Իրավապաշտպանը կոչ է անում բոյկոտել Ադրբեջանում կայանալիք 2015թ. Եվրոպական Օլիմպիական խաղերը

2 (1)Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը համաշխարհային հանրությանը դիմել է մեծ ուղերձով` հայտարարելով Ադրբեջանում 2015թ. Եվրոպական Օլիմպիական խաղերի կազմակերպման բոյկոտի արշավ մեկնարկելու մասին:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, համապատասխան դիմումն արդեն ուղարկվել է Եվրոպական Օլիմպիական կոմիտե և Եվրամիությունում Եվրոպական Օլիմպիական կոմիտեի գրասենյակ: Իր ուղերձում Յունուսը քննադատում է Եվրաօլիմպիադան ավտորիտար պետությունում անցկացնելու որոշումը, որտեղ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներն ու դեմոկրատական ազատությունը:

Վերջինս իր ուղերձում համեմատական է տարել այժմյան Ադրբեջանի և հիտլերյան Գերմանիայի ու բրեժնևյան ԽՍՀՄ-ի միջև:

Ըստ կայքի՝ իրավապաշտպանն իր ուղերձում, բացահայտ վիրավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, մատնացույց է անում Ադրբեջանում կյանքի նկատմամբ, կտտանքներն արգելող, սեփականության նկատմամբ, մադկանց առևտրի, արդարացի դատաստանի իրավունքների խախտումները:

Լեյլա Յունուսը մեղադրում է ադրբեջանական կառավարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու և ազգամիջյան ատելության հրահրելու մեջ:

Նրա խոսքով՝ ներկայիս Ադրբեջանը “ողողված է արյունով և արցունքներով”:

Անկախ

 

 

Ոչ մի երկիր չի ցանկանում հյուրընկալել 2022թ-ի Օլիմպիական խաղերը

Almaty_KazakhstanԱյս շաբաթ Լեհաստանի Կրակով քաղաքը դուրս է եկել 2022թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար առաջադրված քաղաքների ցուցակից, քանի որ քաղաքի բնակիչները դեմ են քվեարկել խաղերը այդտեղ անցկացնելու նախագծին:

Այժմ խաղերը հյուրընկալելու համար առաջադրված են միայն չորս քաղաքներ:

Կրակովը առաջարկել էր հարևան Սլովակիայի հետ խաղերը հյուրընկալելու նախագիծ, սակայն քաղաքի բնակիչների 70 տոկոսից ավելին հանրաքվեի ժամանակ դեմ էր քվեարկել դրան:

Հունվարին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքը, պատճառաբանելով մեծ ծախսերը, նույնպես դուրս էր եկել ցուցակից, իսկ Գերմանիայի Մյունխեն քաղաքի բնակիչները նախագծին «ոչ» էին քվեարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի ագահության պատճառով:

Այս մերժումները  հիմնականում պայմանավորված են խաղերի մեծ ծախսերով:

2014թ-ին Սոչիում կազմակերպված Օլիմպիական խաղերի վրա ծախսվել է շուրջ 51 միլիարդ դոլար, իսկ 2008 թ-ի Պեկինի խաղերի վրա՝ 40 միլիարդ դոլար:

Նորվեգիայի Օսլո քաղաքում խաղերը անցկացնելու առաջարկին մեծապես ընդդիմանում են քվեարկողները և կառավարության կոալիցիայի կեսից ավելին, իսկ Ուկրաինայի Լվով քաղաքում խաղեր անցկացնելու նախագիծը անհավանական է՝ երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով:

Ղազախստանի Ալմաթի քաղաքը և Չինաստանի մայրաքաղաք Պեկինը մնում են խաղերը հյուրընկալելու համար առաջադրված հիմնական քաղաքները:

Միջազգային օլիմպիական կոմիտեն վեց շաբաթվա ընթացքում հանդիպում կունենա Շվեյցարիայում խաղերը հյուրընկալող քաղաքը ընտրելու համար:

 

Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը օլիմպիական խաղերի եզրափակչում թ

ասArman-SerebrakianՍոչիում շարունակվող ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերում ԱՄՆ-ում բնակվող, սակայն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը դուրս եկավ ոլորավայրէջքի եզրափակիչ:

Նախնական փուլում նա 55,90 վայրկյան արդյունքով զբաղեցրեց 60-րդ տեղը:

Եզրափակիչն այսօր սկսվելու շուրջ երկու ժամ հետո:

Հավելենք, որ Արմանը հսկա ոլորավայրէջքի մրցումներում հանգրվանել էր 46-րդ հորիզոնականում:

Անկախ

Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունների պատճառով դահուկորդը հրաժարվել է մասնակցել Օլիմպիական մրցումներին

դահուկորդՈւկրաինացի դահուկորդուհին հրաժարվել է մասնակցել Օլիմպիական մրցումներին՝ բողոքելով հակակառավարական ցույցերի ժամանակ սպանությունների դեմ:

Բոգդանա Մացոցկան Associated Press-ին հայտնել է, որ ինքը չի ցանկանում մասնակցել խաղերին, երբ իր երկրում մարդիկ են զոհվում:

24-ամյա դահուկորդուհին հրաժարվել է մասնակցել ուրբաթ օրը կայանալիք մեծ ոլորապտույտով դահուկասահքի մրցումներին:

Մացոցկան նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին պետք է երկար ժամանակով բանտարկել՝ իր խլած բոլոր կյանքերի համար:

Մացոցկան ցանկանում է միանալ Կիևի Անկախության հրապարակում գտնվող ցուցարարներին, սակայն չի կարողացել վերադարձի տոմս գնել:

 Անկախ

Օլիմպիական խաղերի մրցումներում վերջին պահին կորզված հաղթանակ

սոչի36545Սոչիում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերի  4×5 կմ դահուկավազորդուհիների փոխանցամրցումներում հավասարը չունեցան Շվեդիայի ներկայացուցիչները։ Ապա հաջորդեցին Ֆինլանդիայի, Գերմանիայի հավաքականները: Հավասար պայքարում,միայն վերջնագծից առաջ Շվեդիայի ներկայցուցիչը շրջանցեց մրցակցուհիներին:

Տեխնիկական արդյունքներ

1. Շվեդիա՝ 53.02,7

2. Ֆինլանդիա՝ 53.03,2

3. Գերմանիա՝ 53.03,6

Անկախ

Սոչիում տեղադրված սարքը անվճար գարեջուր է տրամադրում միայն Կանադայի քաղաքացիներին

Կանադացիները Սոչիի Օլիմպիական խաղերումԿանադացիները Սոչիի Օլիմպիական խաղերի իրենց կեցավայրում գարեջրի սառնարան են տեղադրել:

Molson Canadian ընկերության տեղադրած գարեջուր տրամադրող սարքը անվճար խմիչքներ է տրամադրում Օլիմպիական խաղերի մասնակիցներին, սակայն միայն նրանց անձնագրի սկանավորումից հետո, որպեսզի հաստատի Կանադայի քաղաքացի լինելը:

Սարքի վրա տեղադրված տեսախցիկը լուսանկարում է անձնագիրը՝ դրա իսկությունը հաստատելու համար:

Ամեն դեպքում կանադացիները այսօր առավոտվա դրությամբ տոնելու առիթ ունեն:

Նրանք շահած մեդալների քանակով՝ չորս ոսկե, երեք արծաթե և երկու բրոզե, գլխավորում են աղյուսակը ՝ առաջ անցնելով Նորվեգիայից և Նիդեռլանդներից

 Անկախ

Օլիմպիական խաղերին մասնակցող ռուս մարզիկը հազարավոր հաղորդագրություններ է ստացել՝ իր հեռախոսահամարը սաղավարտի վրա գրելուց հետո

Russian snowboarder Alexey Sobolev1Ռուս սնոուբորդիստ Ալեքսեյ Սոբոլևը անսահման քանակությամբ հաղորդագրություններ է ստացել, երբ հինգշաբթի օրը սլոփսթայլի որակաորման ժամանակ իր սաղավարտի վրա գրել էր իր հեռախոսահամարը:

 Ալեքսեյ ՍոբոլևՆա հայտնում է, որ ինքը այդ գաղափարը իրականացրել է լեռներում մարզիկների գյուղական ձանձրույթը հաղթահարելու համար: Սոբոլևը այդ քայլից հետո 2,000 հաղորդագրություն է ստացել:

Օլիմպիական կանոնների համաձայն՝ Սոբոլևին արգելել են շաբաթ օրը եզրափակիչ մրցումների ժամանակ հրապարակել իր հեռախոսահամարը:

Նա իր առաքելությունը ավարտված է համարում, քանի որ բոլորը արդեն գիտեն իր հեռախոսահամարը:

Ամեն դեպքում Սոբոլևի հնարքը երկար չի գործել, քանի որ կիսաեզրափակիչ փուլում հեռախոսահամարը արդեն քողարկել են:

Անկախ

Ինչո՞վ կարող է Սոչին զարմացնել օտարերկրացիներին. CNN-ը պատմել է հայկական ու վրացական խոհանոցի մասին

սոչիՈրպես Ռուսասռանի ամենատաք քաղաքներից մեկը, Սոչին ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար անսովոր վայր է: Սակայն սա դեռ ամենը չէ, ինչն այն տեսարժան է դարձնում: Քաղաքը սիրված է օլիգարխների, այդ թվում նաեւ նախագահ Պուտինի կողմից:  «CNN»-ին վկայակոչում է NEWS.am-ը:

 Սոչիում են պատրաստել Ռուսաստանի առաջին տիեզերական կապիկներին: Այն տիեզերական մրցավազքի խորհրդանիշն է 1960-ական թթ-ից. կապիկը, որը լիովին նման էր տիեզերագնացի, թռչում է տիեզերք: Ռուսաստանում առաջին տիեզերական կապիկներ Աբրեկն ու Բիոնը նախապատրաստվել էին Սոչիում տիեզերքում յոթօրյա առաքելության համար 1983թ.-ի դեկտեմբերին:

Ռուսաստանում կենաց ասելու կանոնները բարդ են: Պատճառները տարբեր են, բայց միջոցը՝ օղին, մշտապես կա: Սակայն Սոչիում օղուն հաճախ փոխարինում է վրացական ճաճան: Ինչպես իտալական գրապպան, այնպես էլ ճաճան յուրահատուկ համ է ստանում խաղողի կեղեւից ու ընկույզի կեղեւից, որը հաճախ ավելացնում են խմիչքին: Վրացիներն ավանդաբար ասում են, որ ճաճան բուժիչ հատկություններ ունի, օգնում է ականջի ցավերի եւ ստամոքսի խանգարումների ժամանակ: Այնպես, ինչպես օղին:

Խոհանոցը կարող է լինել հայկական կամ վրացական: Սոչին, որը 19-րդ դարում ենթարկվել է բազմազգ գաղութացման, տեխնիկապես այժ ռուսական է, սակայն խոհանոցն այստեղ բազմազան է: Հաշվի առնելով այն, որ հայերը քաղաքի բնակչության 20 տոկոսն են կազմում, ինչպես եւ մոտ լինելը Վրաստանին, Սոչին թթվասերից ու սամիթից բացի ընդարձակ խոհանոց է առաջարկում:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

 

Հեղուկն արգելվել է Շերեմետևոյում ու Վնուկովոյում

o_875719Մոսկվայի Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում հայտարարել են օդանավով հեղուկի տեղափոխման  արգելքի Ռոսավիացիայի նոր կանոնների մասին:

Ուղևորներին արգելվել է ինքնաթիռ մտցնել ցանկացած հեղուկ, ցանկացած տարայով: Ավելի վաղ այդ կանոնը չէր տարածվում 100 մլ շշերի ու մանկական սննդի վրա: Հիմա ամեն անհրաժեշտ բան` դեղորայքից` կաթի շիշ, պետք է հանձնվի որպես ուղեբեռ: Դեղորայքը կարող է մնալ ուղևորի մոտ, եթե համապատասխան դեղատոմս կա, որն ապացուցում է, որ այն թռիչքի ընթացքում կենսականորեն անհրաժեշտ է:

Նոր  կանոններն ուժ մեջ կմտնեն մարտի 21-ից: Վնուկովոյի տեղեկատուի տեղեկացմամբ, արգելքը Ռոսավիացիան է սահմանել` Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի կապակցությամբ:

Իսկ մյուս ռուսական օդանավակայաններում, այդ թվում նաև Դոմոդեդովոյում, նման փոփոխությունների մասին չեն խոսում:

ԵՄ պաշտոնյան բոյկոտում է Սոչիի օլիմպիական խաղերը

վիվիեն ռեդինգԵՄ-ի արդարադատության կոմիսար,  Եվրոպական հանձնաժողովի  փոխնախագահ Վիվիեն Ռեդինգը հայտարարել է, որ չի ցանկանում գնալ Սոչիի օլիմպիական խաղերին, քանի որ Ռուսաստանում գործող օրենքները ոտնահարում են երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները: Իր վրդովմունքը Ռեդինգը հայտնել էր «Twitter»-ի իր էջում:

Ավելի վաղ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի խոսնակը հայտատարել էր, որ նախագահը չի մեկնելու Սոչի՝ բոյկոտելով օլիմպիադան: Ռուսաստանի խիստ վերաբերմունքը երկրի ընդդիմության նկատմամբ քննարկման առարկա է դարձել միջազգային ասպարեզում: Մի շարք քաղաքական գործիչներ և մարզիկներ, բողոքելով Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության դեմ, որոշել են բոյկոտել օլիմպիական խաղերը:

Անկախ

Գերմանիայի նախագահը բոյկոտել է Ռուսաստանի Օլիմպիական խաղերը

Յոախիմ ԳաուկԳերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը բոյկոտել է Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունենալիք Ձմեռային օլիմպիական խաղերը:

Գաուկը առաջին խոշոր քաղաքական գործիչն է, որ բոյկոտել է Սև ծովի կուրորտնային քաղաքում փետրվարին կազմակերպվելիք խաղերը:

Գերմանական Der Spiegel թերթի տեղեկություններով՝ Գաուկը որոշումը կայացրել է՝ բողոքելով մարդու իրավունքների խախտումների և Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումների դեմ:

Գերմանիայի նախագահի գրասենյակը չի մեկնաբանել հայտարարությունը, իսկ Ռուսաստանի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեռևս որևէ պաշտոնական պատասխան չի եղել հայտարարության վերաբերյալ:

Գերմանիայի նախագահը հիմնականում խորհրդանշական բնույթ ունի, իսկ կառավարության աշխատանքին հետևում է կանցլեր Անգելա Մերկելը:

Որոշ մարզիկներ ևս բողոքել են Ռուսաստանի նույնասեռականների պրոպագանդայի օրենքի դեմ:

 

Օլիմպիական խաղերի մասնակիցներին հյուրընկալելու ցանկություն ունեցող քաղաքների թիվը շատ է

24081Միջազգային օլիմպիական կոմիտեն  ավարտեց  2022 թ. ձմեռային օլիմպիական խաղերն  անցկացնել ցանկացող քաղաքների հայտերի ընդունումը: Այդ  քաղաքներն են`  Չինաստանի, Նորվեգիայի  և Շվեդիայի մայրաքաղաքներ Պեկինը, Օսլոն, Ստոկհոլմը, Ղազախստանի  Ալմաթին, Ուկրաինայի  Լվովը  և Լեհաստանի Կրակովը:

Ավելի վաղ ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու ցանկություն են հայտնել ևս  10 երկրների  քաղաքներ:

2022-ի օլիմպիական խաղերի մայրաքաղաքը  հայտնի կդառնա  2015 թ. հուլիսի 31-ին, Մալայզիայի  Կուալա Լումպուրում  անցկացվելիք  ՄՕԿ-ի  127-րդ նստաշրջանում:

 

Կրկին Տոկիոյում կկայանան օլիմպիական խաղեր

տոկիո 2020Արգենտինայի մայրաքաղաք  Բուենոս Այրեսում շարունակվում է   միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ /  125 – րդ նստաշրջանը: Ընտրվեց 2020 թ. ամառային  օլիմպիական խաղերի  մայրաքաղաքը: Հավակնորդներն  էին  Մադրիդը / Իսպանիա /, Տոկիոն/ Ճապոնիա /  և Ստամբուլը / Թուրքիա /:

Բացահայտ առավելությամբ  / 60  ձայն /  հաղթեց Տոկիոն:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն: Նա ասաց, որ խաղերի անցկացումը կնպաստի իր երկրի  տնտեսության առաջընթացին: «Իրականացվել է պետական ծրագիր , որի շնորհիվ   «ֆուկուսիմա – 1»  վթարված  ատոմակայանի  ռադիացաին   ամբողջովին վերացել է: Ավելին, այժմ Ճապոնիան լուծում է այլ  էներգակիրներ ստեղծելու հարցը: Ծագող արևի երկրում կայանալիք օլիմպիական խաղերով  կհիանա համաշխարհային մարզասերը» , – ընդգծեց  վարչապետը:

ՄՕԿ –ի գործող նախագահ Ժակ Ռոգեն նույնպես  իր համակրանքն է արտահայտել Տոկիոյի ընտրության համար:

Մինչև այս   Ճապոնիայում  անցկացվել են օլիմպիական ևս երեք խաղեր. Տոկիոյում  / 1964 թ. / , Սապպորոյում /  1972 թ. /   և   Նագանոյում / 1998 թ . / :

Ի դեպ, Տոկիոն ասիական միակ քաղաքն է , որը երկրորդ անգամ է դառնում օլիմպիական խաղերի մայրաքաղաք: