Թուրքական կառավարությունը, հաշվի առնելով Իրաքում ստեղծված լարված իրավիճակը, որոշում է կայացրել նախապես ապահովագրել Իրաքի հարավում տեղակայված Բասրա քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանի աշխատակիցներին: Վերջիններս, ելնելով անվտնագության նկատառումներից, տեղափոխվել են Քուվեյթ: Նրանց ուղեկցել է 18 հոգուց բաղկացած ոստիկանական միավորում: ՙՙԻրաքում տեղի ունեցող զարգացումների շրջանակներում Բասրայում անվտանգությունը ապահովված չէ, այդ պատճառով մեր հյուպատոսության աշխատակիցները այսօրվանից կգտնվեն Քուվեյթում: Բաղդադի մեր դեսպանատունը 24 ժամ շարունակ աշխատում է անհրաժեշտության դեպքում մեր քաղաքացիներին վտանգի գոտուց տարհանելու համար՚՚,-իր ՙՙTwitter՚՚-յան էջում գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Tag Archives: Քուվեյթ
Իրանը և Քուվեյթը կամրապնդեն համագործակցությունը
Քուվեյթում Իրանի նորանշանակ դեսպան Ալիռեզա Էնայաթին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջիկայում Իրանի և Քուվեյթի միջև կապերն էլ ավելի կամրապնդվեն, և դրան կնպաստի Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի Իրան կատարած այցը: Նա երեկ երեկոյան ժամանել է Թեհրան: Նրան դիմավորել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին
«Իրանի և Քուվեյթի միջև ներկայում տարեկան առևտուրը 220 մլն դոլար է: Այս ցուցանիշը մեզ չի գոհացնում և պետք է այն մեծացնել»,-հայտնել է Քուվեյթում Իրանի դեսպանը:
Նա նաև հավելել է, որ երկու երկների միջև կարող է ընդլայնվի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` զբոսաշրջությունը, մեքենաշինությունը, գիտությունը և սպորտը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Յուրատեսակ սիրո խոստովանություն Քուվեյթում
Քուվեյթի մայրաքաղաքի բնակիչներից մեկը որոշել է շնորհավորել իր սիրելիին սիրահարների տոնի և ծննդյան օրվա առիթով և նրա համար յուրահատուկ նվեր մտածել: Քաղաքի գլխավոր կամուրջի վրա նա թարմ ծաղիկներից պատրաստված սրտի տեսք ունեցող մի մեծ ծաղկեփունջ է տեղադրել: Տեղական հեռուստատեսության հաղորդմամբ՝ հսկայական սիրտը՝ սիրո խոստովանություն արտահայտող գրությամբ գրավել է բոլոր անցորդների ուշադրությունը:
Սակայն այս գեղեցիկ նվերը խցանումներ է առաջացրել քաղաքի փողոցներում, քանի որ ծաղիկներից պատրաստված սրտի կողքով անցնող վարորդները ոչ միայն ուշադրություն էին դարձնում այս անսովոր նվերին, այլև կանգնում և լուսանկարում այն: Այժմ կամուրջի վրայի սրտի լուսանկարը դարձել է տեղական սոցիալական կայքերի ամենաքննարկվող նկարը:
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի հետ:
Ողջունելով հյուրին և ընդգծելով հայ-քուվեյթյան համագործակցության զարգացումն ու, մասնավորապես, Երևանի հետ համագործակցության հեռանկարները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ համատեքստում կարևորել է առաջիկա օրերին Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Երևան:
<<Վստահ եմ, որ նահանգապետի այցը երկու կողմերի համար էլ արդյունավետ կլինի։ Երևանն այսօր փոխշահավետ գործակցության համար լայն հնարավորություններ է ընձեռում իր գործընկեր քաղաքներին: Մենք պատրաստ ենք ներկայացնելու և քննարկելու տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր, այդ թվում նաև ներդրումային ծրագրերի առաջարկներ>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
<<Մեր երկկողմ համագործակցությունը համարում եմ կարևոր և սպասված: Երևանն օրեցօր զարգացող քաղաք է, և մենք, պարոն քաղաքապետ, համոզված ենք, որ փոխայցերը կնպաստեն այդ գործընթացի զարգացմանն ու հետագա ընդլայնմանը>>,-նկատել է դեսպանը:
Տարոն Մարգարյանը, բարձր գնահատելով դեսպանի դերն ու համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, վստահություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և Քուվեյթի դեսպանության միջև համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կզարգանա։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Էլ-Քուվեյթի նահանգապետի այցի հետ կապված հարցեր։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ծոցի երկրները բժշկական ստուգման հատուկ տեսակ են մշակել նույնասեռականներին հայտնաբերելու և նրանց մուտքը երկիր արգելելու համար
Կառավարության բարձրաստիճան պաշտոնիայի խոսքով՝ Քուվեյթում ստեղծվել է բժշկական հետազոտման մի ձև, որը կօգտագործվի նույնասեռականներին հայտնաբերելու և նրանց մուտքը երկիր ու Ծոցի համագործակցության երկրներ արգելելու համար:
Ծոցի համագործակցության երկրները՝ Բահրեյնը, Քուվեյթը, Քաթարը, Օմանը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները նույնասեռականությունը անօրինական են համարել:
Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի ղեկավարի խոսքով՝ ներկա հակսական վիճակը ավելի է բարդացել ԼԳԲՏ համայնքի համար, որոնց սահմանային անցակետերում կստուգեն և երկիր մուտք գործելու թույլտվություն չեն տա:
Քուվեյթում 21 տարեկանից ցածր տարիքում նույնասեռական հարաբերություններ ունենալու համար նախատեսվում է մինչև տաս տարի ազատազրկում:
Քուվեյթցի կինը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, քանի որ թվիթերում նշել էր, որ երկրի կառավարիչը պետք է հեռացվի
Ուսուցչուհին 11 տարվա ազատազրկման է դատապարտվել թվիթերում Քուվեյթի կառավարչի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և նրա պաշտոնից հեռանալը քաջալերելու համար:
Ըստ Քուվեյթի ընդդիմադիր խմբավորման՝ 37-ամյա կինը Ծոցի պատմության մեջ առաջինն է, որ ստացել է նման երկար պատիժ առցանց վիրավորանքի համար:
Նրան միանգամից մեղադրել են երեք մեղքերի մեջ՝ այդ թվում էմիրին վիրավորելու, ինչը արդեն ինքն մեկ տարվա ազատազրկում է ենթադրում:
Մյուս երկու մեղքերը՝ ռեժիմի դեմ ապստամբություն հրահրելը և հանրային օրենքները խախտելը, յուրաքանչյուրը հինգ տարվա ազատազրկում են ենթադրում համար:
Չնայած Քուվեյթը Պարսից ծոցի մյուս երկրների համեմատությամբ ավելի ազատական է, սակայն այստեղ իշխանությունները մեծացնում են հանրային մամուլի վրա ճնշումները:
Ինչևէ՝ Քուվեյթում ընդունված չէ, որ կինը այդքան երկար ժամանակ քաղաքական հանցանքի համար բանտում անց կացնի:
Վերջերս ևս երկու կին ակտիվիստներ էին բանտարկվել կարճ ժամկետով, սակայն նրանց պատիժը կասեցվել էր: