Կառավարության այլ որոշումներ

Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, և որի նպատակն է հստակ կարգավորել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի որոշումների հանձնման ընթացակարգերը: Կառավարության եզրակացությունը դրական է: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ 2014 թ. պետբյուջեի բյուջետային հատկացումների միջծրագրային վերաբաշխման եղանակով 5 մլրդ ՀՀ դրամով ավելացրել է ՀՀ կառավարության պահուստային գծով նախատեսված տարեկան գումարը՝ ի հաշիվ այլ կրթական օբյեկտների համար նախատեսված գումարների:
Գործադիրն ընդունել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մարզերի մի շարք համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ս.թ. հոկտեմբերի 19-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Երևանի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր:
Նիստում Արմեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հանձնարարել է առաջիկա սեպտեմբերի 1-ին այցելել կրթօջախներ և սաների հետ հավուր պատշաճի նշել Գիտելիքի օրը:

Հոգ չես տանում ծնողներիդ մասին` տուգանք վճարիր

o_918442Այն ռուսաստանցիները, ովքեր հոգ չեն տանում ծնողների մասին` տուգանք են վճարելու: Օրենքի նման նախագիծ է այսօր ՌԴ Պետդումա մտցվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այն անձինք, ովքեր  հոգ չեն տանի իրենց անգործունյա ծնողների մասին, ադմինիստրատիվ պատասխանատվության կենթարկվեն: Նախաձեռնությունը «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևին է պատկանում: Առաջարկվում է ՌԴ իրավախախտության մասին Կոդեքսում մի նոր հոդված ավելացնել, որի համաձայն, առաջարկվում է ծնողներին չխնամողներին տուգանել 100-1000 ռուբլի կամ էլ  նախազգուշացնել:Առաջարկվում է նշված գումարի կրկնապատիկով տուգանել այն ծնողներին, ովքեր իրենց երեխաների մասին հոգ չեն տանում 500-1000 ռուբլի:

Անկախ

Բոլիվիայում թույլատրվել է 10-ամյա երեխաներին աշխատել

166-390x290Բոլիվիայի Կոնգրեսը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, որը թույլատրում է 10-ամյա երեխաներին աշխատել, եթե նրանք ունեն ցանկություն հաղորդում է Росбалт:

Օրենքի նախագծի հեղինակներից մեկը` Աոլֆո Մենդոսան բացատրեց, որ ցանկության դեպքում երեխաները կարող են աշխատել որպես ինքնազբաղ: Դրա համար պահանջվում է օմբուդսմենի հավանությունն ու Աշխատանքի նախարարության համապատասխան թույլտվությունը:

Ինչպես Մենդոսն է նշել, երեխաների վարձու աշխատանքը երկրում, նախկինի պես կթույլատրվի 12 տարեկանից, իսկ աշխատունակ տարիքը, ինչպես օրենքում է գրված, մնում է 14-ը, սակայն, երկրում աղքատության բարձր մակարդակի պատճառով կլինեն բացառություններ:

Օրենքի նոր նախագիծը, նրա կարծիքով, թույլ կտա երկրում հաղթահարել աղքատությունն արդեն 2020-ից:

Անկախ

Ամուսնալուծության նախապատրաստության ժամանակ սեքսն արգելվում է

pic_76a1b894a8efc87c58b3ddf47ad68d91 (1)Ամուսնալուծության պատրաստվող զույգերին  հնարավոր է արգելվի սեքսով զբաղվել նրանց ընդհանուր տանը:  Օրենքի համապատասխան նախագիծ  է առաջարկել Մասսաչուսեթսից սենատոր Ռիչարդ Ռոսը:

Օրենքի նախագծում ասվում է, որ ցանկացած սեքսուալ հարաբերությունները, ինչպես նաև ռոմանտիկ  հանդիպումները պետք է բացառվեն ամուսինների հարաբերություններում մինչ այն պահը, երբ արդեն հարթված կլինեն ֆինանսական գործերն ու խնամակալության հարցերը:  Հետաքրքրական է, որ այս  օրենքի խախտման դեպքում պատիժ չի նախատեսվում:

Առայժմ այս օրինագիծը  չի քննարկվել: Ինչպես են նման նախագծին վերաբերվում նահանգում, չի ճշտվում,չի նշվում նաև, թե անմիջապես ամուսնալուծությունից հետո կարելի է սեքսով զբաղվել, թե ոչ ( զույգն ամուսնալուծված է  համարվում համապատասխան որոշման կայացումից 120 օրից):

Ամուսնալուծության պրոցեսի ընթացքում սեքսի արգելքը միակ անսովոր առաջարկը չէ, որ ԱՄՆ-ը վերջին  ժամանակներում ձեռնարկում է:

Վերջերս Միչիգանում առաջարկեցին վերացնել միտումնավոր ուրիշին նյարդացնելու մասին հին օրենքը:

Անկախ