Վարորդը և նրա կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց

շտապօգնություն1Հոկտեմբերի 9-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 11 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու:
Պատահարի հետևանքով և վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Տեղի է ունեցել Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների առաջին փուլով վերաբնակեցման հետ կապված հերթական քննարկումը

001Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հրավիրել է հերթական հանդիպում-քննարկումը 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են այն բնակիչները, ովքեր դեմ էին արտահայտվել  հարկի ընտրությունը վիճակահանությամբ կատարելով խնդրի փուլային լուծմանը:

Քաղաքապետարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած նախորդ հանդիպման ժամանակ վերոնշյալ հասցեի 26 բնակարանների փաստացի բնակիչների լիազոր ներկայացուցիչներից 24-ը, ի դեպ, կողմ էին արտահայտվել խնդրի լուծման վերը նշված տարբերակին:

Նշենք, որ առաջարկի վերաբերյալ շենքի բոլոր բնակիչների դիրքորոշմանը ծանոթանալու նպատակով մշակվել և Սիսակյան 3 հասցեում փաստացի բնակվող բնակիչներին անհատապես բաժանվել են համապատասխան հարցաթերթիկներ: Արդյունքում միասնական կարծիք չի ձևավորվել. առաջարկին կողմ է արտահայտվել բնակիչներից 49-ը, դեմ՝ 44-ը:

«Երևանի քաղաքապետարանը կարևորում է բոլոր բնակիչների կարծիքը և հենց այդ նպատակով է, որ հրավիրվել է այս հանդիպումը: Խնդրի փուլային լուծման շրջանակում առաջին փուլով վերաբնակեցման համար պետք է սահմանվեն առաջնահերթության որոշակի սկզբունքներ և մոտեցումներ»,-ընդգծել է Վահե Նիկոյանը:

Հանդիպում-քննարկման ընթացքում Սիսակյան 3 հասցեի բնակիչները, ըստ էության, որևէ հիմնավոր պատճառաբանություն չեն ներկայացրել  դեմ քվեարկելու հետ կապված՝ նշելով, որ վերաբնակեցումը պետք է կատարվի շենքի աջակողմյան հատվածից:

Կարևորելով շենքի բոլոր բնակիչների կարծիքներն ու մոտեցումները՝ քննարկմանը ներկա բոլոր բնակիչները միաձայն կողմ են արտահայտվել առավել առաջնահերթ վերաբնակեցման անհրաժեշտություն ունեցող բնակարանների վերաբերյալ հնարավոր եզրակացություն ստանալու ակնկալիքով ՀՀ քաղաքաշինության նախարարություն դիմելու որոշմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ավտոպատահարներ երևանյան խաչմերուկներում

ավտոպատահարՀոկտեմբերի 9-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևանի Դաշտենցի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի ուղևորը և «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևանի Հասրաթյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա», «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-12» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երկու դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

2 տարի առաջ զորամասը ինքնակամ լքած երիտասարդը հայտնաբերվեց Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

կալանքՀոկտեմբերի 9-ին, ժամը 10.20-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը 2011 թ. մայիսի 25-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ավազակության մեղադրանքով հետախուզվողի համար Թբիլիսին հուսալի ապաստան չդարձավ

ձերբակալությունՀոկտեմբերի 9-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1978 թ. ծնված Արման Մ.-ին, որը 2005 թ. հոկտեմբերի 15-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Թեյնիկ ծույլերի համար

4Ավստրալիայում ստեղծված iKettle “խելացի թեյնիկը”  ինտերնետ-իրերի հրաշալի օրինակ է: Սարքավորմանը հեռվից կարելի է ստիպել ջուր եռացնել` առանց բազմոցից վեր կենալու: Թեյնիկը կարող է նաև տեղեկացնել հաղորդագրությունով, որ ջուրը եռացել է:

Թեյնիկը բնակարանի ցանկացած կետից կարելի է միացնել հատուկ հավելվածի օգնությամբ: Հնարավորություն կա ջրի որոշակի ջերմաստիճան ընտրել ու հեղուկի ջերմաստիճանը պահպանելու հրահանգ տալ: Թեյնիկը կարող է անգամ տիրոջ գալուստին հետևելու ֆունկցիան  գործի դնել: Երբ մարդն իր սմարթֆոնով հայտնվում է  տնային Wi-Fi-ցանցի գործունեության գոտում, թեյնիկը նրան հարցնում է` արժե արդյոք ջուր եռացնել:

Նորածին երեխայի սպանության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Դավիթաշեն թաղամասի բնակարաններից մեկում

ձերբակալելՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի 4 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Վարդուշ Ա.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Երիտասարդական նվագախումբը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Հայկ Կազազյանն ու Հայկ Խաչատրյանը՝ մի բեմում

A2Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան»  համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), Ալեքսանդր Ռոմանովսկու (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Հայկ Կազազյանի (ջութակ, Հայաստան/Ռուսաստան) և Հայկ Խաչատրյանի (կոնտրաբաս, Շվեյցարիա/Հայաստան) համատեղ համերգը։ Կներկայացվեն Սերգեյ Պրոկոֆևի, Յան Սիբելիուսի, Սերգեյ Կուսեվիցկու ստեղծագործությունները։

Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, որը նվիրված է Արամ Խաչատրյանի 110-ամյակին։

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական նվագախումբն ամբողջ տարվա ընթացքում և՜ Հայաստանում, և՜ հանրապետության սահմաններից դուրս ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ դրանց ներգրավելով ինչպես հայ, այնպես էլ աշխարհում մեծ ճանաչում ունեցող մենակատարների։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Զենք-զինամթերք՝ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին

Զենք-զինամթերքՀոկտեմբերի 8-ին, ժամը 12.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին զենք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է մեկնարկային ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  32 և 5.45 մմ տրամաչափի  111 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Կինը գողացել էր դեղատան աշխատակցի հեռախոսը

գողությունՀոկտեմբերի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության  Ավանի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի 21/5 հասցեի մերձակայքից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Ռուզան Ս.-ին: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 5-ին նույն փողոցում գտնվող դեղատնից գողացել է բջջային հեռախոս, ինչի վերաբերյալ նույն  օրը երեկոյան ոստիկանությունում  հաղորդում էր տվել տուժողը:
Կատարվում է հետաքննություն:

Տանիքից վայր չէր ընկել

վիճաբանության ժամանակ,Հոկտեմբերի 8-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Վոլոդյա Ս.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է իրենց տանիքից վայր ընկնելու  հետևանքով:
Պարզվել է, որ  հոկտեմբերի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանյան փողոցի վերջնամասում գտնվող կիսակառույց շինության մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Վոլոդյա Ս.-ին բռունցքներով հարվածել և վնասվածքները պատճառել է 1991 թ. ծնված Մնացական Ս.-ն:
Վոլոդյա Ս.-ին տրվել  է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը, գողության 13 դեպքից` 7-ը, իսկ խարդախության  2  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովն առաջարկում է «Զվարթնոց»-ի կլոր շենքը կրկին ներառել մշակութային հուշարձանների ցանկում

Zvartnoc«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի` Կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում էր:

Քննարկմանը ներկա էր նաև կառույցի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, որն իր կողմից ներկայացրեց շենքը պահպանելու վերաբերյալ իր առաջարկները:

Նրա խոսքով, երբ 2001թ.-ին ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը` 30 տարի ժամկետով, ընկերությունը որոշակի պարտավորություններ է իր վրա վերցրել. «Սակայն ընկերությունը հիմա բացեիբաց հրաժարվում է կառավարության հետ կնքած պայմանագրից բխող պարտականություններից, ըստ որոնց պարտավորվում է պատշաճ ձևով օգտագործել այն և ցանկության դեպքում ներդրումներ և շինարարաություն իրականացնել»:

MHM82115 copyԱնահիտ Թարխանյանը նշեց, որ կառույցը հանդիսանում է Հայաստանի հանրապետության սեփականությունը, և քանի որ սեփականատերը հրաժարվել է որևէ պատասխանատվություն կրելուց, ապա ինքն առաջարկում է կառավարությանը հետ վերցնել իր սեփականությունը հանդիսացող գույքը, նոր վարձակալ գտնել և շենքն օգտագործել փոքր ավիացիայի և մոտ տարածքներ չվերթներ իրականացնելու նպատակով:

Ներկաներից մեկն էլ հարց բարձրացրեց. եթե շենքում 10 տարուց ավելի է` ներդրումներ չեն արվել և այն կիսաքայքայված վիճակում է, ապա ինչպե՞ս պետք է պետությունը գտնի նոր վարձակալ:

Ճարտարապետի դուստրը կարծում է, որ այն պայմաններով, ինչով որ շենքը հանձնվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը, նոր վարձակալ կգտնվի, իսկ եթե ոչ, ապա ինքը հանդես կգա առաջարկությամբ` ստեղծել քաղաքացիական հասարակության նախաձեռնող խումբ, որը կդիմի կառավարությանը, որպեսզի կառույցը վարձակալությամբ տրվի խմբին. «Ես համոզված եմ, որ Հայաստանում մոտ տասը նվիրյալներ կգտնվեն, որպեսզի ցանկություն հայտնեն դառնալու այդ շենքի վարձակալը, և մի քանի տարվա մեջ հետ կբերեն այն գումարները, որ վաստակել է նախկին վարձակալը, ինչպես նաև կվերականգնեն շենքը»:

Ինչ վերաբերում է շենքի ներկայիս ոչ բարվոք վիճակին, ապա Թարխանյանը չի հավատում ներկայացվող թվերին. «Ժամանակին այն կառուցվել է որպես ռազմավարական կառույց, ինչը նշանակում է, որ դրանք հաշվարկվել են 10 բալանոց սեյսմակայունության համար: Ինձ համար զարմանալի են չակերտավոր եզրակացություններն այն մասին, որ շենքը սեյսմակայունության խնդիր լինի: Կարող ենք գնալ և տեղում տեսնել, թե ինչպես  են բարբարոսաբար քանդել շենքի երեսպատումը, որի ընթացքում, պարզ է, երևում են նաև արմատուրաները, սակայն դա լուծելի խնդիր է և շենքի սեյսմակայունության վրա չի կարող ազդել»:

Նրա խոսքով` կառույցը գնահատվում է շուրջ 100 միլիոն դոլլար:

Մշակույթի ենթահանձնաժողովի անդամ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով` կարծես մի չար ձեռք վերացնում է մշակութային արժեքները, որոնք խոսում են մեր ճարտարապետության, մեր անցյալի և մեր ազգի տեսակի մասին: Նրա կարծիքով` այս անհասկանալի երևույթը պետք է կանխվի:

Վլադիմիր Պողոսյանը, որը ոչ միայն Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի, այլև մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի անդամ է, հանդես եկավ կոնկրետ առաջարկով` որոշում կայացնել դիմելու մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողով կառույցը պետական մշակութային հուշարձանների ցուցակում ներառելու համար: Նա նշեց, որ կառույցը ժամանակին ներառված է եղել պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն հետագայում անհայտ պատճառներով ցանկից հանվել է:

Առաջարկը դրվեց քվեարկության` ընդունվելով միաձայն:

Հշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:

Հարցը քննարկման է դրվել նաև Հանրային խորհրդի  քաղաքաշինության և ճարտարպետության, ինչպես նաև ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում: Նախատեսված է քննարկում նաև ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում:

ՀԽ ենթահանձնաժողովների որոշումները կամփոփվեն Հանրային խորհրդի փոքր, ապա լիագումար նիստում, որից հետո Հանրային խորհուրդն իր վերջնական դիրքորոշումը կհայտնի բարձրացված հարցի վերաբերյալ:

Ամփոփվել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները

7Y1F1883 copy«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Զորավաժության կրակային փուլին ներկա էին ՀՀ կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Նախարարները հետևել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման գործընթացին և անցել են արգելագոտու բոլոր խոչընդոտներով: Հոգեբանական հաղթահարման արգելագոտին գործի է դրվել ՀՀ զինված ուժերի զինծառայողների հոգեբանական պատրաստվածության աստիճանը բարձրացնելու նպատակով: Զորավարժարանում մարտավարամասնագիտական հմտությունների զինանոցն են ցուցադրել հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկները: Պետական կատավարման մարմինների ղեկավարները զորավարժարանի կրակային դիրքերում  կրակել են հրաձգային զենքից, որից հետո սկսվել է «Արձագանք-2013» մարզումների մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլը: Մարտական հրաձգության փուլին նախորդել է ՀՀ զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, ներքին զորքերի և արտակարգ իրավիճակների նախարարության զինատեսակների և սպառազինության ցուցադրումը:

Գնդային մարտավարական զորավարժության կրակային փուլի ավարտին տեղի է ունեցել «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային  մարզումների մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պարգևները հանձնել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների արդյունքների մասնակի ամփոփումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին` ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, որ, չնայած արձանագրված որոշ թերությունների, նախկինում անցկացված նմանաբնույթ հրամանատարաշտաբային մարզումների համեմատությամբ «Արձագանք-2013»-ն անցավ հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում, համադրելով գործնական հմտությունների` մարտական հրաձգությամբ գնդային զորավարժությունների հետ: Նախարարը հատկապես կարևորել է հանրապետության պաշտպանական համակարգի կատարելագործումը, ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով` պետական կառավարման մարմինների ղեկավար կազմի ճշգրիտ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակությունը:

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում, խաղարկվել է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Խաղարկվել է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:

 

 

Նոր բնակարաններ՝ վթարային շենքերում բնակվող 18 ընտանիքների համար

006Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել  Արցախի 4-րդ նրբանցքի N 10 վթարային հանրակացարանի 8  և Նոր Արեշի 35-րդ փողոցի N 127/1 շենքի 10 ընտանիքների:

Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական, և քաղաքապետարանը փուլ առ փուլ անելու է հնարավորը, որպեսզի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչներն ապրեն հարմարավետ ու անվտանգ պայմաններում. «Մեր սիրելի քաղաքի ծննդյան նախատոնական այս օրը հիշարժան է դառնում նաև ձեր ընտանիքների  համար: Ու ես համոզված եմ, որ այսուհետ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը ձեր  ընտանիքներում առանձնակի ուրախությամբ է նշվելու:  Իսկապես ուրախ եմ, որ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնական առիթն օգտագործելով՝ ձեզ եմ հանձնելու այդքան երկար սպասված ձեր նոր բնակարանների  բանալիները։ Շնորհավորում  եմ  ձեզ ու  համոզված  եմ,  որ ինչպես  ժողովուրդն  է  ասում, ձեր ոտքը նոր բնակարաններում  խերով  է լինելու, և նոր բնակարանը բոլորիդ համար նոր հաջողությունների  սկիզբ  է  դառնալու։ Թող խինդն ու ծիծաղն անպակաս լինեն ձեր  բնակարաններից  ու երկար  տարիներ առողջ  և  երջանիկ  վայելեք  այն»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Բնակիչներն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին կարևորագույն այս ծրագրի իրականացման համար, նշել են, որ տարիներ շարունակ ապրել են միայն վախի, անվտանգ բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմաններից զուրկ մթնոլորտում:  

Հարկ է նշել, որ Երևանի զարգացման ծրագրերում որպես գերակայություն առանձնացնելով 4-րդ աստիճանի վթարային շենքերում ապրող բնակիչների խնդիրը՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շինբարեկարգման տարեկան աշխատանքներում ներառվել է նաև 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ծրագիրը: Ըստ այդմ, 2013թ.  արդեն իսկ նոր բնակարաններ են ստացել 4-րդ աստիճանի վթարայնության տարբեր շենքերում ապրող 116 ընտանիքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀոկտեմբերի 10-ի գիշերը  հովտային շրջաններում, առանձին ցածրադիր հատվածներում գետի մակերևույթին  սպասվում է  մինչև -1…-2°C:

Հանրապետության տարածքում` 

Հոկտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հյուսիս-արևմտյան 1-6 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ին աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 4-5 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան  30.00C (2003 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան     -1.50C (1886 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  14.60C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

«Չենք բացառում բախումները». ակտիվիստները սկսում են երթը դեպի «Ծածկած շուկա» (ֆոտո)

175126Գնում ենք կրկնակի հանցագործությունը կանխելու։ Հոկտեմբերի 9-ին Մաշտոցի պուրակից դեպի «Ծածկած շուկա» բողոքի երթի մեկնարկից առաջ հավաքվածներին ասաց «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հակոբյանը։

«Մենք երկար սպասեցինք շուկայի ճակատագրի վերաբերյալ իշխանությունների արձագանքին։ Ստացանք միայն քար լռություն կամ կցկտուր պատասխաններ։ Մինչ նրանք քննարկում են, սեփականատերն արդեն թեկուզ ոչ պաշտոնապես, բայց բացել է շուկան։ Մեր շարժումն իր պարտքն է համարում կանխել այնտեղ կատարվող ապօրինությունը։ չենք բացառում բախումները։ Մենք գիտենք՝ ուր ենք գնում եւ ինչու»,- ասաց ակտիվիստը։

Շուկայի մոտ այս պահին հավաքվել են պատգամավորին սատարող ակցիաների մշտական մասնակիցները եւ ոստիկաններ, որոնք սպասում են ակտիվիստներին։ Շուկայի մոտ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

 

NEWS.am

Դոլարի գինը բորսայում` 407,25 դրամ

դոլարՀոկտեմբերի 9-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.25 դրամ:

 

NASDAQ OMX Armenia

Երևանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը

arm-6308-SAM_3887ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը նշել է, որ արդեն մի քանի տարի ընթանում են մասնաճյուղի բացման շուրջ բանակցությունները, որի մասին բարձրաձայնել են նաև երկու երկրների նախագահները:

Բացի այդ, հարցը ներառված է նաև միջկառավարական հանձնաժողովի օրակարգում: «Եվ հայկական, և ռուսական կողմն այս ընթացքում արել են հնարավորը` նախագծի իրականացման, և պայմանավորվածությունը գործնական փուլ տեղափոխելու համար: Մենք շահագրգռված ենք Հայաստանում բուհի մասնաճյուղի հիմնմամբ: Խնդրին անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական և կրթական մոտեցում»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ մասնաճյուղի հիմնումը միտված է նախևառաջ բարձրագույն կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը: Ըստ նախարարի` մասնաճյուղը կարող է լավ բազա հանդիսանալ ոչ միայն հայ ուսանողների, այլ նաև Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի մի շարք երկրների օտարերկրյա ուսանողների, ինչպես նաև Ռուսաստանի հարավում բնակվող մեր հայրենակիցների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ ռուսական բարձրակարգ կրթություն: Նախարարը շեշտել է, որ հաշվի առնելով տարբեր երկրներում մասնաճյուղեր հիմնադրելու գործում ՄՊՀ-ի հաջողված փորձը` հայկական կողմն ուսումնասիրել է դրա ներդրման համապատասխան մոդելը` պահպանելով երկու երկրների օրենսդրական դաշտում գործող լիցենզավորման և հավատարմագրման հիմնական սկզբունքները:
Բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևը, փոխանցելով ռեկտոր Վ. Սադովնիչիի ողջույնները, հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված գործընթացին: Նա նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, և երկու երկրների միջև առկա բազմադարյա կապերն ու ավանդույթները մասնաճյուղի հիմնմամբ կդրվեն առավել կայուն հիմքերի վրա և կմոտեցնեն երկու ժողովուրդներին: «Հայ ուսանողները լավագույն դիրքեր են զբացեղնում Մոսկվայի պետական համալսարանում, և մեր բուհն ամեն ինչ անում է` այդ «անգին կապիտալը» երկրում պահելու համար»,-նշել է Դավլաթ Նիդոևը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բուհի լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի հիմնման վերաբերյալ համաձայնագրի դրույթներին առնչվող մի շարք հարցեր:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներին մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանությունը (ՖՈՏՈՇԱՐՔ)

hoktemberyan_23Հոկտեմբերի 9-ին անցկացված «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության և ոստիկանության զորքերի բարձրաստիճան սպաներ և ծառայողներ:
«Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով մարզումներին իրենց ցուցադրական վարժանքները ներկայացրին նաև ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները:
Մանրամասները՝ լուսանկարներում: