Ճապոնիայում սկսվել է դեպի Ֆուձի վերելքի ժամանակաշրջանը

53b22b93-0aed-8439-0aed-8436814a7bf0.photo.0 (1)Տարբեր ազգության  հարյուրավոր մարդիկ են արևածագը դիմավորել ճապոնացիների համար սրբազան Ֆուձի լեռան գագաթին. բանն այն է, որ հուլիսի 1-ին  դեպի լեռ վերելքի պաշտոնական սեզոնի սկիզբն է ազդարարվում:

3776 մ բարձրությամբ հրաբխի կատար թույլատրվում է բարձրանալ 3 արահետով, չորրորդ արահետը դեռևս ձյունածածկ է, սակայն պլանավորել են այն  նույնպես բացել ձյունը մաքրելուց հետո:

Հուլիսի 1-ին նոր պայմաններ են սահմանել, լեռը բարձրանալ կամեցողները,  «կամավոր» կարող են  հազար իեն (10 դոլար) վճարել: Դրա փոխարեն  վճարողին տրվում է կրծքանշան, ինչը վկայում է, որ նա իրոք բարձրացել է լեռը:

Անցած տարի նման  փորձնական դրամահավաք եղավ ու արդյունքում հավաքվեց 34 մլն իեն (340 հազար դոլար):

Այդ միջոցները կուղղվեն զուգարանների, հանգստի տեղերի ստեղծմանն ու էկոլոգիայի խնիրների լուծմանը: Լեռը բարձրացողները կարգապահ են, այնուամենայնիվ, աղբ գոյանում է ու , բնականաբար, աղբահանության համար նույնպես միջոցներ են անհրաժեշտ:

Ամեն տարի Ֆուձի է բարձրանում 400 հազար մարդ: Այս տարի սպասվում է, որ լեռան գագաթին արևածագը «բանզայ» բացականչություններով դիմավորել ցանկացողների թիվն ավելի կլինի: Բանն այն է, որ Ֆուձին անցած տարի պաշտոնապես գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչն էականորեն մեծացրել է վերելքի մասսայականությունը: Լեռան կատարը հասնելու համար առնվազն 6 ժամ է պահանջվում: Իսկ անփորձ մասնակիցները թթվածնային քաղցի ու արևահարության  են վտանգում իրենց:

Ֆուձին սրբազան, բայցև գործող հրաբուխ է, որը վերջին անգամ ժայթքել է 1708-ին:

Անկախ

Վերելքը դեպի Ֆուձի արդեն վճարովի է

i (4)Ճապոնացիների համար սրբազան Ֆուձի լեռը բարձրանալն այսուհետ վճարովի է լինելու: Քնած հրաբխի բարձունք ելնելու վճարը 1000 իեն է սահմանվել կամ` 10 դոլար: Վերելքի համար գումար կգանձվի միայն մինչև օգոստոսի 3-ը: Հավաքված գումարն իշխանությունները մտադիր են ծախսել առաջին հերթին աղբահանության վրա: Հունիսից Ֆուձի լեռը ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցուցակում: Վերջին անգամ այն ժայթքել է 1708-ին:

Լեռան բարձրությունը 3773 մ է, տարեկան այդ բարձունքը հաղթահարում է 400 հազար մարդ: Զբոսաշրջիկների բազմությունից այնտեղ աղբակույտեր են գոյանում, ինչը  լեռան  էկոլոգիայի պաշտպանների համար սուր խնդիր է;