Անչափահաս դատապարտյալները թատրոն են այցելել

անչափահասներ

ՀՀ ԱՆ աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ

«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի աջակցությամբ մայիսի 27-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անչափահաս դատապարտյալներն այցելեցին  Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն՝ դիտելու «Սասունցի Դավիթ» ներկայացումը։ Միջոցառման նպատակն էր անչափահաս դատապարտյալներին հաղորդակից դարձնել մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային անցուդարձին: Այն ուղղված է նրանց կրթական-դաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև նպաստելու է անչափահաս դատապարտյալներին մեր հասարակության լիարժեք անդամներ դառնալուն և նրանց սոցիալիզացմանը: Նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

Անկախ

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիր

լիլիթ ասատրյանՏեղական Տնտեսական Զարգացման (ՏՏԶ) մոդել Թումանյանի համախմբի համար (Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Չկալով, Դսեղ, Ձորագետ համայնքներ)

Տեղական Տնտեսական Զարգացման (ՏՏԶ) մոդելի ներկայացում

 

27 մայիս, 2014թ., ք. Թումանյան: Մայիսի 27-ին ՀՀ Լոռու մարզի Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Թումանյան քաղաքի շրջակա Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Չկալով, Դսեղ, Ձորագետ համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացում:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով ՏՏԶ մոդելի մշակումը շատ կարևոր քայլ է համայնքների զարգացման ուղիները գծագրելու ճանապարհին: «Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ ՏՏԶ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և համախմբային զարգացման հեռանկարները: ՏՏԶ մոդելի զարգացման միջոցով, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ընդգրկված համայքները հնարավորություն կունենան անցում կատարելու սոցիալ-տնտեսական առավել բարենպաստ փուլի` միևնույն ժամանակ խրախուսելով ու խթանելով համայնքային մասնակցությունը այդ գործընթացին»,- ասել է ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը:

ՏՏԶ մոդելի ներկայացումը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:

Ծրագրի շրջանակներում մշակվել են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր` հիմնված տվյալ համայնքի մրցակցային առավելությունների վրա: Մշակված ՏՏԶ մոդելի հիման վրա  կազմակերպվելու են նաև մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:

Միջոցառման մասնակիցներն էին համայնքի տնտեսական զարգացման շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին համախմբի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մրցակցային առավելությունները, համայնքների միջև առկա և հնարավոր տնտեսական կապերը և տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրեր ու քայլեր, որոնք կնպաստեն այդ համայքների տնտեսական զարգացմանը: Արդյունքները ներկայացրին ծրագրի տեղական թիմի ներկայացուցիչները և փորձագետները:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

 

Սյունիքի աղմկահարույց գործն ուղարկվել է դատարան.Փաստինֆո

սյունիքի գործԱնցյալ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատեց դեպքի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նախաքննության արդյունքում այսօր մեղադրվում է միայն Արտակ Բուդաղյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ  հոդվածով՝ վարույթ իրականացնող մարմնի կարծիքով, Սուրիկ  Խաչատրյանի ընտանիքի անդամներին սպառնալիքներ հնչեցնելու համար:
«Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում ժամանակին Հայկ Ալումյանը նշել էր, որ Արտակ Բուդաղյանն ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի  քրեական գործի վարույթը կարճվի և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, եթե հայտարարեր, որ դեմ չէ համաներման կիրառմանը:
«Բայց Արտակ Բուդաղյանն ինքը պնդեց, որ գործը պետք է գնա դատարան, որովհետև դատարանում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապացուցենք, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե այնպես, ինչպես նկարագրում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը և զինդատախազությունը, այլ տրամագծորեն հակառակ կերպ»,- ասել էր փաստաբանը՝ պարզաբանելով, որգործը դատարան պետք է գնար՝ ըստ մեղադրանքի Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի՝   սպանության և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքներով: Սակայն նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է և «մեզ այլ բան չէր մնում, քան այն, որ գոնե գործն այս ձևով մտնի դատարան, և տեղի ունենա դատավարություն»:

Անկախ

60-ամյա գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը կխաղա Սան Ֆրանցիսկոյում

ապpetrosian-a01Հայաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ, 60-ամյա գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը կմասնակցի հունիսի 6-8-ը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում կայանալիք   «արագ» շախմատի միջազգային մրցաշարին:

Ուժերը կչափի հանրածանոթ 8 խաղացող:

Պետրոսյանից բացի, հրավիրվածների թվում են` կանանց ԱՄՆ-ի կանանց 5-ակի չեմպիոնուհի Իրինա Կրաշը, ռուսաստանցի Եվգենի Սվեշնիկովը, Թուրքիան ներկայացնող Միխայիլ Գուրևիչը, Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Անդրեյ Միխալչիշինը, իսրայելցի Մաշա Կլինովան, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լև Ալբուրտն ու Գենադի Զայչիկը:

Հունիսի 9-ին կանցկացվի կայծակնային շախմատի մրցաշար, իսկ հունիսի 10-ին կկայնա մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը:

Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսի և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ

6485Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ:

Ամենայն Հայոց Հայրապետի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ Նախագահը քննարկել է պետության և հայոց եկեղեցիների միջև հաստատված սերտ համագործակցությանը, ինչպես նաև Հայրենիքին և Սփյուռքին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայոց ազգային կյանքում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հայապահպան կարևոր դերակատարությանն ու համահայկական խնդիրների լուծման գործում բոլոր Նվիրապետական Աթոռների, թեմերի և կառույցների ամենօրյա ջանքերին: Կարևորվել է նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների մասնակցությունը ՀՀ Նախագահի գլխավորությամբ գործող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, այդ ուղղությամբ և ընդհանրապես՝ համազգային կարևորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից Սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքը:

Հանրապետության Նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ վերոնշյալից բացի քննարկել է սիրիական ճգնաժամի պատճառով այդ երկրում ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների ներկա վիճակի և նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցեր:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ ժողովրդի միասնականությունը աշխարհասփյուռ հայության բարօրության, ինչպես նաև հայության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու կարևոր գրավական է, և այսուհետ ևս պետք է շարունակել ու առավել արդյունավետ դարձնել ջանքերի համադրումը ազգային խնդիրների լուծման ուղղությամբ:

Չինաստանը վերածվում է միայնակների ազգի

Ժամանակակից Չինաստանում նախկինում  գոյություն ունեցող բազմանդամ, սերնդաշատ ընտանիքի պատկերը փոխվել է: Նման եզրակացություն է արել պաշտոնական զեկույցում Չինաստանի ազգային առողջության ու ընտանիքի պլանավորման հանձնաժողովը: Գործակալությունն ուսումնասիրել է երկրի ժողովրդագրական պատկերը, որը ցույց է տալիս, որ չինական ընտանիքները դարձել են ավելի մեկուսացված` քիչ զավակներով: Իրավիճակը մտահոգում է որոշ չինացի տնտեսագետներին ու քաղաքական գործիչներին:

187638021

Ընտանիքները դառնում են ավելի փոքր և պատճառը միայն ընտանիքի պլանավորման  պետության քաղաքականությունը չէ. 1950թթ.-ականներից առաջ Չինաստանում ընտանիքները միջինում 5.3 մարդուց էին բաղկացած, սակայն արդեն 1990թթ.-ականներին ցուցանիշը հասել է միջինը 3.9 մարդու, 2012թ.-ին` միջինում 3.02 մարդ յուրաքանչյուր ընտանիքում և գնալով ցուցանիշը նվազում է: Այդ զեկույցի համաձայն` ողջ ազգի 40 %-ն այժմ բաղկացած է ամենաշատը երկու անդամից, իսկ 2010թ.-ին երկու անդամից բաղկացած ընտանիքների թիվը հասել է 68%-ի: Շատերը նախընտրում են զբաղվել իրենց կարիերայով, տեղափոխվել խոշոր քաղաքներ, իսկ ընտանիքն ու երեխաների ծնունդը մղվում է հետին պլան:

Զի Հիեֆեյը` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսորը կարծում է, որ Չինաստանը գնալով չի կարողանալու ապահովել կայուն աճ` ելնելով նման ժողովրդագրական պատկերից: Շատերը մեղադրում են Չինաստանի քաղաքական գործիչների կողմից վարվող ընտանեկան պլանավորման քաղաքականությունը, որով սահմափակվում է ընտանիքների անդամների թիվը` մեկ երեխա ունենալու թույլտվությամբ: Թեև 2012թ.-ի բարեփոխումները ենթադրում էին 2 երեխա ունենալու թույլտվություն, սակայն իրավիճակը դրանից չի փոխվում:

«Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում Տիգրան Հարությունյանը շրջանցեց աղյուսակը գլխավորող Դավիթ Պառավյանին

25441 chessՌուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող վաղամեռիկ պատանի շախմատիստ Վանյա Սոմովի հուշամրցաշարում, որը կրում է «Աշխարհի պատանի աստղեր»  անվանումը, 5 երկրի 12 պատվիրակ է մասնակացում:

7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը հաղթեց աղյուսակը գլխավորող Դավիթ Պառավյանին (Ռուսաստան) և շրջանցեց նրան:

Մրցաշարում առաջին պարտությունը կրած Դավիթը 5 միավորով 2-րդ հորիզոնականում է:

 

Ներքին Ծաղկավանում տուն է փլուզվել, 84-ամյա բնակիչը մահացել է

փլուզումՄայիսի 20-ին, ժամը 09.57-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի 1-ին փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի պատը. հավանական է, որ կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, որ կրաշեն տան (6×10) ննջասենյակի արտաքին երկշերտ պատի ներսի հատվածը (մոտ 16 քմ) փլուզվել է մահճակալի վրա:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 1930 թ. ծնված Ս. Յ.-ի դին:

Թուրք պատգամավորը հրաժարվել է իր մանդատից՝ ի նշան Սոմայի աղետի դեմ բողոքի

chp Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սաբահաթ Աքիրազը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից՝ որպես բողոքի նշան Սոմայի ածխահանքում տեղի ունեցած ողբերջության դեմ: Այս մասին գրում  է  թուրքական «Միլիյեթը»:

Նշենք, որ Սոմայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 301 հանքափոր, 486 հոգու հաջողվել է փրկել: Վերջին նման դեպքը Թուրքիայում տեղի էր ունեցել 1992 թվականին՝ Զոնգուլդաքում, որի հետևանքով զոհվել էր 263 մարդ: Սոմայի աղետի գործով թուրքական ոստիկանությունը արդեն ձերբակալել է 25 հոգու:

 Անկախ

Քննարկվեցին հոգեբուժական ծառայության խնդիրները

առողջապահության նախարարությունՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին  այցելեց «Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններ։ Ամենուր նախարարը ծանոթացավ բուժհիմնարկների պայմաններին ու նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին, զրուցեց բուժաշխատողների և բուժվողների հետ։ Արմեն Մուրադյանը հանձնարարեց վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներին օրենքով սահմանված կարգով արագ լուծումներ տալ։ Նախարարը բժիշկների հետ քննարկեց հոգեկան առողջություն ունեցողների արդյունավետ բուժման հնարավորություններն ու խոչընդոտները։

Բուժհիմնարկներում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում բժիշկների հետ քննարկվեցին առկա խնդիրները։ Նախարարին տեղեկացրին, որ հատկացվող սուղ ֆինանսները չեն բավարարում  անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելու, ինչպես նաև  նվազագույն անհրաժեշտ ծախսերը հոգալուն։

Արմեն Մուրադյանը մտահոգիչ համարեց այն խնդիրը, որ «Ավան» հոգեկան առողջության և հոգեբուժական կենտրոնների տարածքները չափազանց մեծ են և օգտագործվում է դրանց 30-40 տոկոսը։ Նախարարը շեշտը դրեց նաև այն հանգամանքի վրա, որ նեղ մասնագիտացված բուժհիմնարկներում հերթապահող բուժանձնակազմը պատշաճ մակարդակով չի տիրապետում իր նեղ մասնագիտությունից դուրս շտապբուժօգնության և վերակենդանացման հմտություններին։ Որոշ դեպքերում դրա համար անհրաժեշտ բուժսարքավորումները ևս բացակայում են։

«Նորք» հոգեբուժական կենտրոնում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի ղեկավար Արմեն Մելիք-Փաշայանը ներկայացրեց, որ նշված լրացուցիչ հմտություններին հոգեբույժները վերջին անգամ ծանոթացել են ուսանելու տարիներին և բարձրացրեց մասնագետների հինգ տարին մեկ կազմակերպվող վերապատրաստման դասընթացների ծրագրում ընդգրկել կրթական այդ ծրագրերը։

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում Արմեն Մուրադյանն առաջին հերթին տեղում ծանոթացավ մայիսի 5-ին այս բուժհիմնարկում արձանագրված մահվան դեպքի հետ կապված մանրամասներին։ Հանգամանալից անդրադարձավ անցած օրերի ընթացքում  ծառայողական քննության արդյունքներին և հանձնարարեց քննությունն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում։ Նախարարը նաև հանձնարարեց ճշտել, թե, արդյո՞ք, իրականացվում են գործող բոլոր չափորոշիչները և հանձնարարեց մշակել նոր չափորոշիչներ, այդ թվում՝ կլինիկական։

Արթուր Աֆրիկյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ

աֆրիկյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

***
Արթուր Աֆրիկյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 
1961 թ. նոյեմբերի 15, ք. Երևան

Կրթություն
1984 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ

Աշխատանքային գործունեություն 
1979-1980 թթ. – Հուշարձանների վերականգնման հատուկ գիտաարտադրական
1982-1983 թթ. արվեստանոց` բանվոր, տնտեսագետ
1980-1982 թթ. – Ծառայություն խորհրդային բանակում
1983-1990 թթ. – Երևանի Օրջոնիկիձեի շրջխորհրդի գործադիր կոմիտեի ֆինբաժին`տնտեսագետ, ավագ տնտեսագետ, հարկային գլխավոր վերստուգիչ-հարկային տեսչության պետ
1990-2000 թթ. – Էրեբունու, Շահումյանի, Մաշտոցի, Էջմիածնի, Կոտայքի և Խորհրդայինի հարկային տեսչությունների պետ
2000-2001 թթ. – ՀՀ պետական եկամուտների նախարարի խորհրդական
2001-2002 թթ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավար
2002-2008 թթ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ
2008 թ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2008 – 2014 թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2003 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 

Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի ուղևորներից մեկի դիակը հայտնաբերվել է

դիակՄայիսի 15-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը: Վարորդին հաջողվել է փրկվել, իսկ ուղևորներ` 1989 թ. ծնված Արայիկ Թորոսյանին և 1983 թ. ծնված Արարատ Բաղդասարյանին, գետի հոսանքը քշել-տարել է:
Ոստիկանության Թումանյանի բաժնի և ՀՀ ԱԻՆ ծառայողների ձեռնարկած համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.30-ին, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի «Կամչատկա» կոչվող տարածքում` Դեբեդ գետում, հայտնաբերվել և գետից դուրս է հանվել Ա. Բաղդասարյանի դիակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Թորոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել

ծեծՄայիսի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնում 1991 թ. ծնված Միհրան Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Քուչակ գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում, վիճաբանության ժամանակ, իրեն ծեծի են ենթարկել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան ծեծի ենթարկել և աչքի մասում վնասվածքներ են պատճառել 1991 թ. ծնված Աբետնակ Բ.-ն, 1970 թ. ծնված Գարուշ Ա.-ն և 1997 թ. ծնված Ավետիք Գ.-ն:
Տեղի ունեցածի վերաբերյալ վերջիններս ոստիկանությունում բացատրություններ են տվել:
Միհրան Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

 

«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդես Արմավիրում

կբԱյսօր Արմավիրում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Արմավիրի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:
Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 18-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:
Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:
Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում և Հրազդանում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Կիրիլ Ստուպակից և Սերգեյ Տիվյակովից

տք35096Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Քոթանջյանը միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Կիրիլ Ստուպակից (Բելառուս) և Սերգեյ Տիվյակովից (Հոլանդիա):

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական է հրավիրել 32 ֆուտբոլիստի

սհ40292Ինչպես հայտնի է, մայիսի 13-ին և 15-ին Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն ընկերական  երկու հանդիպում  պետք է անցկացնի Լեհաստանի մինչև 19 տարեկանների թիմի հետ:

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն այդ խաղերին նախապատրաստվելու համար հավաքական է հրավիրել 32 ֆուտբոլիստի

 

Դարպասապահներ

 

Հենրի Ավագյան, «Միկա»

Միհրան Մնացականյան, «Փյունիկ»

 

Պաշտպաններ

 

Ռոբերտ Հակոբյան, «Փյունիկ »

Խաչատուր Խաչատրյան, «Փյունիկ»

Գագիկ Մաղաքյան, «Բանանց»

Միքայել Խաշմանյան, «Բանանց»

Նարեկ Պետրոսյան, «Բանանց»

Վարդան Խաչատրյան, «Գանձասար»

Ալեն Կարապետյան, «Գանձասար»

Հակոբ Հակոբյան, «Բանանց»

Հակոբ Համբարձումյան, «Բանանց»

Համայակ Բոյաջյան, «Այնտրախտ Նորդերշտեդ», Գերմանիա

 

Կիսապաշտպաններ

 

Գեղամ Թումբարյան, «Փյունիկ»

Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»

Մուրադ Ասատրյան, «Փյունիկ»

Կարեն Եսայան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան, «Միկա»

Դավիթ Մուրադյան, «Բանանց»

Արամ Քոչարյան, «Բանանց»

Արամ Սարգսյան, «Բանանց»

Պետրոս Ավետիսյան, «Բանանց»

Հովհաննես Պողոսյան, «Փյունիկ»

Հովհաննես Փանոսյան, «Բանանց»

Հովհաննես Իլանգյոզյան, «Բանանց»

Նորայր Տիգրանյան, առանց ակումբ

Դավիթ Այրիյան, «Այնտրախտ Նորդերշտեդ», Գերմանիա

Անդրանիկ Ղուբասարյան, «Սանկտ-Պաուլի», Գերմանիա

 

Հարձակվողներ

 

Ռազմիկ Հակոբյան, «Փյունիկ»

Հայկ Ոսկանյան, «Միկա »

Արման Բարսեղյան, «Բանանց»

Տիգրան Ամիրյան, «Սիբիր» Նովոսիբիրսկ, Ռուսաստան

Օրբելի Համբարձումյան, «Ուլիս»

Հաղթանակի օրվա մեծ զորահանդես Գյումրիում,լուսանկարներ

 զորահանդես ԳյումրիումԳյումրիում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված հայ-ռուսական մեծ զորահանդեսը:
Վարդանանց հրապարակը խիստ հսկվում էր ոստիկանական ուժերի կողմից, ներկա էին զորահանդեսն անցկացնող բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, գյումրեցի պատգամավորներ, պատերազմի վետերաններ ու ազատամարտիկներ: Չնայած քաղաքապետարանի ուղարկած հրավերքներին, պաշտոնական զորահանդեսին չէր մասնակցում կառավարության և ոչ մի ներկայացուցիչ:
Զորահանդեսի սկզբից հրապարակ բերվեց հաղթանակի մարտական դրոշը: Ապա միմյանց ողջունեցին շքերթի հրամանատար՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի շտաբի պետ, գնդապետ Ալեքսեյ Ավդեևը և շքերթն ընդունող ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորման և ուժերի շտաբի պետ, գնդապետ Դավիթ Աղաջանյանը: Զորահանդեսն անցկացրեց միացյալ զորախմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը, ով մինչ շքերթի մեկնարկը հանդես եկավ ողջույնի խոսքով. «69 տարի առաջ այս օր ֆաշիտսական Գերմանիան ծնկի բերվեց մեր պապերի ու հայրերի կողմից: Այս հաղթանակի կերտման գործում նշանակալի ավանդ են ունեցել նաև քաջ հայորդիները: Այսօր մեզ համար եռակի տոն է՝ Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակը, Շուշիի ազատագրումը և արցախյան բանակի ստեղծումը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ», – մասնավորապես նշեց նա:
Գյումրու հայ-ռուսական զորահանդեսի պաշտոնական մեկնարկը տվեցին շիրակցի վետերանները: Այնուհետ հրապարակով անցան ՀՀ հատուկ նշանակության զինված ուժերի վաշտը, մոտոհրաձգային զորքերի վաշտը, հրետանային հակատանկային զորքերի մարտկոցը, ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտիկների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ վաշտերը, ՀՀ-ում ՌԴ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության ստորաբաժանման մարտիկները: Հրապարակով անցան նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտավարական նշանակության ռազմատեխնիկան, իսկ տոնական շքերթն ավարտվեց ՀՀ զինված ուժերի պահպանման գնդի պատվո պահակային վաշտի գեղեցիկ դեֆիլեով:
Հրապարակ չմտավ թրթուրավոր ռազմատեխնիկան, քանի որ քաղաքապետը դեմ էր եղել՝ որպեսզի ասֆալտը չքանդվի: Ի դեպ, զորահանդեսի լեզուն հայերեն էր, թարգմանվում էր նաև ռուսերեն:
Խոսելով այն մասին, թե այսօր ավելի շատ ռուսական տրամադրությունն էր թևածում քաղաքում, քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. «Բացարձակ այդպես չեմ գտնում, հավասար էր, նույնիսկ առաջին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անունից էին հնչում»:
Իսկ մարզի գեներալ մարզպետն էլ, ով հանդիսությանը համազգեստով ու մեդալներով էր ներկայացել նշեց, թե ինչու է զորահանդեսը հենց Գյումրիում անցկացվում. «Շիրակի մարզում մեր կայազորներն ավելի փոքր են, քան այլ տեղերում, և ես եմ խնդրել պաշտպանության նախարարին ու ռազմաբազայի ղեկավարությանը, որ մասնակցեն ու համատեղ անցկացնեն այս միջոցառումը»:
Հավելենք, որ զորահանդեսի ավարտից հետո Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցավ պսակադրության արարողություն:

Դպրոցից համակարգիչներ գողացողները հայտնաբերվեցին

ՀամակարգիչներԱպրիլի 8-ին, ժամը 14.00-ին, թիվ 103 ավագ դպրոցի տնօրենից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դպրոցի 3-րդ հարկի` համակարգիչների համար նախատեսված դասարանի պատուհանի ապակին կոտրելով, մտել են ներս և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով մետաղյա 2 պահարանները` գողացել «Նոութ-բուք» տիպի 21 համակարգիչ և համակարգչի 1 սարքավորում:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` մայիսի 6-ին, ժամը 14.40-ին, Աճառյան փողոցի թիվ 30 շենքի դիմացից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արման Ա.-ին, իսկ ժամը 15.00-ին բաժանմունք է ներկայացել 1986 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ու հանցանքը կատարողները հանձնվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ադրբեջանի արտգործնախարարն արձագանքել է Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը

Էլմար ՄամեդյարովԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, և եթե, առաջին հերթին, Հայաստանի զինված ուժերի զորքերը դուրս բերվեն Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից, բոլոր խնդիրները կլուծվեն: Այս մասին մայիսի 8-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` մայիսի 7-ին Վաշինգտոնի “Կարնեգի” հիմնադրամում արած հայտարարության 6 դրույթները:

Ըստ արտգործնախարարի՝ Ուորլիքի կողմից առաջարկվող 6 սկզբունքները նոր չեն և հնչել են նախկինում: Նա նշել է, որ ադրբեջանական կողմն իր համաձայնությունն է տվել սկսելու Ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները:

“Առկա ստատուս քվոն անընդունելի է: Մենք հայկական կողմին կոչ ենք անում հարցը համատեղ լուծել”,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան: Նրա խոսքով՝ հակամարտության կողմերի միջև վստահություն չկա, և հարկադիր տեղահանվածների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է խաղաղարարաների տեղակայում: “Եթե մենք քաղաքական տեսանկյունից համաձայնության հասնենք, ապա կկարողանանք այդ հարցը լուծել”,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

ԵԱՀԿ Մինսկ Խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ է ունեցել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին՝ նշելով, որ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի:

Խորվաթիայում 8-ոտնանի հերմաֆրոդիտ ուլ է ծնվել

o_944289Խորվաթիայի հյուսիս-արևելքում լույս աշխարհ է եկել մի ուլ, որը 8 ոտ ունի ու ինչպես արական, այնպես էլ` իգական սեռական օրգաններ: Անասնաբույժների խոսքով, դա կատարվել է երկու սաղմի միաձուլման հետևանքով, ինչը տեղի է ունեցել մոր արգանդում: Տերը մտադիր է  այդ կենդանուն պահել: «Ես սկզբում կարծեցի, թե ինձ մոտ տեսախաբկանք է: Նույնիսկ հարևանին կանչեցի, որ նա հաստատի, որ ես չեմ ցնորվել»,-պատմում է Զորն Պապարիկը:

Հետո պարզվեց, որ նորածինը ոչ միայն 8 ոտք ունի, այլև  2 սեռերի զույգ օրգան: Ֆերմերը գիտի,որ նորածնի կենդանու մնալու հավանականությունը շատ փոքր է: Նա հայտնել  է, որ համենայն դեպս, կպայքարի ձագուկի կյանքի համար:  Ձագուկը դեռ շատ փոքր է, որ կարողանա քայլել:

Անկախ