70 ավտոմեքենաներ խցանման մեջ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին

աինՀուլիսի 27-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35կմ-ում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ, ինչի հետևանքով մոտ 40 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հակոբյանի վարած «Մերսեդես» մակնիշի 06UL084 պետհամարանիշի բեռնատարը և 70 մարդատար ավտոմեքենա:

Բարդու ծառի վրա օձ է բարձրացել

օձեր են հայտնաբերվելՀուլիսի 27-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան 10 շենքի մոտ («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ) գտնվող բարդու ծառի վրա օձ է նկատվել, որին  որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Հրդեհներ

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներՀրդեհ բնակարանում

Հուլիսի 27-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքիԶվարթնոց թաղամասի Արագածի զանգվածի թիվ 13 շենքի 4-րդ բնակարանում գազի բալոնից տեղիէ ունեցել արտահոսք՝ բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանում 10 կգ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, ինչից այրվել է գորգ`2քմ մակերեսով:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Հրդեհ բնակարանում

Հուլիսի 28-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցում այրվում են տներ:

Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

big_1372366525_IMG_2530Հուլիսի 27-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայքի գերեզմանատան մոտակայքում «Միտցուբիշի Պաջերո» մակնիշի 30LՏ438 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը, ինչի հետևանքով ուղևոր 2008թ. ծնված Ռ.Բաղդասարյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ`1974թ. ծնված Ա.Սարգսյանը և ուղևորներ 2005թ. ծնված Է., 2007թ. ծնված Ի. և 2000թ. ծնված Մ. Քալորիները, 1952թ. ծնված Ս.Սարգսյանը, 2006թ. ծնված Ե. Զաքարյանը և 2005թ. ծնված Ք.Բաղդասարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Առաջին անգամ համայնքային բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել թեքահարթակների կառուցման համար

001 (11)Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ: Բացի այդ, թեքահարթակներ կկառուցվեն մայրաքաղաքի 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի մոտ: Մինչ այդ նմանատիպ աշխատանքներ էին կատարվել ներառական կրթություն իրականացնող բոլոր 45 դպրոցներում: Ընդ որում, չափորոշիչներով  նախատեսված է ապահովել թեքահարթակի  8-ից 10 տոկոս թեքություն, որպեսզի հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիներն առանց կողմնակի միջամտության կարողանան անցնել այն: Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակի կառուցման անհրաժեշտությունը: Շինարարական օբյեկտների շինաշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի կողմից կազմված հանձնման-ընդունման, հետագայում նաև փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում: Երևանի քաղաքապետարանի այս ռազմավարության հիմքում հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար քաղաքային միջավայրի ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելն է`ապահովելով անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

եղանակՀանրապետության տարածքում հունիսի 28-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին` առանձին շրջաններում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ին և հուլիսի 01-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հուլիսի 02-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Քամին արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի աջերմաստիճանը հունիսի 30-ին և հուլիսի 01-ին կբարձրանա 2-3, իսկ Սյունիքում` 5-6 աստիճանով, հուլիսի 02-ին նույնքանով կնվազի:

բԵրևան քաղաքում հունիսի 28-29-ին հնարավոր է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է, հունիսի 30-ին և հուլիսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 02-ին առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ :

Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է

սելիմՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է՝ մարդատար ավտոմեքենաների համար:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում, Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայքում, անձրևաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:

Նշված հատվածը հրշեջ-փրկարարների և ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից սահմանազատվել է քարերով:

Քեմբրիջի ասպիրանտ ՀՀ քաղաքացուն զորակոչից տարկետում են տվել

10498_am_2Այսօր տեղի ունեցած նիստում Կառավարությունը  Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի ասպիրանտ Վահե Ճիտոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը` 2016 թ. աշնանային զորակոչ։

Շարունակվում է սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը

001 (10)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:

2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել սիրիահայ շուրջ 850 ընտանիք, որից 352-ը՝ միայն վերջին ամսվա ընթացքում: Տարբեր ծրագրերի շրջանակում սիրիահայերին ցուցաբերվում է սոցիալական, կրթական կարիքների աջակցություն, իրավական խորհրդատվություն և համապատասխան օգնություն: Այդ ամենի արդյունքում զգալիորեն հեշտացել է վերջիններիս  մշակութային ու հասարակական կյանքում լիարժեք ներգրավման գործընթացը:

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում բժշկական օգնությունը և սպասարկումը սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների համար իրականացվում է անվճար: Կարիքավորները հնարավորություն ունեն նաև օգտվելու <<Գթության խոհանոցներից>>:

Նորածին երեխաներ ունեցող սիրիահայ ընտանիքներին քաղաքապետարանի կողմից նվիրաբերվում են մանկասայլակներ, մանկական իրեր և անհրաժեշտ այլ պարագաներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում սիրիահայերի զբաղվածության հարցին: Վարչական շրջանների աշխատակազմերի աջակցությամբ 13 սիրիահայ աշխատանք է ձեռք բերել: Նշելով, որ սիրիահայերի հետ կապված հարցերը գտնվում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը նաև նշել է, որ վարչության կողմից անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառում է իրականացվում, որից հետո համապատասխան միավոր ունեցող ընտանիքներին հատկացվում են ընտանեկան նպաստներ:

Կարիքավոր սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակվելու են: Քննարկվում են նաև հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՀունիսի 26-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մովսես Ա.-ին, որը 2011 թ. ապրիլի 5-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդ 4-րդ մասի (Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 2-րդ կետի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով) մեղադրանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Մովսես Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Բնակարանի խուսարկությամբ հայտնաբերվել է «Վոլտրան» գազային ատրճանակ և փամփուշտներ

ատրճանակՀունիսի 26-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են «Վոլտրան» գազային ատրճանակ և 9 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Հետախուզողին հայտնաբերեցին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

կալանքՀունիսի 27-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արմեն Մ.-ին, որը 2011 թ. նոյեմբերի 3-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով) և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Արմեն Մ.-ն ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:

12-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

ձերբակալելՀունիսի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Խորենացու փողոցի թիվ 1 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնհորիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1969 թ. ծնված Նունե Մ.-ն, որը նույն օրը, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Վիճաբանություն և դանակահարություն Վանաձորում

դանակահարելՀունիսի 26-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ Վանաձորի երաժշտական ուսումնարանի վարչական շենքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1978 թ. ծնված Վասիլ Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նշված ուսումնարանում, վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1984 թ. ծնված Ակսել Մ.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.30-ին ներկայացել է բաժին:
Նույն օրը, ժամը 19.50-ին, ՁՊՎ ընդունված Ակսել Մ.-ի մարմնի արտաքին զննության ժամանակ, զույգ նախաբազուկներին, դաստակներին և աջ բազուկին հայտնաբերվել են քերծվածքներ և այտուցներ: Ակսել Մ.-ն հայտարարել է, որ դրանք ստացել է Վասիլ Գ.-ի հետ վիճաբանության և քաշքշուկի ժամանակ՝ նրա կողմից:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ոստիկանության Վանաձորի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ակսել Մ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում մեքենան գլորվել է ձորը

Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկելՀունիսի 27-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում` ձորում, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկն:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից՝ գերեզմանա­տան մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի 3503 Տ պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Մանվել Հարությունյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը վարորդը  ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տարբեր մարմնական վնասվածքներով տուժածին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ավտոպատահարներ Ծաղկաձոր քաղաքում և Խարբերդի ամառանոցների մոտ

ավտոպատահարՀունիսի 26-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-66» մակնիշի 31 ՍՏ 335 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1990 թ. ծնված Ս. Սարգսյանին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են քարշակի վրա:

 

Հունիսի 27-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի ամառանոցներին հարակից գերեզմանատան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Գազի արտահոսք Արշակունյաց պողոտայում

Գազի արտահոսքՀունիսի 26-ին, ժամը 09.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 7 շենքի մոտ գազատար խողովակից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 9 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում իրականացրել են սառնարանների լիցքավորում, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք: ՍՊԸ-ի աշխատակիցները դադարեցրել են լիցքավորումը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Հրդեհ Չարենցի փողոցում

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՀունիսի 26-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 52 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է պատշգամբի ծածկը (մոտ 25 քմ):

Փլուզում Լոռու մարզում

ՓլուզումՀունիսի 26-ին, ժամը 17.43-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում փլուզվել է ջրահեռացման համար նախատեսված բետոնե թունելը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղանքն ուսումնասիրվել է և պարզվել է, որ 2,5 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգի մեջտեղի հատվածից թունելի պատը մոտ 0,5 մ թեքվել է դեպի ներս և վտանգ չի ներկայացնում: Ջրի արտահոսք չի նկատվել. թունել մտնող և դուրս եկող ջրի քանակը նույնն է:

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջՀունիսի 26-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մոտ 20 ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, ինչի հետևանքով մոտ 20 ավտոմեքենա ևս արգելափակվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը`«Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերվել 10 ավտոմեքենա: