Քեթի Փերին ճանաչվել է թվային տիրույթում ամենաշատ մրցանակներ ունեցող

Քեթի ՓերիՈսկե և պլատինե ձայնագրություններ տրամադրող ընկերությունը Քեթի Փերիին ճանաչել է թվային տիրույթում ամենաշատ գնահատված երգչուհի:

Ամերիկյան ձայնագրությունների արտադրական ասոցիացիայի տեղեկություններով՝ Փերիի երկրպագուները առցանց գնել են 72 միլիոն սինգլ, որը 20 միլիոնով ավել է Ռիհաննայի վաճառած թվային սինգլներից: Թեյլոր Սվիֆթը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը վաճառված 51 միլիոն թվային սինգլներով:

Երաժշտության արտադրության խումբը ձայնագրությունների վաճառքի մրցանակ սկսել է շնորհել 1958թ-ից, իսկ թվային ձայնագրությունների վաճառքի մրցանակ սկսել է շնորհել 2004թ-ից, երբ երաժշտության ներբեռնումը դարձավ երգեր գնելու հիմնական ձև:

Փերին վաստակել է 18 ոսկե, 16 պլատինե և 56 մուլտիպլատինե թվային սինգլների մրցանակներ՝ չհաշված իր «Teenage Dream» ալբոմի համար ստացած մուլտիպլատինե, «One of the Boys» ալբոմի համար ստացած պլատինե մրցանակները:

 Անկախ

Մահմեդական համայնքը Քեթի Փերիի «Dark Horse» տեսահոլովակը սրբապղծություն է համարել

Katy Perry-queenՔեթի Փերիի «Dark Horse» երգի տեսահոլովակը զայրացրել է մահմեդական համայնքին: Անգլիայի Բրեդֆորդ քաղաքի բնակիչ Շազադ Իքբալը առցանց բողոք է հրապարակել՝ խնդրելով YouTube-ին կայքից հանել անցած շաբաթ հրապարակված տեսահոլովակը:

Տեսահոլովակն  ամենևին վիրավորական բնույթ չունի: Այնտեղ հիմնականում ցուցադրվում է Փերին, որը, հանդես գալով թագուհու կերպարում, փոշի է դարձնում իրենց նվերներով իրեն չգոհացրած երկրպագուներին: Ինչևէ,  Իքբալը նկատել է, որ Փերիի երկրպագուներից մեկի վզնոցի վրա գրված է «Ալլահ» բառը, և այդ տղամարդը նույնպես մահանում է:

Իքբալը հայտնում է, որ տեսահոլովակը միանգամայն վիճահարույց է այն դիտողների համար, քանի որ այնտեղ աստվածանարգություն է ներկայացվում:

Բողոքն  արդեն 40,000 ստորագրություն է հավաքել:

Անկախ

ELLE Style Awards-ում Քեթի Փերրին ճանաչվել է Տարվա կին

kety perry-kylie minogueՓետրվարի 18-ին կազմակերպված ELLE Style Awards մրցանակաբաշխության ժամանակ Քեթի Փերին ստացել է Տարվա կին մրցանակը: Լոնդոնի One Embankment-ում կազմակերպված միջոցառմանն  երգչուհին ներկայացել էր Վիվիեն Վեսթվուդի ծաղկավոր զգեստով, որի հետ համադրել էր Քրիստիան Լուբուտենի կոշիկներ:

Փերիին մրցանակը հանձնել է Քայլի Մինոուգը:

Վերջերս լուրեր էին տարածվել Փերիի նաշանվելու վերաբերյալ, երբ նա Վալենտինի օրը հանրության առջև դուրս էր եկել ադամանդե մատանիով, սակայն աղբյուրը հերքել է երգչուհու և նրա ընկեր Ջոն Մեյերի նշանադրության լուրերը:

Elle Style Awards 2014-ին մասնակցում էին նաև Կարա Դելեվինը, Էլլի Գուլդինգը և Էմմա Ուոթսոնը:

Քեթի Փերին Tweeter-ում տեղադրել է իր առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ սննդային հավելումներով լի տոպրակների լուսանկարը

k1Քեթի Փերին Tweeter կայքում տեղադրել է մի լուսանկար, որտեղ ինքը վիտամինների և սննդային հավելումների հսկայական տոպրակներ է բռնել՝ տեղեկացնելով, որ ինքը օրը երեք անգամ ընդունում է դրանք:

28-ամյա Քեթին նշել էր, որ դրանք ընդունում է նախաճաշին, ճաշին և ընթրիքին ՝ հաստատելով, որ ինքը ամբողջավին առողջ ապրելակերպ է վարում:

k3«Ես ամբողջ օրը այս վիտամինային և սննդային հավելումների կյանքի մեջ եմ» մեկնաբանել էր նա:

Քեթին միշտ էլ բարձրաձայնել է իր վարած առողջ ապրելակերպի վերաբերյալ. People ամսագրին նա հայտնել էր, որ իր համար շատ կարևոր է կանոնավոր կերպով սնվելը և համոզված լինելը, որ անհրաժեշտ քանակությամբ էներգիայի պաշար ունի:

Այս շաբաթ Քեթին ընկերների հետ հանգստանում էր Կարիբյան կղզիներում և ցուցադրում առողջ սննդակարգի և ֆիտնեսի շնորհիվ ստացած իր մարմնի կառուցվածքը: