Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակը

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակի հանդիսավոր բացման արարողությանը: Հուշաքանդակը տեղադրվել է Սայաթ–Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան  փողոցի խաչմերուկին հարակից տարածքում: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Ավագ Պետրոսյանի ընտանիքի անդամները, բազմաթիվ արվեստագետներ ու երևանցիներ: Ճարտարապետ Լևոն Ղալումյանի նախագծով և քանդակագործ Տիգրան Արզումանյանի կողմից իրականացված հուշաքանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ավագ Պետրոսյանի որդուն՝ Արա Պետրոսյանին: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հուշաքանդակի տեղադրմանն աջակցելու համար՝ ներկաները նկատել են, որ արվեստագետի հիշատակը հավերժացնող այս կոթողը յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր երևանցու  անընդհատ հիշեցնելու է Ավագ Պետրոսյանի մասին, ում արվեստով հայ ժողովուրդը հպարտացել է ոչ միայն Հայաստանում, այլև հայրենիքի սահմաններից դուրս:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 10-ից 11-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը, ապօրինի ծառահատման 1 և խարդախության 10 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, կողոպուտի և խուլիգանության` 1-ական, գողության և խարդախության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

վրաերթՀունիսի 10-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «աջ դաստակի ջնջխված վերք և պոլիտրավմա» ախտորոշմամբ, տնից հիվանդանոց է տեղափոխել 1926 թ. ծնված Աստղիկ Սարոյանին, որը չի կարողանում հայտնել վնասվածքը ստանալու հանգամանքները:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` նույն օրը ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 29-ամյա տղամարդ և հայտնել, որ Վանաձորի Պ. Սևակի փողոցում իր վարած «Միցուբիշի Ֆուզո» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել Ա. Սարոյանին:
Նույն օրը հիվանդանոցում Աստղիկ Սարոյանը մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հետախուզվող կանայք հայտնաբերվեցին

ձերբակալելՈստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներն օրերս Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ռուզաննա Յ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի /պետական սահմանն ապօրինի հատելը/ մեղադրանքով:

***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Սեբաստիայի փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Սուսաննա Ն.-ն, որը հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:

***
Հունիսի 10-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Գայի արձանի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մարինե Գ.-ին, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ):

Անկախ

Մահվան ելքով պատահար Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին

շտապօգնություն1Հունիսի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Բելոռուս-Տ82Մ» մակնիշի տրակտորի կցասայլակը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 40-րդ կմ-ին ընկել ճանապարհի աջակողմյան ձորակը, ինչի հետևանքով կցասայլակում գտնվող, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1959 թ. ծնված Նասրոլլահիլակի Բետոլլահը մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Սոցիալապես անապահով ընտանիքների գնահատմամբ, աղքատության հիմնական պատճառը գործազրկությունն է

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են գործընկերների կողմից տրամադրված օգնությունը բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելել սոցիալապես առավել ծանր վիճակում հայտնված ընտանիքներին:
Այն աղքատությունը, որին ականատես ենք լինում ամեն օր, պարզապես սոսկալի է և անգամ տեսանյութերով հնարավոր չէ ամբողջովին ներկայացնել:

Մեր այցելությունների ընթացքում մենք երբեմն փորձում ենք նաև հարցախույզի միջոցով պատկերացում կազմել, թե որն է այն հիմնական պատճառը, որ մարդիկ հայտնվել են բառիս բուն իմաստով անելանելի վիճակում: Սոցիալական ծանր պայմաններ ունեցողներից շատերը որպես աղքատության հիմնական պատճառ նշում են համատարած գործազկությունը:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

 Անկախ

Երկու հետախուզվող` նույն մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Նոր Խարբերդից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Սվետլանա Ս.-ն, որը հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով:

***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի բակից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ալբերտ Ղ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով:

Անկախ

Սպանություն ռեստորանային համալիրի մոտ

Դանակով զինված Հունիսի 10-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բաժանմունք է ներկայացել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտ կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի ռեստորանային համալիրի մոտակայքում, սուր կտրող-ծակող գործիքով մեջքին հարվածելով` սպանել է 1975 թ. ծնված Էթերի Աղաբաբյանին:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ սպանություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

շտապ-օգնությունՀունիսի 10-ին, ժամը 12.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 10-ին, ժամը 05.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ. Խորենացու փողոցում բախվել է շինություններից մեկի պատին, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 10-ին, ժամը 22.00-ին, Երևանի Աճառյան փողոցում, հետադարձի համար նախատեսված ճանապարհահատվածում, իրար են բախվել «Ռենո» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գառնի ճանապարհի 13-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

4 ժամում Երևանում 19 անսթափ վարորդ է հայտնաբերվել

1402467742,8721Հունիսի 10-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 31 ավտոմեքենա. 19 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

Անկախ

Տրետուք գյուղի բնակիչները նախագահից պահանջում են արդարության վերականգնում

IMG_4320Գեղարքունիքի մարզի Տրետուք համայնքի մի խումբ գյուղացիներ այսօր հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց՝ իրենց բողոքն ու վրդովմունքն արտահայտելու հունիսի 8-ին Տրետուքում անցկացված համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների վերաբերյալ:

Գյուղացիները ցույց տվեցին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով փաստաթուղթը, որտեղ նշված է, որ համայնքի ղեկավարի թեկնածու Հովհաննես Երանոսյանը հաղթել է ընտրություններում. նրա օգտին քվեարկել է շուրջ 170 ընտրողներից 80-ը, իսկ հակառակորդ թեկնածուի՝ գործող գյուղապետ Ալիկ Եղիազարյանի օգտին՝ 63-ը: 28 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Բողոքի ակցիա իրականացնողները, սակայն, Հովհաննես Երանոսյանի կողմնակիցներին էին:

Բանն այն է, որ այսօր՝ հունիսի 10-ին, ընտրության արդյունքները Ալիկ Եղիազարյանի կողմից բողոքարկվել են, և վերահաշվարկի արդյունքում ընտրության պատկերը փոխվել է. Ալիկ Եղիազարյանի օգտին քվեարկել է 89 ընտրող, Հովհաննես Երանոսյանի օգտին՝ 81:

Գյուղացիները վրդովված հայտարարում էին, որ մինչև նախագահականից իրենց պահանջը բավարարող պատասխան չստանան, չեն հեռանա: Իսկ պահանջը մեկն է՝ արդարության վերականգնում: Նրանց խոսքով՝ վերահաշվարկի ժամանակ վավեր են համարվել առանց գրչի նշագրման քվեաթերթիկներ, որի արդյունքում էլ պարտված թեկնածուն մի քանի ձայնով առաջ է անցել ու ճանաչվել հաղթող: Վերահաշվարկին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նույնպես ներկա է եղել: Հովհաննես Երանոսյանի կողմնակիցներն իրենց հերթին են դիմում գրել՝ վերահաշվարկի արդյունքները բեկանելու նպատակով:

Տրետուքցիները Անկախ-ին հայտնեցին, որ հակառակորդ թեկնածուն՝ գործող գյուղապետ Ալիկ Եղիազարյանը, ԲՀԿ-ի ներկայացուցիչ է, սակայն որոշ լրատվամիջոցների հայտնել է, թե իբր հանրապետական է: Գյուղացիները տարակուսած են՝ միգուցե հենց նոր է ճամբարը փոխել: Մինչդեռ իրենց թեկնածուն՝ Հովհաննես Երանոսյանը, իսկապես հանրապետական է և համայնքի ղեկավարի նախորդ ընտրության ժամանակ նույնպես հանդես է եկել որպես հանրապետական՝ մի քանի ձայնով ընդամենը զիջելով Ալիկ Եղիազարյանին:

«Գործող գյուղապետը նաև հին գյուղապետի՝ 30 տարվա գահակալի եղբոր որդին է: Հո ժառանգական չի՞ էդ պաշտոնը»-ասում է գյուղացիներից մեկը:

«Ընտրությունների ավարտից առաջ իրենց մարդիկ եկան, լցվեցին ընտրատեղամաս և սկսեցին աղմուկ հանել, թե իրենց քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել: Որտեղի՞ց նման բան իմացան, եթե ընտրությունը չէր վերջացել,-ասում է մեկ ուրիշը,-սկսեցին շանտաժ անել, չէին թողնում, որ քվեատուփը  ընտրատեղամասից հանեն, ասում էին՝ մեր թեկնածուն ա հաղթել»:

Իսկ թե ինչու է գյուղի այս հատվածը իր ձայնը որոշել տալ ոչ թե գործող գյուղապետին, այլ Հովհաննես Երանոսյանին, գյուղացիները  բացատրեցին. «Հովհաննեսը մեր գյուղացին է, մեր կողքին է ապրում, մեզ լավ աչքով է նայում, մեզ ձեռնտու է: Ալիկը գյուղում չի ապրում, կինն ու երեխան Երևանում են, ինքն էլ շաբաթվա հինգ օրն այնտեղ է, շաբաթ կիրակի էլ կողքի գյուղում՝  իր հայրական տանը: Եթե ինքը գիշերը չպիտի քնի Տրետուքում, էս ժողովրդին պաշտպանի, ինչի՞ համար է ընտրվել: Գիշերը թուրքը սարից որ իջնի, մենք իրեն չենք գտնի»,-ասում են սահմանամերձ գյուղի բնակիչները:

Նրանք նաև նշում են, որ գյուղում ցանկացած խնդրի դեպքում Հովհաննես Երանոսյանը բոլորի կողքին է. «Ինչ խնդիր, որ լինում է, մեզ աջակցում է: Երեխա է ծնվում, մարդ է հիվանդանում, ինքը բոլորին հասնում է, տանում հիվանդանոց, իր տեխնիկան է տրամադրում գյուղացիներին: Գործող գյուղապետին ոչ ոք չի էլ տեսնում: Մենակ ընտրություններից մի ամիս առաջ կարող ա գա, ամեքին մի մեշոկ պեսոկ տա կամ չտա, մի ստից բանով օգնի, խափի կամ էլ ասի՝ արի գնանք, քո համար վարկ վերցնենք»,-ասում է երիտասարդներից մեկը:

Հովհաննես Երանոսյանի կողմնակիցները նաև նշում են, որ երբ նախորդ ընտրությունների ժամանակ իրենց հակառակորդ թեկնածուն մի քանի ձայնով՝ այն էլ կասկածելի, հաղթել է, իրենք նրան շնորհավորել են. «Հիմա էլ թող ինքը մեզ շնորհավորեր, խի՞ էսքան բանը սարքեց,-տարակուսում են նրանք:

Բողոքի դուրս ելած գյուղացիներից չորսին ընդունել էին նախագահական նստավայրում: Մոտ մեկ ժամ անց նրանք վերադարձան, քիչ անց գյուղացիներին մոտեցավ նաև նախագահի վերահսկողական ծառայության նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը: Նա ասաց, որ բանավոր լսել է գյուղի բնակիչների բողոքը և հայտնել իր վերադասին: Սակայն, նրա խոսքով՝ նախագահի աշխատակազմն իրավասու չէ վիճարկելու ընտրությունների արդյունքները, քանի որ ԿԸՀ-ն սահմանված կարգով պետք է  քննարկի համայնքի բնակիչների դիմումը, որը նրանք այսօր ներկայացրել են:

Գյուղացիները, սակայն, մտադիր չէին հեռանալ նախագահի նստավայրի մոտից: Նրանք բորբոքված հայտարարեցին, որ հարցը փակված է, քանի որ այսօր իրենց Սևանում հայտնել են բողոքարկման արդյունքների մասին, ըստ որի համայնքի ղեկավարը Ալիկ Եղիազարյանն է, իսկ վերջինս էլ արդեն գյուղում հրավառություններ է անում և իր թիմակիցների հետ տոնում իր կեղծված հաղթանակը. «Մեր իրավունքները ոտնահարվել են, մենք էստեղից չենք գնա, մինչ մեր պահանջները չբավարարվեն»,-հայտարարեց գյուղի բնակիչ, 7 երեխաների հայր Սերգեյ Քոչարյանը, որն, ի դեպ, փախստական է և այդ գյուղում է հայտնվել Ադրբեջանից բռնագաղթվելու հետևանքով,-եթե Ալիկ Եղիազարյանը կրկին դառնա գյուղապետ, մենք՝ գյուղի փախստականներս, պահանջելու ենք, որ մեզ երրորդ երկիր ուղարկեն»:

Սերգեյ Քոչարյանի խոսքով՝ գյուղապետ Ալիկ Եղիազարյանն իր 3 հեկտար հողը «ռեկետով» վերցրել է, իրեն էլ ծեծի ենթարկել. «Ես հիմա մտածում եմ՝ էս պահին իմ ընտանիքի հետ ինչ ա կատարվում, ո՞վ ա գնացել, որ վախացնի: Բոլորին վախացում են, երեխեքին ասել ենք՝ տներից դուրս չգաք»:

Գյուղացիներն ասում են, որ գյուղը բաժանվել է երկու մասի, և եթե կրկին գյուղապետ դառնա Ալիկ Եղիազարյանը, ապա իրենց լուրջ խնդիրներ են սպասվում:

 

Անկախ

«Ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկեցին»

դուրս մեր գրպանից«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 10-ին, բողոքի ավտոերթ անցկացրեց, որի ընթացքում երկու մասնակից բերման ենթարկվեց և որոշ ժամանակ անց ազատ արձակվեցին: Պահանջը հետեւյալն է՝ վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել արագաչափերի եւ տեսախցիկների սահմանած տուգանքները, համաներում շնորհել մինչև հիմա տուգանված վարորդներին, նոր կանոնակարգ հաստատել, որը կկարգավորի խնդիրը։

Մանրամասները՝ տեսնյութում.

Անկախ

Անակնկալներով լի օր՝ «Զատիկ»-ի սաների համար

001Երևանի «Զատիկ» մանկատան սաների համար մանկական ժամանցային միջոցառում էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանը և Ազատության հրապարակի տարածքում մանկական խաղային ժամանց կազմակերպելու ամենօրյա գործունեություն իրականացնող տնտեսվարողները։

Երեք ժամ շարունակ երեխաները հրապարակում հեծանիվ են վարել, օգտվել տրամադրվող խաղային բոլոր միջոցներից։ Կազմակերպիչները նաև քաղցրավենիք ու պաղպաղակ են հյուրասիրել սաներին և հոգացել, որ նրանց համար ամբողջ օրն անակնկալներով անցնի։

«Միջոցառումից հետո, երբ երեխաները վերադառնան «Զատիկ»՝ ճաշելու, նրանց կդիմավորենք տորթերով։ Ամառվա ընթացքում այդպիսի միջոցառումներ էլի ենք կազմակերպելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Հայաստանի տնտեսագիտական համալսարանը գաղտնի է պահում իր շրջանավարտների ցանկը

Ինֆորմացիայի ազատության կենտրոն 2014 թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 և 1991 թ.թ.-ի բոլոր շրջանավարտների ցանկը (անուն-ազգանունները):

Հարցումն ուղարկելուց 9 օր անց ՀՊՏՀ-ն պատասխան գրությամբ հայտնեց, որ ԻԱԿ-ի հարցման բովանդակությունից անհայտ է՝ քաղաքացու, թե իրավաբանական անձի կողմից է հարցումը կատարվել: Սա անհիմն պատասխան էր, քանի որ ԻԱԿ-ն ավելի քան 11 տարի է՝ տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմում է տեղեկություն տնօրինող մարմիններին նույն ձևով, ինչ դիմել է ՀՊՏՀ-ին, և որևէ դեպքում նման պատասխան չէր ստացել: Ավելին, հարցումը կազմվել էր հենց ԻԱԿ-ի ձևաթղթի վրա, ուներ ելից հերթական համար, ուստի ակնհայտ էր դիմողի անձը։ Նշենք նաև, որ ընդամենը 5 օր առաջ ՀՊՏՀ-ն ԻԱԿ-ի մեկ այլ` բացարձակ նույն կերպ կազմված հարցմանը տրամադրել էր լիարժեք պատասխան:

Այնուամենայնիվ, 2014 թ.-ի մայիսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանն իր անունից տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմեց ՀՊՏՀ-ին` խնդրելով տրամադրել ԻԱԿ-ի կողմից 2014 թ.-ի ապրիլի 16-ին ուղարկված տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ խնդրված նույն տեղեկությունները: ԻԱԿ-ի իրավաբանի կողմից հարցումն ուղարկելուց 14 օր անց ՀՊՏՀ-ն պատասխանեց, որ չի կարող տրամադրել պահանջվող տեղեկությունները, քանի որ դա կապված է մեծածավալ աշխատանքների հետ, իսկ համալսարանը նշված աշխատանքները կատարելու համար աշխատողներ տրամադրելու հնարավորություն չունի:

Ակնհայտ է, որ շուրջ երեք ամիս տևած այս նամակագրությամբ Տնտեսագիտական համալսարանը պարզապես տեղեկության տրամադրումը ձգձգելու միտում ունի։ Համասլարանը մերժեց նաև ԻԱԿ-ի իրավաբանի` շրջանավարտների ցանկին տեղում ծանոթանալու առաջարկը՝ այդպիսով կոպտորեն խախտելով տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը։

Անկախ

 

Պատշաճ տեսքի է բերվել հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբիի մասունքներն ամփոփող շիրիմը

 Անրի Սաբիի մասունքներՄի խումբ մտավորականների անունից «Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հայ ժողովրդի մեծ բարեկամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի  և Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբիի մասունքների մի մասը Երևանում ամփոփող շիրիմը բարեկարգելու  խնդրանքով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ անմիջապես միջոցներ  են ձեռնարկվել  նշանավոր հայասերի գերեզմանի տարածքը բարեկարգելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով: Անրի Սաբիի մասունքներն ամփոփող շիրիմին ծաղիկներ են խոնարհել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Փարիզի «Չոբանյան» ինստիտուտի տնօրեն Վարուժան Սրապյանը, ՀՀ-ում  Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ:

Հատկապես մեծ են Անրի Սաբիի`Հայոց Մեծ Եղեռնի համաշխարհային ճանաչմանը միտված ջանքերը, որոնց շնորհիվ էր նաև, որ 1987 թվականին Եվրախորհրդարանն ընդունել է հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: 2011 թվականին Անրի Սաբին պարգևատրվել է «Մխիթար Գոշ» շքանշանով:

Անրի Սաբին իր կտակում ցանկություն էր հայտնել մահվանից հետո իր աճյունի մասունքներն ամփոփել Ֆրանսիայում, Հայաստանում և Արցախում: Նրա մասունքները Երևանում ամփոփված են քաղաքային պանթեոնում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Արտագաղթը հոգեկան ճեղվածք է առաջացնում մարդու ինքնագիտակցության մեջ. Կարինե Նալչաջյան

կարինե նալչաջյան«Արտագաղթն այսօր Հայաստանում պետության առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է, որը չտեսնելու տալ ուղղակի հնարավոր չէ», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով արտագաղթի հոգեբանական պատճառներին, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Մենք քիչ ենք, ծերացող ազգ ենք, նույնիսկ մեկ մարդն ազգային հարստություն է և կորուստը շատ ցավալի է»,-  ընդգծեց նա:

Հոգեբանը ընդգծեց, որ տեղաշարժը պատմության տարբեր փուլերում բնորոշ է եղել մարդկությանը, սակայն այսօր Հայաստանում դրա թիվը ահագնացող չափերի է հասնում:

«Կա երկու պատճառ, որն այսօր հայերին ստիպում է լքել հայրենիքը, մեկը` սոցիալ տնտեսական ծանր վիճակն է, երբ ընտանիքը քաղցած է և մարդը ուղղակի ստիպված է օրվա հաց վաստակելու համար հեռանալ: Կա նաև նույնանալու գործոնը: Եթե մյուսները գնում են, ուրեմն ինչ-որ լավ բան կա, ես էլ փորձեմ, մտածում է մարդը: Մյուսը, որր ես ավելի վտանգավոր եմ համարում, ապահով ընտանիքների հեռանալն է: Սա հիմնականում տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդն իրեն օտարված է զգում հայրենիքից, հարազատ էթնոսից», – ասաց տիկին Նալչաջյանը:  Ըստ նրա` սա  սպառնալիք է, որովհետև հետազոտությունները ցույց են տալիս, որ անգամ ծայրահեղ պայմաններում մարդ ի վիճակի է հարմարվել 20 տարվա ընթացքում: Բացի այդ, կա անհատի խնդիրը. հարազատ միջավայրից հեռանալը հոգեկան ճեղվածք է առաջացնում մարդու ինքնագիտակցության մեջ: Այդպիսի մարդիկ սովորաբար ավելի ագրեսիվ են տրամադրված լինում հայրենիքի նկատմամբ:

Հոգեբանի խոսքով, երբ մարդիկ գոհ չեն լինում իշխանություններից, այդ դժգոհությունն անդրադառնում է ազգի վրա և նրանք որոշում են իրենց երկիրը լքել` մի շատ լավ երկիր գնալու հույսով. «Այսինքն` վատ տեղը թողնում են ու որոշում են գնալ մի շատ լավ տեղ, բայց այլ հարց է, թե այդ շատ լավ տեղը, հետո իրականում ինչպիսին է լինում»:

«Իմ դիտարկմամբ` որքան ժամանակը առաջ է գնում, այնքան մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր հեռնաում են երկրից խռովված, հիասթափված: Այսօր հավատի և վստահության դեֆիցիտ կա Հայաստանում», – հավելեց հոգեբանը:

Անկախ