Իրաքում ավելի քան 50 սպանված մարդկանց մարմիններ են գտել

Լարվածություն Իրաքում

Իրաքի անվտանգության և քաղաքական ճգնաժամը խորանում է:

Չորեքշաբթի օրը ինքնությունը չբացահայտված ավելի քան 50 մարմիններ են հայտնաբերվել հիմնականում շիաներով բնակեցված Ալեքսանդրիա քաղաքում:

Քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերված տասնյակ մարմինների շարքում երկու երեխայի մարմին է եղել:

Մարդկանց մահվան պատճառը դեռևս չեն հրապարակել, իսկ պաշտոնյաները չեն հայտնել, թե երբ են այդ մարդիկ սպանվել:

Իրաքի տարածքում շաբաթներ շարունակ արյունալի մարտեր են տեղի ունենում, քանի որ Իրաքի ուժերը պայքարում են Իրաքի և Սիրիայի իսլամական պետության արմատական սունի զինյալների դեմ:

Մենք գնացինք մի տեղ, որ գոյություն չունի. Գեղամ Նազարյան

գեղամ նազարյան«Քաղաքական իրավիճակը բարելավվում է, երբ փոփոխություններ են տեղի ունենում: Երբ փոփոխություններ տեղի չեն ունենում քաղաքական վիճակն  ավելի է լճանում: Այսօր մենք տեսնում ենք, որ մեր քաղաքական դաշտում որևէ փոփոխություն չի կատարվում, ընդհակառակը, տեղի է ունենում լճացման խորացում` իր բոլոր հետևանքներով, ինչը Հայաստանը և հայ ժողովուրդը զգալու է  իր մաշկի վրա` թե´ քաղաքական, թե´ տնտեսական ցնցումների ձևով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Նա նշեց, որ ավելի լավ կլիներ,  եթե ընդհանրապես փոփոխություններ չլինեին, քան թե պարզապես տեղաշարժեր. «Եթե Հասմիկ Պողոսյանը մնում է նախարար, եթե Արմեն Աշոտյանը մնում է նախարար , նշանակում է որ Սերժ Սարգսյանը ասում է . «Հայ ժողովուրդ, ինձ բացարձակապես հետաքրքիր չէ, թե դու ինչ ես մտածում կառավարության գործունեության մասին. Ես անելու եմ այն, ինչ մինչև այժմ արել եմ»»:

Քաղաքագետի կարծիքով տնտեսական և քաղաքական ցնցումները ակնհայտ կդառնան արդեն շատ մոտ ապագայում` 2015-ին: Նա երկրի քաղաքական իրավիճակը համեմատեց Ուկրաիայի նախաճգնաժամային իրավիճակի հետ, երբ Յանուկովիչի պաշտոնանկ արվելուց հետո հայտնի  դարձավ, որ գանձարանը դատարկ է. «Շուտով պարզ կդառնա, որ մեզ մոտ վիճակն  ավելի խայտառակ է»: Ըստ քաղաքագետի`  ստեղծված  իրավիճակի միակ լուծումը ժողովրդի դիմադրությունն է:

Քաղաքագետը չուզեց անդրադառնալ ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուն, քանի որ, ըստ նրա, այդ կուսակցությունը տեղ չունի քաղաքական դաշտում. «ՕԵԿ-ը ՀՀԿ դուստր ձեռնարկություն է, որը որոշվեց փակել»:

Խոսելով Հայաստանի Մաքսային միություն մտնելու մասին`  Գեղամ Նազարյանն ասաց, «Սերժ Սարգսյանի` սեպտեմբերին կատարած հայտնի հայտարարությունը անակնկալի բերեց բոլորին, այդ թվում` Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին. «Մենք գնացինք մի տեղ, որ գոյություն չունի: Ուկրաինայի ճգնաժամից հետո ամեն ինչ էլ ավելի է փոխվել»:

 

 

Թուրքական բանակը չի պատրաստվում միջամտել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին

Թուրքական բանակ, քաղաքական ճգնաժամԹուրքական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում միջամտել Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամին, որն առաջացավ կոռուպցիոն սկանդալի հետ: «Թուրքիայի զինված ուժերը չեն պատրաստվում մասնակցություն ունենալ քաղաքական վեճերին»,-հայտնել էր Թուրքիայի Գլխավոր շտաբը: Թուրքիայում վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում մասնակցություն ունեցած անձինք, մասնավորապես Յալչըն Աքդողանը, կարծիք էր հայտնել, որ զանգվածային սկանդալը կարող է ռազմական հեղաշրջման պատճառ հանդիսանալ:
Նշենք, որ անցյալում Թուրքիայում մի քանի անգամ ռազմական հեղաշրջումներ են տեղի ունեցել: 1960, 1971 և 1980 թվականների ռազմական հեղաշրջումների ժամանակ թուրքական բանակը հենց քաղաքական ճգնաժամների ժամանակ էր, որ կարողացավ իշխանությունն իր ձեռքը վերցնել: Իսկ ահա 1997 թվականին թուրք գեներալները Թուրքիայի իսլամիստական կառավարությանը (ինչպես և հիմա է) ստիպեցին հրաժարական տալ: Սակայն պետք է արձանագրել, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ` Թայիփ Էրդողանը իր կառավարման ժամանակաշրջանում կարողացավ զգալիորեն թուլացնել բանակի դերը Թուրքիայի քաղաքական կյանքում: Դրան էին ուղղված նախորդ ռազմական հեղաշրջումներին մասնակցություն ունեցած թուրք մի շարք սպաների ձերբակալությունները: Այսօր թուրքական բանակը անհամեմատ ավելի թույլ դերակատարություն ունի քաղաքական գործընթացներում:

Անկախ