Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

 

Անկախ

Օրինագիծ`“Ադրբեջանի նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության մասին”

Զիյաֆեթ ԱսքերովԲաքվում լուրջ աշխատանքներ են տարվում “Ադրբեջանի նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության մասին” օրինագծի մշակման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է Միլլի մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովը, հաղորդում է “ԱՊԱ”-ն:

Օրինագծի նախագծմամբ զբաղվող Ասքերովը ընդգծել է, որ այդ փաստաթուղթը շուտով պատրաստ կլինի: “Նորկայում քրեական օրենսգրքում կա նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ հատուկ դրույթ, որն աշխատում է: Սակայն այս օրենքը կունենա առանձնահատուկ նշանակություն”,-ասել է նա:

Նշենք, որ այս օրինագիծը Միլլի մեջլիսի քննարկմանն էր ներկայացվել դեռևս աշնան սկզբին, ինչը ստացել է պատգամավորների մեծամասնության աջակցությունը:

Աղքատ ամերիկացիներին կզրկեն պարենային օգնությունից

87995.200x160ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել զեղչով մթերքի գնման ծրագրին հատկացվող  ծախսերի նվազեցումը, որը հայտնի է որպես պարենային կտրոնների հանձնման (Supplemental Nutrition Assistance Program) ծրագիր:

Նման որոշումը հնարավորություն կտա  առաջիկա տասը տարում կրճատելու բյուջետային ծախսերը 39 մլրդ դոլարով: Միևնույն ժամանակ ծրագրի 5%-ով կրճատումը 3,8 մլն ամերիկացիների կզրկի պարենային կտրոն ստանալու հնարավորությունից:

Վերջնական քվեարկության ժամանակ տվյալ  միջոցին դեմ արատահայտվածներին 7 ձայն էր պակասում օրենքի նախագիծը չեղյալ հայտարարելու համար: Արդյունքի վրա ազդեցին վիճակագրական տվյալները, որոնք հրապարակվել էին քվեարկության նախօրեին: Մարդահամարի բյուրոյի տվյալների համաձայն, ԱՄՆ-ում աղքատության մեջ է ապրում 46,5 մլն մարդ (20 տարվա առավելագույն ցուցանիշ):

Սակայն հանրապետականներին հաջողվեց օրինագիծն անցկացնել, քանի որ, նրանց կարծիքով, այն թույլ կտա բացառելու չարաշահումները:

Օբամայի կառավարման առաջին ժամկետում այդ ծրագրի շրաջանակներում օգնություն ստացողների թիվն ավելացավ 50%-ով: Բուշի ժամանակ օգնություն էր ստանում 30 մլն մարդ, մինչդեռ 2009-ի հունիսին այդ թիվն ավելացավ 41,1 մլն-ով, իսկ 2012-ի սեպտեմբերին` 47,7 մլն-ի հասավ:

Անցած տարվա տվյալներով, ծրագրին հատկացվել է 74,6 մլրդ, մինչդեռ 2008-ին  այդ ծավալը չի գերազանցել 28 մլրդ-ը: