գումարը կազմել է 50 մլն եվրո: Ֆրանսիայում նման մեղադրանքներ հնչել են առաջներում էլ, սակայն Սարկոզին միշտ դրանք հերքել է, իսկ այն տեղեկատվական գործակալությանը, որը փորձում էր հետաքննել այդ պատմությունը, դատի տվել:

2011-ին Սարկոզին Քադաֆիին տապալելու գլխավոր կողմնակիցներից էր: Սակայն հիմա, ֆրասիացի լրագրողները կարծում են,  որ գաղտնի գործարքի  անհերքելի ապացույցներ են հայտնվել:

Անկախ

Լիբիացի գեներալից հաշվեհարդար են տեսել Քադաֆիի համար

o_840750 (1)Լիբիական Բենգազիում սպանվել է գնդապետ Ադել ալ-Թավախին: 2 տարի առաջ հենց նա է ղեկավարել նախկին նախագահ Մուամար  Քադաֆիի պահակախմբի վրա օդային հարձակումը, որի ժամանակ Ջամահիրիայի առաջնորդը լուրջ վիրավորվել էր, ապա գրոհայինները նրան բռնել էին, իսկ ամբոխը` ծվատել:

Հնարավոր է, որ գնդապետին սպանել են վրեժից դրդված: Հարձակվողները նրան  սեփական տան մոտ էին դարանակալել:

Քադաֆիի այրին պահանջում է ցույց տալ ամուսնու գերեզմանը

526414c8-3efb-bf2b-3efb-bf2453528b9c.photo.0Լիբիայի նախկին առաջնորդ Քադաֆիի այրին պահանջել է իրեն հայտնել լիբիական հեղափոխության ժամանակ  սպանված ամուսնու մարմնի գտնվելու վայրը: Համաշխարհային ընկերակցությանը գրած բաց նամակում, որը հրապարակել է “Գոլոս Ռոսիին”, Սաֆիա Ֆարկաշը դիմում է նաև Աֆրիկյան միությանը` պահանջելով հետաքննել գեներալ Քադաֆիի մահվան հանգամանքները:”Պահանջում եմ մարդու իրավունքների գծով միջազգային բոլոր կազմակերպություններից  օգնել ինձ կապ հաստատելու որդուս` Սեյֆ Ալ-Իսլամի հետ, որին մեր ընտանիքի բոլոր անդամներից մեկուսացրել են ձերբակալության պահից, հաշվի առնելով, որ նա բացարձակ անմեղ է նրա դեմ առաջ քաշված  մեղադրանքի բոլոր կետերով”: Ռադիոընկերության խմբագրությունը տեղեկացնում է, որ նամակը հանձնել է Սաֆիա Ֆարկաշի  քույրը` Ֆաթիմա Ֆարկաշը:

Լիբիայում ՌԴ դեսպանատան վրա հարձակումը Քադաֆիի երկրպագուհու սադրանքի հետևանք է

585Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Լիբիայում ծայրահեղականները հարձակում են կատարել ռուսական դեսպանատան վրա: Պատճառը հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի քաղաքացուհի Եկատերինա Ուստյուժանինովայի կողմից լիբիացի սպայի սպանությունն էր:

Հետաքննությունը ենթադրում է, որ ռուսական դեսպանատան վրա կատարված հարձակումը Եկատերինա Ուստյուժանինովայի արարքի դիմաց վրեժ է: Չորեքշաբթի նա սպանել է լիբիական ՌՕՈՒ-ի սպա Մուհամեդ աս-Սուսիին,ապա, իբր սպանվածի արյունով պատին ուղերձ է թողել, որում  դատապարտել է Քադաֆիի ռեժիմի տապալումը: Ինչն է  դրդել կնոջը նման ծայրահեղ միջոցների դիմել` անհայտ է: Ծանոթների խոսքով, կինը կարող էր հոգեկան խանգարումներ ունենալ:

o_832062 (1)Այն, որ Եկատերինա Ուստյուժանինովան անտարբեր չէր Լիբիայի ու նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ճակատագրի հանդեպ,աղջկա ծանոթներին հայտնի դարձավ 2011-ին: Այն ժամանակ նա առաջին անգամ մեկնեց աֆրիկյան երկիր: Տրիպոլի ժամանելուց անմիջապես հետո, նա իր բլոգն է վարում, իսկ հետո ստեղծում Լիբիայի մարտերի լուրերով կայք: Երկու ռեսուրսն էլ արտասահմանում մեծ տարածում են գտնում: Մի քանի լուրեր հրապարակվում են նաև այլ կայքերում, իսկ որոշ ժամանակ անց, լրատվական գործակալությունները հրաժարվում են նրա հետ աշխատել:

“Մեկ, թե երկու լուր հրապարկվեց,հետո նա ասաց, որ Ռուսաստանում իրեն տհաճ է ու միայն Լիբիայում են իսկական տղամարդիկ: Ես փորձեցի նրան տարհամոզել, սակայն հասկացա, որ աղջկա գլխում շիլափլավ է”,-պատմել է “ANNA-news” գործակալության խմբագիր Մարատ Մուսինը:

Ուստյուժանինովան շարունակում է աշխատանքն անգամ այն ժամանակ, երբ վերջանում են փողերն ու Ռուսաստանի դեսպանատունը ստիպված վճարում է նրա պարտքերն ու պետության հաշվին հայրենիք վերադարձնում: Տանն արդեն նա համացանցով երիտասարդների  հետ է կապ հաստատում, որոնք կամենում են մասնավոր հիմունքներով Լիբիա մեկնել:

“Նա պարզապես հիվանդ էր Քադաֆիով: Նա ուղիղ էլ ասում էր, որ Քադաֆին իր համար ամեն ինչ է, ոչ որպես քաղաքական գործիչ կամ տղամարդ, դա ինչ որ պայծառ կերպար էր: Կյանքի միակ ուրախությունը: Ես կարծում եմ` հոգեբանական խախտում էր, կամ նման մի բան: Հետո նա խոստովանեց, որ չէր կամենում լրագրողական նպատակով մեկնել, այլ ցանկանում էր իր սիրելի Քադաֆիին պաշտպանել”,-ասում է Ուստյուժանինովայի ծանոթ Երշովը:

Ուստյուժանինովայի քայլերը երբեք հնարավոր չի եղել կանխատեսել: 2007-ին նա հեշտությամբ ընդունվել  է Նովոսիբիրսի պետհամալսարան, օտար լեզուների ֆակուլտետ, որտեղ իսկույն էլ ընտրել է արաբական լեզուները: Իսկ հետո  ինքնուրույն մտել է փաուերլիֆտինգի խումբ և կես տարում  սպորտի եռամարտի վարպետի նորմատիվներ հանձնել:

“Դա իմ թիմի ռեկորդն էր: Նա մասնակցեց Ռուսաստանի մրցումերին”-պատմել է Նովոսիբիրսկի Ֆեդերացիայի նախագահը: Նրա ռեկորդը 330 կգ էր: Ընկերների ու մարզիչի խոսքով, Ուստյուժանինովան երբեք բաց մարդ չի եղել, սակայն շրջապատի հանդեպ ագրեսիվություն նույնպես չի արտահայտել:

Մեկ պատճառ էլ կա, ինչի համար թերևս Ուստյուժանինովան որոշում է մեկնել Լիբիա. հակասությունը հոր` Նովոսիբիրսկում խոշոր գործաարարի հետ, որը դադարել էէ դստերը գումար տալ: Դրանից հետո նա համացանցում հովանավորներ է գտնում ու հարազատներին խոստանում, որ Աֆրիկա է մեկնելու ընդմիշտ:

Ողջ աշխարհը կիմանա Քադաֆիի այլասեռվածության մասին ճշմարտությունը

ol3001377588658Ծերացող օրգանիզմի սեռական պահանջմունքը բավարարելու համար գեներալ Քադաֆին իր պետության դպրոցներից ընտրում էր ամենագեղեցիկ ու գրավիչ աշակերտուհիներին, որոնք վերածվում էին նրա  անձնական սեքսուալ ստրկուհիների:

Ծեր բռնապետի սեքսուալ այլասեռվածության մասին ցնցող ճշմարտության մասին ողջ աշխարհին պատմել է ֆրանսիացի լրագրող Աննիկ Կոժանը, որի գիրքը հրատարակվել է ֆրանսերենով և իսկույն էլ վերածվել բեսթսելլերի:”‘Քադաֆիի հարեմը.Երիտասարդ կնոջ պատմությունն ու Լիբիայում իշխանության չարաշահումը” վերնագրով  գիրքն այժմ թարգմանվում է աշխարհի տարբեր լեզուներով:

Լրագրողի ձեռք բերած տվյալների համաձայն, հանգուցյալ բռնապետը երբեք չի սահմանափակվել իգական սեռի ներկայացուցիչներով ու նույնքան հաճախ էլ բռնաբարել է իրեն  դուր եկած տղաներին ու տղամարդկանց: Ընդ որում, ինչպես  լրագրողն է  գրում, Քադաֆիի թիկնապահ կանայք  բոլորն էլ ինչ որ ժամանակ եղել են նրա նախկին սիրուհիները: