Փրկարարները բացել են փակ դուռը

Փրկարարները բացել են փակ դուռըՄայիսի 8-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Հորանջի հաճախականությունը կապել են ջերմաստիճանի հետ

5368e05c-9485-565f-9485-5650b36c5131.photo.0Վիեննայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հորանջի հաճախականությունը կախված է տարվա եղանակից, համապատասխանաբար նաև ջերմաստիճանից:

Նման եզրահանգում են նրանք կատարել ուսումնասիրությունների ընթացքում, որի մասնակից է դարձել շուրջ 100 մարդ: Նրանց գիտնականներն ուսումնասիրել են մեկ տարի` Վիեննայում զբոսանքի ժամանակ:

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ մարդիկ հաճախ հորանջում են շոգ ու չոր եղանակին: Քանի որ հորանջի ժամանակ անմիջականորեն կատարվում է ուղեղի հովացում ու նման օրինաչափությունը նրանք լրիվ տրամաբանական են գտնում:

Միևնույն ժամանակ շատ շոգին հորանջը դժվար թե հովացնի ուղեղը, դրա համար էլ մարդիկ հաճախակի են հորանջում, սակայն հովացման տեսանկյունից դա նվազ արդյունավետ է լինում:

Անկախ

Խառնաշփոթ վիճակ` ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում

arm128740257982Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում առաջատար  երեք թիմերի մասնակցությամբ հանդիպումներում անսպասելի արդյունքներ գրանցվեցին և չեմպիոնության համար պայքարն էլ ավելի սրվեց:

 

Վերջին տեղերում գտնվող թիմերն էլ պայքարում են ուժեղագույնների խմբում մնալու համար:

Եվ ահա, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մայիսի 5-ին որոշել է, թե նախավերջին` 37-րդ տուրի հանդիպումները որ ժամերին պետք է կայանան:

7 խաղ, որոնցում կմրցեն չեմպիոնության հավակնորդները և հետնապահները, մայիսի 11-ին կմեկնարկեն նույն ժամին՝  Երևանի ժամանակով 21։00-ին։

Խոսքը` «Էսպանյոլ» – «Օսասունա», «Սելտա» – «Ռեալ», «Բետիս» – «Վալյադոլիդ», «Գրանադա» – «Ալմերիա», «Էլչե» – «Բարսելոնա», «Աթլետիկո» – «Մալագա», «Խետաֆե» – «Սևիլիա» հանդիպումների մասին է։

ԱՂՅՈւՍԱԿ

Թիմ Միավոր Խաղ
1 Ատլետիկո 88 36
2 Բարսելոնա 85 36
3 Ռեալ 83 35
4 Ատլետիկ 68 36
5 Սևիլիա 60 36
6 Ռեալ Սոսյեդադ 57 35
7 Վիլյառեալ 53 36
8 Վալենսիա 46 36
9 Սելտա 46 36
10 Լևանտե 45 36
11 Ռայո Վալեկանո 43 36
12 Էսպանյոլ 41 36
13 Մալագա 41 36
14 Էլչե 39 36
15 Գրանադա 37 35
16 Խետաֆե 36 36
17 Ալմերիա 36 36
18 Օսասունա 35 36
19 Վալյադոլիդ 35 35
20 Բետիս 22 36

Ադրբեջանում ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի

Ադրբեջան, հանրահավաքԱդրբեջանում ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաք անցկացնել՝ քաղբանտարկյալներին աջակցություն հայտնելու նպատակով, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը։

Այդ նպատակով “Մուսավաթ” կուսակցությունը բանակցություններ է վարում երկրի այլ քաղաքական ուժերի հետ։ Հանրահավաքի անցկացման օրը որոշվելու է կուսակցության այսօրվա նիստի ընթացքում։

Ակնկալվում է, որ այն տեղի կունենա մայիսի 11-ին։

Ավելի վաղ “Մուսավաթ” կուսակցությունը մայիսի 4-ին հանրահավաք էր նշանակել, սակայն այն չէր կայացել: Պատճառը այլ կուսակցությունների հետ համաձայնության չգալն էր ։

Անկախ

Արթուր Աբրահամի 40-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

3Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով  պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում կայացած մրցամարտում պաշտպանեց իր կոչումը: Նա հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային: Մրցավարները  առավելությունը հայ մարզիկին տվեցին հետևյալ հաշիվներով` 116:113, 116:112, 119:110:

34-ամյա Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում իր 40-րդ հաղթանակը տարավ:

Ի դեպ, վերջին մրցամարտից հետո նա ուշագրավ հայտարարություն է կատարել, ասելով. «Արդարանալու միտում չունեմ, բայց մրցում էի  միայն ձախ ձեռքով: Աջ ձեռքիս մատները կոտրվել էին դեռ նախորդ հանդիպման ժամանակ: Մրցամարտին նախապատրաստվելիս շատ եմ աշխատել ձախ ձեռքի հարվածները կատարելագործելու ուղղությամբ»:

 

Պրոֆեսիոնալ երաժիշտների մոտ լսողությունը կորցնելու հավանականությունը չորս անգամ մեծ է

 Օզի ՕսբորնՀետազոտության արդյունքում պարզվել է, որ պրոֆեսիոնալ երաժիշտների մոտ լսողության կորստի գրեթե չորս անգամ ավելի մեծ հավանականություն կա:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Occupational & Environmental Medicine ամսագրում՝ հրապարակելով, որ պարբերաբար բարձր աղմուկի տակ գտնվող մարդկանց մոտ լսողության խնդիրներ ունենալու հավանականությունը մեծ է:

Հետազոտողները ուսումնասիրել են 2004-2008 թթ ընկած ժամանակահատվածում յոթ միլիոն գերմանացիների տվյալներ:

19-ից 66 տարեկան երեք միլիոն մարդկանց մեջ 2,227-ը մասնագիտությամբ երաժիշտ են եղել:

Պարզվել է, որ լսողությունը կորցրած 238 մարդիկ պրոֆեսիոնալ երաժիշտներ են եղել:

Նախորդ հետազոտության արդյունքում պարզվել էր, որ երկար ժամանակ արտադրական աղմուկի տակ գտնվելը կարող է վնասել լսողությանը:

Այս հետազոտության արդյունքները ճշմարտացի են հնչում երաժիշտներ Օզի Օսբորնի և Ֆիլ Քոլինզի համար, որոնք ընդունում են, որ լսողության  խնդիրներ ունեն:

 Անկախ

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն լավատես է

դսsimeone1Այսօր Լոնդոնում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը կանցկացնեն Լոնդոնի «Չելսին» և Մադրիդի «Ատլետիկոն»: վերջինիս գլխավոր մարզիչ  Դիեգո Սիմեոնեն  լավատես է և վստահ է, որ իր խաղացողները պատվով դուրս կգան փորձությունից: Նա մասնավորապես ասել է. «Հավատում ենք մեր ուժերին: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիրն արդեն իսկ մեծ իրադարձություն է բոլորիս համար: Այդ պատճառով սաներս պատրաստ են պայքարել: Մենք հասկանում ենք, որ «Չելսիի» հետ մեզ բարդ խաղ է սպասվում: Պետք է ջանք չխնայենք` խաղադաշտում ներդնելուվ մեր առավելագույն հնարավորությունները: Փորձում եմ մտածել յուրաքանչյուր հաջորդ խաղի մասին: Պարզապես, ցանկանում եմ, որ առաջ շարժվենք, ոչ թե հիանանք մեր նվաճումներով: Աշխատասիրության և մեծ ոգևորության շնորհիվ  կարող ենք լավ խաղ ցուցադրել և դրական արդյունքի հասնել»:

Հիշեցնենք, որ մրցակիցների առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի` 0:0

Տեղի ունեցավ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալարեն թարգմանության շնորհանդեսը

գրքի շնորհանդեսԱպրիլի 28-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը վատիկանյան «Չենտրո Ռուսիա էկումենիկա» (Centro Russia Ecumenica) մշակութային կետրոնում կազմակերպեց ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալարեն թարգմանության շնորհանդեսը:

Ողջունելով ներկաներին՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն իր ելույթում ընդգծեց ցեղասպանություն վերապրածների հետագա սերունդների կողմից՝ պապերի տեսած սարսափելի իրադարձությունների մասին հուշերը ամբողջ աշխարհով բարձրաձայն հնչեցնելու կարևորությունը:

Շնորհանդեսի շուրջ 100 ներկաների թվում էին Վարուժան Ոսկանյանը, Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի քահանայապետական խորհրդի նախագահ (Սուրբ Աթոռի արդարադատության նախարար) կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, Սուրբ Աթոռի բարձաստիճան այլ ներկայացուցիչներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը, մասնավորապես՝ Պերուի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ուրուգվայի, Խորվաթիայի, Բուլղարիայի և այլ երկների դեսպաններն ու դիվանագետները, ինչպես նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների բարձաստիճան եկեղեցականներ, վատիկանյան, ռումինական և իտալական մշակույթի և գիտական շրջանակների, մամուլի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Անկախ

ՃՏՊ Արցախի պողոտայում

փրկարարԱպրիլի 29-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում` Տուն Դեպո առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ՎԱԶ 21010 մակնիշի 35 VO 783 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1990 թ. ծնված Ս. Ն.-ն, ուղևորներ` 1988 թ. ծնված Ա. Ս.-ն և 1989 թ. ծնված Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Դեպքի վայրում տուժածներին օգնություն է ցուցաբերել ՀՆՓԱԻԿ ջրասուզական ջոկատի հրամանատարը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Անկախ

В Китае водитель насмерть сбил семерых пешеходов

1429-390x290В китайской провинции Фуцзянь водитель въехал в толпу пешеходов и насмерть сбил семь человек, еще 12 получили ранения, передает ИА Новости-Казахстан.

Инцидент произошел в городе Цинши недалеко от начальной школы. По данным полиции, у мужчины был эмоциональный срыв на фоне бракоразводного процесса, и он умышленно направил свой автомобиль в толпу родителей и школьников.

В данный момент преступник задержан. Как отметили в полиции, при виде сотрудников правоохранительных органов он пригрозил поджечь свою машину.

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 25-ից 28-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության 15 դեպքից՝ 12-ը, գողության 42 դեպքից` 25-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, յուրացման` 2, սպանության, գողության և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 3 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Հայաստանում կգործի դանիական կրթական ծրագիր

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների  ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Սա դանիական պատվիրակության երկրորդ աշխատանքային այցն է Հայաստան, նրանք հետարքրքված են Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ համապատասխան մասնաճյուղի բացման և համատեղ կրթական աստիճանների շնորհման տարբերակով:  Հանդիպման ընթացքում հյուրերը Ա. Աշոտյանին ներկայացրել են  Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների  ինստիտուտի  գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք հետաքրքված են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրերով:
Արմեն Աշոտյանը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է բարձրագույն կրթության միջազգայնացումը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է և  Հայաստանը շահագրգիռ է միջբուհական կապերի զարգացման ծրագրերով: Կողմերը քննարկել են նաև Հայաստանում  բուհական “կամպուս” ստեղծելու հնարավորության հեռանկարը և այս համատեքստում ՀՀ ԿԳ  նախարարի պաշտոնակատարը կարևորել  է բարձրագույն կրթության ոլորտում ներդրումների ներգրավումը: Որպես համագործակցության հաջողված օրինակ` Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական  տեխնիկական բուհերը  հաջողությամբ համագործակցում են այդ ոլորտի  խոշոր ընկերությունների հետ, մասնավորապես Սինոփսիս, Սամսունգ և այլն: Ա. Աշոտյանը ներկայացրել է նաև ՀՀ բարձրագույն կրթության համակարգը՝ շեշտելով, որ  Հայաստանի բուհերում մեծ թիվ են կազմում նաև օտարերկրյա ուսանողները` Իրանից, Հնդկաստանից, Արաբական երկրներից, Ռուսաստանից, ինչպես նաև Սփյուռքից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի`  Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնման և Երևանում 2015-ին նախարարական գագաթաժողովի անցկացման հարցերին:

Յուրգեն Կլոպը կտեղափոխվի՞ «Մանչեսթեր Յունայթեդ»

յուկ39786Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը չի բացառվում:

Այդ մասին ահա թե ինչ է ասել Հենրիխ Մխիթարյանի ներկայիս թիմի գլխավոր մարզիչը. ««Մանչեսթեր Յունայթեդը» անվանի ակումբ է: Բայց Դորտմունդում, ինչպես նախկինում, ինձ երջանիկ եմ զգում: Դեռևս որևէ առաջարկ չեմ ստացել, և անիմաստ է մերժել այն չստացած: Այդ է պատճառը, սխալ է քննարկել այս թեման»:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ազատել է զբաղեցրած պաշտոնը և նրան որպես ժամանակավոր պաշտոնակատար փոխարինում է Ռայան Գիգզը:

2012-ի դեկտեմբերին խանութի դրամարկղից 200.000 դրամ գողացողին հայտնաբերեցին

ձերբակալված2012 թ. դեկտեմբերի 18-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել Մյասնիկյան պողոտայի թիվ 55/5 հասցեում գտնվող խանութ-սրահի դրամարկղից 200.000 դրամ գողանալու մասին:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Նիկոլայ Մ.-ն, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:

Վրաստանի նախագահը Զատիկի առիթով համաներում է շնորհել 95 բանտարկյալի

Գեորգի Մարգվելաշվիլի   Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին գալիք Սուրբ Զատիկի կապակցությամբ համաներում է շնորհել 95 բանտարկյալի: Նախագահի կարգադրությունը ուղարկվել է քրեակատարողական հիմնարկներ: Համաներում ստացած անձինք ազատ կարձակվեն մինչև երկուշաբթի: Նշենք, որ համաներման հանձնաժողովը նախատեսել էր ազատել 100 բանտարկյալի:

 Անկախ

Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը

կգնՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Ողջունելով հյուրին՝ Ա. Աշոտյանը կարևորել է հայ-ռումինական կրթական հարաբերությունները՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված համագործակցության փորձ: Մասնավորապես, Ա. Աշոտյանն ընդգծել է միջպետական ծրագրերի ու  Բոլոնիայի գործընթացի շրջանակում ծավալված համագործակցությունը՝ նշելով, որ 2012թ-ին Բոլոնիայի քարտուղարությունը Երևանին փոխանցվել է Բուխարեստից: Ա. Աշոտյանի խոսքով՝ հայկական կողմի  համար օգտակար է եղել Ռումինիայի կուտակած փորձը: “Այս համագործակցության ընթացքում հայկական և ռումինական կողմերի միջև գործընկերային շատ լավ հարաբերություններ են ձևավորվել, որը կարող է ամուր հիմք հանդիսանալ հետագա համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար”,- նշել է Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ Բոլոնիայի երևանյան նախարարական գագաթաժողովը նախատեսված է 2015 թվականին: ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը երկկողմ կրթական կապերի ամրապնդման համատեքստում կարևորել է Ռումինիայում հայկական համայնքի գոյությունը, և գոհունակությամբ նշել, որ ռումինական կողմի աջակցությամբ Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը: Ա. Աշոտյանն առաջարկել  է նաև հետագա համագործակցության շրջանակում համատեղ գիտակրթական ծրագիր իրականացնել:
Կարևորելով հատկապես կրթության ու մշակույթի գերակայությունը երկու երկրների հարաբերություններում՝  դեսպան Վասիլեն ընդգծել է  ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող Ռումինիայի հայկական համայնքի  գոյության փաստը: Դեսպանը  շեշտել է, որ պատրաստ է աջակցել հայկական կողմի բոլոր նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի իրականացման, միջբուհական  և ուսանողների փոխանակման  ծրագրերին վերաբերող հարցեր:

Ֆրանկաֆոնիայի ամիսն ավարտվեց

002Երևանի Սիամանթոյի անվան համար 162 դպրոցում ամփոփվել է ֆրանկաֆոնիայի դպրոցական միջոցառումների ամիսը։ Մարտի 10-ից ապրիլի 16-ը Երևանի հիմնական դպրոցներից 49-ում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է խորացված եղանակով, կազմակերպել են կրթական, մշակութային բեմականացված բազմաթիվ միջոցառումներ, բաց դասեր, եղել են ֆրանսերեն համատեղ միջոցառումներ։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը շնորհակալութուն է հայտնել դպրոցներին և հատկապես ֆրանսերենի ուսուցիչներին՝ ֆրանկաֆոնիայի ամսվան նվիրված բովանդակալից միջոցառումներ կազմակերպելու համար։

Ամփոփիչ միջոռացմանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային գծով կցորդ Ֆաբիեն Նեյրան ևս կազմակերպված բազմաթիվ միջոցառումների համար շնորհակալություն է հայտնել մասնակից դպրոցներին, ուսուցիչներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին՝ Ֆրանկաֆոն երկրների ասոցիացիայի հետ արդյունավետորեն համագործակցելու և ֆրանսախոսության օրերը այսչափ կարևորելու համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը կվերանայվեն

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ՀՀ-ում գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը վերանայելու, նոր իրավական ակտեր մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:  Համաձայն հրամանի՝ խումբը կղեկավարի ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Հանձնարարվել է մինչև սույն թվականի  սեպտեմբերի 20-ը ՀՀ կրթության և գիտության նախարարին ներկայացնել գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող նոր իրավական ակտերի  նախագծեր:

Հերթական զինվորական կորուստը ադրբեջանական բանակում

զինվորի մահԱդրբեջանական բանակի զինծառայողը կրակել է իր ծառայակցին

Անվտանգության կանոնները խախտելու հետևանքով ադրբեջանական բանակի զինծառայող Աֆիյադդին Ջավադովը իրեն ամրակցված հրազենից կրակել է Նիջաթ Հաջիզադեին: Վիրավորված զինվորը հիվանդանոց տանող ճանապարհին մահացել է, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:
Գործակալությունը չի մանրամասնում, թե որ շրջանում տեղակայված զորամասում է պատահարը տեղի ունեցել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է փաստը: Հարուցվել է քրեական գործ:

Անկախ

Գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

ռաaaԹել Ավիվում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանրքաշային  Ռուբեն Ալեքսանյանը երկամարտում արժանացավ արծաթե մեդալի` 436  (190+246) կգ:

Պոկում վարժությունում 24-ամյա հայ դյուցազնը 5-րդն էր,  հրում վարժությունում` 2-րդը: Այսինքն Ալեքսանյանը տիրացավ նաև փոքր արծաթե մեդալի:

Երկամարտի 457 (205 + 252 )կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուսաստանցի  Ալեքսեյ Լովչևը, իսկ Գերմանիան ներկայացնող Ալմիր Վելագիչն արժանացավ բրոնզե մեդալի՝ 423 կգ (191+232):

Հայկ Հակոբյանը գրավեց 11-րդ տեղը 380 (173+207) կգ:

Հիշեցնենք, որ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը տիրացել էր արծաթե պարգևի:

Անկախ