«Femen»-ի ակտիվիստները մերկացել են թուրքական ընտրատեղամասում (տեսանյութ)

femen  Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային «Femen» կազմակերպությունը երեկ ակցիա է կազմակերպել Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: «Femen»-ի երկու ակտիվիստներ  ներխուժել են Ուսքյուդարի Բուրհանիյե տարրական դպրոցում տեղակայված ընտրատեղամաս, որտեղ անցած տարիներին իր քաղաքացիական պարտքն է կատարել վարչապետ Թայիփ Էրդողանը: Կանայք անմիջապետ հանել են իրենց վերնազգեստները, նրանց մարմիններին գրված է եղել «Ban Erdoğan» արտահայտությունը, որն էլ շարունակ բացականչել են:

Ակտիվիստները ընտրատեղամասն են մտել որպես ընտրող քաղաքացիներ, նրանք մերկ վիճակում բարձրացել են տեղամասի սեղանների վրա և հատակին թափել ընտրաթերթիկները: Դրությանը միջամտած ոստիկանները կանանց դուրս են հանել միջանցք, ապա տարել մեկ այլ սենյակ: Այս ընթացքում ընտրատեղամաս եկած քաղաքացիները  զարմացած հետևել են տեղի ունեցածին:

Ֆեմենի ակտիվիստներն ընդհատել են Բեռլինում կազմակերպված իսլամական միջոցառումը

Femen protesters1Երեկ Գերմանիայում կազմակերպված կրոնական ֆորումը անկանխատեսելի ընթացք է ստացել, երբ երեք կիսամերկ ցուցարարներ ներխուժել են շենք:

Բեռլինի դահլիճներից մեկում կազմակերպված Բեռլինյան իսլամական շաբաթ միջոցառումն  ընդհատել էին Ֆեմենի ակտիվիստները, որոնք, իրենց մարմինների վրա շարիաթի օրենքի դեմ լոզունգներ գրած, ներխուժել էին դահլիճ:

Բեռլինայն իսլամական շաբաթը բաց է աթեիստների, մահմեդականների, ինչպես նաև այլ կրոնների ներկայացուցիչների առջև և կարևոր դեր է կատարում միջկրոնական երկխոսության համար:

Նախքան միջոցառման օրը՝ Ֆեմենը համացանցում հայտարարությամբ քննադատել էր մահմեդական օրենքի համակարգը և նշել, որ միջոցառումը բազմաթիվ հանցագործությունների պատճառ հանդիսացող մշակույթի մաս է կազմում:

 

FEMEN-ի ակտիվիստները ցանկանում են գնալ Թուրքիա`Գեզի այգու պաշտպանության համար

2Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները մտադիր են Թուրքիա մեկնել և միանալ Ստամբուլի Գեզի այգու պաշտպանության գործին, հաղորդում է թուրքական “Ռադիկալ” թերթը:

Ֆեմինիստների տարածած հայտարարության համաձայն` իրենք այլևս չեն կարող դիտորդի դերում հանդես գալ, երբ “Թուրքիայի առաջնորդ Էրդողանը գազով թունավորում  է Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին”:

“Մենք այլևս չենք կարող տեսնել, թե ինչպես է Էրդողանը երկիրն ավելի հետ տանում: Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ ժամանակակից աշխարհի ողբերգությունն է”,- ասված է FEMEN-ի տարածած հայտարարության մեջ:

Ստամբուլ մեկնելու համար ֆեմինիստները ցուցարարներից խնդրում են հանգանակություն կազմակերպել և ինքնաթիռի երեք տոմս գնել իրենց համար:

Մերկ ֆեմինիստները գիշերը Լուկաշենկոյի մոտ են գնացել

51bfeb72-2b12-13d5-2b12-13da584c3fef.photo.0FEMEN շարժման ակտիվիստները Կիևում  Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ակցիա են անցկացրել: Կիսամերկ “սեկտրեմիստները” գիշերը  ջահերով գնացել են  այնտեղ, ուր գիշերում է Բելառուսի նախագահն ու սկսել են լոզունգներ բացականչել: Նրանց մարմինների վրա նույնպես նախագահի դեմ լոզունգներ են գրված եղել ու «Жывє Беларусь!» կոչեր:

Շարժման մամլո ծառայությունում նշել են, որ “Գիշերային գրոհ Լուկաշենկոյի վրա” ակցիայի նպատակն էր նախագահին հիշեցնել 2011-ին Գոմելի անտառներում  ֆեմինիստուհիների նկատմամբ  “ՊԱԿ-ի աշխատակիցների կողմից  կատարված  ոտնձգությունների” մասին: Այն ժամանակ աղջիկներին իբր առևանգեցին, ապա ծաղրուծանակի ենթարկելուց հետո բաց թողեցին ձմեռային անտառում` առանց փաստաթղթերի ու կապի միջոցի:

Ֆեմենի ակտիվիստները հաճախ են որպես թիրախ ընտրում քաղաքական առաջնորդներին.նրանք փորձել են մտնել Անգելա Մերկելի մոտ, հանվել են Պուտինի առջև, հարձակվել են Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնիի վրա: