Սպասվում է փոփոխական եղանակ

exanak3ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում մարտի 11-ին, 12-ին` օրվա երկրորդ կեսին, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

exanakՔամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ. մարտի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11-14-ը կնվազի 2-4 աստիճանով:

exanak2Երևանում մարտի 11-ին, 12-ին`օրվա երկրորդ կեսին, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

«Դ!ԵՄ ԵՄ» հավաք-երթ՝ մարտի 22-ին

դեմ եմ«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին, բոլորին հրավիրում է Ազատության Հրապարակ` մասնակցելու հավաք-երթի:

Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին, և այն կարող է ընթանալ անգամ մինչև երեք ամիս: Մարտի 28-ը պայքարի բեկումնային օր չէ, այլ ընդամենը դատաքննության առաջին օրը:
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ

Հավաք-երթի նպատակներն են.

1. Հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո և տալ տեղի ունեցած իրադարձությունների համաչափ գնահատականը:
2. Ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը:
3. ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը:

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով.

Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովա պողոտա – Աբովյան փողոց – Հանրապետության Հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ազատության հրապարակ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության: Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Minister Nalbandian's statement and q&a at the joint Press Conference with Serbian FM (2)Բարև ձեզ,

Ուրախ եմ այսօր ողջունել Երևանում իմ սերբ գործընկերոջը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին, ով գտնվում է Հայաստանում պաշտոնական այցելությամբ: Մենք քիչ առաջ բավական բովանդակալից և արդյունավետ առանձնազրույց ունեցանք, խոսեցինք մեր երկկողմ հարաբերություններից, տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցերից։

Մենք կշարունակենք մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ընթացքում: Այսօր պարոն Մրկիչը հանդիպումներ կունենա նաև Հանրապետության նախագահի հետ, Ազգային ժողովի նախագահի հետ, վարչապետի հետ, կայցելի Էջմիածին, ուր կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոսին, կայցելի նաև Ծիծեռնակաբերդ:

Մենք այսօր համաձայն էինք իմ գործընկերոջ հետ, որ պետք է առավել ջանքեր գործադրենք ամրապնդելու, ընդլայնելու, խորացնելու համագործակցությունը երկու երկրների միջև բոլոր հնարավոր ոլորտներում։

Ընդգծեցինք իրավապայմանագրային դաշտի ամրապնդման կարևորությունը: Այսօր շատ պայմանագրեր չունենք կնքված՝ միայն հինգ պայմանագիր։

Քիչ առաջ ստորագրեցինք ևս մեկ համաձայնագիր, որը վերաբերում է երկակի հարկումից խուսափելուն։

Հուսով եմ, որ շուտով մենք կհամալրենք մեր իրավապայմանագրային դաշտը։  Բազմաթիվ նախագծեր են քննարկվում: Մենք հոսով ենք, որ հաջորդ այցելության ժամանակ դրանք պատրաստ կլինեն ստորագրմանը։

Խոսեցինք նաև մշակութային կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման մասին, ապրանքաշրջանառությունը դեռ բարձր մակարդակի վրա չէ, թեև առկա ներուժը մեծ է: Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճ է նկատվում է, բայց միևնույն է, այն չի համապատասխանում առկա ներուժին։

Մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, համաձայնեցինք, որ այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, եռանախագահների կողմից առաջարկված սկզբունքների և դրույթների հիման վրա:

Անդրադարձանք նաև այն բանակցային գործընթացից, որն ընթանում է Սերբիայի և Կոսովոյի միջև, Հայաստանը գտնում է, որ դա դրական գործընթաց է, և մենք ցանկանում ենք Սերբիային հաջողություններ այդ գործում:

Այժմ խոսքս սիրով փոխանցում եմ իմ գործընկերոջը:

***

Հանրային Ռադիո- Պարոն նախարար, որն է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ,։ Մեր մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի կողմից նույնիսկ գրառում չի կատարվել Ուկրաինայի դեսպանատը բացված սգո մատյանում։ Կպարզաբանե՞ք ինչու:

Էդվարդ Նալբանդյան- Կարծում եմ, դրանք անտեղի և անիմաստ շահարկումներ են, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երևանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ին` սգո մատյանը մատյանի բացման հաջորդ օրը։

Նույն օրը Ուկրաինայի դեսպանի հետ հեռախոսազրույց է ունեցել արտգործնախարարության ներկայացուցիչը, և դեսպանն ըմբռնումով է մոտեցել՝  այդ հայտագիրը իրոք ուշացումով է ստացվել:

Ինչ վերավերում է մեր դիրքորոշմանը, մեր մոտեցումներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, ապա Հայաստանի մոտեցումներն արտահայտվել են ամենաբարձր մակարդակով, Հանրապետության Նախագահն է խոսել դրա մասին:

Մենք հուսով ենք, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը և կուտակված հարցերի լուծմանը:

 «Ազատություն» ռադիոկայան – Պարո՛ն Նախարար, Հայաստանը Ռուսաստանի հետ միասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Երկու հարց ունեի` ուկրաինական ճգնաժամի հետ կապված: Քննարկվե՞լ է արդյոք ՀԱՊԿ ձևաչափում այդ ճգնաժամը, և եթե քննարկվի, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան – Ընդհանրապես ես չեմ սիրում «եթե»-ներով խոսել՝ եթե այսպես, եթե այնպես։ Իհարկե, բնական է, որ ՀԱՊԿ շրջանակներում քննարկվում են բազմաթիվ հարցեր, որովհետև այդ շրջանակում արտաքին քաղաքականությանը կոորդինացնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա: Երբ որ այդպիսի քննարկումներ լինեն, այդ ժամանակ կտեսնենք` ինչպիսի զարգացումներ կլիացնեն, և համապատասխան ինչպիսի դիրքորոշումներ կարտահայտվեն։

Սերբ լրագրող. Պարոն նախարար, ինչ ուղղություններ եք տեսնում տնտեսական փոխգործակցության զարգացման համար:

Էդվարդ Նալբանդյան. Մենք այսօր խոսել ենք մեր տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ և, ինչպես նշեցի, կշարունակենք այդ քննարկումները: Կարծում եմ, որ ուղղությունները բավական շատ են։ Օրինակ կարող է լինել տուրիզմը։ Տուրիզմի բնագավառում պատրաստում ենք համաձայնագիր կնքել:

Դա կարող է լինել և արդյունաբերության, բանկային բնագավառներում։

Պետք է հատուկ նշեմ, որ վաղը կայանալու է բիզնես-ֆորում, և պարոն Մրկիչն եկել է գործարարների հետ։ Կարծում եմ այդ բիզնես-ֆորումի ընթացքում բավական մանրամասն կքննարկվեն հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցության ոլորտին:

Ես ողջունում եմ, որ նախարարն եկել է բիզնեսմենների հետ: Երկու առևտրաարդյունաբերական պալատների միջև համապատասխան պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նախագահների այցելությունների ժամանակ՝ 2009թ. Սերբիայի նախագահի Հայաստան և 2011թ. Հայաստանի  նախագահի՝ Սերբիա։

Կարծում եմ վաղը լավ հնարավորություն կլինի  շարունակել քննարկումները ՝ երկու առևտրաարդյունաբերական պալատների միջև:

Մեդիամաքս. Պարոն նախարար, մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարարի հետ, մեզ հետաքրքրում է՝ նախատեսված է արդյոք համանախագահների հանդիպում Ձեզ հետ:

Էդվարդ Նալբանդյան. Այո, նախատեսված է։ Դա լինելու է վաղը՝ Մոսկվայում, ես կհանդիպեմ եռանախագահների հետ: Երևի, գիտեք, որ եռանախագահներին հանդիպել էի Փարիզում՝ տանս օր առաջ:

Դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ:

Մանկական մահճակալներ մանկապարտեզներին՝ բարերարի աջակցությամբ

մանկապարտեզԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները գույքով համալրելու տարեկան ընդգրկուն ծրագրից բացի,  մայրաքաղաքի մանկապարտեզները որոշ գույքով են համալրվում նաև բարերարների աջակցությամբ։

“Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված է խոհանոցային էլեկտրական տեխնիկա, կոշտ կահույք, ննջասենյակի ու խաղասենյակի կահույք, ինչպես նաև սեղան-աթոռակներ ձեռքբերել մայրաքաղաքի մանկապարտեզների համար։ Նախապես գույքագրվել է, թե ո՛ր մանկապարտեզն ի՛նչ գույքի կարիք ունի։ Քաղաքապետարանի ծրագրին, մասնավորապես մանկապարտեզների համար, օժանդակ աջակցություն է նաև բարերարների մասնակցությունը այս գործին, ինչպիսին է, օրինակ, իրանահայ գործարար, բարերար Լևոն Ահարոնյանի նախաձեռնությունը”,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Նշենք, որ իրանահայ բարերարի աջակցությամբ Երևանի համար 139 և 106 մանկապարտեզները համալրվել են 60 մահճակալներով։

  Անկախ

Դ!ԵՄ ԵՄ – Հանդիպում Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ

դեմ եմ“Դ!ԵՄ ԵՄ” նախաձեռնությունը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ:

Շատ կարևոր է, որ ուսանողությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ և լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ:

Մենք արդեն հանդիպել ենք ՀՊՃՀ-ի ուսանողների հետ, իսկ այս անգամ հանդիպում ենք Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների ու դասախոսական կազմի հետ:Եվ ուրեմն, սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:20, “Դ!ԵՄ ԵՄ” նախաձեռնությունը, չցանկանալով խանգարել դասապրոցեսը և օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ համալսարանի բակում:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Վիճաբանություն ռեստորանում. կատարվում է հետաքննություն

վիճաբանության ժամանակ,Մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ռեստորանում 1987 թ. ծնված Էյներ Խ.-ի և 1969 թ. ծնված Հրայր Հ.-ի մասնակցությամբ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել:
Էյներ Խ.-ն և Հրայր Հ.-ն հրավիրվել են բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն վարչապետի մոտ

արցախԱյսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի և բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Ըստ գյուղատնտեսության հարցերի նախարար Անդրանիկ Խաչատրյանի և «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանի հաղորդումների՝ գարնանացան մշակաբույսերի՝ հայտերով պահանջված սերմերի տրամադրումը սկսված է, և ժամկետների ուշացումներ չեն լինելու: Նրանց խոսքով` առկա են նաև բավարար քանակի պարարտանյութեր և թունաքիմիկատներ, որոնք արտոնյալ պայմաններով տրվում են հայտ ներկայացնողներին: Վարչապետը հանձնարարեց սերմերի և պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ բացատրական աշխատանքներ տանել դրանց օգտագործման կանոնների վերաբերյալ:
Խորհրդակցությանը ներկա մեքենատրակտորային կայանների տնօրենները զեկուցեցին գարնանացանի համար անհրաժեշտ տրակտորների և սարքավորումների քանակի ու տեխնիկական վիճակի մասին: Ըստ զեկույցների՝ գարնանացան աշխատանքներ կատարելու համար մեքենատրակտորային պարկն ընդհանուր առմամբ պատրաստ է, սակայն դեռևս որոշ խնդիրներ կան կոմբայնների քանակի և պատրաստվածության հետ կապված: Ա. Հարությունյանը հանձնարարեց ժամանակին սկսել բերքահավաքի նախապատրաստական աշխատանքները, որպեսզի հունձքի ընթացքում տեխնիկական լուրջ խափանումներ չլինեն: Կառավարության ղեկավարը հանձնարարեց նաև համամասնորեն և ըստ կարիքի բաշխել մոտ օրերս ներկրվելիք 40 բելառուսական տրակտորները:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Անկախ

Հարյուր հազար դոլար՝ Ստեփանակերտի մայր եկեղեցու կառուցմանը

ստեփանակերտՏասնամյակներ  շարունակ Ստեփանակերտը զրկված է եղել Հայոց հավատքի յուր տաճարն ունենալու հնարավորությունից, չնայած դրա կենսական անհրաժեշտությանը: Եվ այդ բացը լրացնելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ և հավատացյալ հայորդիների բարերարությամբ կառուցվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցին:

Հրաշագեղ այդ կոթողի կառուցմանն անմասն չմնաց նաև “Տաշիր” բարեգործական հիմնադրամը,  որի՝ այսօր կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվել է տաճարի կառուցման համար ներդնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Գաղտնիք չէ, որ Կարապետյանների ընտանիքը միշտ էլ առաջնային խնդիր է համարում  հոգևոր արժեքների պահպանումն ու զարգացումը: Ուստի նրանք տարիներ շարունակ մեծածավալ ծրագրեր են իրականացրել թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, թե Հայաստանի և Արցախի եկեղեցիների կառուցման ու վերանորոգման ուղղությամբ: Հերթական այս աջակցությունն էլ միտված է հնարավորությունների սահմաններում խթանել Արցախ աշխարհի Մայր տաճարի կառուցմանը:

 

“Տաշիր”բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Ով ուզում է լինի տարածքի սեփականատերը՝ դուք եք, Մայր Աթոռն է, քաղաքացի է, տուգանեք.Անահիտ Բախշյան

Անահիտ ԲախշյանՍտիպված եմ յուրաքանչյուր գործակարգավարականից հետո լրատվությամբ  հրապարակել այն, ինչի մասին խոսվում է այդտեղ, քանի դեռ լրագրողները չեն մասնակցում այս խորհրդակցություններին:

Այսօր՝ մարտի 10-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր պարոն Արեյանը, կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձրարվեց շաբաթվա ընթացքում  կարգի բերել Օղակաձև զբոսայգին իր ողջ ծավալով  և պատասխանատվության ենթարկել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր  իրենց սեփական տարածքի նկատմամբ չեն կատարում պարտավորությունները: Իրավացի պահանջ է, սակայն կրկին հարց է բարձրանում, թե  ո՞վ է  Օղակաձև զբոսայգու  Խանջյան-Գնունի  անկյունի  ապօրինի կառույցի տերը, ինչո՞ւ  պատասխանատվության չեք  կանչում այդ  տնտեսվարողին  և չեք պահանջում քանդել ու ազատագրել այգու այդ տարածքը, որտեղ  տասնամյակների  տարիք ունեցող  բարդիներն արդեն չորացել են: Այս փաստին զուգահեռ նշեմ, որ այսօր պարոն Արեյանը շատ խիստ տոնով հանձնարարեց  վարչական տույժի ենթարկել Քրիստափորի փողոցի վրա կոյուղու վթարը վերացնելիս   կոյուղագործների կողմից   հատված մեկ ծառի համար, այնինչ վստահ եմ, որ  որևէ մեկը  չի  տուգանվել  Օղակաձև այգու  նշված հատվածում   բարդիների պուրակը  չորացնելու համար:

Վերջապես, ամեն գործակարգավարականի ժամանակ  ըստ վարչական շրջանների  զեկուցվում է, թե որ վարչական շրջանում քանի  ապօրինի  կառույց է  քանդման ենթարկվել: Այսօր զեկուցվեց  4 դեպքի մասին, սակայն, ինչպես միշտ,  ոչ  մի հասցե չնշվեց:

Ահա առնվազն երկու  ապօրինի կառույցի մասին հրապարակավ հայտնում եմ ՝  Օղակաձև զբոսայգու վերոնշյալ  տարածքի վրայի ապօրինի   կիսակառուցն ու Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի  պատին կպած  ապօրինի կիսակառույցը, որի վերաբերյալ տարիներով բողոքում են  այդ շենքի բնակիչները՝ ներկայացնելով  կառույցի անօրինական լինելու վերաբերյալ   համապատասխան  փաստաթղթերը, որոնք իմ կողմից ներկայացվել են  քաղաքապետին:

Մայրաքաղաքում   առկա ոչ պատշաճ սանիտարարական վիճակում գտնվող սեփական հողատարածքների  վերաբերյալ  նախորդ գործակարգավարականի ժամանակ քաղաքապետի կողմից տրված հանձնարարության վերաբերյալ զեկուցվեց հետևյալը՝  նման 99  սեփական հողատարածք է գույքագրվել, սակայն կան հողատարածքներ, որոնց տերերը հայտնի չեն:

Պատկերացնո՞ւմ եք, սիրելի երևանցիներ, Երևանում կան սեփականաշնորհված հողատարածքներ, որոնք կորած  են աղբի մեջ  ու  տերերն անհայտ են: Բա չհարցնե՞ս, եթե տերեն անհայտ են ուրեմն անտեր են, այսինքն սեփականաշնորհված չեն:

Սա էլ որերորդ անգամ թե՛  քաղաքապետը, թե՛ փոխքաղաքապետը  խստորեն  հանձնարարում են . “ով ուզում է  լինի տարածքի սեփականատերը՝  դուք եք, Մայր Աթոռն է, քաղաքացի է: Որևէ սեփական տարածքի   աղբի, ոչ պատշաճ տեսքի  համար արձանագրություն գրվե՞լ է, պահանջե՞լ եք   հետևել իրենց   հողի նկատմամբ ունեցած պարտավորություններին:  Հողատերերին հանձնարարեք մաքրել իրենց հողատարածքները, հակառակ դեպքում  կազմեք արձանագրություն ու տուգանեք: Քաղաքային ռեսուրսը չենք ծախսելու սոփական հողերի մաքրման վրա, իսկ վարչական 12 շրջանների ղեկավարներին հանձնարարում եմ  հայտնաբերել հողատարածքների  անհայտ սեփականատերերին”: Չեմ պատկերացնում, թե ինչպես են վարչական շրջանի ղեկավարները հայտնաբերելու անհայտ սեփականատերերին, բայց կարելի է ենթադրել, թե  ինչպես կհայտնվեն նոր տերեր:

Այսօրվա գործակարգավարականի վերաբերյալ՝ այսքանը:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության անդամ

 Անկախ

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

ԱվտովթարՄարտի 9-ին, ժամը 21.45-ին, Արտաշատի խճուղու թիվ 103/1 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 9-ին, ժամը 23.55-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևանի Պռոշյան փողոցում իրար են բախվել «Շեվրոլետ», «ՎԱԶ-21124» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21124»-ի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 9-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 2/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտ 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Մյասնիկյան-Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Մարտի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցի թիվ 59/1 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես Ց-280» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Աստրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 7-ից 10-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության` 9, մաքսանենգության` 4, շորթման և ապօրինի ծառահատման` 1-ական, կողոպուտի, խուլիգանության և յուրացման 2-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 22 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության` 2, ավազակային հարձակման, կողոպուտի, խարդախության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար. 2 մարդ զոհվել է, 45-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Փաշինյանն ուզում է, որ Աղվան Հովսեփյանը դառնա գործազուրկ, որ ի վերջո միանա…

Nikol-Pashinyan2ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում “Միասնական քննչական կոմիտեի մասին” օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ սա օրենք է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին: “Ազգային ժողովն այսօր ոչ թե օրենսդիր գործառույթ է իրականացնում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակ”,-ասաց նա:

Փաշինյանի կարծիքով՝ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում քննչական մարմինները բավականին շատ փոփոխությունների են ենթարկվել, սակայն դրանից համակարգը չի փոխվել: Նա համոզված է, որ այս կառուցվածքային փոփոխությունն էլ որակական փոփոխությունների  չի բերի համակարգում: Որպես համակարգի վատ աշխատանքի օրինակ՝ նա թվարկեց, որ օրինակ, մինչ օրս բացահայտված չեն ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանությունը, մարտի մեկի սպանությունները, Ավետիք Բուդաղյանի սպանությունը, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները և այլն:

“Այդ փոփոխությունները, որպես կանոն, ունեցել են ձև, բայց չեն ունեցել բովանդակություն: Ւսկ եթե ունեցել են բովանդակություն, ապա ներիշխանական, ինտրիգային և անձնավորված”:

Փաշինյանը կոչ արեց դեմ քվեարկել օրինագծին. “Եթե մենք բոլորս դեմ քվերակենք, ապա Աղվան Հովսեփյանն աշխատանք չի ունենա և կդառնա գործազուրկ՝ միաժամանակ դառնալով բավականին երիտասարդ թոշակառու: Այդ դեպքում նա մի քանի ամսից կնկատի, թե ինչ հրեշավոր և կոռումպացված համակարգ է գխավոր դատախազությունը ու միանգամից կդառնա մարդու իրավունքների ազատության համար պայքարող մարտիկ: Ես դեմ եմ քվերակելու, որ Աղվան Հովսեփյանն ի վերջո միանա հանուն պայծառ ապագայի համար մղվող պայքարին: Ի վերջո ումի՞ց է նա պակաս…”:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով Փաշինյանի ելույթին, ասաց, որ նրա դիտարկումները լրիվ անտեղի ու անհիմն են, և որ բոլորն էլ գիտեն՝ ով ում գործակալն է:

 

Անկախ

Էդմոն Մարուքյանը նոր կոմիտեի հաջողությունը տեսնում է միայն բոլոր քննչական մարմինների միավորման մեջ, ոչ թե երկու

imagesԽորհրդարանում քննարկվում է «Միասնական քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ քննչական կոմիտեի գաղափարը միասնական քննչական մարմին ունենալն է, որտեղ պետք է միավորվեն բոլոր քննչական մարմինները, բացի հատուկ քննչական ծառայությունից, ինչը նրա կարծիքով ճիշտ է:

Սակայն առայժմ նախագծով նախատեսվում է այդ մարմնում ներառել միայն ոստիկանության քննչական մարմինը և պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը: «Այո, լավ է գոնե մեկ քայլ, քան ոչինչ, սակայն ապագան բոլոր մարմինների միավորումն է, և միայն այդ դեպքում այս մարմինը հաջողություններ կարձանագրի,-կարծում է պատգամավորը,-իսկ եթե մենք ապագայում դա չենք անելու, անիմաստ է այս ճանապարհով գնալը:

Էդմոն Մարուքյանը կարևորում է այդ գործընթացում համակարգի լավ մասնագետներին չկորցնելու հարցը: «Այն աշխատողները, որոնք երկար տարիներ աշխատել են համակարգում և սպասել են, որ այդ պայմաններով պետք է գնան թոշակի, պետք է ամեն բան անել, որ պաշտպանվի նրանց իրավունքը՝ գոնե 17 տարի համակարգում ծառայածների դեպքում: Այլապես կոմիտեի ստեղծվելու պահին այդ մարդիկ ուղղակի տարբերակներ կգտնեն մնալու ոստիկանությունում, որի հետևանքով կոմիտեն կկորցնի լավ մասնագետներ ունենալու հնարավորությունը»:

Պատգամավորը բարձրացրեց նաև նոր քննչական մարմնի ստեղծման դեպքում շենքային, ադմինիստրատիվ պայմանների հարցը: «Այս պահին եղած պայմանները բավարար չեն, որպեսզի մենք ապահովենք նախաքննության համար լավ որակ: Նոր կոմիտեի դեպքում այդ ամենք պետք է մնա քննիչների վատ հուշերում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է շենքային պայմաններին, ապա Մարուքյանը գտնում է, որ այսօրվա գործող քննչական մարզային և համայնքային ստորաբաժանումները, որոնք գտնվում են ոստիկանության շենքերում, պետք է տարանջատվեն. «Եթե դրանք մնալու են ոստիկանության շենքերում, ապա մեր քաղաքացիների աչքին ոչինչ չի փոխվելու: Ես կարծում եմ, որ դրանք պետք է տարանջատվեն»:

Պատգամավորը բարձարցրեց նաև վերանշանակումների հարցը՝ նշելով, որ այն պետք է իրականանա արդարության սկզբունքներով: «Չեմ պատկերացնում, որ օրինակ, մարդը, որ այսօր մարզային ստորաբաժանման ղեկավար է, դառնա սովորական քննիչ: Պրոֆեսիոնալ և վարչական առումով դիրքերը պետք է պահպանվեն: Հակառակ պարագայում կունենանք նույն իրավիճակը, որը կունենանք թոշակների դեպքում, եթե այդ հարցը չկարգավորենք, այսինքն՝ կադրերի հոսք»:

Ընդհանուր առմամբ՝ պատգամավորը հույս ունի, որ միասնական քննչական մարմնի ստեղծումը դրական ազդեցություն կունենա քրեական արդարադատության վրա, ինչն էլ այդ մարմնի ստեղծման հիմնական նպատակը պետք է դառնա:

«Չպետք է անունը փոխենք, բայց բովանդակությունը մնա նույնը: Պետք է և՛ անունը փոխենք, և՛ իրապես նոր մարմին ստեղծենք, որն ազդեցություն կունենա քրեական արդարադատության վրա»,-ամփոփեց նա:

 

Անկախ

«Չենք տեսնում այն տնտեսական քաղաքականության գիծը, որն ուղղված լինի գնաճը զսպելուն». Արմեն Պողոսյան

Արմեն ՊողոսյանՄարտի 8-ի նախօրյակին գների հերթական ազդեցիկ թռիչքը եղավ: Օրինակ, 300-400 դրամ արժողությամբ մեկ հատ ծաղիկը այդ օրերին դարձավ 1500 դրամ: Գների կտրուկ բարձրացումը վերաբերում է նաև հուշանվերներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով վերջին օրերի թանկացումները և ծառայությունների ու ապրանքների գները համեմատելով եկամուտների հետ, ասաց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:

«Ես բեզարել եմ` ասելով, որ գների աճը բնական երևույթ է, պարզապես եկամուտները պետք է բարձր լինեն գների համեմատ»,- ասաց նա:

Վերադառնալով թանկացումներին` Արմեն Պողոսյանը ներկայացրեց Համաշխարհային առողջապահության կազմակերպության և Հայաստանի առողջապահության նախարարության վերջին հետազոտությունները, համաձայն որոնց` մեր մանուկների 15 %-ն ունի թերաճ կամ այլ առողջական շեղումներ, որոնք պայմանավորված են թերսնմամբ, ինչն էլ դարձյալ թանկացումների հետ ուղիղ համեմատական է:

Ըստ Արմեն Պողոսյանի` պետք է լինի գների զսպման գործընթաց: Օրինակ, Գերմանիայի ղեկավարն ասել է, որ ինքը կարագ չպետք է ուտի, որովհետև կարագ պետք է ուտեն երեխաները և զինվորները։ Արմեն Պողոսյանը կարծում է, որ յուրաքանչյուր երկրի պաշտոնյա պետք է առաջնորդվի նույն տրամաբանությամբ:

«Մենք չենք տեսնում այն տնտեսական քաղաքականության գիծը, որն ուղղված լինի գնաճը զսպելուն: Եվ թող կառավարությունից ինչ-որ մեկը փորձի մեզ հակառակն համոզել: Այն քայլերը, որոնք ձեռնարկվում են, իմ գնահատմամբ, կարկատանային քայլեր են»,-ասաց բանախոսը:

Անդրադառնալով տնտեսական ճնաժամի հաղթահարման նպատակով ՌԴ-ից ստացված 500 մլն դոլար օգնությանը` Արմեն Պողոսյանը նկատեց, որ, թեև դրանով շատ բաներ կարելի էր անել, բայց առյուծի բաժինը գնաց շինարարության վրա: Իսկ այդ շինարարության արդյունքում մենք ունեցանք 80 % դատարկ տներ, այդ գումարը ծառայեց ստվերային շահերին: