Ֆինլանդիայի վարչապետը հեռացավ պաշտոնից

o_897604 (1)Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնեն  երկուշաբթի դիմեց պաշտոնից հեռանալու համար: Դա նշանակում է, որ կառավարությունը պետք է ցրվի: Նախագահն ընդունել է նրա հրաժարականն ու խնդրել շարունակել պաշտոնավարումը, մինչև նոր կաբինետ ստեղծվի,ինչը նախատեսվում է առաջիկա օրերին:

Ֆինլանդիայի  ԵՄ գործերով ու արտաքին առևտրի նախարար Ալեքսանդր Սթուբը ընտրվել է  Ազգային կոալիցիոն կուսակցության նոր նախագահ: Քվեարկությունը անց է կացվել Լախտի քաղաքում, համագումարի ժամանակ: Սթուբը կզբաղեցնի նաև երկրի վարչապետի պաշտոնը մինչև 2015-ի խորհրդարանական ընտրությունները:

Կատայնեն կառավարությունը գլխավորել է 2011-ից: 2 պաշտոններից հեռանալու մասին հայտարարել է ապրիլին: Նա պլանավորում է աշխատանք ստանալ ԵՄ կառույցներում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Ֆինլանդիայում վարորդական իրավունքից զրկում են անգամ հարբած հետիոտնին

50615061Ֆինլանդիայում ոստիկանական բաժանմունքներն ակտիվորեն համագործակցում են նաև վարորդական իրավունք հանձնող տեսչությունների հետ, ու հիմա արդեն, վարորդական իրավունքից կարող է զրկվել նույնիսկ մեքենայի ղեկին չնստած հարբած հետիոտնը:

Ինչպես նշել է Ֆինլանդիայի հարավ-արևմտյան ոստիկանության կոմիսար Կատայան, վարորդական իրավունքից կարող են զրկվել այն վարորդները, որոնք պարբերաբար հայտնվում են սթափարաններում: Նա հավելել է, որ դրա համար բավարար է կարճ ժամանակահատվածում նման 3  դեպքը:

“Հաջորդ տարբերակը վարորդին հաշվառման կանգնեցնելն է, որի ժամանակ նա հնարավորություն ունի ապացուցելու, որ ալկոհոլի հետ խնդիրներ չունի”,-ասել է նա ու հավելել, որ հարցի լուծման միջոցը կախված է  իրավիճակից:

Այդ կարգը հիմնված է վարորդական իրավունքի վկայականի կանոնով, որի համաձայն, իրավունք տրվում է այն  մարդուն, որը ալկոհոլ կամ էլ թմրամիջոց  միշտ չէ օգտագործում: Սթափարանում հաճախակի հայտնվելը մեկնաբանվում է որպես չարաշահում:

Անկախ

Ֆինլանդիայում ավտովթարներից խուսափելու նպատակով եղջերուների եղջյուրները պատել են լույս անդրադարձնող ներկով

finland-reindeer1Ֆինն  եղջերվաբույծները նոր եղանակ են մշակել իրենց ընտանի կենդանիներին մեքենաների տակ ընկնելուց պաշտպանելու համար՝ նրանք կենդանիների եղջյուրները պատել են լյումինեսցենտային ներկով:

Այս փորձերն  արվում են Ֆինլանդիայում գտնվող Լապլանդիայում՝ ավտոճանապարհների վրա հազարավոր եղջերուների մահացությունները կանխելու համար:

Ֆիննական եղջերվաբույծների ասոցիացիան 20 եղջերուների եղջյուրները ներկել է տարբեր լյումինեսցենտային ներկերով, որպեսզի պարզի, թե ինչպես են կենդանիներն  արձագանքում այդ ներկերին և որքանով են դրանք դիմացկուն Արկտիկայի խիստ կլիմայական պայմաններում:

Եթե փորձը հաջողվի, ապա փայլող եղջյուրներով եղջերուներն  ազատ կշրջեն Լապլանդիայում, որտեղ եղջրվաբույծները շուրջ 200,000 եղջերու են պահում:

Ասոցիացիայից հայտնել են, որ իրենք նախկինում փորձել են անդրադարձնող ժապավեն փակցնել եղջերուների վրա, սակայն կենդանիները պոկել են դրանք, իսկ վարորդներին եղջերուների վերաբերյալ զգուշացնող նշանները զբոսաշրջիկները գողանում են որպես հուշանվեր:

Անկախ