Շրջանառության մեջ դրվեցին «Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված գեղաթերթիկն ու նամականիշները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

unnamed

                                                                  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

                                                                                   լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ

«Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված՝ մայիսի 20-ին տեղի ունեցավ մեկ նամականիշով գեղաթերթիկի և 4 նամականիշների մարման և շրջանառության մեջ դրվելու պաշտոնական արարողությունը։

Մեկ նամականիշով գեղաթերթիկը նվիրված է հայ լեգենդար հետախույզ  Գևորգ Վարդանյանին, իսկ չորս նամականիշները՝ անվանի հետախույզներ  Հակոբ Դավթյանին, Իվան Աղայանցին, Հայկ Հովակիմյանին և Աշոտ Հակոբյանին։

Հայկական հետքը հետախուզությունումԳեղաթերթիկի և նամականիշների մարման պաշտոնական արարողությանը ներկա էին  ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ, հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ- մայոր Գարեգին Մխիթարյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը,  Գևորգ Վարդանյանի զինակիցը և այրին՝ Գոհար Վարդանյանը, հետախույզների բազմաթիվ հարազատներ, ընկերներ։

Հայկական հետքը հետախուզությունումՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից ողջունեց գեղաթերթիկի և նամականիշների պաշտոնական արարողության ներկաներին։ Նա նշեց, որ գեղաթերթիկի և նամականիշների թողարկումը հարգանքի տուրքի նվազագույն արտահայտությունն է, որով պետք է բոլորը հիշեն, մեծարեն ու խոնարհվեն անձնազոհ հերոսների հիշատակի  առջև, ովքեր իրենց գործունեությամբ ու կյանքով պարգևեցին պայծառ ու խաղաղ երկինք։

Գևորգ Վարդանյանի այրին՝ Գոհար Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով  ուշադրության ու վերաբերմունքի համար, կարևորեց այն, որ հետախույզի արած գործը չի մոռացվում, ու  հերոսների հիշատակը պահպանվում է։

Մեկ նամականիշով գեղաթերթիկի վրա պատկերված է Գևորգ Վարդանյանի դիմանկարը՝ երկրագնդի երկու կիսագնդերի խորապատկերին։ Նամականիշի ձախ անկյունում՝ Գևորգ Վարդանյանին  շնորհված ԽՍՀՄ հերոսի շքանշանն է։

Չորս նամականիշների վրա՝ երկրագնդի  երկու կիսագնդերի և խոշորացույցի խորապատկերին,  պատկերված են անվանի հետախույզներ  Հակոբ Դավթյանի, Իվան Աղայանցի, Հայկ Հովակիմյանի և Աշոտ Հակոբյանի դիմանկարները։

Մանրամասները՝ տեսանյութում

Անկախ

Մայրաքաղաքի փողոցներում և մասնավոր կառույցների մուտքերում օրեցօր ավելանում է թեքահարթակների թիվը

 թեքահարթակներԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում կառուցվող թեքահարթակների շինարարության ընթացքին հետևել է քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Հիշեցնենք, որ հատուկ կարիքներով քաղաքացիների համար մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն դրամ: Թեքահարթակներ կառուցվեցին նաև մասնավոր ընկերությունների միջոցներով: Ծրագիրը հավանության արժանացավ ինչպես երևանցիների, այնպես էլ մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: 2014 թվականին, դարձյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, համայնքային բյուջեից հատկացվել է արդեն 40 մլն դրամ: Այդ միջոցներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, ըստ առաջնահերթության, կկառուցվի շուրջ 200 թեքահարթակ: Աշխատանքները մեկնարկել են շուրջ 1 շաբաթ առաջ և այժմ արդեն շուրջ 10 թեքահարթակ պատրաստ է շահագործման: Ընտրության վայրերը նախապես քննարկվել և հավանության են արժանացել նաև ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: Գործընթացին այս անգամ ծանոթացել է նաև Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, ով նույնպես բարձր գնահատականի է արժանացրել Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը`նշելով, որ իրականացվող ծրագիրը մեծապես կնպաստի իրենց շահառուների ազատ տեղաշարժին: 2014 թվականին քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում ավելի քան 350 թեքահարթակներ կկառուցվեն նաև մասնավոր ընկերությունների կողմից : Ընդ որում, բոլոր հատվածներում թեքահարթակները կառուցվում են քաղաքապետարանի տրամադրած առանձին նախագծերով: Երևանի ավագանու որոշմամբ, բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս պարտադիր պայման է թեքահարթակի կառուցումը:

Անկախ

Շուշան Պետրոսյանը զանգահարել ու ներողություն է խնդրել լրագրողից

shushan-petrosyan-2-2

“Ազատություն” ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ պատգամավոր Շուշան Պետրոսյանը զանգահարել է իրեն ու ներողություն է խնդրել երեկվա միջադեպի համար:

Լրագրողը մասնավորապես գրել է.

«Սիրելի՛ գործընկերներ, քիչ առաջ ինձ զանգահարեց Շուշան Պետրոսյանը և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար։ Նա ասաց, որ ինձ վիրավորելու ցանկություն չի ունեցել… Մենք երկար զրուցեցինք… Իսկապես, ոչ ես իր դեմ որևէ բան ունեմ, ոչ էլ ինքն իմ դեմ։
Խորհրդարանում մենք առաջին անգամ էինք շփվում, շփումն այնքան էլ «հաջող» չստացվեց, բայց դե, կյանք է, ամեն ինչ էլ ստացվում է։ Բոլորս էլ ինչ-որ մի պահ տարբեր պատճառներով պոռթկում ենք՝ շատ հաճախ վիրավորելով և նեղացնելով միանգամայն անմեղ մարդկանց։
Կարևորը, որ գիտակցում ենք սխալը ու միմյանցից ներողություն խնդրելու կամք ենք ունենում»:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Շուշան Պետրոսյանը հրաժարվել էր պատասխանել լրագրողի հարցին` ասելով, թե բոլորդ անբարոյականներ եք:

 

Անկախ

«Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է մայիսյան հաշվետու այցելությունները

Nor Maragha community center openingԵրեւան, մայիսի 20, 2014թ.: «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում Հիմնադրամի շուրջ 40 հոգուց կազմված պատվիրակությունը, այդ թվում` հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ եւ աշխատակիցներ` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ մեկնարկել է մայիսյան հաշվետու այցելությունների շարքը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում:

Պատվիրակությունն այս անգամ Արցախ ուղեւորվեց Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհով, որի կառուցումը Հիմնադրամի հոգաբարձուների կողմից հաստատված տարվա գլխավոր ծրագիրն է:

Այսօր` մայիսի 20-ին, Հիմնադրամի պատվիրակությունը հանդիսավորությամբ բացեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի համայնքային կենտրոնը: Բացման արարողությանը ներկա էին նաեւ Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

Նոր Մարաղա գյուղում համայնքային կենտրոնի կառուցումը հովանավորել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Սա Տորոնտոյի հայերի հովանավորությամբ կառուցված երկրորդ համայնքային կենտրոնն է Արցախում.անցյալ տարվանից նմանատիպ կենտրոն գործում է Հադրութի շրջանի Դրախտիկ համայնքում: Համայնքային կենտրոնը (ընդհանուրը 410 քմ) երկհարկանի կառույց է կիսանկուղով: Այստեղ կգործեն գյուղապետարանն ու բուժկետը/ծննդատունը: Հանդիսությունների դահլիճի, գրադարանի, համակարգչային սենյակի, խաղասրահի, տեսասրահի շնորհիվ էլ աշխույժ ու բովանդակալից կդառնա 500-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի առօրյան: Կարեւորելով նմանատիպ կառույցները գյուղական համայնքներում` Տորոնտոյի հայ համայնքը այս հաստատություններին տվել է յուրատիպ անվանում` Կյանքի կենտրոն: Այստեղ գյուղացիները կհոգան իրենց խնդիրները, կկիսեն ուրախություն ու տխրություն, կկազմակերպեն իրենց ժամանցը:
«Սա Տորոնտոյի հայ համայնքի նվերն է Նոր Մարաղայի բնակիչներին: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր, չնայած դժվարություններին, այսօր բնակվում են Արցախի նվիրական հողում եւ շենացնում այն: Ցանկանում եմ, որ համայնքում քիչ հիվանդներ լինեն, եւ կենտրոնի բուժկետը ծառայի հիմնականում ապագա մայրերին», – ասաց Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը: Նա համայնքի բնակիչներին փոխանցեց նաեւ Բարոնուհի Քերոյալն Քոքսի ողջույնի խոսքը, ով մեծ ներդրում ունի 1992թ. Մարաղայի ջարդերի միջազգային ճանաչման գործում:

Նոր Մարաղա համայնքի ղեկավար Ռոմա Կարապետյանը, որպես գնահատանք, համայնքի անունից Նոր Մարաղայի Պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին:

«Այս համայնքը հին Մարաղան է նոր կերպարով: Միասնական ջանքերով շենացնելու ենք այն: Շնորհակալություն եմ հայտնում Տորոնտոյի մեր հայրենակիցներին եւ շինարարներին այս կարեւոր կառույցը կյանքի կոչելու համար»,- ողջույնի խոսքում նշեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Այնուհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու փոխդիվանապետ Տեր Պարթեւ աբեղա Բարսեղյանը եւ Մարտակերտի սբ. Կարապետ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր Բարսեղը օրհնեցին նորակառույցը:

Տորոնտոյաբնակ Նալբանդյան ամուսիններն էլ, ովքեր ներկա էին արարողությանը, համայնքային կենտրոնի բուժկետին գլյուկոմետրեր նվիրեցին:

Նոր Մարաղան հիմնվել է 1992 թվականին: Բնակիչները հնագույն Մարաղա գյուղից են: Պատերազմի ընթացքում ադրբեջանցիներն ավիրել ու հրկիզել են Մարաղան, իսկ մազապուրծ եղած գյուղացիներն իրենց գյուղից ոչ հեռու նոր բնակավայր են հիմնել եւ կոչել այն Նոր Մարաղա:

Բացման արարողությանը հաջորդեց պատվիրակության այցելությունը Ասկերանի շրջանի Խանցք գյուղի նորակառույց համայնքային կենտրոն, որի կառուցումը ստանձնել է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Երկհարկանի կառույցում կգործեն գյուղապետարանը, գրադարանը, համակարգչային սենյակը, խաղասրահը: Կից կառուցված միջոցառումների սրահը` նախատեսված 150 հոգու համար, կծառայի համայնքի միջոցառումների անցկացմանը:
Գյուղապետ Զորիկ Հարությունյանը վստահ է, որ համայնքային կենտրոնը աշխուժություն կմտցնի համայնքի կյանքում: «Մեր գյուղացիներն ակտիվ են, ստեղծված պայմաններն էլ կնպաստեն, որ մարդիկ լցնեն իրենց օրը»,- ասում է նա: Գյուղապետը պատմում է, որ առաջին անգամ Արցախում այս տարվա գարնանը գյուղում մեծ հանդիսավորությամբ տոնել են Հացի տոնը, որի ընթացքում երգ ու պարի ներքո համայնքի 41 հացթուխները հյուրերին են ներկայացրել արցախյան հացատեսակները:
Արցախի հնագույն բնակավայրերից մեկը հանդիսացող Խանցք գյուղն ունի 265 բնակիչ:Այն հնում եղել է խաների նստավայր, որտեղից էլ ստացել է իր անվանումը:

Պատվիրակությունն այցելեց նաեւ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ: Դեռ խորհրդային ժամանակներում կառուցված ընդարձակ կառույցը վերանախագծվել է` համապատասխանեցվելով արդի պահանջներին, եւ հիմնովին վերակառուցվում է: Ուժեղացվել են շենքի հիմքերը, կառուցվում է նոր մասնաշենք: Վերակառուցվել եւ կահավորվել են 170 հանդիսատեսի համար նախատեսված համերգասրահն ու սպորտ դահլիճը: Ներկայումս կատարվում են արտաքին հարդարման աշխատանքները: Շենքը վերակառուցվում է ռուսաստանաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի ֆինանսավորմամբ:

Վաղը Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսավորությամբ կբացվեն խմելու ջրի նոր համակարգն ու նորակառույց համայնքային կենտրոնը: Պատվիրակությունը կայցելի նաեւ Շոշ, Թաղավարդ եւ Կարմիր Շուկա` տեղում համայնքային կենտրոնների կառուցման ընթացքին ծանոթանալու նպատակով:

 

 

Դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտները պարգևատրվել են

007Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական համապետական օլիմպիադայի քաղաքային փուլում առաջին կարգի դիպլոմի արժանացած աշակերտների պարգևատրման արարողությունը։

Երևանի քաղաքապետարանի սահմանած դիպլոմները և պարգևներն աշակերտներին է հանձնել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Մեզ համար շատ կարևոր է Երևանում կիրթ, բանիմաց աշակերտների առկայությունը. տարիներ անց դուք եք շարունակելու Երևանը շենացնելու այսօրվա ջանքերը, աշխատանքները։ Համոզված եմ՝ բավականին խիստ են եղել հանձնաժողովները և վստահ եմ՝ այսօր ևս մեկ քայլ առաջ եք ձեր գիտելիքներով։ Շնորհավորում եմ»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Համապետական օլիմպիադայում ընդգրկված է 16 առարկա։ Դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է  Երևան քաղաքի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 1655 աշակերտ։  Քաղաքային փուլի արդյունքների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի դիպլոմների է արժանացել 343 աշակերտ, ընդ որում, 64-ը՝ առաջին, 134-ը՝ երկրորդ և 145-ը՝ երրորդ կարգի դիպլոմների։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ ավարտը որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք չի ստացվել։

Դպրոցականների առարկայական օլիմպիադան անցկացվել է ՀՀ ԿԳՆ սահմանած կարգի համաձայն։ Օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել և քաղաքապետարանի դիպլոմներով են պարգևատրվել նաև Ֆիզմաթ, «Քվանթ» վարժարանների, Շիրակացի ճեմարանի, «ԱՅԲ» կրթահամալիրի աշակերտները։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մայիսի 26-ից նոր արագաչափ սարքեր` միջպետական նշանակության ավտոճանապարհներին

արագաչափՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2014 թվականի մայիսի 26-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 300.2-րդ կմ (Կապան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 16.5-րդ կմ` 1 արագաչափ՝ Երևան-Սևան ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
3. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 40.55-րդ կմ` 1 արագաչափ՝ Երևան-Սևան ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
4. Մ-10 «Սևան – Մարտունի – Գետափ» միջպետական նշանակության ավտոճանապարհի 59.75-րդ կմ (Լիճք գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
5. Մ-11 «Մարտունի – Վարդենիս – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 37.1-րդ կմ (Վարդենիս քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
6. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Երևանյան խճուղի` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
7. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Տերյան փողոց` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Մոսկվայում գնացքների բախման հետևանքով հինգ մարդ է զոհվել

train-moscowԵրեքշաբթի օրը Ռուսաստանի ներքին գործերի նախարարի նախնական տեղեկություններով՝ Մոսկվայի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է ուղևորատար գնացքին, որի հետևանքով զոհվել է հինգ և վիրավորվել 15 մարդ:

Արտակարգ իրավիճակների նախարարը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի հարավարևմտյան հատվածում՝ Նարո-Ֆոմինսկում:

Բեռնատար գնացքը բախվել է Մոսկվայից Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև ուղևորվող ուղևորատար գնացքի վերջին երեք վագոններին: Ներքին գործերի նախարարի խոսքով՝ ընդհանուր վերցրած ուղևորատար գնացքի համար 394 տոմս է վաճառված եղել:

Անկախ

Մարզահամերգային համալիրը աճուրդի է հանվել, մեկնարկային գինն է 19 մլրդ 350 մլն դրամ

համալիրԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն աճուրդի է հանվել: Մեկնարկային գինն է 19 350 000 000 դրամ: Ինչպես Անկախը տեղեկանում է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքից, աճուրդը կավարտվի մայիսի 29-ին:

Կայքում` լոտերի ցանկում,  մարզահամերգային համալիրն այսպես է ներկայացված.

Կենտրոն համայնք, Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիր (մարզամշակութային կենտրոն), յոթ հարկանի, ունի նկուղ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ծածկը՝ մետաղական, պատուհանների շրջանակները՝ մետաղյա, մուտքի դուռը՝ մետաղյա, եվրոպական արտադրության, ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ մարմարե և գրանիտե սալեր, վարչական հատվածը՝ մանրահատակ, քարե սալեր, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ, գազաֆիկացված է, առկա է կոյուղի, հեռախոսակապ, խմելու ջուր, մարզամշակույթային կենտրոնը ապահոված է վերելակներով և օդափոխման համակարգով:

Մարզահամալիրի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներն իրականացվել են 2005-2008թթ ընկած ժամանակահատվածում, արդյունքում կառուցվել են նոր ժամանակակից կաթսայատուն, ներդրվել են հակահրդեհային, ջեռուցման, անվտանգության և կապի համակարգեր, վերակառուցվել է սահադաշտը: Գլխավոր մուտքի վերին հատվածում ամբողջ երկարությամբ արտաքին պատերին առկա են քանդակներ: Գորելյեֆը պատրաստված է Լենինականի տուֆից, թեման՝ “Հայաստանը և մեր երկրի վերածնունդն է”, քանդակի բարձրությունը 6 մետր է, երկարությունը՝ 60 մետր:

Կառույցի շրջակա տարածքը ամբողջությամբ բարեկարգված է, ամբողջ երկարությամբ՝ կառույցին զուգահեռ մեկ ընդ մեջ առկա են հասարակական օգտագործման համար նստարաններ, մետաղական աղբարկղեր, ինչպես նաև շրջակա ամբողջ տարածքը ապահոված է լուսամփոփներով, ճանապարհը ասֆալտապատված է, ազատ տարածքում առկա են քարե սալիկներ, ճանապարհը եզրագծված է բազրիքներով, առկա են նաև գեղեցիկ լուծումներով կանաչապատ տարածքներ:

Մարզահամերգային համալիրի սրահներն ու դահլիճներն են՝ 1. Մեծ ճեմասրահ` ճարտարապետական յուրօրինակ լուծումներով առանձնացող, 1300քմ մակերեսով ընդարձակ ճեմասրահը նախատեսված է զանազան ընդունելությունների, ցուցահանդեսների, շնորհանդեսների և տարբեր միջոցառումների անցկացման համար: Ճեմասրահի երկու կողմերից բացվում են ավտոմատ շարժի դրվող աստիճանավանդակներ /էսկալատոր/: 2. Սպորտային դահլիճ /Մեծ դահլիճ/՝ 3785քմ մակերեսով այս սրահը կարող է հյուրընկալել ավելի քան 7000 հանդիսատես /առկա նստատեղերով/, այս սրահը նախատեսված է համերգների և միջազգային միջոցառումների անցկացնելու համար: Ինժեներական ինքնատիպ լուծմամբ է առանձնանում սրահի շրջադարձային բարձրաբեմը /տրիբունան/, որը հաշված րոպեներում կարող է ավելացնել լրացուցիչ 1008 նստատեղ /առկա նստատեղերով/: Մեծ դահլիճում տեղակայված է համալիրի “Սառցե թագուհին”՝ 1800քմ մակերեսով սահադաշտը: 3. Համերգային դահլիճ՝ 1275քմ մակերեսով դահլիճը կարող է տեղավորել 2000 հանդիսատես /առկա նստատեղերով/: 4. Կոնֆերանսի դահլիճ “Հայաստան”՝ 1294քմ մակերեսով տարածքը նախատեսված է գործնական հանդիպումների և միջոցառումների անցկացման համար, որտեղ հարդարումը իրականացված է ինքնատիպ և յուրօրինակ լուծումներով: 5. Արգիշտի սրահ՝ 250քմ մակերեսով սրահը տեղակայված է կոնֆերանսների “Հայաստան” դահլիճի հարևանությամբ և նախատեսված է հանգստի և ֆուրշետների կազմակերպման համար: Ընդհանուր մակերեսը՝ 46335.7քմ: Առկա են օժանդակ շինություններ՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, ջրավազան՝ 3851.3քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Հանդիսանում է գրավի առարկա:

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացածների և վնասվածքներ ստացածների ինքնությունը պարզվել է

ոստիկանությունԻնչպես տեղեկացրել էինք` մայիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող հինգ ուղևորները տեղափոխվել էին հիվանդանոց, որոնցից երկուսը` մահացած:
Մահացածների ինքնությունը պարզվել է` մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Ազատ Հակոբյան և ուղևոր, 1984 թ. ծնված Գևորգ Գալստյան: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված ուղևորներն են` 1979 թ. ծնված Հունան Հունանյանը, 1977 թ. ծնված Արթուր Հունանյանը և 1981 թ. ծնված Կարապետ Գասպարյանը:
Կատարվում է քննություն:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 19-ից 20-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության` 5, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

վրաերթՄայիսի 19-ին, ժամը 16.30-ին, Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Ռազմիկ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ժամը 18.15-ին մահացել է:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` նույն օրը, ժամը 22.00-ին, բաժանմունք է ներկայացել 54-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «ԻՖԱ 2551» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

Անկախ

Խոհանոցային դանակով հարվածել է կրծքավանդակին

դանակՄայիսի 19-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Մեղրիի բաժին է դիմել 1959 թ. ծնված Վաչագան Բ.-ն և հայտնել, որ ժամը 18.00-ի սահմաններում իր ծանոթ` 1972 թ. ծնված Անդրանիկ Հ.-ի տանը ճաշելիս, 1983 թ. ծնված Գուրգեն Ա.-ի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակին:
Գուրգեն Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Երեւանի 61-ամյա բնակիչը մեղադրվում է լրտեսության ձևով պետական դավաճանություն կատարելու մեջ.Փաստինֆո

աածԵրևանի 61-ամյա բնակիչ Խաչիկի դեմ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել դատարան, հաղորդում է Փաստինֆոն:
Այսպես, ըստ գործի նյութերի՝ Խաչիկը ֆինանսական խնդիրների լուծման և գումար վաստակելու ակնկալիքով 2013 թվականի օգոստոսի 6-ին մեկնել է Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաք՝ սեփական նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության վարչական շենքի վրա փակցված պաշտոնական հեռախոսահամարով կապվել է դեսպանության աշխատակից ոմն Ալեքսանդր Իվանովիչի հետ և առաջարկել իր ծառայությունները։
Վերջինիս միջնորդությամբ՝ արդեն 2013թվականի սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանից այցելած Մախմուդ անունով ներկայացած մի անձնավորության հետ, ով Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է եղել։
Խաչիկը  նրանից ստացել է 500 ԱՄՆ դոլար գումար և առաջադրանք՝ տվյալներ հավաքել ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, «Ինֆինիտի» մակնիշի արծաթագույն «ջիպ» տեսակի ավտոմեքենա վարող մի անձնավորության վերաբերյալ: Ինչպես հետագայում պարզվել է, այդ անձնավորությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Կարապետյանն է եղել: Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքրքրվել են նաև հայ պաշտոնյայի սիրուհու կենսորոշիչ տվյալներով ու բնակության հասցեով։
Արդեն 2013 թվականի հոկտեմբերի 20-ին նա Թբիլիսի քաղաքում Մախմուդին է փոխանցել իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ հեռախոսի օգնությամբ նկարած նմանատիպ ավտոմեքենայի լուսանկարներ և հարևանությամբ բնակվող էլինայի տվյալները, որին չէր համակրում։ Փոխանցած նկարներն ու տվյալները ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել են Կարապետյանին հրապարակայնորեն՝ համացանցի միջոցով, վարկաբեկելու նպատակով: 2013թ. հոկտեմբերի 26-ին ադրբեջանական ինտերնետային մի շարք լրատվական կայքերում հրապարակվել է հոդված «Ադրբեջանական հետախուզությունը Երևանում» վերնագրով։
Այդ տվյալների փոխանցման ժամանակ Խաչիկն ստացել է երկրորդ առաջադրանքը, այն է՝ ճշտել ՀՀ ՊՆ սննդամթերքի, հագուստեղենի, զենք-զինամթերքի, դեղորայքի թվով 4 պահեստների տեղակայման կոնկրետ վայրերն ու հասցեները, կատարել նկարահանումներ, ինչպես նաև՝ հավաքել տեղեկատվություն Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զինվորական բազայի վերաբերյալ։
Այս  առաջադրանքն ստանալուց հետո նա հեռախոսի միջոցով կատարել է ոչ զինվորական օբյեկտների նկարահանումներ, սակայն լուսանկարները չի փոխանցել, քանի որ ադրբեջանցիները դեռևս չէին կատարել առաջին հանձնարարության համար տրված՝ իր ավտոմեքենայի նորոգման համար պահանջվող փոխանցման տուփ տրամադրելու խոստումը:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Ներքին Ծաղկավանում տուն է փլուզվել, 84-ամյա բնակիչը մահացել է

փլուզումՄայիսի 20-ին, ժամը 09.57-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի 1-ին փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի պատը. հավանական է, որ կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, որ կրաշեն տան (6×10) ննջասենյակի արտաքին երկշերտ պատի ներսի հատվածը (մոտ 16 քմ) փլուզվել է մահճակալի վրա:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 1930 թ. ծնված Ս. Յ.-ի դին:

Խուզարկությամբ քաղաքացու մեքենայից զենք-զինամթերք են հայտաբերել

Զենք-զինամթերքԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ օրերս ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1967 թ. ծնված Կարեն Ղ.-ի տանը կից օժանդակ շինություններում: Արդյունքում` «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 20 փամփուշտ, 16 մմ տրամաչափի ինքնաշեն լիցքավորված 8 փամփուշտ, 16 մմ տրամաչափի կրակված դատարկ 47 փամփուշտ, մեկական փաթեթ արճիճե մանրագնդակներ, 4 փաթեթ վառոդ, պոլիէթիլենային տոպրակի մեջ կապված վիճակում արճիճե մանրագնդակներ, 1 փաթեթ փամփուշտի փականներ և փամփուշտի 46 հրապատիճ:
Նշված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Վեճ Մասիսում. հարևաններից մեկը մյուսին վնասվածքներ է պատճառել

ԾեծկռտուքՄայիսի 18-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրակացարանի մասնաշենքերից մեկի մոտ վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Դավիթ Մ.-ն ժամը 22.00-ի սահմաններում իրենց տան դիմաց վիճաբանել է հարևանի` 1985 թ. ծնված Կարեն Կ.-ի հետ, որի ընթացքում Կարեն Կ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Դավիթ Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Դավիթ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Գողացած հեռախոսն էին փնտրում` գաղտնի փականով դանակ հայտնաբերեցին

ՀՀ-ոստիկանություն2Մայիսի 18-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Բ.-ին, 1987 թ. ծնված Հայկ Ս.-ին:
Ոստիկանություն հրավիրված, 1960 թ. ծնված Արագած Ղ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 23.30-ին Գևորգ Բ.-ն Խանջյան փողոցում իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից գողացել է բջջային հեռախոս:
Գևորգ Բ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 21,5 սմ երկարությամբ, 10 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:
Նշանակվել են դատաապրանքագիտական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

 

Լարս ավտոճանապարհը փակ է

լարսՄայիսի 19-ի ժամը 18.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 19-ին, ժամը 10.30-ին կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:

Անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարս ավտոճանապարհը փակ է:

Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ  11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել )

1.Գեղամ Ասենյան (ծնվ. 1992 թ.)
2.Հովհաննես Իրիսյան (ծնվ. 1977 թ.)
3.Տիգրան Գասպարյան (ծնվ. 1985 թ.)
4.Հարութ Հարությունյան (ծնվ. 1987 թ. )
5. Էրիկ Մաթևոսյան ծնվ. 12.11.2012թ.
6. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.
7. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.
8. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.
9. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.
10. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.
11. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:

Նախնական տվյալներով հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:

Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:

Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:

Անկախ