Միխայել Շումախերը սկսել է ճանաչել հարազատների ձայները

շումախեր“Ֆորմուլա-1” -ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը սկսել է արձագանքել ձայներին և տեսողական կապ հաստատել, հաղորդում է  “Россия 24” ալիքը վկայակոչելով սպորտային նորությունների  “Մոտորսպորտ” կայքը:

Մի քանի օր առաջ բժիշկները   Շումախերի մոտ հայտնաբերեցին արթնանալու նշաններ՝երեք ամիս արհեստական կոմայից հետո նա սկսեց արթնանալու նշաններ ցույց տալ: Շարունակությունը կարդացեք այստեղ: 

 

Անկախ

“Ֆորմուլա-1”-ի փուլերից մեկը կանցկացվի Բաքվում

2(1)“Ֆորմուլա-1” ավտոարշավների առաջնության ղեկավար Բեռնի Էքլսթոունը ստորագրել է պայմանագիր` այդ մրցույթի փուլերից մեկը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու վերաբերյալ, տեղեկացնում է “Հագին” կայքը:

Էքլսթոունի խոսքով` Ադրբեջանի գրան-պրին կանցկացվի 2015-ին կամ 2016-ին: “Մենք գնում ենք Ադրբեջան: Այնտեղ խոսում են ավտոարշավը 2015-ին անցկացնելու մասին: Հնարավոր է, որ դա չափազանց վաղ է, բայց հավանականություն կա: Սակայն ավելի հավանական է, որ փուլերից մեկը կանցկացվի 2016-ին”,– հայտարարել է Էքլսթոունը:

“Ֆորմուլա -1”-ի փուլերից մեկն առաջին անգամ կանցկացվի Ռուսաստանի Սոչի քաղաքում այս տարվա հոկտեմբերին: Առաջնության օրացույցը կազմված է 19 փուլերից: Ապագայում սպասվում է տարեկան 22 փուլ: Բացի Ադրբեջանից օրացույցում ներգրավվելու համար պայքարում են նաև Թաիլանդը, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը,  Հունաստանը, Արգենտինան և Մեքսիկան:

Ֆորմուլա 1-ի վարորդ Միխայել Շումախերը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Ֆորմուլա 1,Միխայել Շումախեր,հիվանդանոցԵրկուշաբթի օրը հիվանդանոցից հայտնել են, որ Ֆորմուլա 1-ի պատմության մեջ ամենահաջողակ վարորդ Միխայել Շումախերը Ֆրանսիական Ալպերում դահուկասահքի ժամանակ տեղի ունեցած պատահարի ընթացքում գլխի վնասվածք է ստացել և շարունակում է գտնվել ծանր վիճակում:

Գրենոբլի համալսարանի բժշկական կենտրոնում Շումախերին բուժող բժիշկները մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են, որ չափազանց շուտ է վարորդի վիճակի վերաբերյալ կանխատեսումներ կատարել:

Ֆորմուլա 1,Միխայել Շումախեր44-ամյա գերմանացին, որը էլիտար ավտոմարզաձևից երկրորդ անգամ հեռացել էր 2012թ-ին, կիրակի օրը դահուկասահքի ժամանակ ընկել է և գլուխը հարվածել քարին:

Շումախերը կոմայի մեջ տեղափոխվել է հիվանդանոց և շտապ գլխուղեղի վիրահատության ենթարկվել: Բժիշկների տեղեկություններով՝ մինչ այս պահը նա մեկ վիրահատության է ենթարկվել և գտնվում է կոմայի վիճակում:

Պատահարի պատճառը դեռևս պարզ չէ: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է իրականացվում:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ օրը նրա 45-ամյա տարեդարձից մի քանի օր առաջ:

Անկախ