Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՚ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Ղափլանցյան փողոցում՝ գազատար խողովակների մոտակայքում, 200 քմ, Երևան-Վարդենիս ավտոճանապարհին՚ 1 հա բուսածածկ տարածք, Սևանալճի թերակղզում՚ 1 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արզական գյուղի անտառային հատվածում՚ 17հա, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի պանրի նախկին գործարանի մոտակայքում՚ 150 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են:
Հրդեհ՝ Այգեստան 11 հասցեում
Նոյեմբերի 1-ին,ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 7-րդ տանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի մասին տեղեկացվել են “1-03″,”1-04” ծառայությունների, էլ. ցանցի հերթապահները:
Կանչը բարձրացվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.20-ին, մարվել 04.36-ին: Ամբողջությամբ այրվել է տան 3-րդ հարկն իր գույքով (250 քմ)՝ բացառությամբ 2 ննջասենյակի, որտեղ այրվել են միայն առաստաղները:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Երևանի ավագանին հոկտեմբերի 31-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է տվել քաղաքական, հասարակական գործիչ Ֆրունզե Խառատյանի, արձակագիր Զորայր Խալափյանի և Հայաստանի առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու որոշումների մասին առաջարկներին:
Ավագանին հավանություն է տվել նաև Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հ. Թոքմաջյանի ` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ տեղակայված զբոսայգու 5.637 հա մակերեսով մասը բարեկարգելու, կանաչապատելու և հանգստի գոտու վերածելու վերաբերյալ առաջարկությանը։ Հ. Թոքմաջյանի առաջարկության համաձայն՝ մշակվող բարեկարգման և կանաչապատման նախագծա-նախահաշվային փաստաթղթերն ավագանու որոշմամբ ընդունվել է որպես նվեր:
Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց օտարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, ինչպես նաև «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով գույքեր ամրացնելու մասին որոշումների նախագծերը:
Ավագանու որոշմամբ՝ Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 25-ին:
Հայտարարված ընդմիջմանը հաջորդել է հարցուպատասխանը, որի ժամանակ ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանի՝ մայրաքաղաքում իրականացվող առողջապահական ծրագրերի մասով բարձրացված հարցին ի պատասխան ՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը նշել է, որ անցած ամիսների ընթացքում քաղաքապետարանի կողմից իրականացված բարեգործական երկու միջոցառումների ընթացքում բժշկական տարատեսակ անվճար ծառայություններից օգտվել է ավելի քան 8 հազար մարդ: Բացի այդ, այս տարի առաջին անգամ Երևան քաղաքի բյուջետային միջոցներով անհրաժեշտ նոր բուժսարքավորումներ են ձեռքբերվել: Ինչ վերաբերում է թ.7 և թ.8 համաբուժարանների միավորման ծրագրին, ապա այս ուղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
ԲՀԿ խմբակցության անդամ Թամար Պողոսյանի՝ այս կամ այն շինարարության մասին օրենքով սահմանված կարգով հանրությանն իրազեկելու հարցին ի պատասխան նշվել է, որ բարձրացված հարցի վերաբերյալ ապահովվում է գործող օրենսդրության պահանջը, և գործընթացներն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում:
Երևանի արտաքին լուսավորության և ընդհանրապես վերգետնյա մալուխային ցանցի վերաբերյալ «Բարև Երևան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանի հարցի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հարցը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են: Ներկայում, մասնավորապես, ստորգետնյա ցանցի անցկացման պիլոտային ծրագիր է իրականացվում: Բավական ծավալուն այս ծրագրի իրականացման համար զուգահեռաբար բանակցություններ են ընթանում մասնավոր, այդ թվում նաև միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների հետ: Բացի այդ, նոր կառուցվող բոլոր փողոցներում լուսավորության ցանցը ստորգետնյա է:
Մայրաքաղաքի աղբավայրերի ճակատագրի վերաբերյալ ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանի կողմից բարձրացված հարցը պարզաբանելիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար հայտարարված մրցույթը կայացել է, և միջազգային 2 կազմակերպություններ արդեն հաղթող են ճանաչվել ու, համաձայն պայմանագրի, 2014 թվականի ապրիլի 1-ից կսկսեն իրականացնել մայրաքաղաքի սանմաքրման ու աղբահանության աշխատանքները: Ավելին, արդեն եկող գարնանը կհայտարարվի նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման և շահագործման միջազգային մրցույթ:
Երևանի և Ստեփանակերտի միջև գործակցության պայմանագրի ընթացքի վերաբերյալ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հարցին ի պատասխան նշվել է, որ նախանշված բոլոր ուղղություններով կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել և հաջողությամբ իրականացվում են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, ի թիվ այլ հարցերի, գործակցության մասով առանձնացվել է Ստեփանակերտում Ազատամարտիկների այգի հիմնելու համատեղ ծրագիրը՝ հատկանշելով, որ այն լինելու է Երևան քաղաքի նվերը Ստեփանակերտին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ամուսինները բեզոարյան այծի ապօրինի որս են կատարել,հարուցվել է քրեական գործ
Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում 08.09.2013թ. տեղադրված «Օտարերկրացիները Հայաստանում որսի են գնացել և կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն են սպանել» վերտառությամբ տեսագրության կապակցությամբ նույն օրը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք 2013 թ. սեպտեմբերի 24-ին ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժին:Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 1-ին, 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 4-5 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:
Նոյեմբերի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 23.80C (1931 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.20C (1889 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 10.00C
Ուղևորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է
Ինչպես նախկինում հայտնել էինք` հոկտեմբերի 24-ին, ժամը 19.55-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին` Ապարան քաղաք ընթանալիս, բախվել էր «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի, ինչից հետո «ԳԱԶ-53»-ը բախվել էր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:Բացահայտում. հյուրը երկուսուկես միլիոնի վնաս էր պատճառել տանտերերին
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարինե Ս.-ին:Յոթ տարի առաջ կատարված ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մեսրոպ Բ.-ին: Նա խոստովանել է, որ 2006 թ. նոյեմբերին, բաց դռնից մտնելով Արազի փողոցի տներից մեկը, հյուրասենյակի բազմոցի հետնամասից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 250.000 դրամի նյութական վնաս:Պատահարից մեկ օր անց վարորդը հիվանդանոցում մահացել է
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հոկտեմբերի 29-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «HOWO» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 203-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը:Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 9-ը, իսկ յուրացման կամ վատնման` 2, խարդախության` 4, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:Հերթական նորամուտը` Վաղաշեն գյուղի դպրոցում
Այս տարվա հերթական նորամուտն արձանագրվեց Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի դպրոցում: Դպրոցի բացման հանդիսությունը իր ներկայությամբ պատվեցին նաեւ աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Շնորհավորելով Վաղաշենի բնակչությանը ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ` ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը կարեւորեց նորոգ կրթական օբյեկտների դերը գյուղական համայնքների պահպանության գործում: Նա տեղեկացրեց, որ թեպետ, դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2005 թվականին, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են 2012-2013 թթ.: 800 աշակերտի համար նախատեսված դպրոցի ընդհանուր մակերեսն ավելի քան 5600 քմ է: Դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքից՝ 2 ուսումնական, 1 մարզական եւ 1 ճաշարանային: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին եւ արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական եւ ջրամատակարարմամբ, ջեռուցման եւ կոյուղու համակարգերով, արտաքին գազի եւ էլեկտրական մատակարարման համակարգերով եւ առանձին կաթսայատնով: ՀՀ քաղաքաշինության նախարարության տնտեսումների հաշվին բարեկարգվել է շինարարական օբյեկտի տարածքը: 2005-2013 թթ. դպրոցի կառուցման վրա ծախսվել է շուրջ 830.0 մլն դրամ գումար:
Խոսելով Գեղարքունիքի մարզում պետական բյուջեի շրջանակներում ընթացող շինարարական աշխատանքների մասին` նախարար Սամվել Թադեւոսյանը տեղեկացրեց, որ ներկայումս մարզում ընթացող 10 կրթական օբյեկտից այս տարի շահագործման կհանձնվեն 4-ը: Մնացած շինարարական օբյեկտներից` Ծովինար եւ Արծվանիստ գյուղերի դպրոցների համար պատվիրվել է վերակառուցման նոր նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք ընդգրկելու են նաեւ ուժեղացման աշխատանքներ: “Կրթական օբյեկտների հիմնանորոգման վերաբերյալ, ես բազմիցս առիթ ունեցել եմ հայտարարելու քաղաքաշինության նախարարության մոտեցման մասին: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ նախ, հետազոտություններ են իրականացվում 2-րդ եւ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու ուղղությամբ՝ գնահատելով դրանց սեյսմիկ խոցելիության աստիճանը: Ապա` ըստ անհրաժեշտության իրականացվում են ուժեղացման կամ վերակառուցման աշխատանքներ` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո նոր իրականացվում է նորոգման աշխատանքներ: Նշածս երկու գյուղերի դպրոցները հենց այդ դեպքն է”,-ընդգծեց քաղաքաշինության նախարարը:
Տեղեկացնենք նաեւ, 2014 թվականին Գեղարքունիքի մարզում շահագործման կհանձնվի երկու շինարարական օբյեկտ: Եկող տարվա բյուջեում նախատեսված է նաեւ Գավառի թատրոնի եւ Գետաշենի մանկապարտեզի շենքերի նորոգումը, որոնց նախագծային աշխատանքներն արդեն արվել են քաղաքաշինության նախարարության այս տարվա տնտեսումների հաշվին:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատանը բացվել է սգո մատյան` ի հիշատակ Տադեուշ Մազովեցկու
Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը հոկտեմբերի 31-ին բացվել է սգո մատյան` իհիշատակ հետկոմունիստական Լեհաստանի առաջին վարչապետ Տադեուշ Մազովեցկու: Լեհ նշանավորքաղաքական գործիչը կյանքից հեռացել է 2013թ-ի հոկտեմբերի 18-ին 86 տարեկան հասակում:
«Մեզանից հեռացել է մի մարդ, ով Լեհաստանի համար վճռական պահերին խիզախություն ուներ խելացի լինելու:Շնորհակալ ենք»,- ասել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով 2010թ-ինՏադեուշ Մազովեցկուն նշանակեց իր խորհրդական:
«Մազովեցկին մեր ազատության, անկախության հայրերից մեկն է»,- լեհական լրատվամիջոցների հետհարցազրույցում նշել է արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Սգո մատյանը բաց կլինի հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ից մինչև 16:00-ն Լեհաստանի դեսպանության շենքում`Երևան, Հանրապետության 44 ա հասցեում:
Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորի մոտ ինքնաձիգի փամփուշտ է հայտնաբերվել
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Կրասնոդար չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի,1967 թ. ծնված Մարտիկ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտ:
Մարտիկ Մ.-ն բերման է ենթարկվել օդանավակայանի գծային բաժին:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Կողաշրջված «Մերսեդես»-ի վարորդը մահացել է
Ոստիկանները հայտնաբերեցին 11-ամյա աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդին
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տանը հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Շիրազ Ե.-ին, որը հոկտեմբերի 29-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի էր ենթարկել 11-ամյա աղջկա և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
ՃՏՊ-ներ Երևանում. 6 մարդ հիվանդանոցում է
Հոկտեմբերի 30-ին, ժամը 21.00-ին, «Պորշ-Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 2/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Երևան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 08.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 14 շենքի դիմաց անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 21.30-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
«Ֆոլքսվագեն»-ը բախվել է պատին
Գյումրիում ավտոմեքենա է այրվել
Հոկտեմբերի 31-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 26 Կոմիսարների փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.18-ին, մարվել՝ 09.20-ին:
Այրվել է “ԳԱԶ-31” մակնիշի 77 ԼՏ 577 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը
Հոկտեմբերի 31-ին, ժամը 08.57-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Ուռենի» ռեստորանի մոտակայքում՝ ավտոտնակում, ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.04-ին, մարվել՝ 09.11-ին:
Պարզվել է, որ հրդեհը 3-րդ միկրոշրջանի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվել է «Երևանյան կրկրես» ՍՊԸ-ին պատկանող «Գազ 3110» մակնիշի 514 ՍՍ 63 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:





