Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են

մեդալՇարունակվում են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 13-20-ը մասնակցել է «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Ղազախստանում: Հայաստանի հավաքականը նվաճել է 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: ՀՀ դպրոցականների «Ֆիզիկա» առարկայի թիմը ղեկավարել են «Այբ» ավագ դպրոցի  ֆիզիկայի ավագ ուսուցիչ, ՀՀ-ում «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանը և ԵՊՀ դասախոս Բիլոր Կուրղինյանը:

«Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մարտիրոսյանը, Վարդգես Մամբրեյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/, Արսեն Վասիլյանը / ՀՊՃՀ վարժարան/, բրոնզե մեդալի` Աշոտ Մովսիսյանը և  Հրանտ Թոփչյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/:

«Ինֆորմատիկա» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 13-20-ը, Թայվանում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: «Ինֆորմատիկա» առարկայի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և նույն ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը: «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Էդուարդ Գրիգորյանը /«Քվանտ» վարժարան/ և Մուշեղ Շահինյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/, բրոնզե մեդալի` Տիգրան Գալստյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց և Սպարիկ Հայրապետյանը /Երևանի «Այբ» ավագ դպրոց/:
Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 15 մեդալ:
Առջևում քիմիայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են:

Անկախ

Վարչապետը շնորհավորել է 2013-2014 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

աբրահամյանԿառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Երկրի վարչապետը, ողջունելով երեխաներին ՀՀ կառավարությունում, նշել է. «Ուրախ եմ, որ այսօր հանդիպում եմ մեր երկրի լավագույն դպրոցականներին: Գիտության տարբեր ոլորտներում ունեցած ձեր հաջողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանի կրթական համակարգը միջազգային ասպարեզում մրցունակ է: Ձեր ձեռքբերումներով դուք ապացուցում եք մեր ժողովրդի՝ կրթության հանդեպ ունեցած առանձնակի վերաբերմունքը»: 
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ուսուցիչներին նվիրված և հոգատար աշխատանքի համար և անդրադարձել կրթական առաջիկա ծրագրերին: «Դուք մեր երկրի հպարտությունն եք, ապագայի մեր լավագույն նպատակների և լուսավոր ծրագրերի իրականացնողը: Մեր երկրի կայուն զարգացման և առաջընթացի գրավականը գիտելիքահեն հասարակությունն է, որի փայլուն ներկայացուցիչներն եք դուք: Համոզված եմ, որ ձեր հաղթանակները շարունակական են լինելու», – ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Արմեն Աշոտյանը, աշակերտների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին հանդիսավոր ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել հանրապետական օլիմպիադայի արդյունքների վերաբերյալ: 16 առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մասնակցել է 1460 երեխա, որից լավագույն 62-ը (Երևանից և մարզերից) արժանացել են առաջին կարգի պարգևների: Նախարարը նաև տեղեկացրել է, որ լավագույն աշակերտներից կազմված թիմերը ՀՀ անունից կմասնակցեն օլիմպիական միջազգային աշակերտական խաղերին:
Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2013-2014 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել ՀՀ ԱԺ – ՀՀ ԿԳՆ արդյունավետ համագործակցության շրջանակում օրենսդիր մարմին աշակերտների այցելության մասին և կարևորել նաև ՀՀ կառավարությունում նման ավանդույթի ձևավորումը: Դա հնարավորություն կտա դպրոցականներին ծանոթանալու ՀՀ կառավարության պատմությանը, աշխատակազմի գործունեությանը, գործադիրի անդամների աշխատանքային առօրյային և կնպաստի էլ ավելի թափանցիկ գործունեությանը:
Հանդիպման ավարտին վարչապետը լուսանկարվել է 2013-2014 թթ. ուստարվա լավագույն դպրոցականների հետ, հորդորել նրանց շարունակել լավ սովորել և մաղթել նորանոր հաջողություններ:

Ռուսական հեռուստաալիքները Սոչիի օլիմպիադայից շուրջ 2 մլրդ ռուբլի են աշխատել

8d5cb5718ad7Առաջին ալիքը,”Ռոսիա-1” ու “Ռոսիա-2”-ն առանց ԱԱՀ-ի հաշվարկման, Օլիմպիադայի հեռարձակումից 1,95 մլրդ ռուբլի են աշխատել, հայտնում է  «РБК daily» -ին հղում անելով “Քվենդի Ռուսմեդիաաուդիտ” ընկերության հետազոտությանը: Ընկերությունը հաշվարկել է  հեռուստաալիքների` սպորտային իրադարձությունների գովազդներից ստացված եկամուտները` փետրվարի 7-23 ժամանակահատվածում: Ընկերության գնահատմամբ, Առաջին ալիքը վաստակել է ընդհանուր գումարի 55-65 %-ը:Միայն հանդիսավոր բացման արարողության հեռարձակման համար Առաջին ալիքը “Ռոսիա 1-ի” հետ աշխատել  136,3 մլն ռուբլի: Առաջին ալիքով իրենց գովազդն են ցուցադրել ցուցադրել 29 բրենդ, իսկ “Ռոսիա 1”-ով` 18 բրենդ: Ամենաակտիվ գովազդատուն եղել է «Сбербанк»-ը:

Օլիմպիադայի ժամանակ գովազդի սակագները սովորականի համեմատ բարձր են եղել :

Սոչի 2014-ի հեռարձակումից ստացված գրեթե 2 մլն ռուբլին Առաջին ալիքն ու  Համառուսաստանյան պետական հեռուստա-ռադիո ընկերությունը, փաստորեն իրավունքի ձեռքբերման վրա ծախսված 1,6 լրդը հետ են բերել:

Ըստ TNS Russia-յի, Սոչիի Օլիմպիադան դիտել է 63,7 մլն ռուսաստանցի, այսինքն` ռուսական լսարանի 93,5 %-ը: Օլիմպիադայի բացման արարողությանը հետևել է 40,8 մլն ռուսաստանցի: Իսկ փակումը նվազ հետաքրքիր է եղել.այն դիտել է 22 մլն ռուսասատանցի:

Անկախ

Բարաք Օբաման Կանադայի վարչապետին գրազով պարտվել

obama_harper02ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ստեֆան Հարպերի հետ գրազ է եկել Սոչիի Օլիմպիադայում հոկեյի երկու երկրների միջև խաղի վրա: Եզրափակչում հանդիպեցին հենց ԱՄՆ-ի և Կանադայի կանանց հավաքականները, Կանադան հաղթեց 3-2 հաշվով: Իսկ կիսաեզրափակչում կանադացի տղամարդիկ ամերիկացիներին հաղթեցին 1-0 հաշվով: Երբ Կանադայի տղամարդկանց հավաքականը հայտնվել է եզրափակչում, Հարպերը իր «Twitter»-յան էջում Օբամային հիշեցրել է երկու արկղ գարեջրի պարտքի մասին: «Անհամբերությամբ սպասում եմ իմ երկու արկղ գարեջրին»,- գրել է Հարպերը՝ հասկացնելով, որ Օբաման պարտվել է գրազը:

Անկախ

ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևան քաղաքի տարածքային փուլին մասնակցում է 4949 աշակերտ

001 (4)Երևան քաղաքի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 4949 աշակերտ է մասնակցում ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին։ Դպրոցականների հանրապետական օլիմպիադայում ընդգրկված է 14 առարկա։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ օրս որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք չի ստացվել։

«Գրավոր աշխատանքների ընթացքին հետևում է ո՛չ տվյալ առարկայի ուսուցիչը, ինչը առավելագույն անաչառություն է ապահովում։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, և նկատելի է աճը ոչ միայն աշակերտների մասնակցության ցուցանիշում, այլ նաև գիտելիքների, պատրաստվածության առումով»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը։

Երևան քաղաքի դպրոցներում փետրվարի 1-ին մեկնարկած ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը կեզրափակվի փետրվարի 19-ին, Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, «Գրականություն» առարկայի օլիմպիադայով։ Մարզային փուլը կանցկացվի փոտրվարի 22-ից մարտի 11-ը՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցի։ Օլիմպիադաների այս փուլին կմասնակցեն նաև ֆիզմաթ, «Քվանթ» վարժարանը, Շիրակացի ճեմարանը, ԱՅԲ կրթահամալիրը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն հրադադարի ռեժիմը Օլիմպիադայի ընթացքում

օլիմպիադա-2014,սիմվոլներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ: Ուորլիքը իր «Twitter»-յան էջում հետևյալ գրությունն է թողել. «Լավ լուրեր. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պարտավորվել են հարգելու ԼՂ հաշտությունը Օլիմպիադայի ընթացքում»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ևս հանդես էր եկել նման հայտարարությամբ՝ զինված հակամարտությունների մասնակից բոլոր կողմերին կոչ անելով հետևել ավանդույթին և պահպանել խաղաղություն օլիմպիական խաղերի ժամանակ:

 

 Անկախ

Ադրբեջանը Սոչիի օլիմպիական խաղերում ներկայացնող մարզիկները չգիտեն ադրբեջանական դրոշի գույների հերթականությունը

1 (3)Սոցիալական կայքերում լուսանկար է տարածվել, որտեղ Սոչիի օլիմպիական խաղերում Ադրբեջանը ներկայացնող մարզիկներից մեկն իր ձեռքում բռնել է ցուցանակ, որի վրա փակցված ադրբեջանական դրոշը սխալ հերթականությամբ է, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Սոչիում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Քենուլ Նուրուլաևը, մեկնաբանելով այս միջադեպը, ասել է. “Դա շատ տհաճ միջադեպ է: Քանի որ մենք զբաղված էինք Ադրբեջանի դրոշր բարձրացնելու արարողությամբ, ես չեմ հասցրել ուշադրություն դարձնել դրան: Չնայած մեր օլիմպիական մարզիկները արտասահմանցիներ են, նրանք շատ լավ գիտեն դրոշի գույների հերթականությունը: Հավանաբար կամավորները եռագույնը սխալ են ամրացրել դրոշակաձողին, իսկ մեր մարզիկներն ուշադրություն չեն դարձրել դրան”:

Նշենք, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Ադրբեջանը կներկայացնի 4 մարզիկ՝ գեղասահորդներ Յուլիա Զլոբինան և Ալեքսեյ Սիտնիկովը (Ռուսաստան), լեռնադահուկորդներ Գայա Բասանի Անտիվարին (Իտալիա) և Պատրիկ Բրահները (Ավստրիա):

Ադրբեջանական կայքը հետևյալ կերպ է մեկնաբանել հայտարարությունը. “Դե, իհարկե, արտասահմանցիները “փայլուն” գիտեն ադրբեջանական դրոշի գույների հաջորդականությունը: Օրինակ՝ գեղասահորդները կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել են, որ ընդամենը մի քանի անգամ են եղել Ադրբեջանում: Որտեղի՞ց նրանք իմանան գույների հերթականությունը: Սակայն ո՞ւր էին կազմակերպիչները, որոնք պետք է վերահսկեին նման իրավիճակները և տեղում շտկեին”:

Ամերիկյան ծովային հետևակազորը հայտնվել է Սև ծովում

Սև ծով է մտել ամերիկյան 2 մարտանավ` հռթիռային  USS Ramage (DDG-61)-ն ու ԱՄՆ 6-րդ տորմիղի կառավարման “Մաունթ Ուինթի” նավը` 600 նավաստիով:

download (1)Ռազմա-դիվանագիտական աղբյուրի տվյալներով, ամերիկյան նավերի շարժման ուղղությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք Ուկրաինայի ափերին են մոտենում:

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարեցին, որ նավերի մուտքը կատարվելու է Սոչիում օլիմպիական խաղերի անցկացման անվտանգությունը պաշտպանելու ռազմական  պլանավորման շրջանակներում:

“Մաունթ Ուինթի” -ն 2008-ին ՆԱՏՕ-ի առաջին նավն էր, որ վրացական “Փոթի” նավահանգիստ բեռներ հասցրեց  Հարավային Օսիայի տարածքում “5-օրյա պատերազմի” շրջանում:

USS Ramage (DDG-61) ականակիրը, հրթիռային կառավարման նավ է: Ունի տակտիկական հարվածային զինվածություն, թևավոր “Տոմահավկ” , զենիթային կառավարմամբ հրթիռներ, հրետանային, հականավային, ականա-տորպեդային զենք ու ուղղաթիռ:

Անկախ

Ո՛չ Սոչիի օլիմպիադային նախաձեռնությունը հասել է Թուրքիա

Ո՛չ Սոչի, օլիմպիադա, ԹուրքիաՀամաշխարհային հանրությունը նաև մի շարք նշանավոր քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահները, շարունակում են բոյկոտել 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը՝ բողոքելով Ռուսաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման դեմ: Թուրքիայում ևս մեծ նախաձեռնություն է ծավալվել Սոչիի օլիմպիադայի դեմ: Բանն այն է, որ Թուրքիայում մոտ 5 մլն չերքեզական բնակչություն կա, որի մեծ մասը այստեղ է հայտնվել 18-րդ դարի կեսերից Ռուսաստանից աքսորվելու հետևանքով: Ահա, թե այս թեմայով ինչ է գրում թուրքական «Յենի շաֆաք» թերթի հոդվածագիր Հիլալ Քափլանը: «Մոտ 300 տարի տևած ռուս-կովկասյան պատերազմների ժամանակ՝ 1854-1864 թվականներին ևս շարունակվող աքսորի պայմաններում չերքեզները ստիպված են եղել հեռանալ իրենց բնօրրանից՝ Հյուսիսային Կովկասից: Այս արյունոտ ժամանակաշրջանում մոտ կես միլիոն, որոշ տվյալներով էլ մոտ 1,5 միլիոն մարդ է սպանվել: Աքսորյալների մի ստվար զանգված էլ մահացել է գաղթի դժվարին ճանապարհին: Ողջ մնացածների մեծ մասը ապաստան է գտել Թուրքիայում, իսկ մյուսներն էլ Հորդանանում, Սիրիայում, Բալկաններում: Մի ամբողջ ժողովուրդ կտրվել է իր արմատներից, զրկվել իր բնօրրանից: Այսպես այս մեծ արհավիրքի 150-րդ տարելիցին՝ 2014 թվականին, Ռուսաստանը չերքեզների կրած տառապանքի խորհրդանիշը համարվող Սոչի քաղաքում անցկացնելու է Ձմեռային օլիմպիական խաղերը, պարբերաբար կոտորածների ենթարկված զոհերի եղբայրական գերեզմանների վրա Օլիմպիական քաղաք է կառուցվելու»:
Նշենք, որ Սոչիի օլիմպիադայի դեմ նախաձեռնությունը ունի իր ինտերնետային կայքը՝ www.sochi2014.com:

Անկախ

Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները

մեդալՀուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել “Ֆիզիկա” առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում  հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել “Ինֆորմատիկա” առարկայի միջազգային օլիմպիադան, որտեղ ևս հայ դպրոցականը նվաճել է բրոնզե մեդալ:
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել. Ալեքսանդր Պետրոսյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/, Վարդգես Մամբրեյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան/, Գևորգ Մարտիրոսյանը  /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան/,  Ալեքսանդր Վասիլյան /ՀՊՃՀ-ի քոլեջ, 11-րդ դասարան/, իսկ Ռազմիկ Հովհաննիսյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/՝  գովասանագրի: Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի  բրոնզե մեդալի է արժանացել Ալբերտ Սահակյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/: