ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

364. Minister Nalbandian received the ambassador of Switzerland 25.05.2013Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն՝ առաքելության ավարտի կապակցությամբ։

Նախարար Նալբադյանը բարձր գնահատեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված բարձր մակարդակի փոխհարաբերությունները, ընդգծելով, որ դեսպան Օբոլենսկին իր ուրույն ներդրումն ունի վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության և իր աշխատանքի գնահատականի համար՝ դեսպան Օբոլենսկին նշեց, որ միշտ ջերմությամբ է հիշելու Հայաստանում անցկացրած տարիները։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Օբոլենսկին մտքեր փոխանակեցին հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի շուրջ։

Հաջողություն մաղթելով Կոնստանտին Օբոլենսկուն իր հետագա դիվանագիտական աշխատանքում՝ նախարար Նալբանդյանը՝ ի գնահատումն հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում ունեցած ներդրման, դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալ։

 

 

Մոսկվայում էքսկավատորի ղեկին բռնել են Ղուկաս ավետարանչին

pic_1369392184Մոսկվայում ոստիկանները բռնել են էքսկավատորի վարորդին, որի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունք` Ղուկաս առաքյալի անունով: Դոմոդեդովոյի 45-ամյա բնակչին կանգնեցրել են Վարշավյան ավտոճանապարհի վրա: Նրանից վերցնելով վարորդական իրավունքը, ավտոճանապարհային ոստիկանության աշխատակիցները կասկածեցին դրա իսկության մեջ: Հետո պարզեցին, որ տղամարդն այն տպագրել է գունավոր տպիչով ու լամինացրել:

РИА Новости-ի տեղեկացմամբ, վարորդի նկատմամբ”կեղծ փաստաթուղթ ներկայացնելու գործով մեղադրանք է առաջադրվել”: Այդ հոդվածով նրան 80 հազար ռուբլու տուգանք կամ էլ կես տարվա կալանք է սպառնում:

Բրեդ Փիթն ախտորոշել է ինքն իրեն

pic_1369399248Բրեդ Փիթը վստահաբար հայտարարել է, որ ինքը տառապում է պրոզոպագնոզիայով, խանգարում, որին բնորոշ է դեմքերը ճանաչելու ու  հիշելու ունակության կորուստը: Esquire ամսագրին նա պատմել է, որ դժվարությամբ է հիշում դեմքերը ու խոստովանել, որ այդ վիճակով պայմանավորված` մարդկանց հետ շփման դժվարություն է ունենում:

Փիթը պատմել է, որ շատերին թվում է, թե ինքը պատշաճ հարգալից չէ իրենց նկատմամբ.օրինակ` չի ողջունում ծանոթներին կամ էլ չի կարողանում անուն հիշել: Իրականում նա չի կամենում ոչ ոքի վիրավորել .պարզապես չի կարողանում մտաբերել ` ճանաչում է այս կամ այն մարդուն, թե ոչ:

Նա խոստովանել է, որ փորձել է պայքարել այդ վիճակը շտկելու համար  ու սկսել է հարցնել, թե որտեղից է ճանաչում խոսակցին.”Սակայն ամեն ինչ ավելի վատթարացավ.մարդիկ սկսեցին վիրավորվել ինձնից ավելի շատ”: Դրա համար էլ դերասանը տանն ավելի շատ ժամանակ է սկսել անցկացնել:

Նա մտադիր է բժիշկների հետ խորհրդակցել ենթադրյալ հիվանդության շուրջ: Այդ վիճակի պատճառնրից մեկն էլ ծոծրակային աջ հատվածում ստացած վնասվածքն է:

Աջ պրոզոպագնոզիայով մարդիկ չեն կարողանում ճանաչել դեմքեր,սակայն ճանաչում են իրերը:

Այրվել է կրպակ

221139901359181939Մայիսի 25-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 69 շենքի մոտակայքում այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.59-ին, մարվել՝ 10.06-ին: Ամբողջությամբ այրվել է չգործող կրպակ (15 քմ):

Շվեդիայում անկարգությունները քաղաքից քաղաք են տեղափոխվում

pic_1369462415Շվեդիայում արդեն մեկ շաբաթ ձգվող անկարգությունները Ստոկհոլմից Էդինբուրգ են տեղափոխվել: 25 երիտասարդներից բաղկացած դիմակավորված խումբն այրում է ավտոմեքենաներ, դպրոց, փորձել է հրդեհել նաև ոստիկանական բաժանմունքը:

Ոստիկանների կողմից դիմադրության արդյունքում ներգաղթյալ երիտասարդների խումբն աննշան է նվազել: Երեկ Ստոկհոլմի մերձակայքում գտնվում Կիստայում հրդեհվել է տարրական դպրոցը: Վանդալիզմի մի քանի այլ ակտեր ու հասարակական կարգի խանգարումներ են արձանագրվել: Հուզումներ են եղել նաև Լիպչյոգինայում, որտեղ 8 ավտոմեքենա է այրվել, դպրոց ու մանկապարտեզ: Աջ արմատականներն իրենց հերթին Տումբայից Էլբեշ ու Մելարհեյդեն 30 ավտոմեքենաներով երթ են կազմակերպել:

Չարագործների դեմ պայքարի համար ոստիկանությունը Մալմայում ու Գյոթեբորգում ավելացրել են իրենց ուժերը: Երկրի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ` երկրում ու արվարձաններում կարգուկանոն վերականգնելու վերաբերյալ:

Ավերածությունները սկսվել են մայիսի 20-ից, Հյուսբյու շրջանում, որը բնակեցված է Մերձավոր Արևելքից,Աֆրիկայից ու Լատինական Ամեիկայից ներգաղթածներով: Այն ժամանակ 50-60 բողոքավորներն այրեցին շուրջ 100 ավտոմեքենա: Շարժառիթը Հյուսբյույում ոստիկանների կողմից ձերբակալման ժամանակ 69-ամյա տղամարդու սպանությունն էր, որը հասարակական վայրում մաչետե էր հանել: Բողոքավորներն այդ միջադեպը որակեցին ոստիկանության դաժանություն: Շվեդական ու օտարերկրյա ԶԼՄ-ները տարածեցին այն կարծիքը, որ անկարգությունների իրական պատճառը ներգաղթած երիտասարդների գործազրկությունն է ու Շվեդիայի մյուս բնակչությունից մեկուսացումը: Նշվում է նաև, որ ինտեգրացիայի մակարդակն էականորեն նվազել է վերջին 10 տարում, այն բանից հետո, երբ երկրի աջցենտրիստական կառավարությունը կրճատեց ներգաղթյալներին ու փախստականներին հատկացվող սոցիալական օգնության ծավալը: Անցած տարի փախստականների թիվը կազմել է 44 հազար մարդ`  երկրի բնակչության ընդհանուր 9,5 մլն-ի դիմաց:

Հրդեհներ Հայաստանում

հռդեհՀրդեհ Արշակունյաց պողոտայում

Մայիսի 25-ին, ժամը 03.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքի մոտակայքում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.36-ին, մարվել` 03.41-ին: Այրվել է Ս.Մելքոնյանին պատկանող չշահագործվող «ԶԻԼ-130» մակնիշի առանց պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդի խցիկը:

 

Հրդեհ Ջերմուկում

Մայիսի 25-ին, ժամը 02.22-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 39 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.38-ին, մարվել` 02.49-ին: Պարզվել է, որ տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` հրդեհի բռնկումով: Այրվել են Ն.Եդիգարյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 08LU366 պետհամարանիշով ավտոմեքենայի ղեկը, ցուցիչների վահանակը և ձախ կողմի դուռը:

23-ամյա Անջելան ծխահարվել է

92572Մայիսի 24-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 1 շենքի 58-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. պարզվել է, որ գազօջախի վրա այրվել է կերակուր, ինչի հետևանքով Անժելա Խորենյանը (ծնվ. 1992 թ.) ծխահարվել է և մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը հրշեջ-փրկարարները վերջինիս ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Շտապօգնության աշխատակիցները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ջրվեժ գյուղում օձ է հայտնաբերվել

small_1369414720_3Մայիսի 24-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 6 տան բակում նկատվել է օձ. որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակաության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

 

Արամուս գյուղի մոտ 14-ամյա պատանի է ջրահեղձվել

պատանի է ջրահեղձվելՄայիսի 24-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ Թևոս Մելքոնյանի (ծնվ. 1999թ.) դին:

Գյուլբենկյան փողոցում կաթսայատան տանիք է փլուզվել

big_1369405885_6Մայիսի 24-ին, ժամը 14.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 2 հասցեում փլուզվել են չշահագործվող կաթսայատան տանիքի երկաթբետոնե կառուցատարրերը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակաության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևանի Սոսե փողոցի թիվ 1/3 հասցեի չշահագործվող կաթսայատանը տեղի է ունեցել ջրագծի վթար, որը վերականգնելու համար անհրաժեշտ է ապամոնտաժել փլուզված տանիքի երկաթբետոնե կառուցատարրերը, ինչպես նաև Սոսե փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Արտաշես» ՍՊԸ-ին պատկանող խանութի կիսափլուզված պատը:

Ժամը 17.15-ին փրկարարները ապամոնտաժել են երկաթբետոնյա կառուցատարրերը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատանքը կաթսայատանը դարձել է անվտանգ:

Ազատության հրապարակում կայացել է դպրոցական վերջին զանգին նվիրված տոնական համերգը

004Դպրոցական վերջին զանգի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ օրվա խորհրդին համահունչ, Ազատության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես այցելել են Ազատության հրապարակ՝ շրջանավարտներին դեպի մեծ կյանքի ճանապարհ բարի երթ մաղթելու: Քաղաքապետը և նախարարը իրենց որդիների հետ շրջել են մեծ տոնախմբության կենտրոնատեղիի վերածված հրապարակում, շնորհավորել շրջանավարտներին ու մաղթել նրանց խաղաղ ու երջանիկ ապագա և հետագա հաջողություններ կյանքում:
Տոնական համերգի շրջանակում շրջանավարտներին իրենց ելույթներով ողջունել են հայ էստրադայի սիրված արտիստներն ու երգիչ-երգչուհիները: Վերջին զանգի տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչ ուշ երեկո և ուղեկցվել տոնական շքեղ հրավառությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահը ներկա է գտնվել «Կանտատ սիրո» համերգին՝ նվիրված Հանրապետության օրվան

3045

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել «Կանտատ սիրո» համերգին՝ նվիրված Հանրապետության օրվան:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

3044Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

 

ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

363. Minister Nalbandian received OSCE Minsk group co-chairs 24.05.2013Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Յան Քելիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

         Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի շարունակական հայտարարությունների վրա, որոնք չեն նպաստում գործընթացի առաջխաղացմանը:

***

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես “Երևան, իմ սեր”բարեգործական հիմնադրամի հյուր

photo_2_Windsor (2)

Արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, որը  մայիսի 28-ից մինչև 30-ը մասնավոր այցելություն կկատարի Հայաստանի Հանրապետություն: Նա կայցելի աշխարհի հնագույն պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրի` Հայաստանի կարևորագույն պատմական հուշարձանները, ներկա կգտնվի գալա համերգին և ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքին:

 

“Երևան, իմ սեր”ծրագրի հիմնադիրը Արմեն Սարգսյանն է` Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը և նախկին Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում: Սա “ճարտարապետական ժառանգության վերածնման նախագիծ է զուգորդված լուրջ հասարակական ազդեցության ծրագրերով>>, որը վերականգնելու է պատմական նշանակություն ունեցող շենքերը Երևանում, հարմարեցնելով դրանք նորովի օգտագործման համար բարեգործական նպատակով: Այս առումով “Երևան, իմ սերը”շատ նման է  “Դամֆրիների տուն”ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը: Այն ոչ միայն վերստեղծում է շրջակա միջավայրը, այլև որպես ժառանգություն փոխանցվում ապագա սերունդներին:

 

2007 թվականի հունիսին ՆԱՄ Ուելսի արքայազնը, կրելով Շոտլանդիայի Մեծն Ստյուարդ տիտղոսը, գլխավորեց բարեգործական և մշակութային ժառանգությամբ զբաղվող հիմնադրամների կոնսորցիումը և ձեռք բերեց Դամֆրիների տունն իր ողջ գույքով և կից հողատարածքով, որպեսզի Դամֆրիների տունը պահպանվի անեղծ, վերականգնվի շրջակա տարածքը և մատչելի լինի հասարակայնության համար: Արմեն Սարգսյանը երկար տարիներ եղել է “Դամֆրիների տան”վերականգնման խանդավառ աջակիցը:

 

Հայաստանյան այցելության ընթացքում Արքայազնը կայցելի Մատենադարան` հնագույն ձեռագրերի գրադարանն ու հետազոտական կենտրոնը, որտեղ պահպանվում են ավելի քան 17,000 հայ և օտարալեզու ձեռագրեր և 30,000 վավերագրեր: ՅՈՒՆԵՍԿՈՆ ճանաչել է Մատենադարանը որպես համաշխարհային մշակութային նշանակութան կենտրոն, որտեղ պահպանվում են պարսկերեն, հիբրուերեն, արաբերեն, ճապոներեն, ռուսերեն հնագույն աշխատություններ, որոնցում արծարծվում են բազում առարկաներ` բժշկություն և գիտություն, քերականություն, արվեստ և այլն:

Ուելսի Արքայազնը և Արմեն Սարգսյանը հանդիպում են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր նստավայրում:

 

Արքայազնն այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը և Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդի վեհարանը:

 

Ուելսի Արքայազնը ներկա է գտնվելու Երևանի Օպերայի տանը կայանալիք համերգին, որին հաջորդելու է ընդունելություն և գալա ընթրիք ի պատիվ “Երևան, իմ սեր”ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երևանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն:

 

“Երևան, իմ սերը”“ժառանգության օազիս”է ստեղծելու Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների և մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական և համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն:

 

“Երևան, իմ սերը”նախատեսում է Երևանում հիմնել նաև Ազգային զբոսայգի, որ կմիավորի աշխարհասփյուռ հայերին իրենց Հայրենիքի հետ: Բնատեսարանի ճարտարապետ բրիտանացի Լորդ Ռենդլ Սիդդելին և գործընկերները լիազորված են մշակել 101 հեկտարանոց տարածքի նախագիծը, որը կներառի Սփյուռքի թանգարանը: Լոնդոնն ունի իր “Հայդ Փարք”զբոսայգին, Երևանն էլ կունենա իր “Հայ Փարքը>>, որը անգլերեն թարգմանելու պարագայում կնշանակի Հայկական զբոսայգի:

 

Երևանն աշխարհի ամենահին շարունակաբար բնակեցված քաղաքներից է, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին և 30 տարով տարեց է Հռոմից: Արմեն Սարգսյանն ասում է. “Երևան, իմ սեր”ծրագրի գերագույն նպատակն է համագործակցել Երևանի յուրաքանչյուր բնակչի հետ` հանուն քաղաքի հարուստ ժառանգության և բացառիկ էության”:

 

 

 

 

 

 

 

 

 

“Հայաստան” հիմնադրամը հանդիսությամբ բացեց Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնը

07 “Հայաստան”  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում շարունակվում են ավարտված ենթակառուցվածքների բացումներն ու այցելություններն ընթացիկ ծրագրեր:

 

 01Այսօր, մայիսի 24-ին, Հիմնադրամի շուրջ քառասուն հո•ուց բաղկացած պատվիրակությունը` կազմված տեղական մարմինների ատենապետերից, ներկայացուցիչներից եւ բարերարներից, Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի •լխավորությամբ հանդիսավորությամբ բացեց ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի նորակառույց համայնքային կենտրոնը: Բացման արարողությանը ներկա էին նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու ներկայացուցիչ Շահե վարդապետ Անանյանը, Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Համայնքի բնակիչների մեծ բազմությունը ոգեւորությամբ էր սպասում բացման արարողությանը:

 

“Մեր բարերարների շնորհիվ այս համայնքն իսկական դրախտի է վերածվում”,-իր շնորհավորական խոսքում ասաց Պարգեւ սրբազանը:

 

Դրախտիկի համայնքային կենտրոնը կառուցվել եւ կահավորվել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ  /բարերար Պերճ Լիւլէճեան/: Կենտրոնում  /283քմ մակերեսով/ կգործեն բուժկետը,  ծննդասենյակը, հանդիսությունների դահլիճը,  համակարգչային կենտրոնը, գրադարանն ու գյուղապետարանը:

Համայնքային կենտրոնը Հիմնադրամի կողմից կյանքի կոչված չորրորդ ենթակառուցվածքային ծրագիրն է ավելի քան 430 բնակիչ ունեցող Դրախտիկ համայնքում: Սփյուռքի տարբեր համայնքների ջանքերի շնորհիվ այսօր գյուղն ունի որակյալ խմելու ջուր /Ռուսաստանի հայ համայնք/, գեղեցիկ նորակառույց մանկապարտեզ /Ֆրանսիայի հայ համայնք/ եւ գյուղտեխնիկայի կայան  /ԱՄՆ արեւելյան շրջանի համայնք/: Գյուղը տարածված է Հիմնադրամի կառուցած Հյուսիս–հարավ ճանապարհի երկայնքով:

 

ՙՇատ ուրախ եմ, որ այսօր այս տարածքում եւս մեկ  ենթակառուցվածք ենք բացում: Հուսով եմ, որ համայնքային կենտրոնի շնորհիվ կյանքն այստեղ առավել կաշխուժանա, եւ մասնավորապես,  փափագում եմ, որ այս բուժկետում հնարավորինս քիչ հիվանդներ սպասարկվեն, փոխարենը` շատ կանայք մայրանան: Անում ենք ամենը, որպեսզի Արցախում ընտանիքներն ավելանան եւ բնակչության թիվն աճի՚,-ողջույնի  խոսքում ասաց Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը եւ շնորհակալություն հայտնեց տորոնտոյաբնակ սարկավագ բարեշնորհ Պերճ Լիւլէճեանին, ում նվիրատվության շնորհիվ հնարավոր դարձավ միաժամանակ լուծել համայնքի համար մի շարք կարեւոր խնդիրներ:

 

            Վաղը, մայիսի 25-ին, Հիմնադրամի պատվիրակությունը կայցելի Շուշիի շրջանի Քարին Տակ համայնք, որտեղ վերակառուցվում է խմելու ջրի համակարգը: Այս  ծրագրով շարունակվում է միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու Հիմնադրամի կողմից որդեգրած միտումը: Ջրամատակարարման համակարգը վերակառուցվում է Հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրու•վայի, Ար•ենտինայի, Բրազիլիայի տեղական մարմինների եւ ՀՕՄ–ի համատեղ ջանքերով:___________________________________________________________________________

Արամուսի մոտակա լճակից հանել են 14-ամյա տղայի դի

դիակՄայիսի 24-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ Թևոս Մելքոնյանի (ծնվ. 1999թ.) դին:

Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է սեյսմիկ պաշտպանության խնդիրներով

2671Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչները։ ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այցի հիմնական նպատակն էր քննարկել ԱԻ նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության ուղղությունները։

ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի հետ հանդիպման ընթացքում բանկի ներկայացուցիչ նշեց, որ իրենք շատ են կարևորում աղետներին պատրաստվածության խնդիրները` մասնավորապես մեծ ուշադրություն դարձնելով սեյսմիկ անվտանգության հետ կապված հարցերին։

Փոխնախարար Հ. Մխիթարյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ դեռևս անցյալ տարի կայացած հանդիպումից հետո ԱԻՆ ՍՊԾ գործակալությունը 2 ծրագիր էր մշակել. մեկը դպրոցներում երկրաշարժի դեպքում վարքականոնների վերաբերյալ ուսուցում անցկացնելու, մյուսը` Երևանի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելությունը գնահատելու մասին:

ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հավելեց, որ ծրագրերը փորձաքննություն են անցել և հաստատվել կառավարության կողմից։

Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը, ընդգծելով, որ իրենք մեծ նշանակություն են տալիս սեյսմիկ պաշտպանության բնագավառին և տեղեկացնելով, որ բանկն արդեն տեխնիկական աջակցության ծրագիր է իրականացնում ՀՀ 4 քաղաքում (Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ), առաջարկեց այդ ծրագրերի իրականացումը սկսել հենց այդ քաղաքներից, իսկ հաջողության դեպքում հետագայում տարածել նաև մյուս մարզերի վրա։ Ըստ այդմ` նախատեսվում է նշված քաղաքներում իրականացնել դպրոցների, հիվանդանոցների և պետական կառավարման մարմինների շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատում։

Պարոն Դոուլն առաջարկեց նման պիլոտային ծրագիր իրականացնել նաև մայրաքաղաքի դպրոցներից մեկում, որից հետո անհրաժեշտության դեպքում իրականացնել շենքի ամրացում և կազմակերպել աշակերտների ու անձնակազմի ուսուցում։ Արդյունքների վրա հիմնվելով` հնարավոր կլինի մշակել ավելի լայնածավալ նախագիծ։ Այս առաջարկները ներկայացվել են ԱԶԲ ղեկավարությանը և ստացել նախնական համաձայնություն։

ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը հավաստեց, որ ԱԻ նախարարությունը պատրաստ է համագործակցության և հնարավորինս կաջակցի ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպանը

3041Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին (նստավայրը՝ Թեհրան):

Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել ԱՄԷ նորանշանակ դեսպանին: Սերժ Սարգսյանը և դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու հնարավորությունները: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ պատմականորեն ձևավորված հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, երկու երկրների ղեկավարների միջև ջերմ հարաբերությունները ամուր հիմք են ստեղծել քաղաքական ակտիվ երկխոսության համար:

Հանրապետության Նախագահը և ԱՄԷ դեսպանը կարևորել են առաջիկայում հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև դիվանագիտական շփումների ակտիվացման կարևորությանը:

Ռուբեն Հակոբյանը սոցիալական «բունտ» է կանխատեսում

images (3)Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Հայաստանի ամենատարբեր տեղերում սոցիալական լարված օջախներ են առաջացել և կշարունակեն առաջանալ. «Ես կարծում եմ, որ սոցիալական բունտը թակում է մեր պետության դուռը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ որևէ ծրագիր, որը կոչված է պետության մեջ վիճակ փոխելուն, այս համակարգին հակացուցված է, քանի որ համակարգը «հակա է» առողջացմանը: «Կարծել, թե հնարավոր է այս համակագով բան փոխել, միամտություն է: Համակարգի շարժիչ ուժը ստվերային տնտեսությունն է, կոռուպցիան ու մենաշնորհները, և եթե սրանից զրկվի իշխանությունը, չի կարող գոյատեւել»,-կարծում է պատգամավորը: