Tag Archives: քննիչ
Քննիչը փորձել է «վաճառել» գործը կարճելու որոշումը. Նոր մանրամասներ ավագ քննիչի ձերբակալությունից
Կաշառք ստանալու պահին «բռնված» ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանի գործն արդեն Հատուկ քննչական ծառայությունում է: ՀՔԾ-ից խոստացել են այսօր հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ։ «Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` քննիչը փորձել է քաղաքացու վրա «վաճառել» գործը կարճելու մասին որոշումը։ Մասնավոր գանգատի հիման վրա խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործով քննիչին հանձնարարվել էր կարճել գործը, ով որոշել էր օգտվել առիթից եւ իր լիազորությունների սահմաններում կայացրած որոշման համար փող աշխատել՝ պահանջելով 1000 դոլար գործը կարճելու համար: Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը: Նա ոստիկանության համակարգում է 2006 թվականից: Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է: Շարունակություն`սկզբնաղբյուր կայքում:
Ոստիկանություն. Վարդան Պետրոսյանի գործով քննիչը չի խախտել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները
Վարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանի գործողություններն ուսումնասիրվել են ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում. նրա գործողություններում խախտում չի հայտնաբերվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Պարզվել է, որ վարույթ իրկանացնող մարմինը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17–րդ հոդվածի պահանջները, ձեռնարկել և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար»,- հայտնեցին Ոստիկանությունից: Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին ՀՀ Ոստիկանապետին էր դիմել Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար քննիչ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: «Ինչ վերաբերում է դիմումում նշված այն հանգամանքին, որ քննիչն իր ծառայողական պարտականությունները չի կատարել, խախտել է էթիկայի կանոնները,-ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,- ապա քննիչը նախաքննության ընթացքում բացառապես գործել է քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան, չի խախտել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները»: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Մեղադրյալն ուզում է ցուցմունք տալ, քննիչը «դիմադրում է». Նոր մանրամասներ քրեական հեղինակության գործից
Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրյալներից մեկի՝ Մարտին Ծերունյանի կալանավորման և երեք անգամ կալանավորման ժամկետները երկարացնելու դատարանի որոշումներն անհիմն են, հիմնավորված չէ անգամ հիմնավոր կասկածը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մեղադրյալի պաշտպան, փաստաբան Սամվել Ջաղինյանը: Ըստ պաշտպանի` իր պաշտպանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով մայիսի 14-ին առաջադրված մեղադրանքն անհիմն է ու անհասկանալի, բոլոր փորձերը` նախաքննական մարմնից մեղադրանքի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ, մատնվել են անհաջողության, պարզաբանումներ չեն տրվել: Մասնավորապես, պարզաբանման ենթակա է մեղադրանքի գլխավոր միտքը. «մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, ուղղակի դիտավորությամբ կատարել է ապօրինաբար Ռաֆիկ Մադոյանին դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ»: «Կանգնել ենք փակուղու առաջ, չենք կարողանում առաջ գնալ, վեց ամիս հետո հասկացանք, որ լղոզված մեղադրանք է, 6 մեղադրյալներից Մարտինն ընդամենը մեկին է ճանաչում. եթե ոչ ոքի չի ճանանաչում, չի կարող համաձայնության գալ, չէ՞»,- իր հերթին հարց ուղղեց Սամվել Ջաղինյանը: Մ. Ծերունյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ հիշատակված գլխավոր մտքից հետո «որպիսիք արտահայտվել են հետևյալում» բառերից հետո հետևում է «մի խումբ անձանց » վերագրվող կամ մեղսագրվող գործողությունների նկարագրություն: Ի դեպ, «մի խումբ անձանցից» մեղադրյալը ճանաչում է միայն Դավիթ Զիրոյանին: Մարտին Ծերունյանին առնչվում են միայն հետևյալ տողերը՝ «հանցավոր մտադրությունն իրագործելուն ուղղված դիտավորյալ գործողություններն ավարտին հասցնելու նպատակով Դավիթ Զիրոյանը 2013թ. մայիսի սկզբներին դիմել է Մարտին Ծերունյանին: Վերջինս, խոստանալով գտնել սպանության կատարողի, երկու օր անց հանդիպել է քննությամբ դեռևս չպարզված անձի, ինչից հետո տալով նախնական դրական պատասխան՝ որպես խոստացված գումարի վճարման երաշխիք, պահանջել է Դավիթ Զիրոյանին մինչև հանցագործության ավարտը մնալ Հայաստանում»: Այս հատվածից էլ երևում է, որ «մի խումբ անձանց» մեջ են մտնում Դավիթ Զիրոյանը և «քննությամբ դեռևս չպարզված անձը», իսկ գործողությունը, որի մեջ մեղադրում են Մարտին Ծերունյանին, ըստ նրա պաշտպանի, խոստում տալն է: Սամվել Ջաղինյանը վստահ է, որ նախաքննական մարմինը չունի նաև խոստում տալու ապացույցը: «Խնդիրն այն է, որ Դավիթ Զիրոյանը հեռախոսով խոսում է Հովհաննես Ղամարյանի հետ այստեղից Իսպանիա, ասում՝ Մարտինն ինձ խոսք ա տվել: Ընդամենը միայն այդ հեռախոսային խոսակցության ձայնագրությունն է, Դավիթը Զիրոյանը ցուցմունք չի տալիս: Դավիթը կարող էր սուտ ասել, ենթադրում եմ, սուտ է խոսել, գլուխ գովեր: Մենք ո՞նց երկու այլ անձանց հեռախոսային խոսակցության բովանդակությունը հերքենք, երբ որ ասում ենք՝ խոսք չենք տվել, տեղյակ չենք»,- ասաց պաշտպանը: Ս.Ջաղինյանը նշեց, որ Մ.Ծերունյանն արդեն 7-րդ ամիսն է, ինչ կալանքի տակ է, և առաջին օրվանից մեղադրյալը պատրաստակամություն է հայտնում ցուցմունք տալ, քննիչն ասում է. «Ես ինքս եմ որոշելու, թե երբ Ձեզ կհարցաքննեմ»: Քննիչի «պատշաճ ջանասիրությունը» դրսևորվել է ընդամենը երեք անգամ, երբ նա բերել է կալանքի, այն երկարացնելու որոշումները, մեկ անգամ էլ ծանոթացրել փորձաքննության եզրակացությանը, «ուրիշ որևէ գործողություն Մարտին Ծերունյանի հետ չի կատարվել»: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար. Վարդան Պետրոսյանի գործով քննիչի հարցազրույցը
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու գործով քննիչ Հայկ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին, ինչպես նաեւ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, իրեն բացարկ ներկայացնելու պահանջներին:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ոստիկանապետին՝ ձեր դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար: Պատճառն այն է, որ ըստ փաստաբանի՝ դուք ասել եք, թե «դեռասանը մեյմունություն է անում», ինչպես նաեւ գնացել եք նրա մոտ եւ հայտնել, թե իր պաշտպանը խաշ ուտելու է գնացել, առանց պաշտպանի ցուցմունք տուր:
Մեյմունության բառի մասին կարող եմ ասել, որ նման բան չի եղել, իսկ խաշ ուտելու մասով ոչինչ չեմ կարող ասել, ոչինչ, թող դիմի, թող պարզեն:
Դուք մտածելու բան չունե՞ք:
Չէ, չէ, իհարկե մտածելու չունեմ, որտեղ ուզում է, թող դիմի, որտեղ օրենքով նախատեսված է, թող դիմի:
Դեռ ղեկավարության կողմից ձեզ չեն կանչել՝ բացատրություններ պահանջելու:
Ոչ, ինձ ոչ մեկը ոչ կանչել է, ոչ էլ երեւի պատրաստվում են կանչել, ընդամենը իմ գործը կուսումնասիրեն եւ ինձ թվում է պատասխանը կտան դրա:
Քննության առաջին օրվանից Նիկոլայ Բաղդասարյանը բարձրաձայնում է ձեր կողմից թույլ տրված մի շարք խախտումների մասին:
Եթե խախտում անեի, ինձ թվում է՝ դատախազը ինձ կհեռացներ գործից կամ, չգիտեմ, նկատողություն կտային:
Օրինակ, մեղադրյալ կողմը ասում է, որ օրենքով նախատեսված փաստաթղթերը չեք տալիս, որ ծանոթանան:
Ամեն ինչը օրենքի շրջանակներում կատարվում է, դա բացառվում է:
Վարդան Պետրոսյանը եւս ձեզնից բողոքեց, որ փորձել եք դավադրաբար հարցաքննել, երբ իր փաստաբանը չկար:
Ոչինչ, դատարանում էլ ներողություն խնդրեց ինձնից իր ասածների, արածների համար:
Փաստաբանը նաեւ ասում է, որ իր միջնորդությունները չեք ստանում, բողոքի պատասխանը ոչ մի կերպ իրեն չի հասնում: Դիմել են նաեւ դատախազին ձեզ բացարկ հայտնելու պահանջով:
Դիմել են, լավ են արել, խնդիր չկա: Ես, ճիշտն ասած, ուրախ էլ կլինեմ, որ էդ գործը վերցնեն, տանեն ուրիշ տեղ քննեն, թող տեսնեն՝ ոնց է, ինչ է, ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար: Եթե ինչ-որ բացարկ, նկատողություն լինի, այդ մասին բոլորն էլ կիմանան:
Պրակտիկա չկա՞, որ ինքներդ հրաժարվեք գործից:
Ոչ, նման պրակտիկա չկա, թե չէ վաղուց կհրաժարվեինք, կուղարկեինք Երեւան, էնտեղ ավելի լավ մասնագետներ կան, էդ 3D-ներ, 7D-ներ, չգիտեմ ինչեր, ավելի լավ ձեւով կպատասխանեն:
Խոսելով ձեր կողմից թույլ տրված խախտումների մասին՝ նշում են, որ Վարդան Պետրոսյանին դեռ որպես վկա չհարցաքննած, մեղադրյալ է դարձել եւ փորձաքննության եք ուղարկել միայն մի կողմի ցուցմունքները:
Կան դեպքեր, երբ վթարի հետեւանքով մարդիկ մահանում են, ընդհուպ՝ վարորդները, ուրեմն նրանցով դատավտոտեխնիկական փորձաքննություն չե՞ն նշանակում, մենք ունենք մեր ելակետային տվյալները, որոնցով նշանակել ենք: Եթե հետագայում փոխվեն այդ ելակետային տվյալները, նորից փորձաքննություն կնշանակենք, խնդիր չկա:
Մեղադրյալ կողմը մատնանշում է, որ դուք խախտում եք Քրեական դատավարության օրենսգիրքը, օրինակ՝ ձերբակալման որոշում համար անհրաժեշտ երկու հիմքերը բացակայում էին, բայց դուք նման որոշում եք կայացրել:
Ինքը բողոքարկել է այդ որոշումները, պատասխանը ստացել է ծանուցագրով, նամակով, ըստ որի՝ քննիչը ճիշտ է կայացրել այդ որոշումները, թող դատախազի որոշումը բարձրաձայնի, կարդա:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
Եթե ինձ հասնում է 4-10 տարի կամ 14-20, ես նստելու եմ. Վարդան Պետրոսյան,տեսանյութ
Դերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնից Աբովյանի դատարան տեղափոխվելուց առաջ լրագրողներին ասաց, որ իր գործում եղել են իրավախախտումներ, հաղորդում է news.am-ը:
«Ես շատ ծանր վիրահատություններ եմ տարել, մի շարք հետվիրահատական միկրովիրահատություն եմ տարել։ Ես չեմ ուզում նվնվալ։ Տուն գալու հաջորդ օրը ես վատացա, շտապօգնություն են կանչել հաջորդ օրը նույնպես, բայց այստեղ տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք ես կանվանեի իրավախախտումներ։ Ես անպայմանա այդ մասին ուզում եմ հայտարարությամբ հանդես գալ՝ արդեն վերակենդանացման բաժնում որտեղ կյանքի եւ մահվան կռիվ է գնում ինձ մոտեցավ հարցաքննող քննիչ՝ գործը վարող քննիչ Հակոբյանը։ Ես նրան, բնականաբար, պատասխանեցի, որ ես ի վիճակի չեմ եւ առանց փաստաբանի որեւէ պատասխաններ չեմ տալու, առողջական վիճակս ինձ թույլ չի տալիս։
Նա գրառումներ արեց, արձանագրություններ արեց եւ կարծես թե մենք բաժանվեցինք նորմալ, շատ հանգիստ, անալիզների համար վերցրեց քսուքներ եւ այլն, սակայն հաջորդ օրը նույնպես նա եկավ, նորից ես ասեցի, որ առանց փաստաբան իրավունք չունի ինձ հարցաքննելու՝ առավել եւս ես վերակենդանացման բաժնում ուժ չունեմ պատասխաններ տալու։ Ես երկար չէի կարողանում խոսել։ Այնուամենայնիվ, փորձեց հարցեր տալ, որից հետո թախանձագին խնդրեց իմ փաստաբանի անունը կամ հասցեն, մի բան, որ ինքն արդեն երկու կամ երեք օր առաջ գիտեր, որովհետեւ հարցաքննել էլ քրոջս եւ եղբորս որդուն եւ անձամբ ծանոթացել էր փաստաբանի հետ։ Ես ասեցի՝ չգիտեմ, որովհետեւ գիտակցությունս գնում – գալիս էր։ Ես տեղից էլ չգիտեի համարը, գիտեի միայն, որ փաստաբան ունեմ։ Ավելի թախանձագին խնդրեց որեւէ մեկի համարը, որի միջոցով կապվի այդ փաստաբանի հետ՝ հրաշալի իմանալով իմ քրոջ հեռախոսահամարը եւ իմ բոլոր կոնտակտները։ Ես էստեղ նորից հասկացա, որ զարտուղի ճանապարհներով սկսում է հարցաքննությունը։ Ոչ մի հարցի չեմ պատասխանել, որովհետեւ դա իմ իրավունքն է։ Հայտարարել եմ, որ սա իմ իրավունքն է, նա ընդունել է, գրառումներ է արել շատ երկար, որից հետո հարցրել է՝ արդյոք ունեմ ավելացնելու բան, ես ասել եմ՝ոչինչ չեմ ասել, ի՞նչ ավելացնեմ։ Գնացել է։Վարդան Պետրոսյանի հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
