Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

ոստիկանությունՈստիկանության Էրեբունու բաժնի  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 28-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Սուրեն Մ.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի:

Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

վրաերթՕգոստոսի 24-ին, ժամը 17.25-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել   մի քաղաքացու և դիմել փախուստի:
Օգոստոսի 24-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 63-ամյա  մի բնակիչ, որը հայտնել է, որ Ագաթանգեղոս փողոցում վայր է ընկել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121»-ի վարորդը` 1962 թ. ծնված  Մխիթար Պ.-ն, վրաերթի է ենթարկել  հիվանդանոց տեղափոխված տղամարդուն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 28-ին, ժամը 20.40-ին, Մխիթար Պ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հափշտակել է գումարը, ապա ցատկել 3-րդ հարկի պատուհանից

գողությունՕգոստոսի 28-ին, ժամը  16.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցի 7 շենքի մի բնակչուհու պայուսակից բացահայտ հափշտակել է 422.000 դրամ և 5   դոլար, ապա 3-րդ հարկի բնակարանի պատուհանից ցատկելով` դիմել է փախուստի:
Երջանիկ Խ.-ի  տաբատի գրպանից հայտնաբերվել է հափշտակված 422.000 դրամը և 5  դոլարանոց թղթադրամի պատռված կտորը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանություն3Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից  29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  6  դեպքից բացահայտվել է 2-ը, իսկ  կողոպուտի և խարդախության 3-ական  դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է  գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  գողության 1  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրդեհ` Արթիկում, տանտերը հոսպիտալացվել է

Հրդեհ ԱրտաշատումՕգոստոսի 29-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Տոնակայան փողոցի 1-ին շենքի թիվ բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Այրվել են վարձակալ Մ. Գ.-ի բնակարանի խոհանոցի պատուհանը և վարագույրը, ջերմահարվել` խոհանոցի պատերը, սեղանը և պահարանը: Մ.Գ.-ը ոտքի հատվածում ստացել է վնասվածք և հոսպիտալացվել Արթիկ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՕգոստոսի 28-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երևանի Հյուսիսային ավտոկայարանի մոտակայքում`1500 քմ խոտածածկ տարածք, Հալաբյան փողոցի թիվ 67 հասցեում՝ «Արմենիա» ԲԿ-ի մոտակայքում` 1000 քմ, Աճառյան փողոցի թիվ 1 հասցեում` Բուսաբանական այգում` 2000 քմ, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում` 100 քմ խոտածածկ տարածք, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում`600 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոստանյան փողոցի վերջնամասում` 3000 քմ, Նոր Հաճն քաղաքում` կույրերի առողջարանի մոտակա ձորում` 500 քմ, Առինջ գյուղի գերեզմանատան մոտակայքում` 3000 քմ, Զովունի գյուղի գերեզմանոցում `400 քմ, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղում` 6000 քմ, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի սկզբնամասում` 7000 քմ չհնձված ցորենի արտ, 3000 քմ հնձած արտ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Քեջադենի» հանքավայրի տարածքում` 50 քմ բուսածածկ տարածք, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի1-ին կմ-ի մոտակայքում այրվել է 120 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են և մարվել:

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ տապալված

շենք2012թ. հոկտեմբերի 30-ին պետք է ավարտվեր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ՀՀ Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչի արդյունքում պետք է շահագործման հանձնվեր Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրը: Համաձայն շահառուների հետ կնքված նախնական պայմանագրի՝ այդ ժամկետը կարող էր երկարաձգվել վեց ամսով՝ մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը:

Անգամ հնարավոր առավելագույն երկարաձգված վրջնաժամկետից՝ ապրիլի 30-ից 4 ամիս անց, 2013թ. օգոստոսին, շենքը դեռ շահագործման չի հանձնվել: Ավելին, շահագործման կրկին երկարաձգված՝ հունիսի 30-ի վերջնաժամկետը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կայքում (http://www.ysugu.am/hy/1361799187/new_id/5054) 2013թ. հուլիսի 4-ին զետեղված հայտարարության համաձայն կրկին երկարաձգվել է՝ այս անգամ առանց նշելու հստակ նոր ժամկետ:

Այս ընթացքում շենքի մի խումբ շահառուներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանին պաշտոնական նամակներով (2013թ. մայիս 17 և հուլիս 12) և հանդիպումների ընթացքում իրենց մտահոգությունն են հայտնել շենքի՝ ժամանակին չշահագործելու հետ կապված, ինչպես նաև պահանջել են հստակ տեղեկատվություն շինարարական աշխատանքների ընթացքի և շենքի բոլոր բնակարանների հանձնման և շահառուների՝ բնակարան մուտք գործելու վերջնական ժամանակացույցի մասին:

Ս.թ. մայիսի 17-ի նամակին ի պատասխան մայիսի 20-ի թիվ 01910513 նամակով Արսեն Քարամյանը հայտնել է, որ «…Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները հիմնականում ավարտվել են և ներկայումս իրավասու մարմինների կողմից իրականացվում են բնակարանների մակերեսների փաստացի չափագրման և շինարարության ավարտի փաստագրման աշխատանքները: 2013 թվականի մայիսի 27-ից, ըստ բնակարանների հերթականության, շահառուների, ԵՊՀ շրջանավարտների միավորման և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, կատարվելու է բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի և համապատասխանության զննություն, որի ընթացքում հայտնաբերված թերություններն արձանագրվելու են և այդ թերությունները շտկելու համար շինարարական կազմակերպությանը տրվելու է մինչև 7 օր ժամանակ: Դրանից հետո կատարվելու է բնակարանի գնի ընդհանուր վերահաշվարկ, շահառուի հետ ստորագրվելու է անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիրը և հանձնման-ընդունման ակտը: Բնակարանների հանձնման-ընդունման օրվա և ժամի վերաբերյալ շահառուներն անհատապես կծանուցվեն»:  Մինչդեռ հակառակ նամակում նշվածի՝ մինչ օրս իրենց բնակարանները տեսնելու հնարավորություն են ունեցել 14 բնակելի հարկերից միայն 1-4-րդ հարկերի բնակարանների շահառուների մի մասը, որոնց հետ այլևս որևէ գործարք չի կատարվել:

Ս.թ. հուլիսի 12-ին Արսեն Քարամյանին ուղղված նամակին այդպես էլ գրավոր պատասխան չտրվեց՝ չնայած նամակում հատուկ նշված գրավոր պատասխանի պահանջին: Նույն օրը պարոն Քարամյանի հետ շենքի մի խումբ շահառուների ունեցած հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ շենքի շինարարական աշխատանքներն ավարտվելու են մինչև ս.թ. օգոստոսի 15-ը, իսկ օգոստոսի 2-ին ակնկալվող շենքի շահագործման ակտը ստանալուն պես սկսվելու է առուվաճառքի հիմնական պայմանագրի կնքման գործընթացը ԵՊՀ շրջանավարտների միավորման ԽՆԴՐԱՆՔՈՎ բնակարանի արժեքի վերջին 15 տոկոսին համարժեք գումարը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ վճարած 7 շահառուների, ապա նաև մյուսների հետ: Այս պնդումը ևս, ինչպես հետո պարզվեց, իրականության հետ որևէ առնչություն չունի: Ավելին, ս.թ. օգոստոսի 16-ին  և 26-ին աշխատանքային ժամերին շինարարության հրապարակ այցելելով շահառուները համոզվել են, որ անգամ ժամկետների այսքան ուշացման պարագայում շենքում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։

Հաշվի առնելով այն, որ ծրագիրն իրականացվում է  ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո՝ իրավիճակի մանրամասն նկարագրությամբ նամակ է ուղարկվել նաև Սերժ Սարգսյանին։

Սոցիալական նշանակություն ունեցող այս ծրագրին միանալը պետական բուհերի երիտասարդ մասնագետներից շատերի համար 2010թ.-ի ապրիլին թվում էր իսկական երջանկություն և գնահատվում որպես այս խմբի հանդեպ պետական հոգածության իրական դրսևորում, մինչդեռ այսօր շենքի ճակատագրի հետ կապված բացարձակ անորոշությունը, ԵՊՀ շրջանավարտների միավորման անպատասխանատվությունը և երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պարբերաբար հնչող իրարամերժ  ու ստահոդ պատասխանները հանգեցնում են ծրագրի հանդեպ անվստահության և  շահառուների հիասթափության:

 

Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի մի խումբ շահառուներ

«Ժամանակ». Մտավորականները կենաց-մահու պայքար են սկսում Սամվել Ալեքսանյանի դեմ

Սամվել ԱլեքսանյանԵրեւանի սրտում՝ Մաշտոցի պողոտայում գտնվող պատմամշակութային հուշարձան Փակ շուկայի սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ցուցադրական անհնազանդությունը, օրինազանցությունը վերջնականապես լցրել է մտավորականների եւ ճարտարապետների համբերության բաժակը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում.
«Նրանց մտահոգում է, որ շուկայի սեփականատերն իրենց աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը, իր տեսակի մեջ բացառիկ ճարտարապետական ստեղծագործությունը:

«Ծածկած շուկան» Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի հերթական կենտրոնը դառնալու հեռանկարից փրկելու համար ձեւավորվել է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը: Շարժման պայքարի գործիքներն այսուհետ ավելի կառուցողական եւ որոշիչ կլինեն: «Ժամանակի»  հետ զրույցում նման հույս հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով նախաձեռնության ակտիվ անդամներից մեկն է: Նրա գնահատմամբ՝ իրենց այս նախաձեռնությունը վերջակետ է դնելու այս խնդրին: Ըստ նրա՝ իրենք դրել են «կամ-կամ»-ի հարց՝ կա՛մ իրենք կհաղթեն, կա՛մ Ալեքսանյանը: «Սա կենաց ու մահու հարց է: Մենք չենք դիմում օրենքին, մենք արդեն տեր ենք կանգնելու մեր ապրանքին:

Մեխանիզմն է՝ գնալ ու ֆիզիկապես արգելակել շենքի հետագա շինարարությունը՝ որպես հակազգային, ազգադավ գործունեություն: Ոչնչացել է մեր ազգային արժեքը, իսկ այն շատ ավելի բարձր է, քան հերթական սուպերմարկետը, որը կարելի է մեկ այլ տեղ կառուցել: Խնդիրն այն է, որ մենք իրավական բոլոր քայլերն իրականացրել ենք եւ երկու տարի է՝ անում ենք…»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

ՃՏՊ Պասանաուրի գյուղի մոտակայքում

ավտոպատահարՕգոստոսի 28-ին, ժամը 10.10-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ինֆորմացիոն կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.50-ի սահմաններում Դուշեցի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. “Հոնդա”մակնիշի 31 OV 114 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը: ՃՏՊ-ի հետևանքով տուժել են 1953 թ. ծնված Վ. Մ.-ն և 1957 թ. ծնված Վ. Մ.-ն:

Բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատում են բավարար:

Սեպտեմբեր ամսին սպասվում է

եղանակը հայաստանումԱմռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:

Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 130C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35…400C, նախալեռնային շրջաններում՝ 33…380C, լեռնային շրջաններում՝ 30…310C:

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը հանրապետության տարածքում տատանվում է 90C ցրտից (Աշոցքում) մինչև 40C տաքություն (Բերդում):
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22…230C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18…190C: Ցրտահարություն կարող է դիտվել միայն հողի մակերևույթին (28.09.1985թ.):

Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ:

Բազմամյա տվյալներով` 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009 թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, ինչը գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.):

Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 3 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:

Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:

Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:

Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը` դրանց արագությունն էապես չի փոխվում:

Գյումրիում անցկացվեց “Ինֆոգնացք” սոցիալական ծրագիրը

IMG_0882Այսօր “Գյումրու ինֆոտունն” իրականացրեց “Ինֆոգնացք” սոցիալական նորարարության ծրագիրը: Այն նպատակ ունի վեր հանել Շիրակի մարզին առնչվող սոցիալական խնդիրները, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն միջավայրում:

Առավոտյան 08:30-ին մոտ 6 տասնյակ մասնակիցներ “Գյումրի” կայարանից գնացքով ուղևորվեցին դեպի Արմավիր: Ճանապարհին գաղափարների հեղինակներն ու համահեղինակները թիմեր ձևավորեցին, հակիրճ ներկայացրեցին գաղափարի էությունը: Թիմերը կազմված են 7-8 մասնակցից, մեդիա ոլորտի ներկայացուցչից և փորձագետից:
“Մոտ 80-ից ավել մասնակցության հայտ ենք ստացել: Առաջարկվել է 19 գաղափար, որոնցից մեր կողմից ընտրվել է 6-ը: Բոլոր հիմնախնդիրներն էլ շատ կարևոր են, լավ առաջարկներ են: Միջոցառման արդյունքում հաղթելու է 2 գաղափար, իսկ մյուս գաղափարների համար մենք հետագայում կգտնենք կազմակերպություններ, որոնք կհամաձայնեն ֆինանսավորել դրանք”, – ասում է “Գյումրի ինֆոտան” պատասխանատու Արմեն Պետրոսյանը:
Մասնակիցները մեծամասաբ երիտասարդներ են, իսկ մրցող գաղափարները՝ շատ տարբեր: Վեց թիմերն առաջարկել են ստեղծել՝ կայք, որը կտեղեկացնի Գյումրիից դուրս եկող երթուղիների մասին: Մեկուրիշ գաղափար ներառում է կայքի կամ բլոգի միջոցով վեր հանել ու բարձրաձայնել մարզի պատմամշակութային գանձերի անտեսված և անհայտ կարգավիճակի մասին, դրանք դարձնել հանրային իրազեկության առարկա և հրավիրել հասարակության ու պատկան մարմինների ուշադրությունը: Հաջորդ գաղափարը կամավորների բազայի պորտալ ստեղծելն է, մեկն առաջարկում է ստեղծել աուդիոգրքեր՝ կույրերի համար, այն էլ՝ անվճար: Մարզում առկա ծանր սոցիալական վիճակում գտնվող և անօթևան ընտանիքներին աջակցելու համար առաջարկվում է ստեղծել կայք, որն հնարավորություն կտա տեսանյութերի միջոցով բարձրաձայնել խնդիրն ու միջոցներ հավաքագրել նրանք օգնելու համար: Իսկ վերջին գաղափարում խոսվում է միայն Գյումրիի գործատուների համար աշխատանքային հայտարարությունների կայքի ստեղծման մասին:
Հավելենք,, որ հաղթող գաղափարի համար հատկացվում է 350 000 դրամ կամ նյութատեխնիկական ու փորձագիտական աջակցություն:
Մինչև երեկո պարզ կլինեն ծրագրի հաղթողները, իսկ բոլոր մասնակիցները ժամը 18-ին դարձյալ գնացքով կվերադառնա Գյումրի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 15 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 11 դեպքից `9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, խարդախության` 1 և գողության 5 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Գյումրի. արտագնա աշխատանքի դառը պտուղները

Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները, այդ թվում և՝երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների և բնակիչների ճակատագրերում: Յուրաքանչյուր թաղամասում ուտնակային ավանում հանդիպում ես նաև ծնողական խնամքից զրկված տասնյակ մանկահասակ երեխաների:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը փոքրիկ Անահիտի մասին է, որը ծնողների բաժանումիցհետո ավելի քան մեկ տարի է եկել է ՌԴ-ից և ներկայումս գտնվում է 2-րդ կարգի հաշմանդամ հորաքրոջ խնամքի ներքո:Նա երկրորդ տարին է՝ հաճախում է «Թռչունյան տուն» մանկատանը կից գործող դպրոցի 1-ին դասարան, քանի որնոր-նոր է սովորում հայերեն: Հորաքրոջ խոսքերով՝ իրենք հարկադրված են երեխային մանկատանը տեղավորել, քանի որորևէ դպրոց չի ցանկացել ընդունել փոքրիկ Անահիտին, պատճառաբանելով, թե հայրը Հայաստանի քաղաքացի չէ: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելեցին քաղաքի հին թաղամասերիցմեկի մի խարխուլ տանը բնակվող երեխային:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ԲԱՍԿԵՐ.Ովքե՞ր են ծագումով

basque-spainԲասկերը Արևմտյան Եվրոպայի հնագույն ժողովուրդն են: Նրանց գոյությունը տարածաշրջանում ավելի քան երեք հազար տարվա պատմություն ունի: Նրանց թվաքանակը աշխարհում հասնում է մեկ միլիոնի, և այժմ բնակվում են իսպանական Ալավա, Հիպուսկոա, Բիսկայա նահանգներում և ֆրանսիական Նավարայում:

Տեսակով, մշակույթով, լեզվով բասկ ժողովուրդն էապես տարբերվում է Արևմտյան Եվրոպայի մյուս ժողովուրդներից: Որտեղի՞ց են նրանք. տեղաբնա՞կ են, եկվո՞ր… Հարցեր, որ արդեն քանի հարյուրամյակ մտատանջում են ուսումնասիրողներին: Համենայն դեպս, նրանք Եվրոպայի մյուս ժողովուրդներից շատ առաջ զբաղվել են մետաղագործությամբ և ցորեն են աճեցրել:

Բասկերի հայկական ծագման մասին շատ է խոսվել. և դա սոսկ հայկական սնափառության դրսևորում չէ: Այդ մասին առաջինը բարձրաձայնեցին հենց օտարազգի գիտնականները: Դեռևս 1610 թ. իսպանացի պատմաբան Գասպար Էսկոլանոն Վալենսիա քաղաքի մասին իր պատմության մեջ գրում է, որ համաշխարհային ջրհեղեղից հետո ոմն Տուբալի Հայաստանից իր ընտանիքով հաստատվել է Իսպանիայի արևելքում: Ըստ Էսկոլանոյի` հենց հայերն են եղել ներկայիս Իսպանիայի առաջին բնակիչները:

Էսկոլանոյից հետո այդ մասին երկար ժամանակ այլևս ոչ ոք չխոսեց, սակայն երկու հարյուրամյակ անց բասկերի հայկական ծագման մասին մի քանի աշխատություններ հրատարակվեցին: Առաջինն այդ մասին XIX դարավերջին արտահայտվեց հանրահայտ բասկագետ, անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Դոջսոնը: Հենց նա իր հետազոտության արդյունքում առաջ քաշեց բասկերի հայկական ծագման մասին տեսությունը: Իր տեսակետի հիմնավորման համար Դոջսոնն անգամ Փարիզի հատուկ դպրոցում հայերեն ուսումնասիրեց: Դոջսոնն իր  տեսության հիմքում դրել է հայերենի և բասկերենի շատ ընդհանրություններ: Շատ չանցած` «Էուսկերա» ամսագրում նա հրատարակեց իր սենսացիոն նյութը` «Բասկերեն բառերը հայոց լեզվում» վերնագրով: Հոդվածի մեջ Դոջսոնը բերում էր հայերենի և բասկերենի ընդհանրական հիսուն բառ:

Հոդվածի մեջ, ճիշտ է, Դոջսոնը զերծ է մնացել որևէ բացատրություն կամ եզրահանգում տալուց:

Առհասարակ հայերենի և բասկերենի հարյուրավոր բառեր են համընկնում. ելք, եթե, ժառանգ, մռնչալ, որմ, տեղ, թույլ, լայն, երեք, հաստատուն, գարի, աճել, ընկույզ, հերկել, հորթ, այծ, հոտ, մածուն…

Սակայն Դոջսոնն իր ուսումնասիրության նյութը չզարգացրեց, և թվում էր` գիտական աշխարհը մոռացավ նրա տեսության մասին:

Միայն 1920-ականներին բասկերի հայկական ծագման թեմային անդրադարձավ ազգությամբ բասկ, ակադեմիկոս Բեռնարդո Էստորնես Լասան, որ Վիեննայում ֆրանսերեն լույս ընծայեց բասկ ժողովրդի մասին իր աղմկահարույց աշխատությունը: Ինքը՝ Լասան, իր ուսումնասիրության նյութերը քաղել է մինչ այդ Նավարայում բանահավաքչության աշխատանքներ կատարելիս և հանգել հետաքրքիր եզրահանգման:

Նա իր ուսումնասիրության մեջ շատ ավելի հեռուն գնաց և առաջ քաշեց այն տեսությունը,  որ հայերը հնում վերաբնակեցրել են Ֆրանսիայի Նավարա նահանգը, որտեղից էլ առաջացել է բասկ ժողովուրդը: Նավարայում հայերի առաջին բնակավայրը Լասան համարում է Իսաբա գյուղը: Լասան անգամ հայտնում է առաջին հայի անունը, որ հաստատվել է Նավարայում: Նա Այթորն է, որ իր յոթ զավակներով և ընտանիքով Հայաստանից տեղափոխվել է Նավարա և հաստատվել Իսաբայում` այնտեղ միաժամանակ յոթ բնակավայր հիմնելով: Նա էլ համարվում է բասկ ժողովրդի նախահայրը: Համաձայն Լասայի` հենց Այթորն է Եվրոպա բերել մետաղի մշակման գաղտնիքները և Եվրոպայում մետաղագործության հիմքը դրել: Հետաքրքիր է, որ բասկերենում Իսաբա գյուղի անունը թարգմանվում է հենց «նախնյաց հետք»: Ավելին` մինչ օրս Իսաբայում Էրմինիա անունով ճանապարհ (փողոց) գոյություն ունի, և բասկերի ազգային ավանդույթը պատմում է, որ հենց այդ ճանապարհով է Այթորը եկել Հայաստանից և հաստատվել Նավարայում: Լասան իր աշխատության մեջ բերեց շուրջ 300 բառ, որոնք համընկնում են հայերենում և բասկերենում: Հենց շնորհիվ Լասայի աշխատության հետին պլան մղվեց բասկերի վրացական ծագման մասին տարածված վարկածը: Իսկ այս վարկածի ջատագովների, հիմնական խաղաքարտը բասկյան այբուբենի նմանությունն է վրացական այբուբենին. բասկյան այբուբենը, ինչպես և վրացականը, մեծատառեր չունի:

Գործին խառնվեցին նաև լեզվաբանները: Նրանց ուսումնասիրությունն առավել ցնցող էր. պարզվում է` հին բասկերենում «Այթոր» բառը թարգմանվում է` «Հայա-ից եկածներ»: Բառը կարելի է ստուգաբանել նաև հայերենով` հայի թոռ… Այս վերջին տեսակետն ավելի ուշ առաջ քաշեց գերմանացի տեսաբան և լեզվաբան Յոզեֆ Կարստը:

Բասկյան ավանդույթից պարզում է, որ վերոհիշյալ առեղծվածային Այթորն իսկապես թոռ է ունեցել Պասկամ անունով, որից էլ հնարավոր է՝ առաջացել է բասկ էթնանունը:

Բասկերենում մինչ օրս առկա է «այթորեն սէմէ» արտահայտությունը, որ նշանակում է զտարյուն բասկ: Միգուցե դա կարելի է վերծանել որպես Այթորից սերվա՞ծ, ինչը տառացի համընկնում է արտահայտության բասկերեն իմաստի հետ:

Սակայն սա դեռ հայտնագործության չնչին մասն էր: Կարստը նաև ուսումնասիրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ բասկերն իրենց մարդաբանական տեսակով արմենոիդ են:

Առհասարակ Կարստը, որ լավ ուսումնասիրել էր հայոց լեզուն, կարծում էր, որ հենց հայերենն է հնդեվրոպական մայր լեզուն… Նրա տեսությունը, ինչ խոսք, լուրջ դիմադրության հանդիպեց եվրոպացի այլ ուսումնասիրողների կողմից, և Կարստն այդ պատճառով շատ թշնամիներ վաստակեց:

Ազգությամբ բասկ Էստեբան դե Գարիբայը և Բալթազար դե Էչավեն բասկերի հայկական ծագումը հիմնավորեցին տեղանունների նույնացման փաստերով: Մասնավորապես Բասկոնիայում կա Արաքս գետ, որը ինչպես հայերի, այնպես էլ բասկերի համար սրբազան գետ է համարվում: Բասկերն ունեն նաև իրենց Արարատ սարը` Արալարը:

Սա դեռ բոլորը չէ: Բասկոնիայում կան Աշտարակ (Ֆրանսիայի հարավում), Գորիս, Դեբա (գուցե Դեբե՞դ), Շուբրիա (հիշենք Արմենիա-Շուպրիա), Առան, Կառկառ, Կարբի բնակավայրեր… Սա, ինչ խոսք, չի կարող պատահականության արգասիք լինել:

Ուսումնասիրողներն անգամ Միջերկրական ծովի ափին գտնվող Տարագոնա քաղաքի հիմնադրումը համարում են հայերի գործը: Միգուցե Տարագոնան Տարոնն է, որը հնագույն աղբյուրներում հայտնի է Տարավնա անվամբ:

Ավտոպատահարներ Իջևանում և Մարմաշեն-Գյումրի ճանապարհին

ավտոպատահարՎարորդը և ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենան Մարմաշեն-Գյումրի ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել  է ճանապարհը հատող 3 կովերի և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ- 2016»-ը Իջևանում բախվել է «Ֆոլքսվագեն»-ի

Օգոստոսի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 2016»  մակնիշի ավտոմեքենան Իջևանի Արցախյան փողոցում բախվել  է «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Չորս վրաերթ մեկ օրում

Վրաերթ (1)Վրաերթ Կիևյան փողոցում

Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ՎՐԱԵՐԹ Երևանի Բաղյան և Գյուրջյան փողոցների խաչմերուկում

Օգոստոսի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Բաղյան և Գյուրջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 վրաերթ  Մասիսի Արարատյան փողոցում

Օգոստոսի 27-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21043»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Մասիսի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով  նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ՎՐԱԵՐԹԱրամուս գյուղում

Օգոստոսի 27-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Կոտայքի մարզի Արամուս գյուղում վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով  նրան…

Սպիտակում տուն է այրվել

հրդեհՕգոստոսի 28-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան 3-րդ նրբանցքի թիվ 9 տանը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.14-ին, մարվել` 05.00-ին:
Այրվել է տան տանիքը (40քմ), բաղնիքը (9 քմ), խոհանոցը (12քմ), հեռուստացույցը և ննջասենյակի գույքը մասամբ:

Իջևանում այրվել է անասնագոմ և 2 խոզ

հրդեհՕգոստոսի 28-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.45-ին, մարվել` 05.51-ին:
Այրվել է Մ.Մ.-ին պատկանող անասնագոմը (15 քմ) և 2 խոզ:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՕգոստոսի 27-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցում այրվել է 7000 քմ չոր խոտ և թփուտներ, Արտաշիսյան փողոցի թիվ 46/1 շենքի մոտակայքում՝ Հրազդանի կիրճում՝ 8000 քմ, Երևան – Սևան ավտոճանապարհին՝ 1 հա բուսածածկ տարածք, Հանրապետության նրբանցքում` 100քմ, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 2-րդ փողոցում` 5000քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցում` 500քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՃՏՊ Պասանաուրի գյուղի մոտակայքում

ավտոպատահարՕգոստոսի 28-ին, ժամը 10.10-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ինֆորմացիոն կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.50-ի սահմաններում Դուշեցի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Հոնդա» մակնիշի 31 OV 114 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը: ՃՏՊ-ի հետևանքով տուժել են 1953 թ. ծնված Վ. Մ.-ն և 1957 թ. ծնված Վ. Մ.-ն:
Բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատում են բավարար: