ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար է նշանակվել Ծովինար Խաչատրյանը:

ծովինար խաչատրյանՀՀ ԱՆ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնում են, որ

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով մամուլի քարտուղար է նշանակվել Ծովինար Խաչատրյանը:

Ծովինար Զոհրակի Խաչատրյան

/Կենսագրական համառոտ տվյալներ/

Ծնվել է 1981թ-ի դեկտեմբերի 21-ին Երևանում:

Կրթություն
2010թ.- բանասիրական գիտությունների թեկնածու, ատենախոսության թեման՝ «Հանրային կապեր և ընտրություններ ՀՀ օրինակով(1998-2008թթ.)»

2002-2004 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս

1998-2002թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավր
Աշխատանքային փորձ

2014 թվականի մայիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է մամուլի քարտուղար
2011-2014թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
2010-2011թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

2010թ-ի մայիսից մինչև 2010թ-ի հոկտեմբեր  «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր

2007-2010թթ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու
2005-2007թթ. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի մամուլի քարտուղար
2003-2005թթ. ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի խմբագիր, առաջատար մասնագետ
2000-2002 թթ. Հայաստանի ազգային ռադիոյի մշակութային հաղորդումների խմբագիր

Այլ տեղեկություններ

Դասավանդում է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում

Կամավորական սկզբունքով մասնակցել է ՀՀ PR ասոցիացիայի կազմակերպած մի շարք ակցիաների և ծրագրերի:

«Հայաստանյան PR ասոցիացիայի» անդամ

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Անկախ

Ժան-Միշել Օտոնիելի «Օբսիդիանե սիրտը» քանդակի բացման հանդիսավոր արարողությունը Սիրահարների այգում,լուսանկարներ

«Օբսիդիանե սիրտը» քանդակ Մայիսի 26-ին Երևանի Սիրահարների այգում տեղի ունեցավ ֆրանսիացի քանդակագործ Ժան-Միշել Օտոնիելի  պատրաստված «Օբսիդիանե սիրտը» քանդակի բացման հանդիսավոր արարողությունը:

Քանդակի բացումը կատարեց Պողոսյան հիմնադրամի ղեկավար Ժան Պողոսյանը:

Քանդակագործը Երևանում եղել էր 2010 թվականին, ինչից հետո Պողոսյան հիմնադրամի պատվերով` շուրջ 4 տոննա հայկական օբսիդիան տեղափոխվեց Շվեյցարիա հատուկ Երևանի Սիրահարների այգու համար մշակված «Օբսիդիանե սիրտը» քանդակի պատրաստման համար:

Ժան-Միշել Օտոնիելիին ճանաչում է բերել 1996 թվականին Հռոմի Մեդիչիների պալատի բամբուկի այգու ծառերի համար նրա պատրաստված  հսկայական գնդապակե վզնոցը: Ավելի ուշ` 1997-ին այդ վզնոցը տեղափոխվեց Վենետիկում գտնվող Փեգգի Գուգենհայմի հավաքածուի Վենետիկյան այգի: 2000 թվականին նա նոր ոճ տվեց Փարիզի Լուվրի թանգարանի մետրոյի մուտքին՝ վերափոխելով այն «Կուսակցական անձանց կրպակ»-ի (Le Kiosque des Noctambules):

 

Այնուհետև, նա ձևավորել է Լուվրում իրականացվող «Կոնտրապունկտ» (Contrepoint) ցուցահանդեսի համար պատրաստված թանգարանի Միջագետքի սենյակները և պատրաստել«Արցունքների նավակը» քանդակը՝ ոգեշնչվելով կուբացի փախստականների կառուցած մի նավակով: 2011-ին տեղի ունեցավ Ժան-Միշել Օտոնիելի առաջին հետահայաց «Իմ ճանապարհները» (My ways) ցուցադրությունը Փարիզի Պոմպիդու կենտրոնում, որը ներկայացնում էր 2011 և 2012 թվականների նրա  շրջագայությունները  Սեուլ, Տոկիո, Մակաո և Նյու Յորք:

Անկախ

ԴԱՀԿ-ում օրացույցը հետ է աշխատում

դահկ  Մարզահամերգային համալիրի շուրջ ստեղծված անհասկանալի քաոսում

պետական ատյանների խառնիճաղանջ, անտրամաբանական քայլերի ականատեսՆ ենք դառնում: Հերթական վառ ապացույցը ստորև փաստաթուղթն է, որը պատասխանն է ՄՀՀ ՓԲԸ-ի կողմից 08.05.2014թ-ի  Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայությանը տրված դիմումին, այն է՝ ներկայացնել օֆշորում գրանցված կասկածելի կազմակերպության և փորձագետի՝ մշակութային կոթողը այդ կերպ գնահատելու վերաբերյալ եզրակացության հիմքերը և մանրամասնությունները:

Ի պատասխան դիմումի ԴԱՀԿ-ը 12 օր հետո տվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս հետևյալ պատասխանը.

“Հայտնվում է, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթի նյութերին ծանոթանալու և պատճենահանումներ կատարելու համար կարող եք ԴԱՀԿ ապահովող ծառայություն ներկայանալ 30.05.2014թ-նի ժամը՝ 11:00-ին”:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ-Ի կողմից ՄՀՀ-ի էլեկտրոնային աճուրդը մեկնարկել է 19.05.2014-ին և ավարտվում է 29.05.2014թ –ի ժամը 13:00-ին :

 

Հարց. Ինչո՞ւ է ԴԱՀԿ-ը քողարկում կասկածելի կազմակերպության ՄՀՀ ՓԲԸ-ի հետ կապված գործունեությունը:

 

ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Անկախ

 

Կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետը

հքծՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ նրան ՀՀ ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:
Հիշեցնենք, որ քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Կամիսար Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կամիսար Պողոսյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգի 20 հատ փամփուշտ` 1 պահունակով, նույն ինքնաձիգի 13 հատ պարկուճ, կարաբինի 2 հատ պարկուճ, 2 հատ կաստետ և իտալական արտադրության 1 հատ գազային ատրճանակ: Նշված իրերն ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Արտագաղթի մեջ վատ բան չկա, եթե այն կառավարելի է. սոցիոլոգ

ադիբեկյան«Արտագաղթի մեջ վատ բան չկա, եթե կառավարելի է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, օրինակ բերելով Թուրքիային. “Այդ պետությունը կարողանում է կառավարել արտագաղթը և անգամ իր օգտի համար ծառայեցնել դա”: Թուրքիան անգամ օրենսդրական պայմանավորվածություն ունի Գերմանիայի հետ այդ հարցում: Իսկ Իսրայելի ջանքերով ստեղծվել է անգլո-իսրայելական բանկ, որը  մոտ 1.5 մլրդ դոլար է փոխանցում Իսրայելին ամեն տարի:

 

Հայաստանում ամենաշատը գաղթում են այն շրջաններից, որտեղ նախկինում` Խորհրդային միության տարիներին եղել են գործարաններ, որոնք այժմ չեն գործում: Այդ մարզերն են Լոռին և Վանաձորը: Արտագաղթի մակարդակը բարձր է նաև Գեղարքունիքում: Համեմատաբար այդ տվյալները քիչ են Կապանում, քանի որ այնտեղ կան գործարաններ, որոնք ունեն աշխատուժի կարիք: Հայերը գաղթում են դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Եվրոպական երկրներ և ԱՄՆ: Սակայն վերջին երկրում այնքան էլ հեշտ չէ բնակություն հաստատելը. այդ քայլին հիմնականում դիմում են բարձր որակավորում ունեցող մասնագետները, բազմազավակ ընտանիքները և թոշակառուները, որոնք կարող են ապրել իրենց նպաստների հաշվին:

 

Արդեն երկար տարիներ հայերի համար արտագաղթի հիմնական երկիրն է համարվում  Ռուսաստանը; Ամեն 6-րդ ընտանիք ապրում է այնտեղից ուղարկված գումարների հաշվին: «ՌԴ միգրացիոն վերջին օրենքը հայերի դեմ չէ, և պետք չէ խուճապի մատնվել», – նշեց Ահարոն Ադիբեկյանը, նկատի ունենալով ՌԴ միգրացիոն օրենսդրության  փոփոխությունները, որոնց  համաձայն օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն մնալ Ռուսաստանի Դաշնությունում ոչ ավելի, քան 3 ամիս՝ 90 օր, որից հետո պետք է լքեն երկիրը: Վերադառնալու իրավունք կստանան միայն ևս 3 ամիս հետո: «Ռուսաստանի Դաշնության իշխանությունները դեմ չեն իրենց երկրի տարածքում հայերի բնակությանը: Անգամ վերջերս, երբ ՌԴ Պետական Դումայում քննարկվում էր կորեացիների և չինացիների ներգաղթի հարցը, մի պատգամավոր ասաց, որ չինացիների և կորեացիների դեմը կարող են առնել միայն հայերը, և առաջարկվեց, որ խրախուսվի հայերի բնակեցումը Վլադիվոստոկում և հարակից շրջաններում»,- ասաց սոցիոլոգը: Ըստ նրա ` Հայաստանում պետք կառուցվեն մի քանի գործարաններ, որոնք հնարավորություն կտան ՀՀ քաղաքացիներին մնալ Հայաստանում:

Անկախ

 

Երևանի Արաբկիր և ԼՂՀ Մարտունի շրջանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

հուշագիրԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի և Ստեփանակերտի միջև դեռևս 2012 թվականին ստորագրված բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն 006Մարգարյանի կողմից կարևորվել էր նաև Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը: Այդ համատեքստում նախորդ շաբաթ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը այցելել է Արցախ, որի ընթացքում Արաբկիրի և ԼՂՀ Մարտունու շրջանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Երկու շրջանների  հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակ հետապնդող հուշագրով նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն: Հանդիպման ժամանակ կողմերը համոզմունք են հայտնել, որ հուշագրում նախանշված բոլոր առաջնահերթություններն առաջիկայում կստանան ծրագրային ընթացք և լուծում: Ի խորհրդանշումն Արաբկիրի և Մարտունու շրջանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրման ու փոխգործակցության ձևավորման՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից «Երևան–Մարտունի» գրառումով գեղեցիկ նստարաններ և զարդանախշերով աղբամաններ, ինչպես նաև 1500 բազմերանգ ծաղկասածիլ է նվիրել գործընկեր շրջանին:

ԼՂՀ կատարած այցի ընթացքում Հրայր Անտոնյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել են նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ. քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր: Պատվիրակության անդամներն այցելելել են նաև հուշահամալիր, ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակին: Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Ստեփանակերտի հ. 3 մանկապարտեզ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից խաղալիքներ, սպիտակեղեն, երաժշտական կենտրոն և անհրաժեշտ այլ պարագաներ նվիրել մանկապարտեզին:

Նշենք, որ հայկական երկու մայրաքաղաքների միջև հաստատված փոխշահավետ համագործակցության ընթացքում ԼՂՀ մայրաքաղաքին ևս փոխանցվել է շուրջ 3500 գույնզգույն ծաղկասածիլ, որոնք կզարդարեն Ստեփանակերտի կանաչ տարածքները:

Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները երևանյան պատվիրակության անդամներին ներկայացրել են նաև այն վայրերը, որտեղ առաջիկայում կտեղադրվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների քանդակած տուֆակերտ 6 քանդակները:

 

 Անկախ

Վիճաբանություն`մահվան ելքով

ձերբակալությունՄայիսի 25-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ 4-րդ թաղամասի 6 շենքի բնակարաններից մեկում վիճաբանում են:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ժամը 21.30-ին հիշյալ բնակարանից բերման են ենթարկել նույն հասցեի բնակիչ, 1983 թ. ծնված Հարություն Ն.-ին, իսկ բնակարանի բնակչուհի, 1935 թ. ծնված Հասմիկ Նազարյանը պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ հիվանդանոցից ստացված արձանագրության` Հարություն Ն.-ն եղել է ոչ սթափ վիճակում (0.73 մլգ):
Նույն օրը, ժամը 23.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հասմիկ Նազարյանը ժամը 23.15-ին մահացել է:
Մայիսի 26-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հարություն Ն.-ն ձերբակալված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Կայացել է ՊԿՊ-ների տեղաբաշխման աճուրդ

պարտատոմսերՄայիսի 26-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13258148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 950 մլն դրամ, որից մրցակցային` 950 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 659 449 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.5310 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.5601 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

Ադրբեջանցիների արձակած գնդակից հայ զինծառայող է վիրավորվել

կրակելՄայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ջեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Թոնդրակեցիների խոշտանգումները շատ ավելի դաժան էին, քան եվրոպական ինկվիզիցիայինը

протестанты-и-католикиՏասնյակ հազարավոր թոնդրակեցիներ խոշտանգվում են, սպանվում: Գերյալներին խարանում են աղվեսակերպ դրոշմով ու ստրկացնում: Շատերի ոտքերի ջլերն են կտրվում: Թոնդրակեցիների խոշտանգումները շատ ավելի դաժան էին, քան եվրոպական ինկվիզիցիայինը:

Հայաստանը աղանդավորական շարժումների կենտրոն է եղել: Դրա պատճառները բազում են. սոցիալական խնդիրներ, եկեղեցու կողմից բնակչության կեղեքում և այլն…
Աղանդավորական շարժումների մեջ ամենաուժեղն ու ամենատարածվածը թոնդրակյան շարժումն էր: Ովքե՞ր էին թոնդրակեցիները և ի՞նչ էր նրանց պահանջը: Շրջագայելով միջնադարյան Հայաստանում` փորձենք պատասխաններ գտնել մեր հարցերին:

Առհասարակ, թոնդրակեցիների մասին անվերապահորեն ասել, թե դա աղանդավորական շարժում էր, սխալ է: Շատ ուսումնասիրողներ թոնդրակեցիներին համարում են արորդիներ, ոմանց կարծիքով` նրանք լրիվ այլ կրոն էին ստեղծել, թոնդրակեցիների պաշտամունքն ամենևին աղերս չուներ քրիստոնեության հետ:

Ինչևէ: Թոնդրակեցիների անվանումն առաջացել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառի Թոնդրակ գյուղի անունից, որտեղից իր գործունեությունն է սկսել շարժման առաջնորդ Սմբատ Զարեհավանցին:

Սմբատ Զարեհավանցին ծնվել է Ծաղկոտն գավառի Զարեհավան գյուղում: Նա երկար ճամփորդել է Հայաստանում և հարևան երկրներում` ծանոթանալով ժամանակի բոլոր ուսմունքներին ու գաղափարախոսություններին: Եղել է նաև պավլիկյան շարժման կենտրոնում` Տևրիկ քաղաքում, որտեղ մանրամասն ուսումնասիրել է նաև պավլիկյանների գաղափարաբանությունը:

Վերադառնալով հայրենիք` նա հաստատվել է Ապահունիքի Թոնդրակ գյուղում և քարոզել իր մտքերը: Ժամանակի սոցիալ-տնտեսական բարդ հարաբերություններում, երբ զարգացող ֆեոդալիզմը մի կողմից, հայ առաքելական եկեղեցին մյուս կողմից կեղեքում էին ազգաբնակչությանը` պարարտ հող էր ստեղծվել թոնդրակյան գաղափարախոսության զարգացման ու տարածման համար:

Թոնդրակեցիների մասին շատ սկզբնաղբյուրներ կան, սակայն դրանք, որպես կանոն, միակողմանիորեն արտահայտում են կղերական տեսակետը: Թե՛ Գրիգոր Մագիստրոսը, թե՛ Անանիա Նարեկացին, թե՛ Անանիա Մոկացի կաթողիկոսը, Գրիգոր Նարեկացին, Արիստակես Լաստիվերցին, աստվածաբան Պողոս Տարոնեցին, կաթողիկոս Ներսես Շնորհալին թոնդրակեցիներին անվանում են շներ, իսկ նրանց կենտրոնները` շնավաններ: «Թոնդրակեցիների չար աղանդի մասին» գլխում Լաստիվերցին լուտանքի հեղեղ է թափում ` «կեղծ», «խոսքերը ճարակում են քաղցկեղի նման», «վնասակար որոմ», «պիղծ», «շուն», իսկ Թոնդրակ ավանի մասին` «սատանայի բնակարան», «գազանների որջ»:

Այս շարժման առաջնորդի մասին խոսելիս հայ անվանի ռազմաքաղաքական գործիչ և գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունին նշում է, որ «ի հիմաց սասանեց առաքյալներին և մարգարեներին»: Ըստ Մագիստրոսի` Սմբատ Զարեհավանցին իր ուսմունքը սովորել է ոմն Մրջուսիկ անունով պարսիկ բժշկից և աստղաբաշխ մոգից: Սա ևս լրացուցիչ կռվան է, որ թոնդրակեցիները քրիստոնեության աղանդ չէին, այլ պարսիկ զրադաշտականության ազդեցությամբ վերածնունդ առած հայ արիականություն:

Թոնդրակեցիները, մերժելով քրիստոնեական շատ դրույթներ, չէին ընդունում մեռելներից հարության գաղափարը, հանդերձյալ կյանքը, հոգու անմահությունը, եկեղեցական նվիրապետությունը, հաղորդության, մկրտության խորհուրդները, պատարագը, մերժում էին Քրիստոսի զոհաբերության խորհուրդը, ծնրադրությունը, եկեղեցական ծեսերն ու տոները, մատաղը: Նրանք կուռքեր էին համարում խաչը, սրբապատկերները: Հիսուս Քրիստոսին համարում էին սովորական մահկանացու` մերժելով նրա աստվածային էությունը:

Թոնդրակյան գաղափարախոսության հիմքում ազատ սերն էր: Դա հակառակորդներին հիմք է տվել մեղադրելու նրանց անբարո վարքագծի և անառակ բարքերի մեջ, ինչն անշուշտ, անհեթեթություն է:
Թոնդրակյան շարժումը շատ կենսունակ եղավ և շուրջ 2 հարյուր տարի ցնցեց Հայաստանն ու Բյուզանդիան: Սմբատ Զարեհավանցուց հետո շարժումը գլխավորեցին Թոդրոսը, Անանեսը, Արքան, Սարգիսը, Կյուրեղը, Հեսուն և Ղազարը:

Սմբատ Զարեհավանցին շարժումը սկսեց 830-ական թվականներին: Շարժումը հախուռն էր ու սոցիալական բնույթից զատ, նաև զինված ապստամբությամբ էր դրսևորվում: Այնքան, որ անհանգստացրեց արաբական խալիֆայությանը: Սա վկայում է, որ այն նաև ազգային-ազատագրական պայքար էր և լուրջ վտանգ էր ներկայացնում արաբական տիրապետությանը նույնպես: Մասնավորապես, Մանազկերտի կայսիկ ամիրա Աբդուլ Բարդն անմիջապես ձեռնամուխ եղավ Զարեհավանցու շարժման ճնշմանը: Խոշոր ճակատամարտում թոնդրակեցիները պարտվեցին, իսկ նրանց առաջնորդ Սմբատ Զարեհավանցին սպանվեց: Սակայն Սմբատի մահով թոնդրակյան շարժումը չմարեց: Այն էլ ավելի տարածվեց և հզորացավ: Թոնդրակյան նոր կենտրոններ դարձան Մանանաղի Կաշե գյուղը, Թուլայլը, Աղյուսոն, շատ բնակավայրեր Խնուսում, Վասպուրականում, Դարանաղում, Այրարատում, Ռշտունիքում:

Թոնդրակյան շարժումը մեծ ծավալում ստացավ հատկապես X դարում: Թոնդրակեցիներն արդեն ունեին իրենց ամրացված բնակավայրերը, զինված ջոկատները, տասնյակհազարավոր հետնորդներ: Շարժումն ընդգծված սոցիալական բնույթ է ստանում և երբեմն ապստամբության դրոշ է բարձրացնում: 906 թ. Տաթևի գյուղացիական ապստամբությանն աջակցում են թոնդրակեցիները, որոնք, հարձակվելով եկեղեցու վրա, գրավում ու ավերում են այն:

Շատ գիտնականներ թոնդրակյաններին են վերագրում նաև հայոց սպարապետ Վասակ Պահլավունու մահը, որ Սերկևիլի ճակատամարտից հետո, իբր, հոգնած քուն է մտել մոտակա լեռան քարածերպերից մեկում և սպանվել է մի գյուղացու ձեռքով: Սա, ինչ խոսք, եկեղեցական պատմագրության հերյուրանք է, քանզի բացառված է որ հայոց սպարապետը դաժան ճակատամարտից հետո անմիջապես առանձնանար մի ժայռի մոտ ու քուն մտներ առանց թիկնազորի:

Թոնդրակյան շարժմանը հարեցին շատ բարձրաստիճան հոգևորականներ, ազնվականներ: Մասնավորապես թոնդրակեցիների առաջին շարքերում պայքարում էին իշխան Վրվեռը, իշխանուհիներ Կամարան, Հրանուշը, Ախնին, որոնք իրենց ձեռքով եկեղեցիներ էին ավերում ու խաչեր կործանում:

Բարձրաստիճան հոգևորականներից թոնդրակյան շարժմանը հարեց եպիսկոպոս Հակոբ Հարքացին, որ կարգալույծ արեց շատ հոգևորականների, արգելեց հայ եկեղեցու ծիսակարգը:

Բնականաբար, թոնդրակեցիներն ուժեղ հակազդեցության հանդիպեցին եկեղեցու և իշխանությունների կողմից: Նրանց դեմ ուժեղ էր պայքարը հատկապես Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի ժամանակ: Նա ոչ միայն կարգալույծ հայտարարեց Հակոբ Հարքացուն, այլև աղվեսակերպ դրոշմեց նրա ճակատը և բանտարկեց, որտեղ էլ նա մահացավ:

Թոնդրակեցիների դեմ պայքարում միավորվեցին հայոց պետությունը, Բյուզանդիան, արաբական խալիֆայությունը, հայ եկեղեցին…

Գերի ընկած թոնդրակեցիներին խարանում էին աղվեսակերպ դրոշմով, սպանում, բռնագրավում նրանց գույքը, հայտարարում օրենքից դուրս: Թոնդրակյան շարժման դեմ մեծ պայքար սկսեց Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Նա 1045 թ., իր հայրենի տիրույթները հանձնելով Բյուզանդիային, հաստատվեց Միջագետքում` ստանալով Միջագետքի դուքսի պաշտոնը: Բյուզանդական կայսր Կոստանդին Թ Մոնոմախի հրահանգով նա թոնդրակեցիներին բնաջնջելու նպատակով մեծ բանակով շարժվեց Հայաստան:
Գրիգոր Մագիստրոսը դաժանաբար ավերեց թոնդրակյան բնակավայրերը, ամրոցներն ու շեները: Թոնդրակ գյուղը հողին հավասարեցվեց: Տասնյակհազարավոր թոնդրակեցիներ խոշտանգվեցին ու նահատակվեցին: Գերյալներին խարանում էին աղվեսակերպ դրոշմով ու ստրկացնում: Շատերի ոտքերի ջլերն էին կտրվում: Թոնդրակեցիների խոշտանգումները շատ ավելի դաժան էին, քան եվրոպական ինկվիզիցիայինը:
Գերյալ թոնդրակեցիների մի մասին բյուզանդական կայսրությունը տեղափոխեց և վերաբնակեցրեց Բալկաններում:
Սա, բնականաբար, տվեց իր սպասված արդյունքը` Հայաստանում թոնդրակյան շարժումը թուլացավ և մարեց, սակայն այս հարկադրյալ գաղթի հետևանքով այն տարածվեց Բայկանյան թերակղզում ու Արևմտյան Եվրոպայում:

 Անկախ

Մայիսի 26-ից նոր արագաչափ սարքեր` միջպետական նշանակության ավտոճանապարհներին

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2014 թվականի մայիսի 26-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 300.2-րդ կմ (Կապան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 16.5-րդ կմ` 1 արագաչափ՝ Երևան-Սևան ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
3. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 40.55-րդ կմ` 1 արագաչափ՝ Երևան-Սևան ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
4. Մ-10 «Սևան – Մարտունի – Գետափ» միջպետական նշանակության ավտոճանապարհի 59.75-րդ կմ (Լիճք գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
5. Մ-11 «Մարտունի – Վարդենիս – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 37.1-րդ կմ (Վարդենիս քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
6. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Երևանյան խճուղի` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
7. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Տերյան փողոց` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Վերջին ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 183 տրանսպորտային միջոց

մեքենաՄայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 183 տրանսպորտային միջոց. 28 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 2 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 155 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի:

Բյուրեղավանի բնակարաններից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել

Հրդեհ Մայիսի 25-ին, ժամը 15.20-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բյուրեղավանի մի բնակիչ և հայտնել, որ իր բնակարանում հրդեհ է բռնկվել և տան իրերն այրվել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 24-ի ժամը 16.00-ից մինչև մայիսի 25-ի ժամը13.30-ն ընկած ժամանակահատվածում Բյուրեղավան քաղաքի Երիտասարդական փողոցի մի տան խոհանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վնասվել է խոհանոցի ջրատաքացուցիչը, կահույքը, սառնարանը և օդորակիչը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

«Տոյոտա-Պրադո»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին

ավտովթարՄայիսի 25-ին, ժամը 13.45-ին, «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջան ճանապարհի 99-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդն ու 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Քարաթափում՝Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին (լրացված)

քարաթափումՄայիսի 25-ին, ժամը 15.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում՝ փակելով երթևեկելի մասը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Մ-6» միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 22-րդ կմ-ում քարաթափման հետևանքով ավտոճանապարհի մոտ 10մ հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Առաջիկայում Հայաստանում անձրևները կշարունակվեն, ջերմաստիճանը կբարձրանա

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ Հանրապետության տարածքում՝

մայիսի  25-29-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում `

Մայիսի 25-29-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Լարս ավտոճանապարհը փակ է

լարսՄայիսի 24-ի ժամը 09.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 22-ի ժամը 09.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են:

Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 20-ին, ժամը 11.14-ին ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ առատ տեղումների պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

***

Մայիսի 19-ի ժամը 18.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 19-ին, ժամը 10.30-ին կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Լարս ավտոճանապարհը փակ է:

***

Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ  11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել).

1. Գեղամ Ասենյան                 (ծնվ. 1992 թ.)
2. Հովհաննես Իրիսյան         (ծնվ. 1977 թ.)
3. Տիգրան Գասպարյան         (ծնվ. 1985 թ.)
4. Հարութ Հարությունյան     (ծնվ. 1987 թ.)
5. Էրիկ Մաթևոսյան               (ծնվ. 12.11.2012 թ.)
6. Գոռ Նազարյան                    (ծնվ. 02.08.1982 թ.)
7. Կարեն Ղազարյան               (ծնվ. 24.06.1967 թ.)
8. Քրիստինե Խաչատրյան      (ծնվ. 07.07.1982 թ.)
9. Լիդա Աթոյան                        (ծնվ. 28.09.1986 թ.)
10. Հովհաննես Խաչատրյան  (ծնվ. 06.06.2001թ.)
11. Նարեկ Խաչատրյան           (ծնվ. 30.12.2004 թ.)

 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն:

Ըստ նախնական տվյալների՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:

Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:

Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:

Սևանա լճում մնացած նավակները դուրս են բերվել ափ

սևանա լիճՄայիսի 24-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով (ուժեղ քամի) երկու նավակներ չեն կարողանում մոտենալ ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ նավակները տեղի ուժերով դուրս են բերվել ափ:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահ ընտրվելուց հետո շնորհակալություն է հայտնել կուսակցական ընկերներին

հհկ համագումարԱյսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ՀՀԿ Նախագահ ընտրվելուց հետո, ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագումարի պատվիրակներին՝ վստահության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար չափազանց մեծ պատիվ է Հանրապետական կուսակցությունն առաջնորդել դեպի նոր հաջողություններ: «Ուզում եմ, որպեսզի բոլորդ համոզված լինեք, որ ես դա անելու եմ մեծ պատասխանատվությամբ»,-կուսակցական ընկերներին վստահեցրել է ՀՀԿ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանի հանրապետական կուսակցության 15–րդ համագումարում

հհկ համագումարՀայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ 15-րդ համագումարին, որտեղ հանդես է եկել ելույթով:

***

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 15–րդ համագումարում
Սիրելի՛ հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը մեր երկրի կարևորագույն քաղաքական իրադարձություններից է, և զուտ ներկուսակցական խնդիրներին անդրադառնալուց բացի այն նաև դիրքորոշումներ կամրագրի մի շարք վերկուսակցական հարցերի շուրջ:

Նախ կուսակցության մասին: Նախորդ համագումարից անցել է շուրջ երկու տարի: Այս ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել. Մելիք-Ադամյան փողոցից մինչև Մեղրի կամ Տաշիր նույն հետևողական աշխատանքն է, ամենօրյա աշխատանքը: Կուսակցությունը զարգանում է անընդհատ: Կառույցները, նրանց միջև ուղղահայաց և հորիզոնական կապերն ավելի ամուր են դառնում, և դա իսկապես տեսանելի է:

Փոխվում է նաև Հանրապետականի ընկալումը հասարակության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում: Կուսակցությունը դառնում է այն կարևոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսևորման ավելի բարձր աստիճանի: Հենց դա է պատճառը, որ մենք ունենք այսքան լուրջ մշտական հոսք դեպի կուսակցություն: Եվ որքան էլ ժամանակի ընթացքում մենք մաքրում ենք մեր շարքերը, որքան էլ չենք հապաղում հեռացնել տարբեր մարդկանց կուսակցությունից, միևնույն է, Հանրապետականն աճում է կայուն տեմպերով:

Այո՛, Հանրապետական կուսակցությունն իշխող քաղաքական ուժն է, որը նախաձեռնում և իրականացնում է գրեթե բոլոր հիմնարար բարեփոխումները մեր երկրում՝ ընդունելով դրանց հանդեպ առաջ եկող այսպահային դժգոհությունները: Բայց, միևնույն ժամանակ, Հանրապետականը քայլ առ քայլ ավելի է ամրանում բոլոր համայնքներում՝ դառնալով նաև տեղական համայնքային կյանքի ուղղորդիչն ու առկա խնդիրների իրական արձագանքողը, գործով արձագանքողը: Ասվածի վառ վկայությունը մեր վերջին հերթական համագումարից հետո ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքներն են և հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են տարբեր համայնքներում, որոնցում Հանրապետականը տարել է խիստ համոզիչ հաղթանակներ՝ շարունակելով ամուր հիմքեր դնել ապագա աշխատանքի ու հաղթանակների համար:

Մեր կուսակցությունը հետևողականորեն զարգացնում է նաև իր միջազգային կապերը: Հանդիսանալով ԵԺԿ անդամ՝ ՀՀԿ-ն ակտիվորեն մասնակցել է ԵԺԿ միջոցառումներին` համագումարներին, գագաթնաժողովներին, քաղաքական վեհաժողովներին և այլն: Խորացրել ենք հարաբերությունները ԵԺԿ անդամ մի շարք եվրոպական կուսակցությունների հետ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Հունաստանից, Կիպրոսից:

Նոր որակ են ստացել հարաբերությունները «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ` փոխադարձ այցելություններ, համատեղ միջոցառումներ, քաղաքական շփումներ: «Միասնական Ռուսաստանի» հետ միասին նախաձեռնել ենք Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունները, որոնց մի փուլը տեղի է ունեցել Երևանում:

Ակտիվացել են շփումները Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ:

Այս բոլոր միջազգային շփումները Հայաստանի հանրապետական կուսակցությունը ծառայեցնում է Հայաստանի և հայ ժողովրդի կենսական ու ազգային շահերի հետապնդմանը, երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, կուսակցական շինարարության արդիականացմանը:

Սա է այսօրվա իրականությունը: Բայց ասել, որ մենք բավարարված ենք կուսակցության զարգացման տեմպով, սխալ է: Եթե կազմակերպչական և կառուցվածքային ամրապնդման աշխատանքները բավականին լավ են ընթանում, ապա նույնը դժվարանում եմ պնդել բովանդակային քննարկումների ծավալման և գաղափարների ուղղահայաց հոսքի ապահովման առումով: Այստեղ ես չիրացված լուրջ ներուժ եմ տեսնում:

Հանրապետական կուսակցությունը մեր երկրի ամենամեծ և հոծ հասարակական կառույցն է, որը ներկայացված է բոլոր բնակավայրերում և ներկա է բնակչության բոլոր` նույնիսկ ամենափոքր խմբերում: Սա հզոր բնական հնարավորություն է Երևանում հնչեցված գաղափարներն ու ծրագրերն ամենուր հասցնելու, մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ դրանք ստուգելու, քննելու և հարստացված հետ բերելու համար: Սա լավագույն մեխանիզմն է նաև մեր հասարակության բոլոր շերտերին հուզող հարցերը կուսակցական խողովակով բյուրեղացնելու, մշակելու և իրականացվող քաղաքականության հարթություն հասցնելու համար: Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի Հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ:

Ունենալով այսօրվա կուսակցական հզոր մեխանիզմը՝ մենք շատ արագ նոր թափ պետք է հաղորդենք ասածս գործելաոճին: Դա հետևողական աշխատանք է ենթադրում, և այն մինչև վերջ հասցնելու համար, կարծում եմ, մեկ տարի ժամանակը լիովին բավարար է:

Այսքանը ներկուսակցական աշխատանքների մասով: Հիմա քաղաքական դաշտի և Հանրապետականի ներկա ու ապագա դերակատարության մասին:

Դժվար չէ նկատել, թե ինչպես է Հայաստանում զարգանում քաղաքական և քաղաքացիական այն դաշտը, որն արտացոլում է երկրում առկա միտումների, գաղափարների ու դրանք կրող կուսակցությունների ազատ մրցակցությունը: Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր և հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան: Այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է Հայաստանի խորհրդարանում, որը հանդես է գալիս որպես համապարփակ քաղաքական համակարգ:

Այս իրողությունն օբյեկտիվորեն համախմբում է պարտադրում մեզ և, անկեղծ ասած, համախմբման էլ հասցնում է: Դա ճիշտ է և՛ ընդդիմադիր ուժերի, և՛ իշխող կուսակցության դեպքում: Եվ սա լրջագույն ձեռքբերում է ժամանակակից պետություն կառուցելու մեր որդեգրած ճանապարհին:

Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերի լայն լուսաբանումից նման տպավորություն ձևավորվի: Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը:

Իշխող քաղաքական ուժը և ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը. անհրաժեշտ է և՛ աջը, և՛ ձախը: Երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները: Նրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում. պարզապես մարդը դառնում է անդամալույծ:

Հանրապետականը նման հեռանկար մեր պետության համար թույլ չի տա: Հանրապետականը շարունակելու է ամրապնդել իր տեղն ու դերակատարությունը մեր երկրում, սակայն դա չի պատրաստվում անել այլ քաղաքական ուժերի հաշվին: Ավելին, Հանրապետականը խրախուսելու է նաև այլ քաղաքական դերակատարների համախմբումը՝ քաջ գիտակցելով, որ ուժերի համադրումը, բյուրեղացումն ու միակցումը զարգացման օբյեկտիվ հրամայականն են:

Եվ որպեսզի քաղաքական դաշտն անընդհատ ամրապնդվի ու կայուն զարգանա, մենք շարունակելու ենք այն առողջացնել՝ ձերբազատվելով մաղձից, ատելությունից և կասկածամտությունից: Մեր քաղաքականությունը կառուցելու ենք կոռեկտության և հարգանքի հիմքի վրա՝ ակնկալելով այլ քաղաքական ուժերի փոխադարձ հարգանքը:

Ես շատ լավ հասկանում եմ, որ այսօրվա իշխող քաղաքական ուժը, ինչպես նաև մյուս քաղաքական կուսակցությունները դեռ այն բարձունքի վրա չեն, որ բավարարեն քաղաքական համակարգի հանդեպ մեր քաղաքացիների բոլոր պահանջները: Ես շատ լավ հասկանում եմ, որ (միայն մեր մասով ասեմ, որ ուրիշները չնեղանան) մենք հաճախ չենք կարողացել արդարացնել պարզ մարդկանց սպասելիքները, հաճախ ուղղակի հոգնեցրել ենք մեր բարձրացրած աղմուկով, քաղաքական դեբատներն ընկալվել են որպես դատարկ լեզվակռիվ, իսկ կուսակցական մրցակցությունը՝ մարդկանց ակնկալիքների հետ կապ չունեցող ինչ-որ ինքնանպատակ մրցույթ: Ես այս ամեն ինչը շատ լավ հասկանում եմ: Բայց մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մեր երկրում կայացած քաղաքական համակարգ արմատավորելը նույնքան աշխատատար և ժամանակատար գործընթաց է, որքան ասենք պետական կառավարման համակարգը կայացնելը:

Անշուշտ, որպես պետություն մենք այս ճանապարհին արդեն իսկ հսկայական առաջընթաց ունենք. անհնար է համեմատել այսօրվա քաղաքական համակարգը 10 կամ 20 տարվա վաղեմության իրողությունների հետ: Հիմա բացարձակապես այլ իրավիճակ է: Սակայն պարզ է նաև, որ դեռ անցնելու մեծ ճանապարհ ունենք թե՛ կուսակցությունների զարգացման, նրանց կայունության ու գործունեության թափանցիկության, թե՛ դասական երկբևեռ քաղաքական համակարգի ձևավորման հարցերում: Խոսքս ոչ միայն սահմանադրական կամ օրենսդրական լուծումների, այլև համապատասխան ավանդույթների ձևավորման մասին է:

Հարգելի՛ գործընկերներ,

Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական ուժերն այսօր արդեն դիրքավորվում ու վերադիրքավորվում են՝ իրենց համար թիրախ ունենալով 2017-2018 թվականների ընտրությունները: Դա թաքնված կամ անթաքույց անում են բոլորը: Այն, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօրվանից արդեն զբաղված են ապագա խորհրդարանական և նախագահական ընտրություններին պատրաստվելով, ես բնական եմ համարում:

Մեր դիրքերը, կառավարող կուսակցության պատասխանատվությունն ու խնդիրները բոլորովին այլ են: Առաջիկա երեք-չորս տարիները հսկայական ժամանակ են գործ անելու և երկիրն առաջ մղելու համար: Մենք հենց դա՛ ենք անելու: Մինչև հաջորդ համապետական ընտրություններ դեռ պետք է ապրել: Դեռ պետք է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, դեռ պետք է ապահովել տնտեսական, սոցիալական ու քաղաքական զարգացումը: Այս ժամանակահատվածը մենք պարտավոր ենք օգտագործել արդյունավետ:

Ասեմ ավելին: Եթե ընդդիմադիրները կարող են ընտրությունների գնալ ոչ էական փաստացի արդյունքներով և միայն իշխանություններին անխնա քննադատելով, ապա կառավարող կուսակցությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: Առաջիկա տարիները լինելու են խիստ կարևոր: Մեզ համար դրանք պիտի լինեն աշխատանքի և կոնկրետ արդյունքների տարիներ: Ամենօրյա աշխատանք և դրական արդյունքներ. ահա ամենալավ քարոզչությունը, որ կարող է լինել կառավարող ուժի պարագայում:

Աշխարհում շատ բան մեզնից կախված չէ, բայց մեր երկրում շատ բան մեզնից է կախված: Չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան մենք՝ հանրապետականներս (առնվազն այսօր այդպես է): Ուրեմն, չպետք է շեղվել գործից, տարվել միջկուսակցական բանավեճերով: Իմ հորդորն է՝ քիչ պայքար, շատ գործ:

Ասվածը չի նշանակում, թե Հանրապետականը չպետք է պարզաբանումներ ու մեկնաբանություններ տա իր քայլերի վերաբերյալ: Ընդհակառակը, մեր պարտքն է զեկուցել և մանրամասնել, թե ինչ ենք անում և ինչու: Բայց դա չպետք է կրի քարոզարշավի բնույթ: Չի՛ կարելի թույլ տալ, որ ողջ հասարակությունը ժամանակից շուտ ներքաշվի նախընտրական թոհուբոհի մեջ: Երբ մի ամբողջ երկիր, իր բան ու գործը թողած, զբաղվում է քաղաքական պայքարով, ընդ որում՝ անպատեհ ժամի, դժվար է բարի պտուղներ ակնկալել:

Մենք այլ ճանապարհով ենք գնալու: Կառավարության ծրագիրն արդեն պատրաստ է: Այն փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն և արդար աշխատանքը խրախուսելուն:

Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներկա միտումներն ու մեզ համար կարևոր շուկաներից եկող բացասական ազդակները՝ կառավարության ծրագրում փոքր ինչ նվազեցված են տնտեսական աճի նպատակադրումները գալիք տարիների համար: Դա ճիշտ մոտեցում է, որը նվազեցնում է իրականացվող քաղաքականության ռիսկերը: Սակայն ես համոզված եմ, որ սովորականից ավելի ջանքերի շնորհիվ կառավարությունը կարողանալու է առավել մեծ իրական արդյունքներ ցույց տալ, ամրագրված թիրախներից նկատելիորեն ավելի ցուցանիշներ ապահովել:

Գալիք տարիների բոլոր քայլերը լրջորեն են քննության առնվել: Պարոն Հովիկ Աբրահամյանն իր փորձով, կառավարման ունակություններով, աշխատաոճով արդեն հասցրել է բավականին դրական սպասումներ ձևավորել կառավարության գործունեության հանդեպ: Ես վստահ եմ, որ մեր գործարարները, աշխատավորներն ու գյուղացիները, ուսուցիչներն ու բժիշկները, բոլորը մշտապես զգալու են պետության ուշադրությունը, իշխանությունների օժանդակող ձեռքն ամենատարբեր հարցերի լուծման ժամանակ: Կառավարությունն այսօր իրեն ամուր ու վստահ է զգում և ունի մեր բոլորի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությունը:

Կառավարության անդամների վրա նույնպես հսկայական պատասխանատվություն է դրված: Բոլորի աշխատանքը չափվելու է կոնկրետ արդյունքներով, գործի հանդեպ նվիրվածության և ջանասիրության մակարդակով: Անփոխարինելի մարդիկ չկան: Թերացողները շատ արագ կփոխարինվեն: Մեր կադրային պահուստը բազմապատիկ ավելին է, քան ոմանց կարող է թվալ:

Պատասխանատվության նոր մակարդակ ենք ամրագրել նաև տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված մեր կուսակիցների աշխատանքի համար: Ընդհանրապես շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին. դրանք կառավարման առաջնային օղակներն են և «պետական աջակցություն» ասածը մարդիկ առաջին հերթին հենց տեղական իշխանություններից են ակնկալում: Այս ոլորտում հանրապետականների մասնակցությունը հսկայական է և անընդհատ աճում է: Սա նշանակում է, որ կուսակցական խողովակները շատ ավելի արդյունավետ պետք է գործեն նախաձեռնությունների ու գաղափարների շրջանառության և դեպի տեղական ինքնակառավարման օղակներ դրանց մատակարարման հարցերում:

Սիրելի՛ հանրապետականներ,

Գալիք տարիները լինելու են տնտեսական հնարավորությունների ընդլայնման և մարդկանց բարեկեցության ավելացման ժամանակահատված: Սա միանշանակ է: Այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք գնալ հստակ քայլերով ու առավելագույն ջանքերով: Դրական փոփոխություններ կլինեն թե՛ տնտեսավարման պայմանների բարելավման, թե՛ իրացման շուկաների ընդլայնման հարցերում:

Մաքսային միությանն անդամակցելու հարցում մենք արդեն մտել ենք ավարտական փուլ: Մենք ակնկալում ենք Մաքսային միության լայն շուկայի ձգողականության ազդեցությունը մեր տնտեսության վերելքի վրա: Վստահություն ունենք, որ ներդրումների ու արտահանման աճի տեմպերը նկատելիորեն բարձր են լինելու: Այս ուղղությամբ կլինի նաև հասցեական աշխատանք մեր գործարարների և արտերկրյա ներդրողների հետ:

Մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքը սերտորեն կապված է նաև համակարգային փոփոխությունների հետ: Այդ առումով էական նշանակություն կունենան հատկապես սահմանադրական բարեփոխումները: Այդ բարեփոխումները որակական նոր փուլ կլինեն երկրում կայուն ժողովրդավարական համակարգ հաստատելու և իրավական պետություն կերտելու առաջնահերթ խնդիրներում: Մենք պետք է հստակ, նաև ինքնաքննադատաբար, արձանագրենք, որ անկախության ձեռքբերումից հետո ավելի քան երկու տասնամյակ անց, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով, մենք դեռ չենք հասել այնպիսի հանգրվանի, որ կարողանանք առանց վարանելու պնդել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, իսկ դատարաններն անկախ ու անաչառ են:

Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ կայուն ժողովրդավարությունը և իրավական պետությունը մեր ազգային անվտանգության հենասյուներն են: Այլընտրանք մենք չունենք: Ուստի սահմանադրական բարեփոխումները պետք է ծառայեն հենց այս գերխնդրի իրագործմանը:

Մեր քաղաքական համակարգը արդիականացման մեծ կարիք ունի: Այն գերանձնավորված է և գերկենտրոնացված: Ակնհայտ անհամամասնություն կա տարբեր մարմինների լիազորությունների իրական ծավալի և նրանց քաղաքական պատասխանատվության միջև: Գործադիր իշխանության համակարգն անկատար է, չունի ներքին կուռ տրամաբանություն, գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում: Այս ամենը բոլորովին էլ չի նպաստում արդյունավետ կառավարմանը, պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ ժողովրդի վստահությանը:

Դուք գիտեք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որպես հնարավոր այլընտրանք, առաջարկել է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: Անկախ իմ նախասիրություններից, այս հարցը պետք է դարձնել լրջագույն և անաչառ քննարկումների առարկա՝ վեր ամեն կարգի իրավիճակային շահարկումներից: Ինձ համար անընդունելի են այն քաղաքական ուժերի ու գործիչների մոտեցումները, որոնք դեռ բոլորովին վերջերս հաստատակամորեն պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր հանկարծ պնդում են, որ սահմանադրության փոփոխության կարիք ընդհանրապես չկա: Մեկ անգամ ևս վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է»:

Քաղաքական համակարգի արմատական բարեփոխումները սերտորեն կապված են նաև դատական իշխանության հիմնախնդիրների հետ: Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ առանց անկախ ու անաչառ դատարանի մենք չենք ունենալու ո՛չ մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանություն, ո՛չ հուսալի ներդրումային միջավայր: Ուստի սահմանադրական բարեփոխումների կարևորագույն խնդիրներից մեկը դատական իշխանության առկա հիմնախնդիրներին արդիական և մնայուն լուծումներ տալն է:

Սրանք առաջնային հարցեր են, որոնք նաև քննության առարկա պետք է դառնան մեր կուսակցության բոլոր օղակներում, բոլոր մակարդակներում: Մենք երկար ժամանակ չունենք, և ակնկալում եմ, որ ՀՀԿ գործադիր մարմինը հնարավորություն կունենա արդեն ամռանը դիտարկելու տեղերում նման ակտիվ քննարկումների արդյունքների մասին ամփոփումները:

Սիրելի՛ հանրապետականներ,

Ամեն ինչից զատ, գալիք տարիներին մենք հիմնական խնդիր ունենք, և այդ խնդիրը եղել է, կա և լինելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը: Հրադադարի պայմանագրի կնքումից 20 տարի անց պատերազմը դեռ չի ավարտվել ո՛չ հաղթողի, ո՛չ պարտվողի համար. այն շարունակվում է այլ հարթությունում: Հաղթողը լավ գիտի պարտադրված պատերազմում հաղթանակի գինը, որ վճարել է արյամբ և կորուստներով: Պարտվողին կուրացնում է հաղթանակը վերանվաճելու կործանարար մոլուցքը. մոլուցք, որը նրան զրկում է բանականությունից, կառուցողական բանակցելու ցանկությունից:

Իր իսկ կողմից պարտադրված պատերազմում պարտված հարևանն այսօր, խեղաթյուրելով իրականությունը, փորձում է կացնով խմբագրել պատմությունը` պատերազմ մղելով տեղեկատվական հարթությունում: Բովանդակային հարթությունում լինելով սնանկ՝ տուրք է տալիս ձևին, աստիճանաբար ավելի ու ավելի մեծ գումարներ ծախսելով սպառազինության վրա: Այս դահլիճում շատերն անձամբ են զգացել հաղթանակի բերկրանքն ու կհամաձայնվեն, որ պատերազմում հաղթում է ոչ թե փամփուշտը, այլ մարդը: Մարդու տեսակը, մարդու կամքը, մարդու համոզմունքները, հավատը և որ ամենակարևորն է՝ ազատատենչությունը: Հաղթում են քաղաքացիները, հայրենիքի, երկրի պատասխանատու և հպարտ քաղաքացիները, որոնց միավորում են ոչ թե կուսակցական պատկանելությունը, ճաշակը, նախասիրությունները, գրպանի պարունակությունը, այլ այն համոզմունքը, որ մեր գործն արդար է:

Մեր հարևանը, բազմաթիվ միջազգային գնահատականների համաձայն, կառուցում է բռնապետական, ռազմականացված հասարակություն, ամեն օր և ամեն ժամ իր հասարակությանը ներարկելով հակահայ քարոզչություն՝ սերմանում է ատելություն և թշնամանք:

Մենք գիտենք, որ հասարակության ռազմականացումը փակուղի է տանում: Կենսունակ և ուժեղ է այն հասարակությունը, որում գերակայում է բազմակարծությունը, որտեղ մարդիկ անկաշկանդ արտահայտում են իրենց գաղափարները, որտեղ գերիշխում է խոսքի ազատությունը, որտեղ կարևորի և գլխավորի մասին մտահոգ բանավեճում է ծնվում բոլորի համար ընդունելի տարբերակը: Մենք այդպիսի հասարակություն ենք կառուցում: Բոլոր թերություններով հանդերձ՝ արդեն երկար ճանապարհ ենք անցել այս ուղղությամբ: Ու վաղն էլ նույնն ենք անելու՝ շարունակելու ենք ամրացնել սահմանը, հզորացնել մեր պետությունը և ուժեղացնել մեր հասարակությունը:

Հասարակական-քաղաքական հարաբերությունների զարգացումը մեր երկրում մտել է որակապես նոր փուլ: Տեղի են ունենում գործընթացներ, որոնք միգուցե առաջին հայացքից դեռ լիովին ընկալելի չեն, բայց հիմնովին փոխում են այդ հարաբերությունների բովանդակությունն ու կանոնները: Հանրային նշանակության գրեթե բոլոր գործընթացներն այսօր նախաձեռնվում, իրականանում և արդյունք են տալիս միայն, երբ իրագործողները ինստիտուցիոնալ կայուն միավորներ են: Հասարակական դաշտում աճում է նպատակային շարժումների, իսկ քաղաքական դաշտում՝ մեծ և կազմակերպված կուսակցությունների դերը:

Այս միտումը գնալով միայն խորանալու է: Այլընտրանք չկա: Այն ժամանակի և մեր հասարակության հասունության թելադրանքն է, որը նվազեցնում է անհատի, նույնիսկ ամենավառ անհատի դերը և մեծացնում խմբերի ու ներգրավման նշանակությունը:

Խոշոր կուսակցություններն իրենց ներգրավման մակարդակով ու լայն հասանելիությամբ օբյեկտիվորեն դառնում են քաղաքական զարգացումներն ուղղորդողները և գրեթե զրոյի են հավասարեցնում «Բարև ձեզ, ես այսինչն եմ և ես եկել եմ ձեզ կառավարեմ» տրամաբանությամբ երևույթները: Քաղաքական դաշտն անցնում է ցանցային/հորիզոնական կառավարման մոդելին, երբ հիմնական դերակատարները դառնում են ընդգրկուն հաստատությունները:

Չտեսնել այս միտումները, նշանակում է հետ մնալ ժամանակից: Ավելին ասեմ, մենք շարունակելու ենք խրախուսել հասարակական-քաղաքական դաշտի այսօրինակ զարգացումը: Սա է գործուն ժողովրդավարության հասնելու և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ինքնադրսևորման աստիճանը բարձրացնելու ամենաարդյունավետ ճանապարհը:

Երբեմն երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ հնչում է մի հրաշալի վանկարկում. «Մենք ենք տերը մեր երկրի»: Համաձայնեք՝ շատ ոգևորիչ փաստ է: Մենք յուրաքանչյուր քաղաքացու համար իրեն երկրի տերը զգալու և այդ զգացումն իրականացնելու հնարավորությունները պետք է արդյունավետ դարձնենք: Քաղաքացու համոզմունքը կամ բողոքը կարող են իրացվել հասարակական շարժումների միջոցով՝ հասարակական գործընթացներին ակտիվ մասնակցելու բաց հնարավորություններ ունենալով: Քաղաքացու պատկերացումներն ու պետության ընթացքի վերաբերյալ գաղափարները կարող են իրացվել նաև քաղաքական դաշտում՝ ընդգրկուն ու գործուն կուսակցական խողովակների հասանելիությունն ունենալով: Ամենագետ ու փրկիչ առաջնորդի գաղափարը սին է, դա ամբողջովին այլ տեղ է տանում, և մարդիկ դրա մասին լավ գիտեն: Առաջընթացի ճանապարհը նստել սպասելը չէ, թե նախագահը կամ վարչապետը որտեղից կհայտնվեն և ինչ կասեն, որ անենք: Չկա՛ նման ճշմարտություն:

Առաջընթացի ճանապարհը միավորումն է, մտքերի, գաղափարների ու դժգոհությունների համատեղումն է, գործուն մեխանիզմներն են, որոնք թույլ են տալիս դրանք առանձնացնել, մշակել և իրագործել: Եվ Հայաստանը հաստատապես այդ ճանապարհով է շարժվում: Առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական դաշտի առաջատարն է և ամենամեծ քաղաքական կառույցը: Հետևաբար մեր կուսակցությունը կրկնակի խնդիր ունի լուծելու: Մենք ենք, որ առաջին հերթին պետք է շարունակենք խթանել քաղաքական դաշտի զարգացումը, բյուրեղացումն ու հավասար հնարավորությունների ապահովումը կուսակցությունների և դասական երկբևեռ քաղաքական դաշտի կայացման համար:

Եվ երկրորդ, Հանրապետականի զարգացումն ինքնին չպետք է հետ մնա ժամանակի թելադրանքից: Մեր կուսակցությունը շարունակելու է աճել ու ամրանալ, ամրանալու է նաև կուսակցություն-հասարակություն կապը: Ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը պետք է նոր թափ հաղորդենք, խթանենք կանանց և երիտասարդական կառույցների բովանդակային ներգրավման մեծացումը: Ներքևից վերև տեղեկատվական հոսքերի անընդհատ ավելացման պայմաններում Մելիք-Ադամյան 2-ում պետք է հզորանա վերլուծական բաղադրիչը: Այս և բազմաթիվ այլ նպատակներ լինելու են մեր առաջիկա աշխատանքի առաջնահերթությունները:

Գալիք տարիների ընթացքում պետական ողջ համակարգն աշխատելու է ուժերի գերլարումով: Իշխող կուսակցության խնդիրն է օժանդակել այս գործընթացին զտված ու մշակված գաղափարների անընդհատ հոսքով և տեղերում՝ իրականացվող քաղաքականության արդյունքների ստուգման ու հետադարձ կապի ապահովման ճանապարհներով:

Սիրելի՛ հանրապետականներ,

Ամփոփելով խոսքս՝ կոչ եմ անում բոլորիդ տրամադրվել լուրջ և տևական աշխատանքի: Այն գաղափարներն ու ծրագրերը, որոնք մենք պատրաստվում ենք կյանքի կոչել և այն քայլերը, որոնք մենք պատրաստվում ենք իրականացնել, կենսական նշանակություն ունեն մեր երկրի և մեր ժողովրդի համար: Դրանից կախված է ոչ միայն մեր կուսակցության, այլև մեր ողջ երկրի վարկը: Եթե մենք այսօր ամենամեծ կուսակցությունն ենք Հայաստանում, ապա դա հիմք չէ թուլանալու կամ ավելորդ ինքնավստահության: Ճիշտ հակառակը, մենք ամեն օր պարտավոր ենք վերահաստատել առաջատարի մեր դիրքերը՝ վերահաստատել գործով, կեցվածքով ու նպատակամղվածությամբ:

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ գործունեություն՝ ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի:

Շնորհակալ եմ ուշադրության համար: