Հունվարի 6-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Տարոն թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ խանութ-տնակ է այրվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել են 1981 թ. ծնված Արթուր Մ.-ին պատկանող, չգործող խանութ-տնակի ներսում գտնվող տաղավարները:
Հրդեհը մարվել է ժամը 19.10-ին` մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին
Հունվարի 7-ին, ժամը 22.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 100-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորներ` 41-ամյա Բուրաստան Հ.-ն և 47-ամյա Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 34-ամյա Լուիզա Ն.-ն, տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
«Սելիմի լեռնանցք»-ն այսուհետ կկոչվի «Վարդենյաց լեռնանցք»
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն-կոչ է հրապարակել, որով տեղեկացնում է, որ «Սելիմի լեռնանցքը» վերանվանվել է «Վարդենյաց լեռնանցք» և կոչ է անում ճիշտ տեղանունն օգտագործել:
Ղազարյանը գրում է. « Տարբեր առիթներով մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներով, ճանապարհների վիճակին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններում, զբոսաշրջային գրքույկներում և տեղեկատվական նյութերում հաճախակի գործածվում է «Սելիմ» անվանումը, երբ խոսքը վերաբերում է ճանապարհային լեռնանցքին, քարավանատանը և այլն: Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով: Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ: Ուզում եմ բոլորի տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղանուններում կատարվել են համապատասխան փոփոխություններ և «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական և հայեցի հասկացությունները` աշխարհագրական և պատմական այդ վայրերը հիշատակելիս»:
Փրկարարներն օգնության են հասել քաղաքացուն
Հունվարի 8-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 21 շենքի բնակիչներից մեկին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները 1993 թ. ծնված Գ. Մ. բնակարանից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
53 ՃՏՊ և 10 զոհ` տարվա առաջին շաբաթում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2014 թվականի հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար (որից 24-ը՝ Երևան քաղաքում), ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երևան քաղաքում), 82-ը (որից 35-ը՝ Երևան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ նույն ժամանակահատվածում հատուկ պահպանվող տարածք (տուգանային հրապարակ) է տեղափոխվել 13 ավտոմեքենա, որից 10-ը` Երևան քաղաքում. 5 վարորդների մոտ (որից 4-ը` Երևանում) հայտնաբերվել է խմածության առկայություն: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հանրապետությունում 1-ով նվազել է, վթարների թիվը` 2-ով պակասել, իսկ մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել են համապատասխանաբար 4-ով:
Վարդան Պետրոսյանի փաստաբանը բացահայտել է քննիչի ու դատավորի ունեցած կապը
«Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի կայացրած որոշմանը ծանոթանալուց հետո պարզվել է, որ քննիչի և դատավորի որոշումները նույնությամբ համընկնում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, պատճառաբանական մասում դատավորը նույնությամբ արտացոլել է «քննիչի բերած անհիմն պատճառաբանությունը, որ եթե մարդը մեղադրվում է միջին ծանրության վնաս պատճառելու համար, ուրեմն կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, իրեն պետք է կալանավորել, նույն պատճառաբանությունը copy-paste է արել իր պատճառաբանական մասում»,- ասաց Ն.Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ քննիչն ու դատավորն իրենց ներկայացրած փաստաթղթերում գրել են նույն տեքստը, նույն տեղում թույլ տալով նույն տեխնիկական, կետադրական և նույնիսկ ուղղագրական սխալները:
«Դա նշանակում է, որ դատավորը մինչև դատն սկսելն անձամբ կամ միջնորդավորված հանդիպել է քննիչի հետ և նրանից էլէկտրոնային տարբերակով ստացել միջնորդությունը, այնուհետև դա արտատպել է իր որոշման նկարագրական մասում և պատճառաբանական մասում»,- ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ եզրակացնելով. «Այսինքն գործի ելքը լուծվել էր դեռ մինչև դատն սկսելը»:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.
«Ինչպես եք պատկերացնում, դատավորը մի կողմի հետ հանդիպի մինչև դատն սկսելը, ինչի համար է հանդիպում»,- այսօրինակ հռետորական հարց հնչեցրեց փաստաբանը, հավելելով, որ նման նախադեպերից ՀՀ ոչ մի քաղաքացի պաշտպանված չէ: Եթե Վարդան Պետրոսյանի նկատմամբ է նման գործելաոճ թույլ տրվել, յուրաքանչյուրի հետ էլ կարող է պատահել:
ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Պերուի արտգործնախարարությունում
Լիմայում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Պերուի ԱԳՆ դիվանագետների առջև:
Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ներկայացրեց հայ-պերուական հարաբերություննե
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հացրերի:
Տեղի է ունեցել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի պատվավոր քաղաքացի, ճարտարագիտության պրոֆեսոր Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Ջիմ Թորոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին՝ ժամը 18:00-20:00-ին` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հունվարի 9-ին՝ ժամը 12:00-14:00-ին, ՀՀ ճարտարապետների միությունում տեղի կունենա Ջիմ Թորոսյանի վերջին հրաժեշտը, հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։
Փրկարարները բացել են չորս փակ դուռ
Հունվարի 7-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցի թիվ 54/4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 7-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 7-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում վատառողջ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որով էլ նա հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
***
Հունվարի 7-ին, ժամը 13.51-ին է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Անկախ
Պայթյուն Հոռոմ գյուղում,մեկ մարդ է մահացել
Հունվարի 7-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչից տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետև Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Վ. Յ.-ը (ծնվ.1934թ.):
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի նախասրահում տեղի է ունեցել ինքնաշեն ջեռուցման կաթսայի պայթյուն, ինչից փլուզվել է ննջասենյակի և նախասրահի միջնապատը՝ 12 քմ, տան պատերին առաջացել են ճաքեր, կոտրվել են երկուական դուռ և պատուհան:
Բժիշկները Վ.Յուզբաշյանի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վ.Յ.-ը Գյումրու ԲԿ-ում մահացել է:
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Առաջիկա հինգ օրերին ջերմաստիճանը կպահպանվի և ձյուն չի գա

Հայաստանի ԱԳ նախարարի այցելությունը Պերու
Հունվարի 6-ին մեկնարկեց արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Պերու։
Նույն օրը կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգոծնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը, որը սկսվեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցութամբ։
Պերուի արտգործնախարարը ողջունեց 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծեց, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխահրամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը և դա իր այցելության հիմնական նպատակն է։
Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռիվասը մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապակենտրոնացված փոխգործակցության խթանման, կրթության, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցության հաստատման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերի շուրջ:
Հայաստանի և Պերուի արտգործնախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին Երևանում և Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման և առաջիկա բարձր մակարդակի հանդիպման ընթացքումում դրանց ստորագրման վերաբերյալ:
Նախարար Ռիվասը իր հայաստանյան գործընկերոջը ներկայացրեց երկրի զարգացման ուղղությամբ Պերուի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը և առաջնահերթությունները, ամերիկյան մայրցամաքում իր երկրի դերակատարությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ:
Հանդիպումից հետո Էդա Ռիվասը՝ պաշտոնական ճաշ տվեց Էդվարդ Նալբանդյանի պատվին, որին մասնակցում էին նաև Պերուի արտաքին առևտրի և տուրիզմի նախարար Մագալի Սիլվան, Պերուի խորհրդարանի և ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Լիմայում նախարար Նալբանդյանը հանդիպեց Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտին Բեաունդե Մորեյրային։
Զրուցակիցները քննարկվեցին Հայաստանի և Պերուի հարաբերությունների զարգացման, երկու երկրների օրենսդիր մարմինների՝ Ազգային ժողովի և Կոնգրեսի միջև կապերի և համագործակցության հաստատման, բարեկամության խմբերի ստեղծման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ։
Հայաստանի արտգործնախարարը Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը։
Լեհ փորձագետ. Եվրամիության «Արեւելյան գործընկերությունը» ավարտվեց լիակատար տապալումով
Եվրամիության «Արեւելյան ործընկերության» ծրագիրը 2013-ին լիակատարտապալումով ավարտվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մատեուշ Պիսկորսկին:
Ըստ նրա` այդ նախագծի գլխավոր նպատակն էր չեզոքացնել հետխորհրդային տարածքում ԵՄ-ին այլընտրանք հանդիսացող ինտեգրացիոն նախագծերը: Ծրագրի հիմնական կողմնակիցներն `ին Եվրոպայի այն քաղաքական շրջանակները, որոնք սերտորեն կապված էին ԱՄՆ հետ ու ձգտում էին վերջինիս շահերի իրագործմանը: «Ճիշտ է, Հայաստանը հիմնականում աշխարհագրական-ռազմավարական իրադրությունում ու իրեն շրջապատող երկրների ռազմատենչ հայտարարություններից դրդված արեց իր առաջին քայլը: Այսպիսով` Հայաստանը հասկացրեց մյուս բոլոր խաղացողներին, որ ԵՄ-ն ու արեւմտյան ինտեգրացիոն նախագծերն այլընտրանք ունեն` այն է եվրասիական բլոկի մեծ ու ամբիցիոզ նախգիծը»,-ընդգծել է լեհ փորձագետը:
Նրա համոզմամբ` Ուկրաինայի որոշումը կապված էր տնտեսական ու քաղաքաակն բնույթի ընթացիկ խնդիրների հետ: «Եթե այդ խնդիրները հանգեցնեն պետական հեղաշրջման ու իշխանափոխության, այն ժամանակ ԵՄ-ն կկարողանա վերադառնալ բանակցություններին, սակայն պայմանով, որ կապահովի երկրի տնտեսական գոյատեւումը: Իսկ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, դա երաշխավորել չի կարողանա»,-ընդգծել է Պիսկորսկին` հավելելով, որ Ռուսաստանն այժմ ունի պատմական հնարավորություն` ստեղծելու ինտեգրացիոն տարածություն, որին հետագայում կարող են միանալ շատ երկրներ, եթե հաջողվի ստեղծել կառավարման արդյունավետ համակարգ: Եթե ամեն ինչ ստացվի, ապա այդ գաղափարը կարող է նույնքան գայթակղիչ դառնալ, որքան ժամանակին ԵՄ-ն:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Մահվան ելքով ավտովթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին
Հունվարի 7-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում` Երանոս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես E320» մակնիշի 50 CC 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ` Ս. Կ. (ծնվ. 1988 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր` Հ. Մ. (ծնվ. 1993 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ս. Կ.-ի դին:
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Սուրբ ծննդյան տոնական համերգը Հանրապետության հրապարակում էր
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում Սուրբ ծննդյան տոնական համերգ էր, որի ծրագրում ընդգրկված էին հայրենասիրական, ազգագրական ու ժողովրդական երգեր ու պարեր։
Սուրբ ծննդյան տոնական համերգը մեկնարկել է Արարատյան հայրապետական թեմի “Ծաղկազարդ” երգի համույթի կատարումով, այնուհետ ելույթ են ունեցել Ալլա Լևոնյանը, Դավիթ Ամալյանը, “Կարին” ազգագրական երգի ու պարի համույթը, Մկրտիչ Մկրտչյանը, Սամսոն Պանյանը, Սահակ Սահակյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, Ռուբեն Սասունցին, Արսեն Գրիգորյանը (Ասո)։
Սուրբ ծննդյան տոնական համերգին ներկա քաղաքացիները նշել են, որ ծրագիրը համահունչ է օրվա խորհրդին, և ընտրված կատարումները տոնական բարձր տրամադրություն են հաղորդում ներկաներին։
ԱԳ նախարար Նալբանդյանը կայցելի Լիմա, Պանամա և Կուբա
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին
Լուրջ մարդիկ աստղագուշակությանը լուրջ չեն վերաբերվում
Աստղագիտությունն ուսումնասիրում է տիեզերական մարմիններն ու երևույթները, իսկ աստղաբանությունը` տիեզերական մարմինների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Բայց թե ինչ ազդեցություն ունեն մոլորակները մարդու օրգանիզմի վրա, դրա վերաբերյալ զրուցեցինք Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար Արեգ Միքայելյանի հետ:
– Ի՞նչ տարբերություն կա աստղաբանության, աստղագուշակության և աստղագիտության միջև:
– Աստղագիտությունը բնական գիտություն է, որն ուսումնասիրում է տիեզերական մարմիններն ու երևույթները, իսկ դրա ժամանակակից ամենակարևոր բաժինը` աստղաֆիզիկան, ուսումնասիրում է տիեզերական երևույթների ֆիզիկան: Ներկայումս առաջանում են աստղագիտության նորանոր ճյուղեր` աստղակենսաբանություն, աստղաքիմիա: Ապագայում թերևես բոլոր գիտություններն են համագործակցելու աստղագիտության հետ: Մյուս կողմից գոյություն ունի «աստրոլոգիան», և չնայած այն հայերենով թարգմանվում է աստղաբանություն կամ աստղագուշակություն, ես, այնուամենայնիվ, տարբերում եմ դրանք: Աստղաբանությունն ուսումնասիրում է, ինչպես ասացիք, տիեզերական մարմինների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Եվ չնայած մեզ մոտ այն չի զարգանում, շատ կարևոր է: Սակայն աստղագուշակությունն արդեն կեղծ գիտություն կամ սնահավատություն է: Այդտեղ որևէ լուրջ բան չկա:
– Իսկ աստղագուշակությունը և աստղաբանությունը նո՞ւյնն են:
– «Աստղաբանություն» տերմինը պատմականորեն է առաջացել որպես աստղագիտության այլընտրանքային տերմին` աստրոնոմիա և աստրոլոգիա: Չգիտեմ՝ ով է հայերենում առաջինը կիրառել «աստղագուշակություն» բառը, բայց այն շատ դիպուկ է աստղաբանների մեծ մասին նկարագրելու համար: Իրականում մեր աստղաբանները զբաղվում են ոչ թե մարդու և այլ կենդանի օրգանիզմների վրա տիեզերական մարմինների ազդեցույթունն ուսումնասիրելով, խոսքը հատկապես ֆիզիկական ազդեցության մասին է և այն հատկապես ուժեղ է Լուսնի, Արեգակի և մոլորակների դեպքում, այլ բոլորովին անհիմն կերպով փորձում են նկարագրել մարդկանց բնավորությունները և գուշակել ապագան: Ընդ որում, յուրաքանչյուր աստղաբան դա անում է յուրովի: Այստեղից էլ պարզ է, որ դա լուրջ գիտություն չի կարող լինել:
– Աստղաբանությունը կամ աստղագուշակությունն ի՞նչ հիմքերի վրա է իր գոյությունը պահպանել:
– Աստղագուշակությանը թերևս երկինքն ու տիեզերքը թերի հասկանալու արդյունք է: Հայտնի է, որ նախկինում փարավոններն ու թագավորներն աստղագիտական գիտելիքներն օգտագործել են ժողովրդին զսպելու նպատակով: Օրինակ՝ երբ եգիպտական քուրմ-աստղագետները հաշվարկների միջոցով կանխատեսում էին Արեգակի խավարումը կամ մոտեցող գիսավորի պայծառացումը, դա օգտագործում էին աստվածների բարկությունը փոխանցելու և հասարակ ժողովրդին վախեցնելու համար: Մարդիկ հակված են անհասկանալի երևույթների հանդեպ սնահավատության, վախի, այդ պատճառով շատերին հնարավոր է դառնում գրավել աստղագուշակությամբ, մանավանդ որ մարդիկ սիրում են իրենց ապագայի մասին կանխատեսումներ անել: Լուրջ մարդիկ չեն կարող լուրջ վերաբերվել աստղագուշակությանը:
– Ինչպե՞ս են աստղերն ազդում մարդու օրգանիզմի, բնավորության և հետագա քայլերի վրա, որովհետև կան մասնագետներ, որոնք հակառակն են պնդում:
– Տիեզերական մարմիններն իհարկե ազդում են մարդու օրգանիզմի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական վիճակի վրա: Երկրի վրա տիեզերական մարմինների կողմից ամենամեծ ազդեցություններից և դրանց ամենավառ դրսևորումներից են Լուսնի ազդեցության տակ առաջացող մակընթացություններն ու տեղատվությունները: Մարդը` որպես զգալի չափով ջուր պարունակող օրգանիզմ, նույնպես պետք է էական կախվածության մեջ լինի Լուսնի փուլերից: Օրինակ` հայտնի է, որ շատ մարդիկ վատ են զգում լիալուսնի ժամանակ: Արեգակնային բռնկումների հետևանքով առաջացող երկրամագնիսական փոթորիկները նույնպես ազդում են մարդու և նրա գործունեության վրա: Արեգակի բարձր ակտիվության փուլերում հաճախակի են դառնում սրտի կաթվածները, մահացությունները: Որոշակի ազդեցություն ունեն նաև մոլորակները: Սակայն տարբերենք այս ամենը աստղերի թվացյալ ազդեցությունից: Աստղերն այնքան հեռու են, որ նրանց ազդեցությունը միլիարդավոր անգամ ավելի թույլ է և գործնականում բացակայում է:
– Իսկ որքա՞ն հավանական է կենդանակերպ–մոլորակներ կապը և ինչի՞ վրա են հիմնվում աստղագուշակ–աստղաբաններն անհատի բնավորությունը, նաև ապագա գործողություններն ու իրադարձությունները կանխատեսելիս:
– Դրանք հորինված «տեսություններ» են: Նկատեք, որ տարբեր հորոսկոպներ տարբեր մեկնաբանություններ են տալիս: Առավել ևս, կան տարբեր ժողովուրդների հորոսկոպներ: Իսկ մենք, փաստորեն, այնքան ենք տարվել դրանցով, որ միաժամանակ կիրառում ենք բոլորը միասին. հայկականը (եվրոպականը)` ամիսների համար, արևելյանը` տարիների համար, դրուիդներինը` ծառերի տեսակների համար և այլն: Դրանք իրար հետ կապ չունեն և նույնիսկ պատմականորեն միասին կիրառելի չեն եղել: Անհատի բնավորությունը կամ ապագա գործողություններն ու իրադարձությունները կանխատեսելիս աստղագուշակներից ոմանք հիմնվում են այդ ժամանակահատվածում ծնված հայտնի մարդկանց բնավորությունների միջին վիճակագրականի վրա: Սակայն այստեղ էլ որևէ գիտական հիմք չկա:
– Այնուամենայնիվ, պատահականությո՞ւն, թե՞ զուգադիպություն…
– Եթե խոսքը կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված մարդկանց բնավորությունների մասին է, ապա իհարկե, պատահականություններ հնարավոր են: Մյուս կողմից` մարդիկ հակված են նկատելու և հիշելու միայն համընկնումները, իսկ դրանց խախտումները, որպես կանոն, մոռացվում են: Արդյունքում ստացվում է, որ աստղագուշակները կարծես բավական լավ էին գուշակել ապագան:
– Շուտով Ամանոր է և 2014 թվականը «հյուընկալվելու» է յուրաքանչյուրիս տանը: Ե՞րբ ենք ստույգ ներխուժելու այդ տարեթիվ:
– Տարին Երկրի մեկ պտույտն է Արեգակի շուրջ: Թե որ կետից այն կհաշվարկվի և ինչը կհամարվի տարվա սկիզբ, լիովին պայմանականություն է և տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է եղել: Այժմ մենք կիրառում ենք այսպես կոչված նոր կամ գրիգորյան տոմարը, որը բավական լավ է նկարագրում Արեգակի շուրջ Երկրի պտույտի իրական տևողությունը: Մոլորակների և երկնային մյուս մարմիններից շատերի շարժումները պարբերական բնույթ ունեն և անընդհատ կրկնվում են: Երկրագունդն իրականում միլիարդավոր պտույտներ է կատարել Արեգակի շուրջ և տարատեսակ տոմարների գոյությունն ունի ոչ թե աստղագիտական, այլ պատմական հիմքեր: Դրանցից մեկն է հենց մեր տոմարը` Քրիստոսի ծնունդից հաշվարկը, ըստ որի՝ այդ պահից անցել է 2014 տարի:
– Տոնական սեղանն առատ է և գրեթե անհնար է քաղցած վեր կենալ: Ինչպե՞ս կարելի է սնվել տվյալ ժամանակահատվածում, որպեսզի չվնասենք առողջությունը:
– Տվյալ ժամանակահատվածը զուտ պայմանական է, հետևաբար Նոր Տարին ոչ մի կապ չպետք է ունենա սննդակարգի հետ: Այստեղ ավելի շատ պետք է գործեն եղանակային ազդեցությունները: Պարզապես, ձմռանը գործում են սնվելու որոշակի առանձնահատկություններ, ինչի մասին շատ ավելի մանրամասն կբացատրեն համապատասխան մասնագետները: Բոլորովին չեմ արդարացնում մարդկանց, հատկապես հայերի ճոխ սնվելու մոլուցքը, պարզապես անհեթեթություն է:
Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ



