Մշակույթի նախարարությունը տեղափոխվում է Գյումրի
Հանրապետության նախագահի Գյումրի կատարած վերջին այցի ժամանակ՝ սեպտեմբերի 20-ին, կրկին հարց է բարձրացվել մշակութի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին:
“Մենք առաջարկություն ենք ներկայացրել մշակույթի նախարարությունը մշակութային մայրաքաղաք դարձած Գյումրի տեղափոխելու համար: Այս մասին քաջատեղյակ է նաև հանրապետության նախագահությունը”, – այս մասին օրեր առաջ հայտարարեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ինչին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն արձագանքեց, թե նախարարն արդեն տեղափոխվել է Գյումրի, կապված՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի միջոցառումների հետ:
Իսկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ մանրամասնում է. “Եթե “Հյուսիս-հարավ” ճանապարհաշինության ծրագիրը 2016 թվականին վերջնական ավարտվեց, սա հնարավորթություն կտա Գյումրի-Երևան հասնել 40-50 րոպեում: Եվ պայմանավորվածություն արդեն իսկ կա մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու համար. ես ուզում եմ, որ սպորտի նախարարությունն էլ տեխափոխվի Գյումրի քաղաք: Դա լուրջ շրջանառություն կլինի քաղաքի համար”:
Կնոջը դանակահարած ամուսնուն ձերբակալեցին
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հիսունն անց մի տղամարդ Վանաձորի կենտրոնական հանրախանութի հարևանությամբ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածներ հասցրել և դիմել փախուստի:Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 6 դեպքից` 2-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը:Աղքատության դեմքը Գյումրու տնակային ավաններում
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում, անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին քաղաքի տնակային ավաններից մեկը:
Հերթական բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում, առանց մեկնաբանության:
Ինչպես խաբեությամբ դարձան միլիոնատեր
Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են ստացվել, որ 1988 թ. ծնված Մհեր Մ.-ն 2012 թ. դեկտեմբերի 24-ին Սովետաշենի ավտոշուկայում ծանոթացել է 1959 թ. ծնված Գագիկ Մ.-ի հետ, որն առաջարկել է գնել իր տիրապետման տակ գտնվող, սակայն 1980 թ. ծնված Տիգրան Պ.-ի անվամբ հաշվառված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:Բախվել է չորս ավտոմեքենա, վնասվածքներ է ստացել հինգ մարդ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ռենջ Ռովեր», «Լեքսուս», «ԳԱԶ-31105» և «Մերսեդես-Բենց ML E320» մակնիշի ավտոմեքենաներ:Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը
Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքի արդյունքում հավաքագրված միջոցները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը: Սա կլինի Հիմնադրամի գործունեության ընթացքում համահայկական ջանքերով կառուցված երրորդ խոշոր ավտոճանապարհը /մոտ 116կմ/, որի կառուցումն ու բարեկարգումը մեծ խթան կհանդիսանա մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար: Այսօր դժվար է թերագնահատել մեկը մյուսին հաջորդած «Գորիս-Ստեփանակերտ» եւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղիներիի կարեւորությունն ու ազդեցությունը Հայաստանի եւ Արցախի տնտեսությունների եւ դրանով պայմանավորված` բնակչության կենսամակարդակի վրա:
Այս ավտոմայրուղիները Հիմնադրամին հնարավորություն ընձեռեցին արդյունավետ ձեւով եւ առավել կարճ ժամկետներում Լեռնային Ղարաբաղի գյուղերում եւ քաղաքներում կյանքի կոչել կարեւորագույն ենթակառուցվածքներ. կառուցվեցին եւ վերակառուցվեցին դպրոցներ, բուժհաստատություններ, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, մշակութային հաստատություններ եւ այլն:
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն իսկ անհրաժեշտություն դարձած այլըտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ` զգալիորրեն կրճատելով այն տարածությունը, որն այսօր անցնում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղով: Ճանապարհի գործարկումը կաշխուժացնի միջհամայնքային կապը (որն առ այսօր հնարավոր էր միայն Բերձորի համայնքի միջոցով), ինչպես նաեւ նոր խթան կհանդիսանա հարակից համայնքների բնակչության կյանքի պայմանների բարելավման համար:
Ճանապարհի բարեկարգումը ենթադրում է ոչ միայն ասֆալտապատում, այլեւ ճանապարհաշինության մի շարք չափորոշիչների ապահովում` ներառյալ ճանապարհի ջրահեռացման, ձյունապաշտպան միջոցների, արգելափակոցների ապահովում: Տեղ-տեղ առաջացած սողանքային երեւույթների եւ հնարավոր հետեւանքների կանխարգելումը եւս խիստ կարեւոր է ճանապարհի անվտանգ շահագործումն իրականացնելու համար, ինչի նպատակով ճանապարհի որոշ հատվածներում կկառուցվեն հենապատեր, ափապաշտպան կառույցներ, կկատարվեն քարաթափման աշխատանքներ: Կառուցման աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կնշագծվի եւ կկահավորվի համապատասխան նշաներով: Կառուցվող ճանապարհի վրա անհրաժեշտ կլինի վերանորոգել թվով 16 կամուրջ:
Ճանապարհի կառուցումն ու մշտական ավտոհաղորդակցությունն իր ուղղակի ազդեցությունը կունենա ճանապարհից մինչեւ երկու տասնյակ կիլոմետր հեռավորության վրա տարածվող համայնքների բնակիչների սոցիալ- տնտեսական կյանքի վրա: Ճանապարհից մինչեւ 2-3կմ հեռավորության վրա ընկած համայնքներն են Դրմբոնը, Կոճողուտը, Վերին Հոռաթաղը, Վաղուհասը, Հաթերքը, Գետավանը, Չափարը, Խնկավանը, Չարեքթարը, Նոր Էրքեջը, Դադիվանքը, Նոր գետաշենը, Քնարավանը, Եղեգնուտը: Շահառու համայնքների թվում կլինեն նաեւ 5կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքները, այդ թվում Քարվաճառի շրջկենտրոնը, Նոր Ղարաչինար, Հարութագոմեր, Զարդախաչ, Համշակ, Չափնի, Չինավան, Նոր Խարխապուր, Շիկքար, Նոր Բրաջուր, Եղցին, Զովք, Նոր Վերնաշեն, Մշենի, Նոր Մանաշիդ գյուղերը:
Հայաստան համահայկական հիմնադրամ
Վարորդը և նրա կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց
Հոկտեմբերի 9-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 11 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու:
Պատահարի հետևանքով և վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Ավտոպատահարներ երևանյան խաչմերուկներում
Հոկտեմբերի 9-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևանի Դաշտենցի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի ուղևորը և «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևանի Հասրաթյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա», «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-12» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երկու դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:
2 տարի առաջ զորամասը ինքնակամ լքած երիտասարդը հայտնաբերվեց Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.20-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը 2011 թ. մայիսի 25-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ավազակության մեղադրանքով հետախուզվողի համար Թբիլիսին հուսալի ապաստան չդարձավ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1978 թ. ծնված Արման Մ.-ին, որը 2005 թ. հոկտեմբերի 15-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նորածին երեխայի սպանության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Դավիթաշեն թաղամասի բնակարաններից մեկում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի 4 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Վարդուշ Ա.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Զենք-զինամթերք՝ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին զենք է թողել:Տանիքից վայր չէր ընկել
Հոկտեմբերի 8-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Վոլոդյա Ս.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է իրենց տանիքից վայր ընկնելու հետևանքով:Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը, գողության 13 դեպքից` 7-ը, իսկ խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են:Նոր բնակարաններ՝ վթարային շենքերում բնակվող 18 ընտանիքների համար
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Արցախի 4-րդ նրբանցքի N 10 վթարային հանրակացարանի 8 և Նոր Արեշի 35-րդ փողոցի N 127/1 շենքի 10 ընտանիքների:
Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական, և քաղաքապետարանը փուլ առ փուլ անելու է հնարավորը, որպեսզի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչներն ապրեն հարմարավետ ու անվտանգ պայմաններում. «Մեր սիրելի քաղաքի ծննդյան նախատոնական այս օրը հիշարժան է դառնում նաև ձեր ընտանիքների համար: Ու ես համոզված եմ, որ այսուհետ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը ձեր ընտանիքներում առանձնակի ուրախությամբ է նշվելու: Իսկապես ուրախ եմ, որ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնական առիթն օգտագործելով՝ ձեզ եմ հանձնելու այդքան երկար սպասված ձեր նոր բնակարանների բանալիները։ Շնորհավորում եմ ձեզ ու համոզված եմ, որ ինչպես ժողովուրդն է ասում, ձեր ոտքը նոր բնակարաններում խերով է լինելու, և նոր բնակարանը բոլորիդ համար նոր հաջողությունների սկիզբ է դառնալու։ Թող խինդն ու ծիծաղն անպակաս լինեն ձեր բնակարաններից ու երկար տարիներ առողջ և երջանիկ վայելեք այն»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Բնակիչներն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին կարևորագույն այս ծրագրի իրականացման համար, նշել են, որ տարիներ շարունակ ապրել են միայն վախի, անվտանգ բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմաններից զուրկ մթնոլորտում:
Հարկ է նշել, որ Երևանի զարգացման ծրագրերում որպես գերակայություն առանձնացնելով 4-րդ աստիճանի վթարային շենքերում ապրող բնակիչների խնդիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շինբարեկարգման տարեկան աշխատանքներում ներառվել է նաև 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ծրագիրը: Ըստ այդմ, 2013թ. արդեն իսկ նոր բնակարաններ են ստացել 4-րդ աստիճանի վթարայնության տարբեր շենքերում ապրող 116 ընտանիքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հյուսիս-արևմտյան 1-6 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ին աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 4-5 աստիճանով:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 30.00C (2003 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -1.50C (1886 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 14.60C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
«Չենք բացառում բախումները». ակտիվիստները սկսում են երթը դեպի «Ծածկած շուկա» (ֆոտո)
Գնում ենք կրկնակի հանցագործությունը կանխելու։ Հոկտեմբերի 9-ին Մաշտոցի պուրակից դեպի «Ծածկած շուկա» բողոքի երթի մեկնարկից առաջ հավաքվածներին ասաց «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հակոբյանը։
«Մենք երկար սպասեցինք շուկայի ճակատագրի վերաբերյալ իշխանությունների արձագանքին։ Ստացանք միայն քար լռություն կամ կցկտուր պատասխաններ։ Մինչ նրանք քննարկում են, սեփականատերն արդեն թեկուզ ոչ պաշտոնապես, բայց բացել է շուկան։ Մեր շարժումն իր պարտքն է համարում կանխել այնտեղ կատարվող ապօրինությունը։ չենք բացառում բախումները։ Մենք գիտենք՝ ուր ենք գնում եւ ինչու»,- ասաց ակտիվիստը։
Շուկայի մոտ այս պահին հավաքվել են պատգամավորին սատարող ակցիաների մշտական մասնակիցները եւ ոստիկաններ, որոնք սպասում են ակտիվիստներին։ Շուկայի մոտ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։


ՄԱԿ-ի նոր անկյուն` Գյումրու Կենտրոնական գրադարանում
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է կարևորել երիտասարդության հնարավորությունների ընդլայնումը մարզերում, և այդ կապակցությամբ այսօր ՄԱԿ-ի մի նոր անկյուն բացվեց Գյումրի քաղաքում: Այժմ ուսանողները, գիտահետազոտական աշխատանք կատարողները, պաշտոնական անձինք և լրագրողերը ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ՝ օգտագործելով նվիրվաբերված ՄԱԿ-ի 2000 միավոր հրատարակությունները:
ՄԱԿ-ի անկյունը բացվեց Գյումրու քաղաքապետարանի Մկրտիչ Արմենի անվան Կենտրոնական գրադանում` Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) ջանքերով: Անկյունը կլրացնի ՄԱԿ-ի կողմից Գյումրու այլ գրադարաններին ցուցաբերվող աջակցությանը:
Ի հավելումն դրան՝ շրջիկ գրադարան-ավտոբուսի միջոցով ՄԱԿ ՀՏՎ կողմից ավելի քան 2,500 միավոր գրականություն բաշխվեց Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, ԳՊՄԻ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: ՄԱԿ-ի աշխատակիցները կայցելեն ՄԱԿ-ի անկյուններ՝ բոլոր հետաքրքրված անձանց հետ քննարկելու ՄԱԿ-ի հետ կապված տարբեր հարցեր:
ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը և հասարակության հետ երկխոսությունը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Քանի որ Գյումրու քաղաքացիները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են, մենք աջակցեցինք Գյումրիում ՄԱԿ-ի անկյուն բացելու գաղափարին, որպեսզի դուք անմիջական հնարավորություն ունենաք օգտվելու ՄԱԿ-ի վերաբերյալ գրականությունից: Դուք մեր վստահելի գործընկերներն եք ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջ մղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել ձեզ՝ ձեր գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»:
Արտուշ Մկրտչյանը, Կենտրոնական գրադարանի տնօրենը, ողջունեց համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ նշելով, որ նմանօրինակ համատեղ ձեռնարկումները ուսանողներին և հասարակությանը հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ:
4 ՄԱԿ–ի անկյուններ արդեն կան Հայ-Ռուսական (Սլավոնական համալսարանում), Խաչատուր Աբովյանի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, և երեքը՝ Երևանից դուրս՝ Իջևան, Ստեփանավան և Դիլիջան քաղաքներում: ՄԱԿ-ի երկու ավանդապահ գրադարանները գործում են Երևանի պետական համալսարանում և Հայաստանի Ազգային գրադարանում:


