Սեյրան Օհանյանը հանդիպել է սավանով կախված զինվորի ծնողներին

սեյրան Օհանյան10.07.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է 05.07.2013թ. ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներին՝ Աբրիկ Միսակի Լալազարյանին և Անահիտ Բագրատի Հայրապետյանին:

Ընդունելությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ  ՊՆ  քննչական ծառայության պետ Ա.Հարությունյանը և ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը:

Պաշտպանության նախարարն իր ցավակցական խոսքն է հայտնել մահացած զինվորի ծնողներին և հավաստիացրել, որ ՊՆ քննչական ծառայության և ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությամբ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար:

Ա.Լալազարյանը և Ա.Հայրապետյանը հայտնել են, որ վստահում են պաշտպանության նախարարին, ինչպես նաև ՊՆ իրավապահ մարմիններին և իրենք ևս կաջակցեն նախաքննությանը:

2013-ի առաջին կիսամյակում 126 հանցագործություն է բացահայտվել

ոստիկանություն3ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում բացահայտել են ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործությունների 126 դեպք, այդ թվում` սպանության 6, սպանության փորձի` 1, ավազակության` 6, գողության` 56 /որոնցից 32-ը` բնակարանային/, խուլիգանության` 2, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման` 7, մարմնական վնասվածք պատճառելու` 21, կողոպուտի 1, խարդախության 12 և 14 այլ դեպքեր /ԱՏՄ փախցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փաստաթղթերի կեղծման, մաքսանենգության, մարդու առևտրի, անձին ազատությունից ապօրինի զրկելու, կաշառակերության և այլն/:
Հաշվետու ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 13 և այլ երկրների կողմից հետախուզվող 23 անձ, ովքեր հետախուզվել են ՌԴ, ԻԻՀ և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից:
Նույն ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում՝ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել և ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 27 անձ, որոնցից 2-ը՝ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել են գործուղման մեկնած քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների նախաձեռնությամբ: Հայտնաբերվել է նաև որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 1 անձ:

2013-ի 6 ամիսներին 517 միավոր հրազեն են կամավոր հանձնել

Զենք-զինամթերք2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 517 միավոր հրազեն և 25 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 517 միավոր հրազենից 78-ը կամ 15.1%-ը առգրավվել է, 87-ը կամ 16.8%-ը` հայտնաբերվել, իսկ 352-ը կամ 68.1%-ը հանձնվել կամավոր: Այդ 517 միավոր հրազենից 69-ը եղել է ատրճանակ, 42-ը` ինքնաշեն ատրճանակ, 22-ը` ինքնաշեն կրակող սարք, 44-ը` ինքնաձիգ, 5-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 318-ը` տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն հրացաններ, որից 263-ը` որսորդական, 14-ը` տարբեր տեսակի գործարանային ու ինքնաշեն նռնականետ, 3-ը` գնդացիր և այլն:
Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է տարբեր տրամաչափի 58.070 փամփուշտ, 187,1 մետր դետոնացիոն քուղ, 115 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 320 նռնակ, 39 ինքնաշեն նռնակ, նռնակի 211 պայթուցիչ, 28 պայթուցիկ սարք, 6.9 կգ պայթուցիկ նյութ, 49 ական և արկ, 91 ճայթիչ և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 96 միավոր հրազեն և 20 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 96 միավոր հրազենը կազմում է հանրապետությունում հայտնաբերված կամ կամավոր հանձնված հրազենի 18.6%-ը:
Այդ 96 միավոր հրազենից 22-ը կամ 22.9%-ը, առգրավվել է:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2013 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի պահանջների՝ ապրիլի 8-ից մայիսի 8-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության տարածքային մարմինների ուժերով ՀՀ տարածքում անցկացվել է «Զինանոց-2013» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 1-ին փուլը, որի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ապօրինի կերպով պահվող 177 միավոր տարբեր տեսակի հրազեն:

Բենզասղոցով 10 կաղնի է հատել

ծառահատումՈստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ստուգայց կատարելիս, Դիլիջանի ազգային պարկի 11-րդ և 12-րդ պահաբաժիններում հայտնաբերել են 10 հատված կաղնի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառերը բենզասղոցով ապօրինի հատել է Հաղարծին գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված, նախկինում դատված Արշակ Հ.-ն:
Պետությանը պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Վրաերթ Արմավիր-Մեծամոր ճանապարհին

ՎրաերթՀուլիսի 10-ին, ժամը 17.25-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Մեծամոր ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Սևան ճանապարհին «ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի

ապակիՀուլիսի 11-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել

ավտովթարՀուլիսի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Շևրոլետ Քռուզ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Շևրոլետ Քռուզ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած խուլիգանության դեպքից

ոստիկանություն3Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տան մոտ կրակոցներն արձակել է նույն տան բնակիչ, 1955 թ. ծնված Աղվան Գ.-ն` իրեն պատկանող «Սայգա ՄԿ-03» տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական հրացանից:
Հրացանն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Գ.-ին վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանները բռնեցին փախուստի դիմած կողոպտչին

ձերբակալելՈստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայի տարածքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված, նախկինում դատված Սերյոժա Ա.-ին:
Պարզվել է, որ նա կեսօրին մոտ նշված շուկայում առևտրով զբաղվող մի կնոջից բացահայտ հափշտակել է կանխիկ գումար և դիմել փախուստի:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

 

Երկու կանանց վրաերթի ենթարկած «Շկոդա»-ի վարորդը դիմել է փախուստի

վրաերթՀուլիսի 10-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի անձը չպարզված վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց, այնուհետև «Շկոդա»-ն բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդը թողնելով դեպքի վայրը` հեռացել է:
Վրաերթի հետևանքով արմնական վնասվածքներ ստացած կանայք տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 9 դեպքից բացահայտվել է 7-ը, մարմնական վնասվածք հասցնելու 10 և յուրացման կամ վատնման 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ավտոպատահարներ

 ավտոպատահարներԵրևան-Մեղրի ավտոճանապարհին

Հուլիսի 10-ին, ժամը 06.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 52ՏՏ714 պետհամարանիշի և «ՀԻՆՈ 700» մակնիշի բեռնատար ՊՆ3330Տ պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդ` 1959թ. ծնված Ռոբերտ Արզումանյանը, ուղևորներ` 1959թ. ծնված Մարգարիտա Արզումանյանը, 2009թ. ծնված Տիգրան Օհանյանը և Անուշ Արզումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Արգել գյուղում 

Հուլիսի 10-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի մոտակայքում  տեղի է ունեցել ՃՏՊ,  կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արգել գյուղի 1-ին փողոցի թիվ 22 տան մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 22ՏՕ975 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1981թ. ծնված Գևորգ Հարությունյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, որը շրջվել է գազատար խողովակի վրա: Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

 

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 

Մասնավորապես` Երևանի Բուսաբանական այգու տարածքում այրվել է 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք,  Արարատի մարզիՈսկետափ գյուղում` 160 հակպահեստավորված անասնակեր, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 123/1 տան մոտակայքում` 50 քմ խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից դեպի Թանահատ վանական համալիր տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` 4000 քմ, Կոտայքի մարզի  Չարենցավան քաղաքի 2-րդ դպրոցի խաղադաշտում` 2քմ խոտածածկ տարածք:

 

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 4 նյութ ուղարկվել է ոստիկանություն

դատախազությանՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:

2013թ. հուլիսի 10-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 4 նյութեր եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն  են ուղարկվել մասնավորապես՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ», «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակ»  պետական հիմնարկների կողմից իրականացված ծրագրերի  վերաբերյալ ՎՊ-ի ուսումնասիրությունների նյութերը։
Մեկ տասնյակից ավել առանձնացված վարույթներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվող ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

«Արտագաղթի պատճառ է նաև բարոյահոգեբանական մթնոլորտը». Վազգեն Մանուկյանը` ՀՀ նախագահի հետ հանդիպմանը բարձրացված հարցերի մասին

3439_bԻնչպես գիտենք, հուլիսի 6-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի հերթական հանդիպումը Հանրապետության ղեկավարի հետ: ՀՀ նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ քննարկման է ներկայացվել ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչև Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրները և հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկությունները:

Հանրային խորհրդի կայքէջում տեղադրված օրակարգից, սակայն, տեղեկանում ենք, որ քննարկվել են նաև արտագաղթի, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպական գրասենյակի և այլ տարածաշրջանային գրասենյակների Ստամբուլ տեղափոխման, Ծածկած շուկայի, Հանրապետության հրապարակի վերակառուցման, ՀՀ Սահմանադրության մեջ  և ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ հարցեր:

«Անկախը» Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ զրույցում որոշ մանրամասներ պարզեց այդ հարցերի վերաբերյալ:

 ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին` նշելով, որ այն բազմաթիվ գործոնների հանրագումարի հետևանք է: «Ընդ որում, այդ գործոններից պետք է անջատել բնական գործոնը, որը բնորոշ է բոլոր երկրներին,- ասաց Մանուկյանը,- ես օրինակ բերեցի, որ Ֆրանսիայից վերջին 5 տարվա ընթացքում տասնյակհազարավոր բարձր որակի մասնագետներ են գնացել ԱՄՆ: Այսինքն` գլոբալացման պայմաններում ողջ աշխարհում արտագաղթի մի ընդհանուր ֆոն կա, բայց եթե մի երկրում արտագաղթն այդ ֆոնից ավելին է, նշանակում է` այդ երկրի ներսում կան խնդիրներ, որոնց մասին պետք է խոսել»:

Մանուկյանը որպես արտագաղթը խթանող ներքին խնդիր նշել է ոչ միայն  սոցիալ-տնտեսական իրավիճակը, այլև բարոյահոգեբանական մթնոլորտը` վաղվա օրվա անորոշությունը, թվացյալ կամ իրական հեռանկարի բացակայությունը, այն, որ չեն ներկայացվում հստակ տեսլականներ և չի ապացուցվում դրանց կենսունակությունը:

Արտագաղթը կանխելու գործում նա կարևորում է նաև հայրենասիրությունը` նշելով, որ  այն չի քարոզվում, ավելին` հակաքարոզչության դեմ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում: Իսկ հայրենասիրություն սերմանելու գործը նախ և առաջ դպրոցինն է, ապա հեռուստատեսությանն ու մամուլինը: «Օրինակ` հեռուստատեսությամբ շատ եմ նկատել, որ ցուցադրում ենք, ասենք, հայ արվեստագետներին, որոնք Հայաստանից ԱՄՆ են տեղափոխվել և մեծ հաջողությունների են հասել: Բայց չենք ցուցադրում այն հարյուրհազարավոր մարդկանց, որոնք գնացել են նույն Միացյալ Նահանգներ և ճիշտ է` սննդի հարցը լուծել են, բայց նրանց կյանքի որակը հավասարվել է զրոյի: Ամբողջ օրը անգործ նստած` նարդի են խաղում, բամբասում են և Հայաստանից, և  Ամերիկայից: Ես խիստ կասկածում եմ, որ նրանք երջանկություն են գտել»:

Ինչ վերաբերում է հեռուստաեթերի խնդրին, որը բազմիցս քննարկվել է Հանրային խորհրդում և բարձրացվել նաև նախագահի մոտ, այդ հարցի քննարկումները շարունակվելու են Հանրային խորհրդում: «Հ1-ի ղեկավարությունը փոխվել է, և դա ենթադրել է տալիս, որ քաղաքականությունը նույնպես պետք է փոխվի: Տեսնենք, որոշ ժամանակ կսպասենք»,- ասաց նա:

Հանրային խորհուրդն առաջարկել է, որ կառավարությունն իր գործունեության տարեկան հաշվետվության մեջ, որը ներկայացնում է Ազգային ժողով, հատուկ անդրադառնա այն հարցին, թե տարվա ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել արտագաղթը կանխելու ուղղությամբ և ինչ արդյունքներ են գրանցել:

Երկրի ղեկավարը կիսել է արտագաղթի վերաբերյալ մտահոգությունները` ընդունելով, որ այն միայն սոցիալական խնդիրների հետևանք չէ, և արտագաղթի պատճառները հատուկ ուսումնասիրության կարիք ունեն:

3440_bԾածկած շուկայի և Հանրապետության հրապարակի վերաբերյալ Հանրային խորհուրդը ներկայացրել է իր հստակ մոտեցումները. շուկան պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար, իսկ Հրապարակը վերակառուցման անհրաժեշտություն չունի: Այդ հարցի առնչությամբ հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը Հրապարակի վերաբերյալ հայտարարված մրցույթի առնչությամբ նշել է, որ դա ընդամնեը մրցույթ է, հնարավորություն է տալիս ճարտարապետներին մտածելու և ամենևին էլ չի նշանակում, որ այդ մտահղացումները պետք է իրականանան:

Նախագահի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհուրդը մտահոգություն է հայտնել նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի վերաբերյալ և անընդունելի համարել որոշ շրջանակների կողմից տարածված այն պնդումները, թե իբր դրանով հավասարակշռությունը չի խախտվում հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև: Նշվել է, որ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ հավասարակշռություն այդ առումով երբեք էլ չի եղել. պատերազմի սկզբում ադրբեջանցիները մոտ քսան անգամ ավել զենք ու զինամթերք են ունեցել, և անհավասարակշռությունը պահպանվում է մինչ օրս: Վերջին վաճառքն այն էլ ավելի է խախտել:

Բարձրացվել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպական գրասենյակի և այլ տարածաշրջանային գրասենյակների Ստամբուլ տեղափոխման հարցը: Նշվել է, որ դա չի համապատասխանում ՄԱԿ-ի սկզբունքներին և բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ դա մեր երկրի համար կառաջացնի մի շարք խնդիրներ: Նախ` հոգեբանական` կապված Ցեղասպանության հետ, նաև գործնական, քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:

Սահմանադրության մեջ և ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության հարցը բարձրացվել է` հաշվի առնելով վերջին տարիներին հանրության շրջանում ակտիվորեն քննարկվող տեսակետները` կապված կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցնելու հետ, ինչպես դա տեղի է ունեցավ եվրոպական պետությունների գերակշռող  մասում, մարզպետներին ընտրելու համակարգին անցնելու հետ և այլն:

Հանրային խորհուրդը կարծում է, որ այդ հարցերի քննարկմանը պետք  է ներգրավել հանրության լայն շերտերի ներկայացուցիչների, քանի որ այդ հարցը նախ և առաջ կարևոր է երկրի ապագայի տեսիլքի ձևակերպման տեսանկյունից: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ըստ ՀԽ նախագահի,  նույնպես շատ կարևոր են. «Պետք է  հնարավորինս բացառել կեղծիքներ անելու, ինչպես նաև հարցը շահարկելու հավանականությունը: Պետք է փակել օրենսդրության բոլոր բացերը, ինչը կապահովի ոչ միայն ընտրությունների մաքրությունը, այլև հասարակության վստահությունն ընտրությունների արդյունքների նկատմամբ: Եթե ընտրությունները մաքուր են եղել, բայց մարդիկ վստահություն չունեն արդյունքների նկատմամբ, դա գրեթե համարժեք է նրան, որ ընտրությունները կեղծված են»,-ասում է նա:

Հանրային խորհուրդն առաջարկել է չեզոք հարթակ ծառայել հարցը քննարկելու համար, որի շուրջ կարող են հավաքվել և  իշխանական ուժերը, և  ընդդիմությունը, և անկախ փորձագետները:

3444Անդրադառնալով նախագահի հետ հանդիպումներին և դրանց արդյունավետությանը` Վազգեն Մանուկյանն ասաց, որ նախագահի հետ քննարկվում են առավել ռազմավարական ու մասշտաբային հարցեր, որոնք չեն կարող միանգամից լուծում ստանալ: Իսկ Հանրային խորհրդում բարձրացվող հարցերի մի մասը հասցեագրված է ոչ թե նախագահին, այլ կառավարությանն ու տարբեր գերատեսչությունների, և Մանուկյանը համարում է, որ այս տարիների ընթացքում իրենց կողմից բարձրացված հարցերի մի զգալի մասն այս կամ այն ձևով լուծվել է: «Երբ որևէ բան ես ասում, չի նշանակում, որ հենց այդ պահին դիմացինը պետք է կատարի: Նախ սկսվում են քննարկումներ, որոնք կարող են մի քանի օր տևել, կարող են ամիսներ տևել: Մի բան է ճիշտ հարց բարձրացնելը, լրիվ այլ բան` դա իրականացնելը: Իրականացումը միշտ շատ ավելի բարդ է, և պարտադիր չէ, որ արձագանքը միանգամից լինի»:

Նշենք նաև, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել էր, որ աշնանը, ավարտելով աշխատանքը, Հանրային խորհուրդը հասարակությանը և նախագահին կներկայացնի չորս տարվա գործունեության արդյունքները: Նա հույս էր հայտնել, որ այդ ժամանակ Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծն էլ արդեն կներկայացվի Ազգային ժողով:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հայտնել էր, որ Հանրային խորհուրդը բավականաչափ դժվարին ճանապարհ է անցել՝ ստեղծման պահից սկսած սուր քննադատության ենթարկվել. «Սակայն, ինչպես ասում են, որևէ լավ գործ առանց պարսավանքի չի մնում,- ասել էր երկրի ղեկավարը,- մենք պետք է սովորենք այս պայմաններում աշխատել: Ես կարծում եմ, որ մենք անցել ենք ճանապարհի այն հատվածը, որ պետք է անցնեինք միասին, և իրոք աշնանը ես արդեն պատրաստ եմ լինելու Ձեր նշած օրենքի նախագիծը քննարկելու»:

Ամենաերկար տոլման յոթ մետր ութ սանտիմետր է. կայացավ տոլմայի ամենամյա փառատոնը

տոլմայի փառատոնՈսկե Ծիրանի և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում Սարդարապատում իրականացավ տոլմայի ամենամյա փառատոնը: Լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն երիտասարդ խոհարար ավանդույթ դարձած անվանակարգերի կողքին այս տարի մրցանակ շնորհվեց նաև ամենաերկար փաթաթված տոլման ներկայացրած տաղավարին: Տաղավարների մեծ մասը ուրույն տեղ էր հատկացրել հատկապես այս անվանակարգին: Կարին թոնրատան տաղավարի խոհարարը նախքան ժյուրիի ժամանումը մեզ հայտնեց, որ իրենց թփով տոլմայի երկարությունը  յոթ մետր է, և այն չի վաճառվի, քանի դեռ ժյուրին չի գնահատել այն: Ինչպես վերջում պարզվեց, հենց այս տաղավարի տոլման էլ ճանաչվեց ամենաերկարը:

 

DSCN4541Տոլամայի համար այս տարի սահմանված էր սինվոլիկ գին: Որպես կանոն այդ թիվը չէր գերազանցում հարյուր դրամը: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը մեզ հայտնեց, որ այսուհետ բոլոր փառատոնները վճարովի կլինեն, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ այն, ինչն անվճար է, ցավոք, չի գնահատվում: Վաճառքից կուտակված գումարը կտրամադրվի Արմավիրի մարզի որևէ դպրոցի:

Փառատոնը ուղեկցվեց  համերգային ծրագրով, իսկ ոսկե ծիրանի մասնակիցները և փառատոնի հյուրերը համտեսեցին բազմատեսակ տոլմաները: Տոլմայով հյուրասիրվեց նաև մի շնիկ, որ երկար շրջում էր տաղավարների մոտ:

Լարա Առաքելյան

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`   

Հուլիսի 11-ից 15-ը հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 12-ի ցերեկը  կնվազի 2-3 աստիճանով, 15-ին` նույնքանով կբարձրանա:

 

Երևանում`

Հուլիսի 11-ից 15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

 

Երևանի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.40C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.80C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.60C

Նոր Եդեսիա գյուղի մոտակայքում՝ ջրանցքի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

աինՀուլիսի 10-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի մոտակայքում՝ ջրանցքի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը:

Ջրանցքում դին հայտնաբերած և փրկարարների օգնությամբ այն դուրս բերած Ք. Արեյանը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի եղբայրն է :

Կրակոցներ ու դանակահարություն Գյումրիում

Գյումրիում քաղաքացին շենքից ցած է ընկելՀուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Անահիտ Բախշյանին հաջողվել է պարզել, թե ով է նոր օբյեկտի տերը

Անահիտ-ԲախշյանԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ս.թ. հուլիսի 2-ին հարցումով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցով. Երևանի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի պատին կպած բանջարեղենի կրպակը վերջերս քանդվել է, տեղում շատ արագ տեմպերով հիմքեր են փորվել, ու ինչ-որ շինություն է կառուցվում: Տիկին Բախշյանը խնդրել էր տեղեկացնել, թե ով և ինչ է կառուցում տվյալ տարածքում:

Անահիտ Բախշյանի հարցմանը քաղաքապետը դեռևս չի պատասխանել, սակայն տիկին Բախշյանին հաջողվել է իմանալ, որ «Հասարակական օբյեկտի» կառուցմանը հետևում է փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը, ով ծառայում է ՀՀ ոստիկանությունում, օբյեկտը գրանցված է Կարինե Միրզոյանի անունով, իսկ շինթույլտվությունը տրամադրվել է 2013թ. մայիսի 22-ին:

Հավելենք, որ կառուցվող շինությունը փակել է Կրթության ազգային ինստիտուտի շենքի վթարային ելքը, 1-ին հարկի պատուհանները: Եթե կառույցը շարունակի վեր բարձրանալ, ապա լուսավորությունից կզրկվի նաև վերևի հարկը: