Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

վրաերթՀունիսի 5-ին, ժամը 20.30-ին, Երևանի Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երնջատափ-Հարթավան ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունիսի 5-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան մտել է կանաչապատ գոտի, բախվել քարին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հունիսի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հողամասում հայտնաբերվել է կանեփի 76 թուփ

կանեփՈստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունիսի 5-ին, ժամը 10.20-ին, 1958 թ. ծնված Մարգար Մ.-ին պատկանող տան հետնամասում գտնվող հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 76 թուփ:
Մարգար Մ.-ն բերման է ենթարկվել և տվել բացատրություն, որ հայտնաբերվածն աճեցրել է ինքը:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Քննարկվել են հաշմանդամային սպորտի զարգացմանն առնչվող հարցեր

001Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Սպորտը հանուն հաջողության» ծրագրի իրականացման նպատակով ԱՄՆ-ից ժամանած հաշմանդամային սպորտի զարգացման փորձագետների հետ: Հանդիպման մասնակցել են նաև Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության և «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպության նախագահները:

Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերը՝ քաղաքապետի տեղակալը ընդգծել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած սկզբունքի համաձայն առանձնահատուկ կարևորվում է մայրաքաղաքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով առավել հարամարավետ և մատչելի դարձնելը:

«Հաշմանդամություն ունեցող անձիք Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են: Այդ մասին են նաև վկայում այս օրերին մայրաքաղաքում ընթացող թեքահարթակների կառուցման լայնածավալ աշխատանքները: Կարծում եմ, որ արդեն մեկ տարի անց արդյունքները իսկապես զգալի կլինեն հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիների, նաև հյուրերի համար: Քաղաքապետի հանձնարարությամբ ակտիվ աշխատանք է տարվում նաև տնտեսվարողների հետ՝ մուտքերը թեքահարթակներով ապահովելու ուղղությամբ: Իսկ նոր կառուցվող շինությունների մասով հստակ պահանջ է դրվել, որպեսզի բոլոր նախագծերում հաշվի առնվեն հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: Այս ամենի հետ մեկտեղ մենք գտնում ենք, որ արվածը բավարար չէ և դեռ շատ անելիքներ կան: Վստահ եմ, որ այս հանդիպումն արդյունավետ կլինի և առաջիկայում մենք համատեղ կոնկրետ ծրագրեր կունենանք: Նաև կարևորելով առողջ ապրելակերպի խթանումն ու սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերը՝ մենք պատրաստ ենք մեր լիազորությունների շրջանակում աջակցել նման նախաձեռնություններին»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման և պատրաստակամության համար՝ հյուրերը հույս են հայտնել, որ ծրագիրն իսկապես իր դրական արդյունքները կտա և մեծապես կնպաստի հաշմանդամային սպորտի մասսայականացմանը: Նրանք նաև նկատել են, որ քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներն արդեն իսկ տեսանելի են, ինչի արդյունքում քաղաքը օր օրի դառնում է առավել հարմարավետ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում առավել ընդլայնել համագործակցույունը և հանդես գալ նոր համատեղ ծրագրերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համալիրը աճուրդի է հանվել որպես սովորական անշարժ գույք. փաստաբան

համալիր«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը աճուրդի է հանվել՝ քողարկելու ՀՀ կառավարության կողմից կատարած սխալ վարկային պարտավորությունները», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը։ Ըստ նրա, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելով, որոշ ուժեր մտադիր են ստվերել համալիրում 2005-2007թվականների ընթացքում կատարված մոտ 42 միլիոն դոլարի չափով օտարերկրյա ներդրումների անժխտելի փաստը. նախապես մշակված սցենարով ծուղակ է ստեղծվել ընկերության համար՝ կյանքի կոչելով որոշ մարդկանց՝ համալիրը իրենց համար հարմար գնով ձեռք բերելու ցանկությունը։ Թե ում է խոսքը վերաբերում, Գրիգորյանը չնշեց։ «Ունենք շատ վտանգավոր խնդիր, քանի որ օտարերկրյա ներդրում էլ կա, և վիճակը կհանգեցնի նրան, որ որևէ ծրագրի շրջանակում մարդիկ չեն ցանկանա օտարերկրյա ներդրումներ կատարել» ,- հավելեց նա։
Համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն  ընդգծեց, որ համալիրը աճուրդի է հանվել առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ կառույցն  ունի պատմամշակութային արժեք։ Համալիրի փաստաբանները դիմել են  մշակույթի նախարարություն՝ պարզելու, թե ինչ չափորոշիչներով է գնահատվում պատմամշակութային արժեք հանդիսացող համալիրը, բայց ստացել են պատասխան, որ դեռ նման չափորոշիչներ մշակված չեն:  «Ստացվում է, որ համալիրը աճուրդի հանելիս այն գնահատվել է որպես սովորական անշարժ գույք», – ասաց փաստաբանը ՝ նշելով, որ գործն  այժմ գտնվում է վերաքննիչ դատարանում, և օրինական ուժի մեջ չմտած որոշումով ԴԱՀԿ-ն առաջին աճուրդի չկայացումից հետ կրկնաճուրդ է հայտարարել։
Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին։

Եվս մեկ՝ թվով 17-րդ բնակարանը «Շիրակ կենտրոնի» տեսանյութերի շնորհիվ

Մեր կողմից պատրաստված և բազմաթիվ առաջատար կայքերում հրապարակված «Ծայրահեղ աղքատությունից չեն փրկվել, անգամ, իրենցփոքրիկին հանրապետության նախագահի անունով կոչելով» տեսանյութում ներկայացվածբազմազավակ ընտանիքին այսօր նախկին Աշոցքի վարչական շրջանի Զույգաղբյուր գյուղում երկհարկանի առանձնատուն է գնել և նվիրելհանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Մի քիչ առաջ մեզ այս մասին տեղեկացրեց ու մեզ հետ իր անսահման ուրախությունը կիսեց նախկինԱմասիայի շրջանի հեռավոր գյուղում, խոնավ տանը պատսպարված ընտանիքի մայրը՝ Սարինե Խաչատրյանը: Ի դեպ, առանձնատունը մեծ հողամասև անասնագոմ ունի:

«Շիրակ կենտրոնը» բազմազավակ այս ընտանիքին շնորհավորում է բնակարանամուտի կապակցությամբ: Ավելացնենք, որ ընտանիքում շուտովծնվելու է 7-րդ երեխան:

Գյումրիում կբացվի Վահան Չերազի կիսանդրին

Vahan_cherazՍ.թ. մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, Գյումրիի մանկավարժական ինստիտուտում տեղի է ունենալու  Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած անվանի գործիչ Վահան Չերազի կիսանդրու բացման, ինչպես նաև ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի լսարանը Վահան Չերազի անունով կոչելու հանդիսավոր արարողությունը:

Վահան Չերազի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Անկախ-ի հետևյալ հոդվածում:

 

Անկախ

Բնակարանային գողը հարձակվել է իրեն նկատած տանտիրոջ վրա և վնասվածքներ պատճառել

ոստիկանություն3Հունիսի 5-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Արցախի փողոցի թիվ 24 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Վանիկ Կ.-ին և 1986 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին:
Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 05.00-ին, 1974 թ. ծնված Երվանդ Մ.-ի տնից գողություն կատարելու նպատակով` 2-րդ հարկի բաց պատուհանից մտել են ներս, սակայն Անդրանիկ Հ.-ին նկատել է տանտիրոջ որդին` 1995 թ. ծնված Վանիկ Մ.-ն և փորձել բռնել նրան, որի ժամանակ Վանիկ Կ.-ն իր մոտ եղած կռփազենքով հարվածել է Վանիկ Մ.-ի գլխին` պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետև պատուհանից ցատկել ներքև և իրեն սպասող Անդրանիկ Հ.-ի հետ միասին դիմել փախուստի:
Վանիկ Կ.-ի անձնական խուզարկությամբ գոտկատեղից հայտնաբերվել է կաշվե պատյանով ծալովի դանակ` ընդհանուր երկարությունը 19,3 սմ, շեղբինը` 8,5 սմ, իսկ անդրավարտիքի գրպանից` այլ քաղաքացու անձնագիր:
Ժամը 08.25-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ճակատային գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վանիկ Մ.-ն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

 

Մոտոցիկլետի վարորդը ընթացքի ժամանակ վայր է ընկել

մոտոցիկլՀունիսի 5-ին, ժամը 22.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 27 շենքի դիմաց «Յամահա R1» մակնիշի մոտոցիկլետից, ընթացքի ժամանակ, վայր է ընկել վարորդը և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 5-ից 6-ը)

ՀՀ-ոստիկանություն2Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության` 9, կողոպուտի, խուլիգանության, յուրացման, մաքսանենգության և դրամանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 8 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

20 տարիների ընթացքում բանակի` իր խնդիրը կատարելու շնորհիվ է, որ պատերազմը դուք չեք զգում ձեր տանն ու բակում. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն ՀովհաննիսյանՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկվա իմ գրառումը բուռն քննարկումների ու տեսակետների հիմք է դարձել: Իհարկե, ոգևորիչ է, որ մեր հասարակությունը այսքան ուշադիր է ու ակտիվ հայրենիքի պաշտպանության գործին: Սակայն մի քանի նկատառում երեկվա հետգրության ընկալման առումով.

1. Դա ընկավել է որպես  հրավեր, մինչդեռ դա հրավերի հետ ոչ մի կապ չունի. խոսքն այն մասին է, որ մարդիկ, ովքեր ցանկացած այսպիսի դեպքից հետո աղմուկ են բարձրացնում, քննադատություններ անում, այդ հոխորտացողներից գրեթե ոչ ոք իրական պատրաստակամություն չի հայտնում:
2. Իրականում մենք որևէ մեկի կարիքը չունենք: Ոչ մեկ անգամ է ասվել եւ ավելորդ չեմ համարում նորից ասել. ՊՆ են դիմում հազարավոր նվիրյալներ, իրական նվիրյալներ ` անկախ այդ դիվերսիաներից ու զոհերից: Սակայն մենք նրանց մերժում ենք, քանի որ դրա կարիքը չկա, և բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարում է:
3. Ավելորդ չեմ համարում նշել, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Կասպրչիկին հորդորել է իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձեւավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետեւանքներ ունենալու հավանականությամբ:
4. Պարզ է, որ դուք ավելին եք պահանջելու և դա շատ լավ է, սակայն պետք չէ մոռանալ, որ մեզ մոտ պատերազմը չի դադարել: Եվ այս քսան տարիների ընթացքում բանակի` իր խնդիրը կատարելու շնորհիվ է, որ պատերազմը դուք չեք զգում ձեր տանն ու բակում: Բանակի կատարած քայլերը ամեն անգամ չէ, որ հեշտությամբ նկատելի ու ընկալելի են:
5. Դարձյալ շնորհակալություն անհանգստության ու պահանջկոտության համար: Վստահ եղեք, որ պաշտպանության գործն իրականում կատարողը հաստատ կրկնակի է զգում պաշտպանությունն ավելի լավը դարձնելու կարևորությունը:
6. Մեր անվտանգության ապահովողը մնում ենք մենք և մեր ԶՈւ-երը, բոլոր տեսանելի քայլերը, որոնք երբեմն դուք քննադատում եք անհրաժեշտություն են, սակայն դրանք չեն փոխարինում զենքին ու զորքին, միայն լրացնում են:

Զվարթնոցի շենքը կպաշտպանեն լեհ կինեմատոգրաֆիստները և ռոբոտները (տեսանյութ)․ Մենք ենք այս քաղաքի տերը

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրել է լեհ կինեմատոգրաֆիստներին՝ աջակցել Զվարթնոց օդանավակայանի արժեքավոր շենքի պահմանման գործում։ Հայտնի է, որ 80-ականներին Զվարթնոցի եզակի ֆուտուրիստական շենքում է նկարահանվել լեհական «Պան Կլյաքսայի արկածները» ֆանտաստիկ կինոնկարը (ռեժիսոր Քշիշտոֆ Գրադովսկի)։ Կից տեսանյութում ներկայացված է մասնավորապես ռոբոտների մարշը Զվարթնոցի տարածքում։

Այն ժամանակ Զվարթնոցի շենքն ընտրվել է նկարահանումների համար՝ որպես նմանը չունեցող և առանձնահատուկ տիեզերական հմայք ունեցող կառույց։

Եվրոպացի մասնագետները զարմանքով են իմացել շենքը քանդելու ծրագրերի մասին և դիմելու են եվրոպական մշակութային ժառանգության պահպանման մարմիններին՝ Զվարթնոցի քանդումը թույլ չտալու համար։

Զվարթնոց օդանավակայանի հին շենքը Հայաստանի նորագույն պատմության եզակի ճարտարապետական նմուշներից է և մասնագետները բազմիցս խոսել են դրա նշանակության մասին։ Բացի այդ, շենքի քանդման համար բացի ֆինանսական արդարացումներից չկա որևէ օրինական հիմք։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը կտրականապես դեմ է Զվարթնոցի աշտարակի քանդմանը և ամեն ջանք կգործադրի, որպեսզի հայ մշակութային ժառանգության այս անգնահատելի օրինակը պահպանվի։

«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն

Լոռիում երկու բնակարան են խուզարկել

ոստիկանությունԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Արեն Մ.-ի տանը. հեռուստացույցի տակդիրում հայտնաբերվել են 2 դանակ, տան մոտ գտնվող փայտյա պահարանից` 1 դանակ, «Ֆ-1» տիպի 7 նռնակ, «ՏՆՏ-11-49» տիպի նռնակ, «Ֆ-1» տիպի նռնակի 4 պայթուցիչ, «48-80-676» տիպի պայթուցիչ և 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Արեն Մ.-ն հայտարարել է, որ վերը նշվածը 1990 թ. իրեն է տվել համադասարանցի Իգոր Բ.-ն:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Իգոր Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Նույն օրը նույն դատարանի որոշումով` ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները 1971 թ. ծնված Վահե Մ.-ի բնակարանի խուզարկության ժամանակ ննջասենյակի զգեստապահարանում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան` առանց համապատասխան փաստաթղթի:
Վահե Մ.-ն հայտարարել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

 

Սեյրան Օհանյանը դեսպան Կասպրչիկին կոչ է արել քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ

սեյրան ՕհանյանԱյսօր` հունիս 6-ին,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ: Դեսպան Կասպրչիկը հայտնեց իր մտահոգությունը և խոստացավ քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:

 

«Երևանյան ամառ 2014»-ի` Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումը

003 (1)Երևանի կենդանաբանական այգում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի հերթական միջոցառումն է անցկացվել, որը  նվիրված էր Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան։ Միջոցառման բացմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ողջունելով նրանց նախաձեռնությունը։

Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական և առևտրային կազմակերպություններ, որոնք անվճար տրամադրված տաղավարներում ներկայացրել են իրենց բնապահպանական գործունեությունը, ցուցադրել արտադրանքը։

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը նաև քարոզչական առաքելություն ունի և բնության հանդեպ պատասխանատու ապրելակերպի կոչ է։

Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է երեխաների ակտիվ մասնակցությամբ։ Խաղային տաղավարում երեխաները համակարգչային թեմատիկ խաղ-մրցույթի են մասնակցել՝ հեծանիվ մրցանակի համար, իսկ ցուցահանդեսում էլ ներկայացրել են իրենց բնանկար ստեղծագործությունները, ինչպես նաև միջացառման ընթացքում նկարազարդել են տրամադրված նկարակալ-տուփերը։

Երևանի կենդանաբանական այգում Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Հունիսի 5-ին ժամը 9:30-ից մինչև 17:00-ն Երևանի կենդանաբանական այգու այցելուների համար մուտքն անվճար էր։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Երևանի քաղաքապետի տեղակալները շարունակում են մասնակցել վարչական շրջաններում անցկացվող քաղաքացիների ընդունելություններին

1Սահմանված ժամանակացույցով շարունակվում են վարչական շրջանների ղեկավարների կողմից յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունները:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընդունելություններին պարբերաբար մասնակցում են նաև քաղաքապետի տեղակալները:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպված բնակիչների ընդունելությանը: Զրուցելով ընդունելության եկած բոլոր բնակիչների հետ և լսելով նրանց կողմից բարձրացվող խնդիրները՝ Կամո Արեյանը  բարձրացված հարցերին տեղում տվել է համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ: Անարձագանք չեն մնացել նաև քաղաքապետարանի լիազորություններից դուրս գտնվող հարցերը, որոնց մասով քաղաքացիներն ուղղորդվել են  համապատասխան կառույց:

Քաղաքային իշխանություն-բնակիչ կապն առավել ամրապնդելու և բնակիչներին հուզող հարցերին տեղում ծանոթանալու նպատակով քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է Ավան վարչական շրջանի ղեկավարի կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությանը և քաղաքապետարանի լիազորության շրջանակում ներկայացված բոլոր հարցերին համապատասխան ընթացք տվել:

Բնակիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ դրանց անցկացումն ու հատկապես քաղաքապետի տեղակալների մասնակցությունն իրենց  դրական արդյունքն են տալիս և շատ հարցեր լուծում են ստանում հենց ընդունելության ժամանակ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մասնագետների պնդմամբ՝ Գյուլագարակ – Կուրթան ճանապարհին միջամտելը խիստ վտանգավոր է

05062014Հունիսի 4-ին տեղի ունեցած սողանքն ամբողջությամբ փակել էր հանրապետական նշանակության Գյուլագարակ – Կուրթան ճանապարհը, որը Ձորագյուղը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6  միջպետական ճանապարհին կապող ամենակարճ ուղին է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներից, երկրաբաններից և ճարտարագետներից ձևավորված մասնագիտական խումբն այցելեց սողանքի վայր՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:

Մասնագետները միաբերան նշում են. այստեղ խիստ վտանգավոր է  որևէ տեսակի մեխանիզմի կամ տեխնիկայի միջամտությունը, քանզի ցանկացած պահի սարը կարող է փլուզվել՝ փակելով  ոչ միայն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը, այլև ճանապարհով անցնող երկաթգիծն ու թունելները:

Տեղանքում երկրաբանների ակնադիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սողանքը գնալով ակտիվանում է:  Ըստ նրանց՝ նույնիսկ մարդկանց շարժն այդ տարածքում պետք է արգելել:

Որպես խնդրի լուծում՝  մասնագետներն առաջարկում են վերականգնել սողանքային հատվածը շրջանցող 4.2 կմ երկարությամբ այլընտրանքային  ճանապարհը, որը Լոռու և Ալավերդու ճանշինների կողմից հարթեցման աշխատանքներ կատարելուց հետո կդառնա երթևեկելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ներկայում Ձորագյուղ համայնքի բնակիչները երթևեկում են վթարված ճանապարհահատվածի շարունակությունը կազմող հանրապետական նշանակության ճանապարհով, որը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6  միջպետական ճանապարհին կապող ամենաերկար ուղին է:

Պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

վրաերթՀունիսի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևանի Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 4-ին, ժամը 10.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 80 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 91-ամյա կնոջ և նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո` ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

Հունիսի 4-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 5-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Իջևան-Երևան ավտոճանապարհի 89.5 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 4-ին, ժամը 23.00-ին, Ստեփանավանի Վիրահայոց փողոցի թիվ 4 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 4-ին, ժամը 12.50-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 110-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 4-ին, ժամը 10.00-ին, «Մերսեդես E 240» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը ձախ ոտնաթաթի սալջարդ վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: